էության առանձնահատուկ բարձրացումը օտարածին նյութերի՝ ալերգեննե– ր ի հանդեպ։ Ս․ կարող են առաջացնել բակտերիաները և վիրուսները (նրսնց հակածինները և թույները), քիմ․ նյութե– րը, արդ․ թույները են։ Տարբեր ալերգնն– ների սենսիբիլացնող հատկություննէ րը պայմանավորված են ոչ միայն ներմուծ– ված նյութերի քանակով, այլև նրանց որա– կական առանձնահատկություններով և հակածինների ֆիզիկական վիճակով։ Օրի– նակ՝ աուտոսենսիբիլացումը հաճախ առա– ջանում է սեփական ախտահարված սպի– տակուցի հանդեպ (օրգանիզմում աոաո– ալերգենների առաջացման հետևանքով)։ Ձիու շիճուկի գլոբուլինները, ինչպես նաև էրիթրոցիտները, ավելի անաֆիլաքոո– գեն են, քան ալբումինները և հեմոգլոբի– նը։ Ալերգենների կրկնակի ազդեցությու նը սենսիբիլացված օրգանիզմի վրա կարող է առաջացնել անաֆիչաքսիայի տիպի ալերգիական ռեակցիա՝ շիճուկային Հի– վանդություն, Արտյուսի երևույթ (տեւ լա– յին խիստ բորբոքային այտուց)։ Ս․ կարող է առաջանալ ալերգիական գործոնն օր– գանիզմ թափանցելուց մի քանի օրից մինչև մի քանի ամիս, նույնիսկ տարի անց (տես Աւերգիա)։ Ալերգիական ռեակցիա– ների սկզբնական փուլերը հիշեցնում են իւէունիւոեաի զարգացման պրոցեսնեւը։ Օրգանիզմում բարձրանում է բջջա ին զգայնությունը, կուտակվում են առանձնա– հատուկ հակամարմիններ, որոնք ընղու– նակ են միանալ միայն այն ալերգենւն, որի ազդեցության հետևանքով առաջա– ցել են։ Իմունիտետի նման Ա․ նույնս ես լինում է ակտիվ և պասսիվ։ Ս–ման uir ui- ջացման և զարգացման ընդհանուր օրի– նաչափություններն ուսումնասիրվել են շիճուկային ալերգենների նկատմամբ ակ– տիվ Ս–ման փորձով։ Ի տարբերություն իմունացման, Ս․ առաջանում է օտարա– ծին շիճուկների կամ այլ սպիտակուցի նվազագույն քանաևհօ․ հն^աես նաև ցած– բամպեկուլային քիմ․ նյութերից (այդ թվում դեղորայքներից)։ Կենդանիներին գերզգայնացնում են մարդկանց Ս–ման հետ կապված մի շարք հիվանդություն– ների բուժման համար նշանակությ ււն ունեցող տվյալ երևույթը ուսումնասիրելու նպատակով։ Ակտիվ Ս–ման համար օգտա– գործում են ալերգենի մեծ դոզա՝ կախ– ված կենդանու Ս–ման եղանակից։ Պաս– սիվ Ս․ առաջանում է առողջ կենդանուն ակտիվ Ս–ման ենթարկված այլ կենդանու շիճուկ ներարկելով։ Ս․ կարող է փոխանց– վել այլ օրգանիզմ՝ արյան փոխներարկ– ման ժամանակ, կամ վերանալ ու թու ա– նալ՝ օրգանիզմի ապագերզգայնացԱան միջոցով։ ՍԵՆ–ՍԻՄՈՆ (Saint-Simon) Կլոդ–Անրի դը Ռուվրուա (de Rouvroy) (176՛)– 1825), ֆրանս․ ուտոպիական սոցիալիզմի ներկայացուցիչ, ծագումով՝ արիստոկրատ։ Կամավոր մարտնչել է հանուն ԱՄՆ–ի անկախության։ Ֆրանս, մեծ հեղափոխու– թյան սկզբնական շրջանում լոյալ վերա– բերմունք է ունեցել յակոբինյանների