ՍԵԻԴՈՎ Հասան Նեյմաթ օղլի (ծն․ 1932), կուսակցական և պետ․ գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1956-ից։ Ավարտել է Ադրբ․ պոլիտեխ․ ինստ–ը (1956)։ 1956-ից աշխատել է լեյտենանտ Շմիդտի անվ․ մեքենաշինական գործարանում (վարպետ, արտադրամասի պետ, գլխ․ ինժեների տեղակալ), 1965-ից՝ դիրեկտոր։ 1971–81-ին՝ Ադրբեջանի կոմկուսի ԿԿ քարտուղար։ Ս․ 1981-ի հունվարից Ադրբ. ՍՍՀ Մինիստրների խորհըրդի նախագահն է, Ադրբեջանի կոմկուսի ԿԿ բյուրոյի անդամ։ ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու (1981-ից)։ ՍՍՀՄ X -XI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։
ՍԵԻՆ, Հայկական հեթանոսական տոմարի ամիսների 28-րդ օրվա անվանումը։
ՍԵԼԱՎՆԵՐ (արաբ․ սայլբուռն հոսք), մ ու ր (Ալպերում), լեռնային գետերի հուներում հանկարծակի առաջացած ցեխային և ցեխաքարային հոսքեր։ Ջրի մակարդակը կտրուկ բարձրանում է, և ջրում կոշտ նյութերի պարունակությունը մեծանում (10–75%)։ Ս․ առաջանում են ինտենսիվ, երկարատև տեղատարափ անձրևների, սառցադաշտերի ու ձնածածկույթի արագ հալքի հետևանքով։ Ս․ բնորոշ են լեռնային երկրնէրին (ՍՍՀՄ–ում՝ Կովկաս, Միջին Ասիա, Ղրիմ, Հայկ․ ՍՍՀ, Կարպատներ, Արլ․ Սիբւր)։ Ըստ սելավային զանգվածի կազմության տարբերում են՝ ցեխային, ցեխաքարային, ջրաքարային, ըստ ֆիզիկ, տիպերի՝ չկապակցված և կապակցված Ս․։ Ս․ շարժվում են մինչև 10 մ/վրկ և ավելի արագությամբ։ Բերվածքների ծավալը հասնում է հարյուր հազարավոր, երբեմն՝ մլն մ³/3-ի, տեղափոխվող բեկորների սրամագիծը՝ մինչև 3–4 մ-ի (100–200 տ զանգվածի պայմաններում)։ Ս․ մեծ վնաս են հասցնում ժողովրդական տնտեսությանը։
Հայկ․ ՍՍՀ–ում մեծ տարածություն են գրավում սելավային ավազանները։ Ս․ կապված են չոր ցամաքային կլիմայի ու տեղատարափ անձրևների հետ։ Ս–ի առավել ակտիվությամբ առանձնանում են Արագածի հվ․, հվ–արմ․ լանջերի (Մաս– տարա, Թալիշ), Սևանի լեռնաշղթայի գետերը, Փամբակ, Դեբեդ, Ազատ, Վեդդի, Հրազդան (Գետառ, Ջրվեժ, Ողջայ երդ սելավները), Ողջի, Գռրիս գետերի ավազանները և Մեղրու շրջանում Արաքսի վտակները։
Իր կործանարար ուժով հայտնի է Գետառի 1946-ի սելավը։ Ս–ի դեմ պայքարի հիմնական միջոցներն են՝ հողաբուսական ծածկույթի ամրացումն ու պահպանումը, լանջերի անտառապատումը, գետահուների կանոնավորումս ու ամբարտակումը և այլ հիդրոտեխ․ միջո– ցառումներ։ Գ․ Աբրահամյան
ՍԵԼԵԿՏՈՐ (լատ․ selector– տեսակավորող, < seligere – ընտրել), ընտրողական հեռախոսային կապում (առավելապես երկաթուղային տրանսպորտում) կանչի ազդանշանը ընդունող էլեկտրամագնիսական սարք։ Կանչի զանգի շղթան Ս–ում փակվում է միայն այն դեպքում, երբ կենտրոնական կարգադրիչ կետից ուղարկվում է հոսանքի իմպուլսների որոշակի համակցություն, որին համապատասխան նախապես կարգավորված (լարված) է Ս–ի կանչող կետի կոդային անիվը։
ՍԵԼԵԿՑԻԱ (լատ․ selectio, < լատ․ se– ligere– ընտրել), 1․ ագրոնոմիայի և անասնաբուծության բաժին, ուսումնասիրում է գյուղատնտ․ բույսերի սորտերի ու հիբրիդների և կենդանիների ցեղերի ստեղծման մեթոդները։ 2․ Գյուղատնտ․ արտադրության ճյուղ, զբաղվում է գյուղատնտ․ բույսերի սորտերի ու հիբրիդների և կենդանիների ցեղերի բուծմամբ։ Ս․ մշակում է բույսերի ու կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։ Ս․ բուսական և կենդանական աշխարհի էվոլյուցիայի ձևերից է և ենթարկվում է նույն օրենքներին, ինչ տեսակների էվոլյուցիան բնության մեջ, բայց բնական ընտրությունը, մասնակիորեն, այստեղ փոխարինվել է արհեստականով։ Ս․ մեծ դեր ունի բնակչությանը պարենամթերքներով ապահովելու գործում։ Հասարակ Ս–ի և ընտելացման միջոցով մարդկությունն արդեն նեոլիթի ժամանակաշրջանում ուներ գրեթե բոլոր ժամանակակից պարենային բույսերի մշակովի ձևերը և ընտանի կենդանիները։ Ս–ի գիտատեսական հիմքը գենետիկան է։ Այն սերտորեն կապված է կարգաբանության, անատոմիայի, մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի, բույսերի