Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձեր և տանձեր», 1880-ական թթ․ վերջ, Ա․ Ս․ Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգարան)։ Կյանքի վերջին տարիներին Ս․ հաճախ է անդրադարձել «Լողացող կանանց» և «Լողացող տղամարդկանց» թեմաներին, բազմաֆիգուր կոմպոզիցիաներում ձգտել համադրել կերպարների՝ պլաստիկությունն ու մոնումենտալությունը։ Միաժամանակ Ս–ի ուշ շրջանի ստեղծագործությանը բնորոշ է հակասականությունը։ Միտումնավոր կերպով պարզեցնելով իրական ծավալները (դրանք նմանեցնելով երկրաչափական պարզագույն ձևերի) և դրանց տարածական հարաբերությունները՝ նկարիչը ոչ միայն ընդգծել է աշխարհի կառուցվածքային ներդաշնակությունը, այլև ձգտել գեղանկարչական կերպարի զգալի վերացականության։

Ս–ի արվեստի սկզբունքները մեծ ազդեցություն են ունեցել XX դ․ նկարչության և ամենատարբեր նկարիչների ստեղծագործության վրա, հաճախ մեկնաբանվել նաև միակողմանիորեն։ Ավանգարդիստական ուղղությունների ներկայացուցիչները կամ աղավաղել են ձևերի ծավալայնությունը (այսպես կոչված՝ սեզանիզմ), կամ ծայրահեղորեն ուժեղացրել կոլորիտի ինտենսիվությունը (ֆովիզմ), կամ էլ զարգացրել բնական մարմինների երկրաչափականացման Ս–ի դրույթը և ի վերջո հանգել վերացական սխեմաների (կուբիզը)։

Պատկերազարդումը տես 272-րդ էշից հետո՝ ներդիրում՜։

ՍԵԶՈՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, աշխատանքներ, որոնք բնական և կլիմայական պայմանների բերումով կատարվում են տարվա միայն որոշակի ժամանակահատվածում (սեզոն), որը վեց ամսից չի գերազանցում։ Ս․ ա–ի ցանկը հաստատում է ՍՍՀՄ աշխատանքի և սոցիալական հարցերի պետ․ կոմիտեն, ՀԱՄԿԽ–ի հետ համատեղ, ՍՍՀՄ մինիստրությունների (գերատեսչությունների) և միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդների ներկայացմամբ։ Ս․ ա–ում զբաղված բանվորների ու ծառայողների վրա տարածվում է աշխատանքային ընդհանուր օրենսդրությունը՝ ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության 1974-ի սեպտ․ 24-ի հրամանագրով սահմանված բացառություններով։ Ս․ ա–ի ընդունելիս փորձաշրջան չի սահմանվում։ Ս․ ա–ում զբաղվածները աշխատանքային պայմանագիրը կարող են լուծել ադմինիստրացիային այդ մասին դիմելուց երեք օր հետո։ Ընդհանուր հիմունքներից բացի, սեզոնային աշխատողներին աշխատանքից կարելի է ազատել, եթե աշխատանքներն արտադրական պատճառներով ընդհատվել են երկու շաբաթից ավելի, կամ աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով մեկ ամիս անընդհատ աշխատանքի չի ներկայացել։ Արձակման նպաստը Ս․ ա–ով զբաղված բանվորներին ու ծառայողներին վճարվում է մեկ շաբաթվա միջին, իսկ զորակոչվելու կամ զինվ․ ծառայության անցնելու դեպքում՝ երկու շաբաթվա միջին վաստակի չափով։ Ս․ ա–ում զբաղվածները չեն օգտվում արձակուրդի կամ այն դրամական Փոխհատուցմամբ փոխարինելու իրավունքից։ Ս․ ա–ում զբաղվածների ստաժը տվյալ ձեռնարկությունում (հիմնարկությունում) գումարվում և համարվում է անընդհատ, եթե բանվոր–ծառայողն աշխատել է ամբողջ սեզոնում, պայմանագիր կնքել հաջորդ սեզոնի համար և աշխատանքի անցել սահմանված ժամկետում։ Միջսեզոնային ընդհատումների ժամանակն անընդհատ ստաժի մեջ չի հաշվվում։ Որոշ առանձնահատկություններ ունի Ս․ ա–ում զբաղված բանվորների ու ծառայողների աշխատանքային պայմանների իրավական կարգավորումը ջրային տրանսպորտում, անտառանյութի արդյունաբերության և անտառտնտեսության մեջ։

ՍեձՈՆԱՅԻՆ ԵՐԿՁԵՎՈՒԹՏՈՒՆ, տես Երկձևություն։

ՍԵԹ (եբր․ Seth, հուն․ Zirv), ըստ հինկտակարանային ավանդության՝ Ադամի և Եվայի որդին, որից սերել են նախաջրհեղեղյան ժողովուրդները։ Ելից գրքում Ս․ անունը մեկնաբանվում է syt (հիմնել, դնել) բայից ծագած։ Հովսեպոս Փլավիոսի «Հրեական հնախոսություն» գրքում բերած առասպելի համաձայն՝ Ս․ և նրա սերունդները իբր աստղագուշակությամբ իմացել են, որ մարդկությունը կործանվելու է երկու անգամ՝ նախ ջրհեղեղով, ապա կրակով։ Այդ մասին իբր Ս․ թողել է երկու գրավոր հուշարձան՝ մեկը քարի (որը դիմանալու էր ջրհեղեղին), մյուսը՝ աղյուսի (որը դիմանալու է կրակին) վրա։

