Հռոմ), իտալացի նկարիչ։ Սովորել է Ջովաննի Բեչ չինիի մոտ։ Ջորջոնեի և Տիցիանի ազդեցությամբ ստեղծած վաղ գործերը տոգորված են պայծառ քնարական տրամադրությամբ։ 1511-ին տեղափոխվել է Հռոմ․ Ռաֆայեչի հետ մտերմանալուց հետո նրա աշխատանքները դարձել են ավելի խստորոշ և հավասարակշռված՝ պահպանելով կոլորիտի «վենետիկյան» հնչեղությունը [Ֆառնեզինա վիլլայի որմնանկարները, 1511, հռոմեուհու դիմանկարը (այսպես կոչված՝ «Դորոթեա»), մոտ 1515, Բեռլին–Դալեմ պատկերասրահ]։ 1510-ական թթ․ 2-րդ կեսից նկարչի ստեղծագործությունները Միքեչանշեչոյի ազդեցությամբ ձեռք են բերել ընդգծված դրամատիկական երանգ («Ղազարոսի հարությունը», 1519, Ազգ․ պատկերասրահ, Լոնդոն)։ Հակառեֆորմացիաի շրջանում ստեղծած գործերն առանձնանում են կերպարային կառուցվածքի մռայլ խստությամբ՝ վկայելով Բարձր Վերածննդի գեղ․ սկզբունքների ճգնաժամը․ («Խաչը կրելը», 1537, էրմիտաժ, Լենինգրադ)։
ՍԵԲԵԼԱՆ, Սավալան, հանգած հրաբուխ հայկական լեռնաշխարհի արլ–ում, Իրանում։ Բարձրությունը 4821 մ է։ Կազմված է անդեզիտներից, տրախիտներից, տուֆերից։ Հնագույն խառնարանի եզրերը մասնատված են կառերով, նրա հս․ լանջին կան սառցադաշտ, հատակին՝ լիճ, հվ․ լանջին՝ ծծմբային տաք աղբյուրներ։ Գագաթը ամբողջ տարին ծածկված է ձնով։
ՍԵԲԵԿ, ջրի և Նեղոսի վարարման աստվածը հին եգիպտ․ դիցաբանության մեջ։ Համարվել է առատություն և պտղաբերություն պարգևողը, խավարի ուժերից մարդկանց ու աստվածների պաշտպանը։ Պատկերվել է կոկորդիլոսի (համարվել է նրա սրբազան կենդանին) կամ մարդու (երբեմն՝ կոկորդիլոսի գլխով) տեսքով։ Պաշտամունքի գլխ․ կենտրոնը եղել է Կոկորդիլոսապոլիս քաղաքը (Ֆայումի օազիսում)։ Ս–ի պաշտամունքը ծաղկել է XII արքայատան ժամանակ (մ․ թ․ ա․ XIX– XVIII դդ․)* Նրա անունը մտել է արքայատան փարավոնների սրբազան տիտղոսների մեջ։ Կրոն, միաձուլմանը համընթաց Ս․ նույնացվել է Ռա, Խնում, Ամոն, Խոնսու, Մին աստվածներին։
ՍԷԲԵՈՍ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), VII դ․ հայ պատմիչ։ Գրել է հիմնականում VI– VII դդ․ պատմությունը՝ այն հասցնելով մինչե 661 թվականը։ Ս–ի մասին կենսագր․ տեղեկություններ չեն պահպանվել։ Նրա երկի հնագույն ձեռագրում (Սեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ ․№2639) հեղինակի անունը և գրքի վերնադիրը բացակայում են։ Միջնադարյան աղբյուրներում հիշվում է Սեբիոս, երբեմն էլ՝ Եվսեբիոս։ «Ս․» անունը տարածում է գտել XIX դարից, երբ ուսումնասիրողները պատմիչին նույնացրել են Դվինի 654-ի եկեղեցական ժողովի մասնակից Սեբեոս եպիսկոպոսին։ Ս–ի երկը բաղկացած է երկու բաժնից։ Առաջինը (Ա–Զ գլուխներ) պարունակում է Հայաստանի հնագույն պատմությունը (սկսած Հայկի և Բելի, Արա Գեղեցիկի և Շամիրամի առասպելներից) և մինչև VII դ․ ընդգրկող համառոտ ժամանակագրությունը։ Ուսումնասիրողների կարծիքով առաջին բաժինը գրել է այլ հեղինակ և այն սխալմամբ է մտել Ս–ի երկի մեջ։ Սույն բաժնում հավաքված են տարբեր հեղինակներից քաղված տեղեկություններ՝ Մարաբա Մծուրնացու (Մար Արաս Կաաինա) մատյանի, Մամիկոնյանների տոհմի ծագման և այլ հարցերի վերաբերյալ։ Այդ հեղինակների կենսագրությանը վերաբերող տեղեկությունները որոշ ուսումնասիրողներ վերագրել են Ս–ին։ Երկրորդ բաժինն սկսվում է առաջաբանով, որտեղ թվարկված են նկարագրվելիք իրադարձությունները (մեզ հասած ձեռագրում մի քանիսը բացակայում են)։ Ս․ իր ժամանակի Հայաստանի պատմությունը շարադրել է համաշխարհային պատմ․ իրադարձությունների (պարսիկների՝ 614-ին Երուսաղեմի գրավումը, Խոսրով II Ափարվեզի և Հերակլիոսի պարսկա–բյուզ․ պատերազմները, արաբների քաղ․ ասպարեզ ելնելը և առաջին արշավանքը, Սասանյանների անկումը ևն) ոլորտում։ Ս–ի երկի այս բաժինը բացառիկ պատմագրական արժեք ունի Հայաստանի VI–VII դդ․ պատմության համար։ Հատուկ ուշադրություն է դարձված