Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծիչ, Պետերբուրգի ակադեմիայի պատվա– վոր անդամ (1873), Ռուս, աշխարհագրա– կան ընկերության փոխնախագահ (1873– 1914), Պետ․ խորհրդի անդամ (1897)։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1848)։ 1849-ից արշավախմբային աշխա– տանքներ է կատարել Արեելա–Եվրոպա– կան (Ռուսական) հարթավայրում։ 1853– 1855-ին Դերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում և Իտալիայում ուսումնասի– րել է աշխարհագրություն, երկրաբանու– թյուն։ Թարգմանել է Կ․ Ռիւուոերի «Ասիա– յի երկրագիտությունը»՝ լրացնելով այն Ռուսաստանի ասիական մասի վերաբեր– յալ եղած նորագույն նյութերով։ 1856–57-ին ուսումնասիրել է Տյան Շանը, կազմել Տյան Շանի լեռնագրական և բարձունքային գոտիականության առա– ջին սխեման, հայտնաբերել սառցադաշ– տեր։ 1906-ին այդ Ուսումնասիրություննե– րի 50-ամյակի առթիվ նրան իրավունք տրվեց ագգանվանը ավելացնել «Տյան– Շանսկի»։ 1864–74-ին ղեկավարել է Կենտրոն, վիճակագրական կոմիտեն, 1874–97-ին՝ Վիճակագրական խորհուրդը։ Վիճակա– գիրների I համագումարի (1870) U I ընդ– հանուր մարդահամարի (1897) կազմա– կերպիչն է։ Տվել է Եվրոպ․ Ռուսաստանի տնտ․ շրջանացման սխեման (12 շրջան)։ Ա–Տ–Շ․ կազմել է «Ռուսական կայսրու– թյան աշխարհագրական–վիճակա գրական բառարանը», 5 հատորով (1863–85), «Ռու– սաստան» բազմահատոր աշխարհագրա– կան հրատարակությունը 11 հատորով (1899–1914), գրել Աշխարհագրական ըն– կերության 50-ամյակին նվիրված եռա– հաաոր աշխատությունը (1896)։ Ա–Տ–Շ–ի անվամբ են կոչվել մի շարք աշխարհա– գրական օբյեկտներ Միջին և Կենտրոն․ Ասիայում, Կովկասում, Ալյասկայում, Շպիցբերգենում և բուսական ու կենդանա– կան մոտ 100 նոր տեսակներ։

ՍԵՄՊԵՐ Ցոհաննես (1892–1970), էստո– նացի սովետական գրող։ էստ․ ՄԱՀ ժող․ գրող (1964)։ ԱՄԿԿ անդամ 1940-ից։ 1930–40-ին՝ «Լոոմինգ» ամսագրի խըմ– բագիրը։ 1940-ին եղել է լուսավորության մինիստր։ Հրատարակվել են Ա–ի «Պյերո» (1917), «Հինգ զգայարան» (1926), «Քա– միների անիվը» (1936), «Չեմ կարող լռել» (1943),«Ինչպե՞ս կկարողանայիր ապ– րել» (1958), «էջեր, ինչպես քամուն տըր– ված տերևներ» (1972) և այլ բանաստեղ– ծական ժողովածուներ։ Տարեցտարի ավե– լի խորն է հնչել Ս–ի քաղաքացիական և փիլ․ թեմատիկան։ «Ի»անդ» (1934) ե«Քարը քարի վրա» (1939) վեպերում Մ․ իրեն դրսե– վորել է որպես հոգեբանական ռեալիզմի վարպետ։ «Կարմիր մեխակներ» (1955) վե– պում արտացոլված է մտավորականու– թյան շերտավորումը 1939–40-ի հեղափո– խական իրադարձությունների շեմին։ Հե– ղինակ է պիեսների, «ճանապարհորդու– թյուն դեպի անցյալը» (1969) հուշագրու– թյան, էստ․ ՄՍՀ հիմնի (էստ․ ՍՍՀ մըր– ցանակ, 1947), Էսսեների գրքերի։ Թարգ– մանել է Ա․ Դանթեի, Զ․ Բոկաչչոյի, է․ Վերհառնի, Ա․ Բլոկի, Պ․ Ներուդայի և ուրիշների գործերից։ էստ․ ՄՍՀ ԴՄ վարչության նախագահ (1946–50)։ Պար– գեաարվել է Լենինի և 2 այլ շքանշաննե– րով։ ՍԵՅ (Say) ժան Րատիստ (1767–1832), ֆրանսիացի տնտեսագետ, քաղաքատըն– տեսության պրոֆեսոր (1819), գռեհիկ քաղաքատնտեսության հիմնադիրներից։ Եղել է խոշոր բուրժուազիայի գաղափա– րախոս, ազատ առևտրի ու տնտ․ կյանքին պետության չմիջամտելու կողմնակից։ Դլխ․ աշխատությունն է «Քաղաքատնտե– սության տրակտատը․․․» (1803)։ Քաղա– քատնտեսությունը բաժանել է երեք ինք– նուրույն մասի՝ արտադրություն, բաշխում և սպառում։ Կապիտ․ արտադրության օրենքները համարել է հավիտենական։ Հակադրվել է Դ․ Ռիկարդոյի արժեքի աշ– խատանքային տեսությանը, որպես արժե– քի հիմք ընդունել ապրանքի օգտակարու– թյունը, արտադրության ծախքերը, պա– հանջարկի ու առաջարկի հարաբերակցու– թյունը։ Ստեղծել է արտադրության գոր– ծոնների տեսություն, որտեղ զարգացրել է արժեստեղծման պրոցեսին աշխատանքի, կապիտալի ու բնության հավասարաչափ մասնակցության գաղափարը։ Այս կա– պակցությամբ էլ ժխտել է կապիտ․ ար– տադրության շահագործողական բնույթը և դասակարգային շահերի ներդաշնակու– թյուն քարոզել։ Ա․ իդեալականացրել է ազատ ձեռնարկատիրության համակարգը և մերժել գերարտադրության ընդհանուր ճգնաժամերի անխուսափելիությունը՝ ըն– դունելով միայն առանձին ապրանքների գերարտադրության հնարավորությունը։ Ձևակերպել է «շուկայի օրենքը», ըստ որի, արդյունքների փոխանակության շնոր– հիվ գնումն ու վաճառքն իբր ավտոմատի– կորեն հավասարակշռվում են։ Կ․ Մարքսը քննադատել է Ա–ի հայացք– ները, սակայն նրա գռեհիկ մեթոդաբա– նությունն ու արտադրության գործոնների «նորացված» տեսությունը ժամանակակից բուրժ․ քաղաքատնտեսությունը դեռևս օգ– տագործում է կապիտալիզմը գովաբանե– լու նպատակով։ Գրկ․ Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 3, գիրք 2, գլուխ 48, Ե․, 1949։ Նույնի, Теории прибавочной стоимости (IV том «Капитала»), Приложение; МарксК․иЭнгельс Ф․, Соч․, 2 изд․, т․ 26, ч․ 3; Թովմասյան Ն․Ռ․, Տնտեսագիտական ուսմունքների պատ– մություն, Ե․, 1965։ Марков И․ Г․, Ж․ Б․ Сей, М․-Л․, 1929․ ՍԵ8ԱԴ (պարսկ․՝ որսորդ, Մադաթյանց Պետրոս Տեր–Հովսեփի, 1810, Շամախի – 1876), հայ ւսշուղ։ Եղել է ռուս, բանակի սպա։ Տիրապեւոել է ռուս․, թուրք․, վրաց․, պարսկ․ լեզուներին։ Հորինել է միայն հայ․ երգեր, որոնք արլ․ աշուղների խաղերից հիմնովին տարբերվում են ինքնուրույն, հայկ․ հանգերով, հատկապես՝ բովանդա– կությամբ։ Ա․ բողոքել է անարդարության, անհավասարության դեմ («Վասն աշխար– հի»), խարազանել ամբարտավանությունն ու տգիտությունը, անհավատարմությու– նը, սուտն ու կեղծիքը («Վաղնջուց ժամա– նակաց նկարագիր»)։ Ապրել է իր ժողո– վըրդի հոգսերով, հայրենիքի բախտը կա– պել ռուս ժողովրդի հետ։ Ա․ հորինել է նաև սիրո, վայելքի և խրախճանքի եր– գեր, որոնք ժողովրդականություն են վա– յելել («էդ կարմիր վարդ թուշիդ», «Շահ– նազ հայերեն», «Ով սիրուն թառ․․․», «Մաոռվակ, գինի