Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

թյունը։ Ս–ի օրոք ծավալվել է լայն շինա– րարություն․ 1086-ին ավարտվել է Վահա– նավանքի Ս․ Աստվածածին եկեղեցու շի– նարարությունը, 1087-ին կառուցվել են Տաթեի Ս․ Աստվածածին եկեղեցու կա– մարները են։ Տաթեի եպիսկոպոսապետու– թյունը վերականգնել և զգալիորեն ընդ– լայնել է իր կալվածքները։ Օգտվեյով Մելիքշահի մահից հետո սելջուկյան Աշ– խարհակալության թուլացումից, ապա նաե տրոհումից՝ Ա․ վերականգնել է Սյունի– քի թագավորության անկախությունը։ 1094-ին, կամենալով վերջ տալ Ա–ի ձեռք բերած անկախությանը, Սյունիք է ներ– խուժել Գանձակի սելջուկյան կուսակա– լության զորքը, որին աջակցել են նաե Դվինի և Շիրակի Շադդադյանները։ Թշնա– մին պաշարել է Սյունիքի թագավորության Կապան մայրաքաղաքը, սակայն չկարո– ղանալով կոտրել պաշտպանվողների քա– ջարի դիմադրությունը, դիմել է խորա– մանկության․ Գրիգոր Ապիրատյան ]ւշ– խանի միջնորդությամբ Ա․ հրավիրվել է բանակցությունների և նենգաբար սպան– վել։ Այնուամենայնիվ, սելջուկյան qr ր– քերը դուրս են քշվել թագավորության սահ– մաններից, և Ա–ին հաջորդել է որդէն՝ Գրիգոր Բ Աենեքերիմյանը։ Գրկ ■ Ստեփանոս Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թ․, 19 0։ Ա լ ի շ ա ն Ղ․, Սիսական, Վնտ․, 1893։ Ս ա– հ ա կ յ ա ն Տ․ Մ․, Սյունյաց թագավորությ սն հիմնումը և նրա քաղաքական դերը XI դա– րում, «ՊԲՀ», 1966, № 3։ Я․ Հարությունյան

ՍԵՆԵՔԷՐԻՄ, Տովհաննե ս–Ա և ն ե– ք և ր ի մ (ծն․ թ․ անհտ․–1003), Փաւ ի– սոսի թագավոր մոտ 958-ից։ Սահակ Սևա– դայի որդին։ Հորից ժառանգություն ստա– նալով Փառնես (Փառիսոս) գավառը, հ^մ– նադրել է թագավորություն (տես Փաոիւ ո– սի թագավորություն), որը ճանաչել են Պարսից արքունիքը և բյուզ․ կայսեր նէ ր– կայացուցիչ Գավիթ Մագիստրոսը։ Վեր– ջինս, ըստ պատմիչ Մովսես Կաղանկաւո– վացո․Ն, Ս–ին ուղարկել է ՝«թագ ն․ արքայա– կան ծիրանի»; Հայ Րագրաաունիները հավանաբար չեն ընդունել Ա–ի թագաւո– րությունը։ Այդ մասին է վկայում Հայոց կաթողիկոս Անանիա ԱՄոկացու Արցախ կատարած այցելությունը, որի նպատայն էր մեղմել անջատամետ ձգտումները։ X դ․ վերջին Ա․ եղբոր՝ Խաչենի տիր ս– կալ Գրիգորի հետ գոյության պայքար է մղել Գանձակի ամիրա Փադլունի դեմ։ Ա–ի գահը ժառանգել է եղբորորդին՝ Փի– լիպպեն։ Գրկ․ Մովսես Կաղանկատվա– g ի, Պատմություն Աղվանից աշխարհի, 1?․, 1969։ Ու լ ու բ ա բ յ ա ն P․ Ա․, Խաչենի իշ– խանությունը X–XVI դարերում, ե․, 19’ 5։

