Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լիզմի ոգով շինություններ կառուցվում են Դակարում։ Ս–ի հաստոցային քանդակա– գործությունն ու գեղանկարչությունը զար– գանում են XX դ․ կեսից, հատկապես՝ պե– տության անկախությունից հետո։ Առաջա– տար է գեղանկարչության դակարյան դպրոցը (Պապա Իբրա Տալլ, Իբու Դիուֆ), որի սկզբնավորումը կապված է Դակարի Արվեստի դպրոցի գործունեության հետ։ Ս–ի գրաֆիկան նույնպես ընդգծված դեկո– րատիվ բնույթի է (Ամադու Ցորո Բա)։ Զարգացած են ավանդական գեղարվես– տական արհեստները (փայտե և փղոսկրե դիմակների պատրաստում, փայտե կահ– կարասու քանդակազարդում, բրուտա– գործություն, կարմիր ու սե նախշերով զամբյուղների, խսիրների հյուսում, ոս– կուց մանրարուրք գործեր)։ Թատրոնը։ Աֆր․ թատրոն ստեղծելու առաշին Փորձերը նախաձեռնվել են XX դ․ 30-ական թթ․ Դակարում, Վ․ Պոնտիի դպրոցում։ 1950-ական թթ․ Արմ․ Աֆրիկա– յում սկսվել է դրամատիկական սիրողա– կան կոլեկտիվների զարգացումը։ 1954-ին թատերական ներկայացումների համար Դակարում առանձնացվել է «Դյու Պալե» թատրոնի հատուկ շենքը։ Արվեստի դըպ– րոցում բացվել է դրամայի բաժանմունք։ Անկախության նվաճումից հետո Ս–ի թատ– րոնը Արմ․ Աֆրիկայի երկրների մեջ մնում է առաջատար։ 1961-ին կառավարությունը կազմակերպել է Ս–ի Բալետների ազգ․ անսամբլ, որը հաճախ հյուրախաղերով հանդես է գալիս արտասահմանում (1965-ին և 1970-ին՝ ՍՍՀՄ–ում)։ 1966-ին Դակարում անցկացվել է Աֆր․ արվեստի առաջին միջազգային փառատոնը։ Մինչ այդ կառուցվել էր «Դանիել Աորանոյի թատրոն»-ի նոր շենքը (1200 տեղով)։ 1965-ին ստեղծվել է Արևադարձային Աֆ– րիկայում առաջին պրոֆեսիոնալ ազգ․ թատերախումբը (ղեկ․ Մորիս Մոնար Մեն– գոր)․ լավագույններից են՝ Ամադու Միսսե Դիայի «Լատ Դիորի վերջին օրերը» (1966), Շեյկ Ն’ Դաոյի «Ալբուրիի արտաքսումը» (1968), Աբդու Անտա Կաի «Ամազուլու» (1972), գաղութատեր զավթիչների դեմ աֆր․ ժողովրդի պայքարի մասին պատմ․ պիեսների, «Մոր Լամի ոսկորը» (ըստ Բիրագո Դիոպի պատմվածքի, 1967), կեն– ցաղային կատակերգության և արտասահ– մանյան դրամատուրգիայից՝ «Պարոն կա– շառակերն ու ընկերակիցները» (ըստ Գո– գոլի «Ռեիզոր»-ի, 1967), Շեքսպիրի «Մակ– բեթ» (1968), Մոլիերի «Երևակայական հիվանդը» (1973) բեմադրությունները։ Կինոն։ Հայրենական կինեմատոգրա– ֆիան սկզբնավորվել է «Աֆրիկան Մենա– յի ափին» (1955, ռեժ․ Պ․ Ս․ Վիեյրա) ֆիլմով (նկարահանվել է Փարիզում), որը պատմում է Ֆրանսիայում աֆր․ ուսանող– ների կյանքի մասին։ Աֆրիկայի ժողո– վուրդների ազգ․ ինքնագիտակցության զարթոնքին են նվիրված «Եվ ձյունը վե– րացավ․․․» (1965, ռեժ․ Բ․ Աամբ Մակա– րամ) գեղարվեստական կինոնկարը, «մն Աֆրիկան մարգադաշտի ուղղյակի վրա» (1965, ռեժ․ Ի․ Դիան) վավերագրական ժապավենը։ Բազմաթիվ ֆիլմերի թեման ավանդույթների և արդիականության