հան– դեպ, հանդես եկել հանուն հավասարու– թյան և ազատության, անգամ հրաժարվել կոմսի տիտղոսից, սակայն հետագայ սմ եղել է Դիրեկտորիայի կառավարության և Նապոլեոն Բոնապարտի կոնսուլության կողմնակից։ Զբաղվել է ֆինանս, գոր– ծարքներով, դարձել միլիոնատեր, ապա՝ սնանկացել։ Կ․ Ա․ Սեն–Սիմոն Ս–Ս․ զարգացրել է նոր հասարակու– թյան, յուրաքանչյուրի բարօրությունն ապահովող ապագայի ծրագրերը․ «Ոսկե դարը» ոչ թե անցյալում է, այլ ապագա– յում․ հասարակական յուրաքանչյուր հա– մակարգ, հերթագայելով նախորդին, առաջընթաց է նշանավորում («Դրական, փիլիսոփայական և արդյունաբերական մտորումներ», 1825, հեղինակակից՝ Լ․ Ալեվի)։ Քննադատել է իր ժամանակի հասարակությունը, ուր իշխում են տգետ– ներն ու ծույլերը («հասարակական կազ– մակերպման տեսության մասին», 1819, «Կազմակերպիչ», գիրք 1–2, 1819–20)։ Պետք է այնպես վերակառուցել հասարա– կությունը, որ նրան առավել օգտակար– ները կախման մեջ չլինեն պորտաբույծ– ներից․ «Տերի՝ք գովերգենք Ալեքսանդր– ներին։ Կեցցե՝ն Արքիմեդները» («Ոմն ժնևցու նամակներն իր ժամանակակից– ներին», 1803)։ Ի տարբերություն նախկին ուտոպիական սոցիալիստների, Ս–Ս․ հա– սարակության վերակառուցման ծրագրում մեծ տեղ է հատկացնում գիտությանը և զարգացած արդյունաբերությանը։ Ս–Ս–ի առաջարկած «գիտական–արդյունաբերա– կան համակարգերին* բնորոշ են աշխա– տանքի համընդհանրությունը, հասարա– կության մեջ յուրաքանչյուրի տեղի որո– շումը ըստ նրա աշխատանքի (ընդունակու– թյունների հիերարխիայի), ընդունակու– թյունների կիրառման հավասար հնարա– վորությունների ապահովումը, արտա– դրության պետ․ կազմակերպումը, միաս– նական կառավարումը, ընդհանուր պլա– նավորումը, գիտության և արտադրության սերտ կապը ևն։ Ուղղակի արտահայտվե– լով հօգուտ բանվոր դասակարգի ազատա– գրման («Նոր քրիստոնեություն», 1825), Ս–Ս․ ըստ արժանվույն չի գնահատում վերջինիս հեղափոխական դերը, ձեռնար– կատերերի հետ նրան միավորում է ար– դյունաբերողների դասակարգի մեջ։ Ս–Ս․ չի ժխտում մասնավոր սեփականությունը, ձեռնարկատերերի շահույթը, մերժում է քաղ․ պայքարը, ապավինելով բարոյա– խոսական քարոզին, միապետների բարի կամքի դրսևորմանը, նորացված քրիստո– նեությանը («Արդյունաբերողների կատե– խիզիս», տետր 1–4, 1823–24)։ Դիտելով հասարակությունը իբրև ամբողջական սոց․ օրգանիզմ, զարգացնելով դրա ուսում– նասիրման մեթոդները, Ս–Ս․ մեծ ավանդ ունի սոցիոլոգիայի ձևավորման մեջ, նա արտահայտվել է հօգուտ սոց․ գիտելիքի՝ գուշակությունների մակարդակից գիտու– թյան աստիճանին բարձրացնելու և անգամ ժող․ կրթության հիմնական առարկան դարձնելու («Մարդու մասին գիտության ուրվագիծ», 1813–16)։ Թեև