ՍԵՆԵՔԵՐԻՄ–ՀՈՎՀԱՆՆԵՍ (ծն․ թ․ անհտ․–1025, Աեբաստիա), Վասպուր ս– կանի հայոց թագավոր 968–1021-ին։ Արծ– րունիների տոհմից։ Աբուսահւ–Հաւէազաս– սյի որդին։ Կնության է առել Գագիկ Ա Բագրատունու դստերը՝ Խուշուշին։ Հւր մահից (968) հետո թագավորել է եղբայր– ների՝ Գուրգեն–Խաչիկի և Աշոտ–Աահա յի հետ (Գուրգեն–Խաչիկը իշխել է Անձեացի– քում, Աշոտ–Աահակը՝ Տոսպում, Ս–Հ․՝ Ռշաունիքում), իսկ 1003-ից միանձն; ա (Անձեացիքում իշխող եղբորորդի Գերե– նիկն ընդունել է նրա գերագահությունլ)։ Նեղվելով հարևան մահմեդական իշխա– նություններից, 1001-ին Գուրգեն–Խաչիկի հետ դիմել է Արևելք արշաված Վասիլ II կայսրին, նրանից ստացել է խլաթը, l/անազկերտը, Բերկրին, Արճեշն ու Արծ– կեն, սակայն ընկել է բյուզ․ կախման մեջ։ 1016-ից հետո, երբ Վասպուրականի հա– յոց բանակը՝ արքայորդի Դավիթ Սրծրու– նու և սպարապետ Շապուհի գլխավորու– թյամբ, պարտություն է կրել երկիր ներ– խուժած թուրք, հրոսակախմբերից, Ս–Հ․ ռազմ, օգնություն է խնդրել Վասիլ 11-ից, որի ուղարկած բուլղար ռազմագերիների անկանոն ջոկատներն ավելի են ավերել երկիրը։ Բյուզ․ նենգ քաղաքականության որոգայթն ընկած Ս–Հ․ ճարահատյալ դես– պանություն է ուղարկել Կոստանդնուպո– լիս, որդու՝ Դավթի գլխավորությամբ, և ընդունել Վասիլ II-ի պարտադրած ծանր պայմանագիրը՝ կայսրությանը զիջել է Վսապուրականը (8 քաղաք, 72 բերդ, 4 հզ․ գյուղ) և 1021-ին իր արքունիքով, մերձավորներով ու զորքով (մոտ 70– 80 հզ․ մարդ) գաղթել Սեբաստիայի նա– հանգ, որը ճանաչվել է Արծրունիների ժա– ռանգական տիրույթը։ Ա–Հ․ այնտեղ իշ– խել է մագիստրոսի կոչումով, հավանա– բար ունենալով կուսակալի իրավունք– ներ։ Ս–Հ–ի իշխանությունը Սեբաստիա– յում ժառանգել են որդիները՝ Գավիթը, Ատոմը, Աբուսակը։ Նրա դուստր Սարիա– մը, որը Ափղազաց և Վրաց թագավոր Բագ– րատ III-ի կինն էր, Մարմաշենի վանքի արձանագրությունում հիշատակված է «Ավւղազաց և հայոց թագուհի»։ Ս–Հ․ Վաս– պուրականում խուշուշ թագուհու հետ ծավալել է շինարար, մեծ աշխատանք (հատկապես Վարազում և Աղթամարում), հովանավորել գիտությունն ու արվեստը։ Իր կտակի համաձայն՝ թաղվել է Վարազի Ս․ Նշան վանքում (Ս․ Գևորգ եկեղեցում գտնվող Ս–Հ–ի տապանաքարը ուշ շրջա– նի կեղծիք է)։ Գրկ․ Թովմա Աոծրունի 1ւ Ա ն ա– ն ու ն, Պատմություն Արծրունյաց տան, Ե․, 1978! Ստեփանոս Տարոնեցի [Ասողի կ], Պաւոմութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885։ Մ ա տ թ և ո ս Ուռհայեցի, ժամանակագրություն, Ե․, 1973։ Հովհան– նես Սեբաստացի, Պատմութիւն Սե– բաստիոյ, Ե․, 1974։ Վ․ Գրիգորյան ՍԵՆ–ԺԵՐՄԵՆԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱ–