բա– խումն է («Աղջիկը», 1969, «Կինը», 1971, երկուսն էլ՝ ռեժ․ Մ․ Տրաորե, «Կոդու», 1971, ռեժ․ Մամբ Մակարամ, «Կարիմ», ըստ Ու․ Մոսե Դիոպի վեպի, 1971, ռեժ․ Մ․ Տիամ)։ խոշորագույն ռեժիսոր Ու․ Մեմ– բենի կինոնկարների («Սայլակով մարդը», 1963, «Նյայ», 1964, «Փոստային փոխա– դրություն», վոլոֆ ժողովրդի լեզվով Ս–ում առաջին ֆիլմը, 1968, «էմիտայ», 1971, «Խալա», 1974 ևն) հիմքում ընկած են նեո– գաղութատիրության մերկացումը, գաղու– թարարներին աֆրիկացիների ցույց տված դիմադրության, ազգ․ բուրժուազիայի՝ եր– կիրը կառավարելու անկարողության և այլ կարևոր սոցիալ–քաղ․ խնդիրներ։ Կի– նոդերասաններից են՝ Տ․ Դիոպը, Ի․ Ն․ ’Ցանգը, Մ․ Դիալլոն, Ֆ․ Ֆալը, Մ․ Դյույեն, Ֆ․ Դիանը։ Գրկ․ История Африки в XIX–нач․ XX в․, М․, 1967; Новейшая история Африки, 2 изд․, М․, 1968; Субботин В․ А․, Колонии Франции в 1870–1918 гг․, М․, 1973; Лет- нев А․ Б․, Политическое пробуждение во Французской Западной Африке после пер– вой мировой войны (1918–1923 гг․), в сб․։ Тропическая Африка․ (Проблемы истории), М․, 1973; Гаврилов Н․ И-, Западная Африка под гнётом Франции (1945–1959), М․, 1961; Сюр э-К а н а л ь Ж-, Африка Западная и Центральная, [пер․ с франц․], М․, 1961; Кашин Ю С․, Сенегал, М․, 1973; Потех ина Г․ И․, Очерки совре– менной литературы Западной Африки, М․, 1968; Современные литературы Африки․ Северная и Западная Африка, М․, 1973; D i о р М․, Histoire des classes sociales dans d’Afrique de l’Ouest, P․, 1971; Cultural Po– licy in Senegal, P․, 1973 (UNESKO); Mo– ore G․, Seven African Writers, L-, 1962; Gleason J․ I․, This Africa․ Novels by West Africans in English and French, Evanston, 1965; Travre Bakary, Le theatre ne- groafricain et ses fonctions sociales, P․, 1958; Cornevin R․, Le theatre en Afrique Noire et a Madagascar, P․, 1970․

ՍԵՆԵԿԱ Լուկիոս Աննեոս (Seneca Lu– cius Annaeus) (մ․ թ․ ա․ մոտ 4–մ․ թ․ 65), հռոմ․ քաղ․ գործիչ, փիլիսոփա, գրող։ Եղել է առաջին հռոմ․ կայսրերի բռնապե– տական հակումներին ընդդիմադիր սե– նատական խմբի գաղափարախոսը, 41 – 49-ին՝ աքսորում, 49–54-ին՝ Ներոնի դաս– տիարակը, հետագայում՝ հռոմ․ քաղաքա– կանության ղեկավարներից։ 60-ական թթ․ կորցրել է ազդեցությունը և հեռացվել արքունիքից։ Մեղադրվել է պետ․ դավա– ճանության մեջ և Ներոնի հրամանով ինք,- նասպան եղել։ Ա–ի փիլ–ը էկլեկտիկական է․ նրանում ստոիցիզմը զուգակցված է այլ ուսմունքների տարրերի հետ, որոնք հաս– տատում են մարդկային կրքերը հաղթա– հարած և անձնական օրինակով մարդկանց ինքնակատարելագործման մղող իմաս– տունի իդեալական կերպարը։ Պահպանե– լով հուն, ստոիկների պանթեիզմը՝ Մ․ մշակել է գլխավորապես բարոյագիտա– կան խնդիրներ, որոնց