տարեկանում։ Խառը ձևի դեպքում դեմքի և գլխի մազածածկ հատվածի վրա գերակշռում են հեղուկ Ս–ի, իսկ կրծքավանդակի U մեջքի վրա՝ թանձր Ս–ի ախտանշանները։ Բուժումը․ նյարդարն համակարգի գործունեության կարգավորում (բրոմի, բիսմութի պատրաստուկներ, , Bi, B2 վիտամիններ, ջրաբուժություն ևն), հորմոնաբուժություն, նյութափոխանակության պրոցեսների ակտիվացում (արյան փոխներարկում, պոլիվիտամիններ, մկնդեղի պատրաստուկներ)։ Արտաքին օգտագործման համար վարակազերծող միջոցներ (2%-անոց սալիցիլային կամ ռեզորցինային սպիրտ), ուլտրամանուշակագույն ճառագայթում, կոմեդոնների հեռացում։
ՍԵԲու (Cebu), քաղաք և նավահանգիստ Ֆիլիպիններում, Սեբու կղզում։ Համանուն նահանգի վարչական կենսրոնը։ 419 հզ․ բն․ (1975)։ Երկրի տնտ․ և մշակութային երկրորդ (Մանիլայից հետո) կենտրոնն է, առևտրա–բաշխիչ կետը։ Կա սննդի, մետաղամշակման և նավթավերամշակման արդյունաբերություն, միջազգային օդանավակայան։ Ունի համալսարան (1595-ից)։
ՍԵԳԱՆՏԻՆԻ (Segantini) Ջովաննի (1858–1899), իտալացի նկարիչ։ 1876-ից սովորել է Միլանի Գեղարվեստի ակադեմիայում։ 1885-ից ստեղծագործել է Շվեյցարիայում։ Կրել է ժ․ Ֆ․ Միլլէի ազդեցությունը։ Կիրառելով դիվիզիոնիզմի տեխնիկան (բայց պահպանելով ձևերի հստակ ծավալայնությունը)՝ Ս․ ստեղծել է գեղջկական աշխատանքի և կենցաղի բանաստեղծական, երբեմն սենտիմենտալ, սոցիալ-ուտոպիստական իմաստավորումով պատկերներ, նախալեռնային Ալպերի վեհասքանչ բնանկարներ («Ave Maria», 1882, Գեղարվեստական հանրային հավաքածու, Բազել, «Երկու մայր», 1890, ժամանակակից արվեստի պատկերասրահ, Միլան, «Հերկը Էնգադինում», 1890, Նոր պատկերասրահ, Մյունխեն, «Ալպիական եռապատկեր», 1896–99, Սեգանտինիի թանգարան, Սանկտ–Մորից)։ Ուշ շրջանի գործերում ակնհայտ է սիմվոլիզմի ազդեցությունը։
ՍԵԳԵԴ (Szeged), քաղաք Հունգալիայի հվ–ում, Հարավսլավիայի սահմանագլխին, Տիսա գետի ափին։ Չոնգրադ մեդիեի վարչական կենտրոնն Է։ 172 հզ․ բն․ (1981)։ Երկաթուղային հանգույց Է, գետային նավահանգիստ։ Զարգացած է մեքենաշինությունը, տեքստիլ, սննդի, ծխախոտի կաշվի–կոշիկի, փայտամշակման արդյունաբերությունը։ Կան կարի, մետաղամշակման ձեռնարկություններ, նավաշինարան։ Ունի համալսարան, բժշկ․ և մանկավարժական ինստ-ներ։ Պահպանվել է կաթոլիկական եկեղեցի (XV–XVI դդ․)։ Հեղեղումներից պաշտպանվելու համար շրջափակված է հողաթմբերով։
ՍԵԳՄԵՆՏ մաթեմատիկայում (< լատ․ segmentum – հատված, < secare–կտրել, հատել), 1․Ս․հարթ պատկերի․ կորի ուռուցիկ աղեղով և դրա ծայրերը միացնող լարով սահմանափակված պատկեր։ Օրինակ, շրջանային Ս․ շրջանագծի աղեղով և նրանով ձգվող լարով սահմանափակված պատկեր Է։ 2․ Ս․ տարածական պատկերի (մարմնի), մարմնից որևէ հարթությամբ կտրված մաս։ Տես նաև Գնդային սեգմենտ։ 3․ Ա․ ու ղ ղ ի, թվային բ․ ա զ մ ու թ յ ա ն, նույնն է՝ հատված կամ փակ միջակայք, տես Միջակայք և հատված։
ՍԵԳՆԵՏԱԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, սեգնետոէլեկարականություն (սեգնետյան աղի անունով), սեգնետա– էլեկտրիկներին բնորոշ էլեկտրական հատկությունների համախումբ։