ՆԱԳԻՐ 1919, ստորագրվել է սեպտ․ 10-ին, Սեն–ժերմեն–ան–Լեում (Փարիզի մոտ), առաջին համաշխարհային պատերազմում (1914–18) հաղթանակած երկրների և Ավստրիայի միջև։ Պայմանագիրը վավե– րացրեց Ավստրո–Հունգարիայի կազմա– լուծումը, արգելեց անշլյուսը (Ավստրիայի միացումը Գերմանիային)։ Մ–ժ․ հ․ պ․ սահմանափակում էր Ավստրիայի զինված ուժերը, պարտավորեցնում նրան վճարել ռեպարացիաներ։ ՍԵՆ–ԺՅՈՒՍՏ (Saint-Just) Լուի Անտուան (1767–1794), Ֆրանս, բուրժ․ մեծ հեղա– փոխության գործիչ։ Մ․ Ռոբեացիերի զի– նակիցը։ 1792-ի սեպտեմբերին ընտրվել է Կոնվենւոի կազմում, մասնակցել է 1793-ի յակոբինյան սահմանադրության մշակմանը։ Հասարակական փրկության կոմիտեի անդամ էր։ Կարևոր դեր է խաղա– ցել յակոբինյան դիկտատուրայի քաղա– քականության իրականացման մեջ։ Նրա առաջարկով է Կոնվենտը 1793-ի հոկտ․ 10-ին ընդունել հեղափոխ․ կառավարու– թյուն ստեղծելու որոշումը։ ժիրոնդիստ– ների և էբերականների (ձախ յակոբին– յաններ) գլխ․ մեղադրողներից էր։ Անհաշտ պայքար է մղել հակահեղափոխ․ ուժերի դեմ, մեծապես նպաստել հեղափոխ․ Ֆրան– սիայի ռազմ, հաջողություններին։ Ս–ժ–ի նախաձեռնությամբ Կոնվենտն ընդունել է (1794) Վանտոզյան դեկրետները։ Տերմի– դորյան հակահեղափոխական հեղաշըր– ջումից հետո ենթարկվել է գիլյոտինի։ 1800-ին Ս–ժ–ի բարեկամները հրատարա– կել են նրա «Հանրապետական կարգերին վերաբերող հատվածներ» երկը։ Երկ․ CEuvres choisies, P․, [1968]․ ՍԵՆ–ԺՈՆ ՊԵՐՍ (Saint-John Perse) Ալեք– սի Լ և ժ և [Leger (1887-1975)], ֆրան– սիացի բանաստեղծ, դիվանագետ։ 1916-ից դիվանա գիտ․ աշխատանք է կատարել։ 1940-ին պաշտոնազրկվել է և տարագրվել ԱՍՆ։ էպիկականության, ազգ․ ավանդույթնե– րի նկատմամբ իր ձգտումով, Արևելքի քաղաքակրթությունների մնայուն արժեք– ների հանդեպ իր հակումներով Ս–ժ․ Պ․ առանձնահատուկ տեղ է գրավում արդի ֆրանս․ մշակույթի մեջ։ Բանաստեղծին խորթ է եղել մոդեռնիստական բարդաց– ված պատկերավորությունը («Պատկեր– ներ Կրուզոյի համար», 1909)։ Նրա չա– փածոն կառուցված է ֆրանս․ ավանդա– կան տաղաչափության ոգով։ Ս–ժ․ Պ–ին հռչակ բերած «Անաբասիս» (1924) պոե– մում գովերգված է բնության և հավերժա– կան հոգևոր արժեքների աշխարհը, որը հակադրված է Երրորդ հանրապետության բուրժ․ իրականությանը։ Իր հայրենասի– րական բանաստեղծություններով («Տա– րագրություն», 1942, «Քամիներ», 1946) Ս–ժ․ Պ․ դարձել է Դիմադրության շարժ– ման ոգեշնչողներից մեկը։ Չնայած քաղ․ գաղափարների վերացականությանն ու բառապաշարի գրքայնությյանը, Ս–ժ․ Պ․ իր այդ շրջանի ստեղծագործությամբ դար– ձել է Ֆրանսիայի ազգ․ բանաստեղծ։ Հայ– րենիքի վեհության վերականգնման առա– ջադիմական գաղափարներն են արտա– հայտված «Կողմնորոշիչներ» (1957), «ժա– մւսնակագրություն» (I960), «Թռչուններ» (1963) պոեմներում։ Նոբելյան մրցանակ (1960)։

ՍԵՆԻՈՐ, սենյոր (ֆրանս․ seigneur< լատ․ senior – ավագ), ֆեոդալիզմի դա– րաշրջանում հողի սեփականատեր։ Ս․ որոշակի իրավունքներ ուներ ֆեոդ, կախ– ման մեջ գտնվող գյուղացիների նկատ– մամբ։ Ս․ սովորաբար ֆեոդ, հիերարխիա– յի (տես Վասաչիտետ) անդամ էր, դրա– նով իսկ «Ս․» հասկացությունը նեղ իմաս– տով գործածվում է նաև իբրև վասալների խմբի տեր նշանակությամբ։ խոշոր տա– րածքների գերագույն Ս․ (թագավոր, իշ– խան, դուքս) կոչվել է սյուզերեն։

ՍԵՆԿԷՎԻՁ (Sienkiewicz) Հենրիկ (5․5․ 1846, Պոդլյաշիեի Վոլյա–Օկշեյսկա – 15․11․1916, Վեվե, Շվեյցարիա), լեհ գրող։ Պետերբուրգի ԳԱ պատվավոր ակադեմի– կոս (1914)։ 1866–70-ին սովորել է Գլխա– վոր դպրոցի (1869-ից՝ Վարշավայի հա– մալսարան) պատմաբանասիրական ֆա– կուլտետում։