ճիշտ լուծման դեպ– քում, նրա կարծիքով, ձեռք է բերվում ոգու հանգստություն և անդորրություն։ Մ–ի բարոյագիտությունը ազդել է քրիս– տոնեական գաղափարախոսության մշակ– ման վրա։ Որպես գրող Ս․ հռետորական «կտըրտ– ված», այսպես կոչված ասիանական ոճի (կարճ նախադասություններ, վառ պատ– կերներ, գաղափարական պարադոքսներ) վարպետ էր։ Նրա արձակ ստեդծագործու– Սենեկա թյոններն են 12 ոչ մեծ արակաաւոները («Նախախնամության մասին», «Զայրույ– թի մասին», «Ոգու հանգստության մասին», «Իմաստունի հաստատակամության մա– սին» են), 3 մեծ տրակտատ («Գթասրտու– թյան մասին», «Բարեգործությունների մա– սին», «Բնապատմական հարցեր») և հա– մանման թեմաներով «Նամակներ Լուկի– լիւսին» ժողովածուն։ Բանաստեղծական ստեղծագործություններն են՝ աոասպե– լա բանական սյուժեներով գրված 9 ող– բերգությունները («էղիպ», «Մեղեա», «Փեդրա», «Ագամեմնոն» են), որոնք հե– տս ւգայում վճռական ազդեցություն ունե– ցան Վերածննդի և կլասիցիզմի շրջանի (XVI–XVIII դդ․) եվրոպ․ ողբերգության ոճէւ վրա։ Ս–ին են վերագրվում մի շարք ոչ մեծ բանաստեղծություններ և կայսր Կլսսվդիոսի մահվան առթիվ գրված «Աստ– վածային Կլավդիոսի դդմացումը» քաղ․ պարսավագիրը։ Մ–ի ստեղծագործությունների առանձին հատվածներ թարգմանվել են հայերեն և ընդգրկվել զանազան ձեռագիր ժողո– վածուներում (Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ № 6051, 7170, 8860, 10067)։ Երկ․ ճ․առք իմաաոասիրականք, թրգմ․ Ш րաիչ Ավգերյան, Վնա․, 1849։ Избр․ пись– ма к Луцилию, пер․ П․ Краснова, СПБ, 1893; Трагедии, пер․ С․ Соловьева, М․–Л․, 1932․

ՍԵՆԵԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, արքունի գործա– կսլություն հին և միջնադարյան Հայաս– տանում։ Գործակալը կոչվել է սենեկա– պ եւտ, սենեկապան կամ «պահպան և պետ սէւնեկի»։ Պահպանել և հսկել է թագավորի գանձերն ու շտեմարանները, դիվանատու– նը, դրոշը, կնիքը, պալատի սենյակները, հանդերձանքը, զգեստավորել և կապել է նրա «մարգարտապատ, ոսկեպատյան պո– ղովատիկ սուսերը», կազմակերպել հան– դիսավոր արարողություններն ու խնջույք– ննրը։ Հաճախ թագավորի անունից ըն– դունել Ա ուղարկել է դեսպանություններ, վսրել բանակցություններ։ Կիլիկյան Հա– րւստանում սենեկապետը կոչվել է հեջուբ կ սմ ջւսմբռչա։

ՍԵՆԵՔԵՐԻՄ Ս եվադ յան (ծն․ թ․ սյնհտ․–1094), Սյունիքի թագավոր 1084-ից։ խաչենին տիրող Առանշահիկների ւոոհմից։ Ս–ին Արցախից Սյունիք է բերել և ի[ւ ժառանգը դարձրել նրա քրոջ՝ Շահան– դուխտի ամուսին Գրիգոր Ա Աշոտյանը։ Ս–ի գահակալությամբ Սյունիքում փաս– սարեն հաստատվել է նոր արքայատուն։ IJ․ դիվանագիտական լուրջ հաջողություն– ների է հասել սելջուկյան տիրակալ Մելիք– շււհի (1072–92) արքունիքում, արժանա– ցել նրա բարեհաճությանը և վերականգ– նել իր թագավորության ամբողջականու–