հայ և օտար գործիչների քաղ․, ռազմ, և դիվանագիտ․ հարաբերություններին, մանրամասն նկարագրված են Սասանյան Պարսկաստանի և Բյուզ․ կայսրության տիրապետությունը թոթափելու և անկախ հայկ․ թագավորություն ստեղծելու համար հայ նախարարների գործադրած ջանքերը, Սմբատ Բագրատունու, Թեոդորոս Ռշտունու և այլոց հերոսական պայքարը։ Պարսից Խոսրով II Ափարվեզ արքային գրած Մավրիկիոս (Մորիկ) կայսեր նամակի մեջբերումով («Ազգ մի խոտոր և անհնազանդ են, ասէ, կան ի միջի մերում և պղտորեն։ Բայց եկ, ասէ, ես գիմս ժողովեմ և ի Թրակե գումարեմ, և դու զքոյդ ժողովէ և հրամայէ յԱրևելս տանել*։ Զի եթէ, մեռան ին՝ թըշ,նամիք մեռանին․ և եթէ սպանանեն՝ զթշնամիս սպանանեն․ և մեք կեցցուք խաղաղութեամբ։ Զի եթէ դոքա յերկրի իւյեանց լինիցին՝ մեգ հանգչել ոչ լինի», «Պատմութիւն», էջ 86, 1979) Ս․ բացահայտել է նրանց հայաջինջ քաղաքականությունը։ Ս–ի երկն արժեքավոր աղբյուր է նաև բյուզանդագիտության, արաբագիտության, իրանագիտության համար։ Տեղեկություններ կան աղվանների, ասորիների, եգերացիների, թետալացիների, հեվւթաղների, հնդիկների, հոների, հրեաների, մազքութների, մարերի, վրացիների, քւ նշանների և այլ ժողովուրդների ու ցեղեր]ւ մասին։ Ս–ի երկից օգտվել են Թովմա Արծրունին, Հովհաննես Դրասխանակերտցին, Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկ), Մխիթար Անեցին, Վարդան Արևելցին, Սիմեոն Ապարանցին և ուրիշներ։ Ս–ի լեզուն հստակ ;, կանոնավոր, երբեմն ստանում է գեղալ վեստական երանգ։ Օրինակ, Պարսից սրքա Իարսով II Ափարվեզի մասին բաժինը սկսվում է հանգավորված․ «Մատեան ժամանակեան, պատմութիւն թագավորական, վէպ արիական, վանումն տիեզերական, հէն Սասանական, յԱպրուէզն Իասրովեան»։ Այս և նման կտոր– ները ոայերեն առաշին հանգավոր շարադրանքներից են։
Ս–ի երկն առաշին անգամ հրատարակել է Թ․ Միհրդատյանը՝ «Պատմութիւն ի Հերակլն* վերնագրով, 1851-ին։ Երկու անգամ՜ հրատարակվել է ռուս․ (Ք․ Պատկանյանի թրգմ․ 1862-ին, Ս․ Մալխասյանի՝ 1939-ին), ինչպես նաե ֆրանս․ (Ֆ․ Մակլերի թրգմ․, 1904-ին) և հատվածաբար՝ գերմ․ (Հ․ Հյուբշմանի թրգմ․, 1875-ք ն)։ Գրկ Մալխասյան Ս․, Սեբեոսի պատմությունը և Մ․ Խորենացի, Թ․, 1893։ Աբգարյան Գ․ Վ․, «Սեբեոսի Պատմությունը» և Անանունի առեղծվածը, Ե․, 1965։ Անանյան Պ․, Սեբեոսի Պատմության գրքի մասին յանի մը լուսաբանություններ, Վնտ․, 1972։ Mapp Н․, О начальной истории Армении Анонима, «Византийский Временник», 1894; А д о н ц Н․, Начальная история Армении у Себеоса в её отношениях к трудам Моисея Хоренского и Фавста Византийского, «Византийский Временник», т․ 8, 1901․ 4․ Աբգարյան
ՍԵՐՈՌԵԱ (seborrhoea, < լատ․ sebum–ճարպ և հուն․ £ed)–հոսել), մաշկային հիվանդություն, բնորոշվում է ճարպագեղձերի արտազատական ֆունկցիայի խսսնգարմամբ։ Հիվանդանում են և՝ տղամարդիկ, և" կանայք՝ հիմնականում սեռական հասունացման շրջանում։ Ախտահարվում է գլխի, դեմքի, կրծքավան–դակի և մեշքի մաշկը։ Տարբերում են Ս–ի հեղո կ, թանձր U խառը ձևեր։ Հևղուկ Ս–ի դեպքում մաշկի վրա ճարպ է կուտակվում, ճարպագեղձերի արտատար ծորանները լայնանում են, գլխի մազերը ճարպոտում են, փայլում և հեշտությամբ թափվում։ Ս–ի դեպքում նկատվում են նաե նյարդային գրգռվածություն, արյան զարկերս կային ճնշման տատանումներ, վեգետատիվ նյարդային համակարգի և այլ խանգարումներ։ ճարպարտադրության ինտենսիվությունն իջնում է 24–26 տարեկսնում։ Թանձր Ս․ բնորոշվում է մազարմատի շրջանի գերեղջրացմամբ, որի հետևանքով ճարպագեղձերի արտատար ծորանները խցանվում են, և առաջանում են սև կետեր՝ կոմեդոններ։ Ախտահարված հատվածներում մաշկը հաստանում է, գորշանում։ Հաճախ առաջանում են ճարպագեղձերի կիստաներ, սպիներ, մաշկի թեփոտում, ներզատիչ համակարգի խանգարումներ։ Մազաթափություն չի լինում, պրոցեսը մեղմանում է 26–28