ՍԷԹԻ 1, Եգիպտոսի փարավոն մ․ թ․ ա․ մոտ 1337–1317-ին։XIX դինաստիայի երկրորդ գահակալը։ Ձգտել է վերադարձնել Ամենհոթեպ IV-ի ժամանակ Եգիպտոսի կորցրած տիրույթներն Ասորիքում U Պաղեստինում, նվաճել է Տյուրոսը։ Ա․ 1-ի օրոք ծավալվել է լայն շինարարություն [հիպոսսփլ (սյուների վրա հենված) դահլիճ Կառնակում, տաճար և կենոտափիոն (հուշադամբարան) Աբիդոսում են]։

ՍԵԹՅԱՆ Եփրեմ (21․9․1791, Կ․ Պոլիս– 3․5․1838, Ախալցխա), հայ բանասեր–պատմաբան, իրավագետ, աստվածաբան։ 1814-ին դարձել է վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ Հայ գրականություն և պատմություն է դասավանդել 1831-ին իր հիմնադրած Ախալցխայի հայկ․ դպրոցում։

Ս–ի աշխատությունները վերաբերում են հռետորական արվեստի ներքին օրինաչափություններին («Արհեստ ճարտասանութեան», 1832), Աստվածաշնչին («Պատմութեան Հին և Նոր կտակարանի», 1832, ունեցել է 5 հրտ․), հայ ժողովրդի պատմությանը՝ հեթանոսական ժամանակներից մինչև 1736 թվականը («Պատմութիւն հայոց», 1839)։ «Իրավագիտութիւն (բնական օրենք, գրավական, տոհմային և ազգային իրավունք)» (1851) աշխատությունում Ա․ եվրոպական իրավագիտական մտքի (Ֆ․ Բեկոն, Հ․ Գրոտիոս, Ցիցերոն, Պլուտարշոս, Սենեկա) համապատասխան աշխատություններից ելնելով՝ հայ իրականության պայմաններում աշխատել է սահմանել օրենքն ընդհանրապես, նրա առաջացման պատմ․ պատճառները, մարդկային կամքի դրսեորման ձևերը տվյալ հասարակության մեջ, հասարակական պարտքի և քաղաքացիական ազատության փոխհարաբերությունը։ 
ՍէԹՅԱՆ Հովհաննես, Եոսեյ Վանաեթնսեհ (1853, Կ․ Պոլիս –1930, Կահիրե), հայ բանաստեղծ, արձակագիր, արեքտահայ կրտսեր ռոմանտիկներից։ Կրթություն է ստացել Կ․ Պոլսի Կեդրոնական վարժարանում, այնուհետե մինչե կյանքի վերջը զբաղվել ուսուցչությամբ։ 1896-ի հայկ․ ջարդերից հետո մշտապես հաստատվել է Կահիրեում։ Հիմնականում գրել է սիրո, բնության, խոհաբարոյաբանական թեմաներով։ Բանաստեղծություններն ամփոփված են «Գրական զբոսանք» (1882), «Հուզման ժամեր» (1888), «Բլուրն ի վեր» (1896), «Տարագրին քնարը» (1912) ժողովածուներում, արձակը՝ «Արշալույսեն վերջալույս» (1912) հաաորյակում։ 

Ս․ որոշակի ավանդ ունի արևմտահայ գրական աշխարհաբարի մշակման գործում։

ՍԵԹՈՆ–ԹՈՄՓՍՈՆ (Seton Thompson) Էռնեստ (1860–1946), կանադացի գրող, նկարիչ–անիմալիստ, նատուրալիստ։ 1879-ին ավարտել է Տորոնտոյի արվեստների կոլեջը։ Երկար ժամանակ ապրել է անտառներում և տափաստաններում։ Դրել է մոտ 40 գիրք, մեծ մասը՝ կենդանիների մասին։ Իր ստեղծագործությունները վար գետորեն նկարազարդել է կենդանիների հատկապես թռչունների պատկերներւով։ «Մարգագետնի ցախաքլորի կյանքը» (1883) Ս–Թ–ի առաջին ստեղծագործությունն Է։ ճանաչվել է «Վայրի կենդանիները, ինչպես որ գիտեմ նրանց» (1898), «Նրանց կյանքը, որոնց որսում են» (1901) և «է․այրի գազանների կյանքը» (հ․ 1–8, 1925–27) գրքերով։ Հրատարակել է նաև «Թեղիներ» (1902), «Գիրք անտառի մասին» (1912) և այլ գրքեր։ Ե

ՍԵԻԴԻ Աեիդնազար Հաբի պ–հոջա օղլի (1775–1836), թուրքմեն բանաստեղծ։ Եղել է զորապետ։ Բանաստեղծություններ գրել է պատանեկան հասակից։ Նրան համբավ է բերել սիրային քնարերգությունը («Սոլթան Հադիջա», «Բիլմեզ» են)։ Հայտնի է Ս–ի բանաստեղծական նամակագրությունը բանաստեղծ–զորավար Ջելիլիի հետ։ Հաճախակի զինվ․ անհաջողություններն են արտացոլված Ս–ի «Հեռանանք հայրենիքից», «Մնաք բարով Ամու–Դարյայի ափեր»«Բաժանում» և այլ բանաստեղծություններում։