տուր» ևն)։ Աշուղական արվ ւստի մեջ առանձնահատուկ տեղ ունի «Արէ Նազելի» մուխամմազը։ Առաջին ժողւվածուն («Զանազան երգք պ․ Պետ– րոս] Տ․ Հովսեփյան Մադաթյանց Շամա– խեցվո Աեյադ մականուանելո», 1857), որ Լույս է ընծայել Ոսկան Երևանցին Մոսկվայում, պարունակում է 71 երգ։ Տաաւյակ երգեր տեղ են գտել «Քնար հայ– կակ սն» (1868), «Հայ աշուղներ» (1903) և ժամոնակի այլ երգարաններում, «Աոխակ Հարսստանի»-ի հատորներում։ Ա․ մշա– կել, կատարելագործել է աշուղական տա– ղաչսփության շատ ձևեր, ստեղծել նորե– րը («բան նորաձև»)։ Կ․ Դուր գար յան

ՍԵՏԴԱՎԱՐ, գյուղ Պարսկահայք նահան– գի ՝՛տեր (Խոյ) գավառում։ XX դ․ սկզբին ուներ 480 հայ բնակիչ (80 տուն)։ Զբաղ– վում էին այգեգործությամբ, պարտիզպա– նությամբ, հացահատիկի մշակությամբ, անս սնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Հայ բնակիչները մասամբ զոհվել են 1918-ին՝ թուրք, ներխուժումների հետե– վանթով, մնացածները հեռացել են Իրա– նի սորքերը։

ՍԵՅԴԻՇԵՆ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանում, շրջկենտրոնից 18 կւէ հս–արմ․։ Կոլտնտե– սությունն զբաղվում է հացահատիկային, կերային և բանջարաբոստանային կուլ– տուրաների մշակությամբ, անասնապա– հությամբ, շերամապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, կին ւ, մանկապարտեզ, բուժկայան, կեն– ցաղսպասարկման տաղավար, կապի բա– ժանմունք։ Ա–ում և շրջակայքում պահ– պանվել են Ս․ Հովհաննես եկեղեցին (XV I դ․), Ուլուպապ գյուղատեղին, Պըտ– կես բերք (Պտկի Ա․ Գևորգ) վանքը (XIV դ․)։

ՍԵՏՀԱՆ (Seyhan, նախկինում Աարոս), գես Թուրքիայում։ Ա․ է կոչվում Գյոկսու (Շղրկա) ձախակողմյան վտակն ընդունե– լուց հետո։ Երկարությունը 516 կմ է, ավա– զանը՝ 20,7 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Թե– ջեր լեռնաշղթայի (Կիլիկիա) հվ․ լանջից, հոսում հս–ից հվ․ Կենտր․ Տավրոսի նեղ կիրճով, ապա Չուքուրովա (ձորադաշտ, Ալեաց դաշտ) դաշտավայրով (ստորին հոսանքում) և թափվում Միջերկրական ծով[ւ Մերսինի ծոցը։ Անումը ձնաանձրևա– յին Է, հորդանում է գարնանը, ծանծաղում՝ ամււան–աշնան ամիսներին։ Ջրի միջին ծախսը Ադանա քաղաքի մոտ մինչև 200 մ3/ւ[րկ Է։ Ադանայի մոտ 1955-ին կառուց– վել է հիդրոհանգույց (ամբարտակի բարձ– րությունը 57 մ Է, ջրամբարի երկարությու– նը՝ 45 կմ)։ Կա ՀԷԿ։ Զրերն օգտագործ– վում են ոռոգման համար։ UtillT (լեհ․ sejm, լիտվ․ saimas, չեխ․ snein), 1․ դասային–ներկայացուցչական հսատատություն Լեհաստանի և Լիտվայի ֆեււդ․ միապետություններում (նաև՜ Լեհ– Լիւռվ․ միացյալ պետությունում՝ Ռեչ Պոս– պո|իտայում), Չեխիայում, XIII–XIV^․– XX դ․ սկզբին։ 2․ Ֆինլանդական մեծ իշ– խանության (1809–1917) պառլամենտի ռուս, անվանումը։ 3․ Բուրժ․ Լիտվայի (19 22–40-ին) և բուրժ․ Լատվիայի (1922– 1934-ին) պառլամենտները, բուրժ․ Լե– հա ւտանի պառլամենտի ստորին պալատը (19 21-ից)։ 4․ ԼԺՀ–ում պետ․ իշխանության