Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

III․ Բնությունը Ս․ Ա–ի մեծ մասը, մեղմաթեթ հար»ա– վայր է, արմ–ում՝ 1000–1300 մ, արլ–ւււմ՝ 200–300 Վ բարձրություններով։ Մեծ տա– րածություն են գրավում լավային դաշտերն ու քարային անապատները։ Ավազս; յին առավել խոշոր անապատներից են Նե^>ու– դը, Դեհնան, Ռուբ էլ Խալին։ Կենտր․ ifui- սում կուեստային բարձրություն է։ Կււր– միր ծովի ափին զուգահեռ ձգվում են Տի– ջագ և Ասիր լեռնաշղթաները (2500– 3000 մ, տեղ–տեղ՝ ավելի բարձր), որւնք աստիճանաձև իջնում են դեպի Թիհա յ՛ա– յի առափնյա նեղ դաշտավայրը։ Ա․ ՍԼ–ի արմ–ում է գտնվում Աֆրիկա–Արաբաէ ան պլատֆորմի մինչքեմբրիի հիմքի ելուս ռը՝ Նուբիա–Արաբական վահանը, կազմված գնեյսներից և մագմատիտներից։ ւtան երկաթի, քրոմի, պղնձի, կապարի, ցին– կի, ոսկու հանքավայրեր, նավթի (հեււա– խուգված պաշարները մոտ 22,5 մլրդ in, 1981) և բնական գազի (3,228 մլրդ մ3) հարուստ պաշարներ։ Կլիման հս–ում մերձարևադարձային է, հվ–ում՝ արևա– դարձային, խիստ ցամաքային, չոր։ էր Ռիյադում հուլիսի միջին ջերմաստիճանը 33°C է (առավելագույնը՝ 48°C), հունվա– րինը՝ մոտ 14°C։ Տարեկան տեղումները համարյա ամենուրեք 100 t/ /–ից պակաս են, լեռներում՝ մինչև 400 մմ, Ռուբ էլ Խալիում և մի քանի այլ շրջաններում լի– նում till սարինԱր, որ բոլորովին տեղում– ներ չեն լինում։ Գետերը մշտական հոսք չունեն։ Օգտագործվում են գրունտային ջրերը։ Բուսականությունը հիմնականում անապատային և կիսաանապատային է։ Կենդանիներից տարածված են գայլը, բո– րենին, օնագր վայրի էշը, այծքաղը ևն։ Շատ են կրծողներն ու սողունները, ինչ– Ռուբ էլ խալի անապատը պես նաև թռչունները։ Ս․ Ա․ մորեխի տա– րածման օջախ է։ IV․ Բնակչությունը Մեծ մասը արաբներ են, որոնց 2/3-ը քոչվորներ և կիսաքոչվորներ են։ Լեռնա– յին շրջաններում բնակչությունը նստակ– յաց է։ Բնակվում են նաև Պակիստանից և Հնդկաստանից եկածները։ Պաշտոնական լեզուն արաբերենն է, տոմարը՝ լուսնային հիջրան (կիրառվում է նաև գրիգորյանը), կրոնը՝ մահմեդականությունը։ V․ Պատմական ակնարկ Ա․ Ա–ի տարածքը հնագույն ժամանակ– ներից բնակեցրել են տարբեր ժողովուրդ– ներ և ցեղեր, սակայն մ․ թ․ ա․ II հազա– րամյակում հիմնական բնակիչներ են դարձել արաբ, քոչվոր ցեղերը։ Ա․ Ա–ում (Հիջազում) է ծագել (VII դ․) մահմեդակա– նությունը, և 630-ին ստեղծվել առաջին մահմեդական աստվածապետությունը՝ Արաբական խալիֆայությունը՝ Մեդինա մայրաքաղաքով։ Ս․ Ա–ի տարածքում գտնվող Մեքքան դարձել է ամբողջ մահ– մեդական աշխարհի կարևորագույն սըր– բավայրը։ VII–VIII դդ․ ժամանակակից Ս․ Ա–ի տարածքի մեծ մասը մտել է О մա– յանների խաչիֆայության, VIII–IX դդ․՝ Աբբասյանների խալիֆայության կազմի մեջ։ X–XII դդ․ Ա․ Ա–ի տարածքում առա– ջացել են առանձին էմիրություններ, սուլ– թանություններ, իսկ Հիջազը վասալական կախման մեջ է ընկել Ֆաթիմյաններից, ապա՝ է յուրյաններից, XIII դ․ կեսից XVI դ․ սկիզբը՝ մամչուքներից։ Առավել ինքնուրույն էր Նեջդը (Կենտր․ Արա– բիան)։ XVI դ․ սկզբին Օսմանյան կայս– րությունն իր տիրապետությունը հաստա– տեց Հիջազում։ Նեջդում, որը փաստորեն անկախ էմիրություն էր, XVIII դ․ առաջա– ցավ մահմեդական կրոնաքաղ․ ուղղու– թյուն՝ վահաբիզմը (տես Վահաբական– ներ), որը կոչ էր անում վերադառնալ «մաքուր» իսլամին, միավորել Արաբիան, պայքարել ընդդեմ օտարերկրյա տիրապե– տողների։ Նեջդի էմիրներից Մուհամմեդ Իբն Աաուդը (Ս․ Ա–ում կառավարող Սաու– դյանների դինաստիայից) 1745-ին պայ– քար սկսեց Արաբիայի միավորման և միասնական պետություն ստեղծելու հա– մար։ XIX դ․ սկզբին ստեղծվեց Սաուդյան միասնական պետությունը։ Նրա կազմի մեջ մտան Արաբական թերակղզու մեծ մասը, Պարսից ծոցի էմիրությունները, Հադրամաուտը, Բահրեյնը, Բասրան։ 1811 –18-ին Եգիպտոսի կառավարիչ Մու– համմեդ Ալիի զորքերը զավթեցին Արաբ, թերակղզու մեծ մասը, և Ա․ Ա․ տրոհվեց։ Մինչև 1865-ը (ընդհատումներով) Ս․ Ա․ եգիպտ․ տիրապետության տակ էր։ Հի– ջազը 1840-ից հետո գտնվում էր թուրք, իշխանության տակ։ XIX դ․ 2-րդ կեսին վահաբական պետությունը զավթեցին Շամմարի (Հս․ Արաբիա) իշխանության կառավարողներ Ռաշիդյանները։ Մու– համմեդ իբն Ռաշիդի զորքերը գրավեցին Նեջդի մայրաքաղաք էրՌիյադը։ Սկսվեց անհաշտ պայքար Սաուդյան և Ռաշիդ– յան ընտանիքների միջև Արաբիայում տի– րելու համար։ Սաուդյան էմիր Իբն Սաու– դը, Քուվեյթի էմիրՄուբարակ աս Սաբահի օգնությամբ, 1902-ին պարտության մատ– նեց Ռաշիդյաններին և վերագրավեց էր