ՍԵԳՆԵՏԱ ԷԼԵԿՏՐԻԿՆԵՐ, բյուրեղային դիէլեկտրիկներ, որոնք ջերմաստիճանների որոշակի տիրույթում կարող են ինքնաբերաբար բևեռանալ, ընդ որում բևեռացման այդ հատկությունն էապես փոփոխվում է արտաքին ազդակների միջոցով։ Ս–ի էլեկտրական հատկությունները նման են ֆեռոմագնիսական նյութերի մագնիսական հատկություններին (տես Ֆեռոմագնիսականություն), այդ պատճառով ընդունված է նաև ֆեռոէլեկտրիկներ անվանումը (հիմնականում արտասահմանյան գրականության մեջ)։ U․ ւցիրոէչեկտրիկների տարատեսակն են, սակայն դրանցից տարբերվում են արտաքին թույլ էլեկւորակաէւ դաշտերի, առաձգական լարումների և այլ ազդեցությունների նկատմամբ ունեցած մեծ զգայունությամբ։ Սովորաբար Ս․ բաղկացած են լինում առանձին տիրույթներից՝ դոմեններից, որոնց ինքնակամ բևեռացման վեկտորների գումարը արտաքին E էլեկտրական դաշտի բացակայության դեպքում գործնականում զրո է։ E դաշտի ազդեցությամբ դոմենային սահմանները տեղաշարժվում են այնպես, որ մեծանում են դաշտի ուղղությամբ բևեռացման մոմենտ ունեցող դոմենների ծավալները՝ ի հաշիվ մյուսների, իսկ ուժեղ էլեկտրական դաշտում սեգնետաէլեկտրական նմուշը դառնում է միադոմեն։ Նմուշի բևեռացման կախումը E-ից ոչ գծային է և ունի հիստերեզիսի օղակի տեսք։ Բազմադոմեն Ս–ի դիէլեկտրիկ թափանցելիությունը (ε) մեծ է միադոմեն Ս–ի ε-ից․ դա պայմանավորված է դոմենային սահմանների տեղաշարժերով՝ որքան թույլ են ամրացված դոմենային սահմանները, այնքան մեծ է ε-ը։ Ի տարբերություն պիրոէլեկտրիկի, որի ինքնակամ բևեռացումը պահպանվում է ընդհուպ մինչև հալման ջերմաստիճանը, Ս․ տաքացնելիս ինքնակամ բևեռացումը (Ps) փոքրանում է և, որպես կանոն, որոշակի Tc ջերմաստիճանում (Կյուրիի կետ) դառնում զրո․ տեղի է ունենում ֆազային անցում բևեռացած ֆազից (Ps≠0) չբևեռացած (այսպես կոչված, պարաէլեկտրական) ֆազի (Ps= =0)։ Անցումը կարող է լինել ինչպես 1-ին կարգի (թռիչքաձև, օրինակ, ВаТiO3-ում), այնպես էլ 2-րդ կարգի (անընդհատ, օրինակ, սեգնետյան աղի բյուրեղում)։ Կյուրիի կետը տարբեր Ս–ում խիստ տարբեր է (տես աղյուսակը), և այդ կետին մոտենալիս դիտվում է ε-ի կտրուկ աճ։ Պարաէլեկտրական ֆազում բոլոր Ս․ պիեզոէլեկ–}տրիկներ են (տես Պիեզոէչեկտբականություն) համեմատաբար մեծ ε-ով, որի ջերմաստիճանային կախումը տրվում է Կյուրի–Վեյսի օրենքով՝ e=C/(T–Tc)(C_ն հաստատուն է)։ε-ի կախումը E-ից ոչ գծային է։ Ս–ում ինքնակամ բևեռացման մոմենտի առաջանալն ունի երկու պատճառ՝ ա․ իոնների շեղում (շեղման տիպի ֆազային անցում), բ․ չբևեռացած ֆազում առկա էլեկտրական դիպոլային մոմենտների դիրքորոշման կարգավորում (կարգավորվածություն–անկանոնություն տիպի ֆազային անցում)։ Շեղման տիպի ֆազային անցումների ժամանակ Tc-ից բարձր ջերմաստիճաններում յուրաքանժչյուր իոն ունի հավասարակշռության ամենահավանական վիճակը, որը համապատասխանում է իոնի պոտենցիալ էներգիայի մինիմումին։ Երբ Т< Тс, հարևան տարրական բջիջներում իոնների շեղումից ծագած լրացուցիչ էլեկտրական դաշտը տվյալ բջջում պոտենցիալ էներգիայի մինիմումը սիմետրիկ դիրքից շեղում է ոչ սիմետրիկ դիրքի, որի հետևանքով առաջանում է ինքնակամ բևեռացում։ Կարգավորվածություն–անկանոնություն տիպի
Աղյուսակ որոշ Սեգնետաէլեկտրիկների բնութագրերը
Բյուրեղ | Բանաձև | Կյուրիի կետ՝Te.°C-ով | Առավելագույն ինքնակամ բևեռացումը՝P,.մկկ.սմ²-ով |
---|---|---|---|
Բարիումի տիտանատ | 133 | 25 | |
Սեգնետյան աղ | –18,24 | 0,25 | |
Եռգլիցինսուլֆատ | 49 | 2,8 | |
Կալիումի դիհիդրոֆոսֆատ | –150 | 5,1 | |
Կալիումի դիդեյտերոֆոսֆատ | –51 | 6,1 | |
Ամոնիումի մոլիբդատ | –97 | 0,15 | |
Գադոլինիումի մոլիբդատ | 159 | 0,18 | |
Լիթիումի նիոբատ | 1210 | 50 | |
Բիսմութի տիտանատ | 675 | _ |