և կենդանիների էկոլոգիայի, կենսաքիմիայի, իմունոլոգիայի, բուսաբուծության, անասնաբուծության (զոոտեխնիկա), ֆիտոպաթոլոգիայի, միջատաբանության և այլ գիտությունների հետ, օգտագործում է դրանց հետազոտման մեթոդները և եղանակները։ Մ–ի զարգացման համար բացառիկ նշանակություն ունեն նաև սաղմնաբանությունը, փոշոտման և բեղմնավորման կենսաբանությունը, հյուսվածաբանությունը և մոլեկուլային կենսաբանությունը։ Ըստ Ն․ Ի․ Վավիլովի սահմանման Մ․, որպես գիտություն, բնորոշվում է բարձր կոմպլեքսայնությամբ։ Չ․ Դարվինի էվոլյուցիոն տեսությունը, Գ․ Մենդելի օրենքները, մաքուր գծերի և մուտացիաների մասին ուսմունքը սելեկցիոներներին հնարավորություն տվեցին մշակել բուսական և կենդանական օրգանիզմների ժառանգականության նպատակադիր կառավարման մեթոդներ։ Բույսերի և կենդանիների ան– հատական ընտրության հիմքում ընկած են մաքուր գծերի, հոմո– և հետերոզիգոտության, ֆենոտիպի և գենոտիպի չնույնացման մասին եղած գենետիկական պատկերացումները։ Հատկանիշների անկախ ժառանգման և ազատ համակցման (կոմբինացիայի) օրինաչափությունները սերնդում դարձան հիբրիդացման և խա– չասերման տեսական հիմքը, որոնք ընտրության հետ Մ–ի հիմնական մեթոդներից են։ Գենետիկայի հետագա զարգացման շնորհիվ ստեղծվեցին եգիպտացորենի, սորգոյի, վարունգի, լոլիկի, ճակնդեղի, ցորենի, խոշոր եղջերավոր կենդանիների և թռչունների խառնացեղերի, հետերոզիսային հիբրիդներ, արհեստական մուտացիաներ և պոլիպլոիդ ձևեր։ Ս․ ծագել է բույսերի մշակության և կենդանիների ընտելացման հետ միաժամանակ։ Մարդը, մշակելով բույս և բազմաց– նելով կենդանիներ, սկսել է ընտրել և բազմացնել առավել մթերատուներին, որը նպաստել է դրանց ակամա բարելավմանը։ Այդպես հազարամյակներ առաջ ստեղծվել է հասարակ Ս․։ Հին սելեկցիոներներն ստեղծել են պտղատու բույսերի, խաղողի շատ սորտեր և կենդանինե– րի ցեղեր։ Նրանց հայտնի էր ժամանակակից Ս–ի մի շարք մեթոդներ և գործադրա– ձևեր (օրինակ, արհեստական վւոշոտում)։ Երկրագործության և անասնապահության զարգացմանը զուգընթաց արհեստական ընտրությունը կրեց զանգվածային գիտակցական բնույթ, և ձևավորվեց ժողո– վըրդական Ս․, ստեղծվեց այժմ– յան գյուղատնտ․ բույսերի և կենդանիների մեծ բազմազանությունը։ ՍՍՀՍ–ում հայտ– նի են Մ–ով ստեղծված ցորենի, գարու, աշորայի, կտավատի, երեքնուկի, բանջա– րաբոստանային բույսերի, պտղատու տեսակների և խաղողի մի շարք հինավուրց սորտեր, ոչխարների կարակուլյան և ռոմանովյան, ձիերի ախալթեքեյան, տավարի խոլմոգորյան և յարոսլավյան ցեղերը ևն։ Կապիտալիզմի զարգացման շրջանում ձևավորվեց արդյունաբերական Մ․, և XVIII դ․ վերջին –XIX դ․ սկզբին Մեծ Բրիտանիայում ստեղծվեցին առաջին սելեկցիոն բուծարանները, կազմակերպ– վեց տոհմային անասնաբուծությունը։ Ռուսաստանում սելեկցիոն հիմնարկներից էր Պոլտավայի Փորձադաշտը (1884), ապա Շատիլովսկայա փորձակայանը (1896)։ Երկրագործության դեպարտամենտին կից 1894-ին կազմակերպվեց կիրառական բուսաբանության բյուրո, որը ձեռնարկեց մշակվող բույսերի ուսումնասիրման և դրանց նմուշների հավաքման աշխատանք– ներ։ 1903–14-ին կազմակերպվեցին Մոսկ– վայի գյուղատնտ․ ինստ–ին (այժմ՝ Կ․ Ա․ Տիմիրյազևի անվ․ գյուղատնտ․ ակադե– միա) կից սելեկցիոն կայանը, ապա Զար– կովի, Օդեսայի, Սարատովի ևն փորձա– կայանները։ Բույսերի սելեկցիայի տեսության հետագա զարգացումն իր գործնա– կան արդյունքներով կապված է Ի․ Վ․ Միչուրինի անվան հետ։ Գիտական Ս–ի զարգացման գործում իր ավանդն ունի Կ․ Ա․ Տիմիրյազևը, նրա տեսությունը ժառանգականության ձևերի և դասակարգման մասին։ ժառանգական փոփոխականության մեջ Ն․ Ի․ Վավիլովի բացահայտած հոմոլոգ շարքերի օրենքը, մշակովի բույսերի առաջացման կենտրոնների մասին տեսությունը, Ս–ի էկոլոգիական– աշխարհագրական սկզբունքները, բույսերի և ելանյութի իմունիտետի մասին ուսմունքը լայնորեն սկսեցին կիրառվել Ս–ում։ Կենդանիների Ս–ի գենետիկական