Ս–Ս․ ունի տնտ․ կյանքի կարևորության մասին առանձին մտքեր, նույնիսկ պատմության մատերիալիստական ըմբռնման տարրեր, սակայն ընդհանուր առմամբ պատմու– թյան ընթացքի նրա ըմբռնումը առավելա– պես իդեալիստական է։ Ըստ Ս–Ս–ի, հա– սարակական զարգացման հիմքում ըն– կած է գիտելիքի, բանականության, մտա– ծելակերպի առաջադիմությունը, հասա– րակական կարգերը փոխվում են, քանի որ այլևս չեն համապատասխանում փիլ․ և կրոն, գաղափարներին։ Ըստ մտավոր զարգացման և, համապատասխանաբար, հասարակական կառուցվածքի, մարդկու– թյունն անցնում է ֆեոդ․–աստվածաբանա– կան, մետաֆիզիկական (անցումային) և դրական գիտ․ գիտելիքի վրա հիմնվող փուլերը («Արդյունաբերական համակար– գի մասին», մաս 1–3, 1821-22)։ Ս–Ս–ի ուսմունքը նպաստել է սոցիալիստական տեսությունների զարգացմանը, այն մարք– սիզմի ձևավորման գլխավոր սկզբնաղ– բյուրներից է։ Արդի բուրժ․ որոշ հեղինակ– ներ փորձում են Ս–Ս–ին ներկայացնել իբրև պետ․–մոնոպոլիստական կապիտա– լիզմի, «գիտական հասարակության», «ետարդյունաբերական հասարակության» և ֆուտուրոլոգիական այլ գաղափարների հայրը, սակայն Ս–Ա–ի տեղը մարդկային մտքի զարգացման մեջ որոշվում է նրա սոցիալիստական հայացքներով։ Երկ․ CEuvres completes, v․ 1–6, P․, 1966; Избр․ соч․, т․ 1–2, М․–Л․, 1948․ Маркс К․ и Энгельс Ф-, Немецкая идеология, Соч․, 2 изд․, т․ 3, с․ 496–512; А р к А-н, Анри де Сен-Симон, его жизнь и учение, М․–Л․, 1926; Вол– гин В․ П․, Сен-Симон и сен-симонизм, М․, 1961; Кан С․ Б․, История социалистиче– ских идей (до возникновения марксизма), 2 изд․, М․, 1967․ Վ․ Միբզոյան
ՍԵՆՍԻՏՈՄԵՏՐԻԱ (< ուշ․ լատ․ sensi- tivus – զգայուն և ․․․ մեարիա) լ ու ս ա– նկարչական, տեսություն՝ լուսա– նկարչական նյութերի հատկությունների չափումների մասին, չափագիտության բա– ժիններից։ Ներառնում է․ ի ն տ և գ ր ա– լային (լուսանկարչական նյութերի հատկությունների չափում՝ դրանց վրա սպիտակ լույսով ազդելիս), սպեկ– տրային (լուսանկարչական նյութերի հատկությունների չափում՝ դրանց վրա մեներանգ ճառագայթումներով ազդելիս) Ս․ և կառուցվածքաչափու– թ յ ու ն ը (պատկերի փոքր տարրերի նկատմամբ լուսանկարչական , նյութերի ունակության գնահատում)։ Ս–ի մեթոդնե– րով որոշում են լուսանկարչական նյութե– րի լուսազգայունությունը, կոնտրաստու– թյունը և այլ հատկություններ, իրակա– նացնում այդ նյութերի արտադրության և մշակման պրոցեսի վերահսկումը։
ՍԷՆՍՈհԱԼԻձՄ (ֆրանս․ sensualisme, < լատ․ sensus – ընկալում, զգայություն, զգացողություն), իմացաբանության հիմ– նական ուղղություններից, ըստ որի զգա– յունակությունը աշխարհի իմացության առաջնային, գլխավոր ձևն է։ Ի հակա–