Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

դրություն ռացիոնաչիզմի, Ս․ ճանաչո– ղության ողջ բովանդակությունը բխեց– նում է մարդու զգայարանների գործու– նեությունից․ բանականության մեջ չկա ոչինչ, որ նախապես գոյություն չունենար զգայություններում։ Փիլ–յան պատմու– թյան մեջ նշմարվում են Ս–ի մատերիա– լիստական և իդեալիստական ուղղություն– ները։ Մատերիալիստական Ս․ (Էպիկուր, Պ․ Գասենդի, Թ․ Հոբս, Զ․ Լոկ, ժ․ Լամետ– րի, Կ․ Հելվեցիուս, Դ․ Դիդրո, Պ․ Հոլբախ, Լ․ Ֆոյերբախ և ուրիշներ) զգայական գոր– ծունեությունը համարում է գիտակցու– թյան և արտաքին աշխարհի կապ, իսկ զգայարանների տվյալները4 այդ աշխար– հի արտացոլում։ Իդեալիստական Ս․ (Պրո– տագորաս, Զ․ Բերկլի, Դ․ Հյում, ֆենոմե– նալիզմ, պոզիտիվիզմ, էմպիրիոկրիտի– ցիզմ ևն) զգայությունները համարում է վերջին ռեալականություն և գտնում, որ մի այլ սուբստանց բանականությունը չպետք է որոնի։ Այս պարագայում Ս–ի հիմնական սկզբունքը վերածվում է ագ– նոստիցիզմի և սուբյեկտիվ իդեալիզմի հիմնավորման։ «Զգայություններից ելնե– լով՝ կարելի է գնալ սուբյեկտիվիզմի գծով, որը հասցնում է սոլիպսիզմի («մարմին– ներն զգայությունների կոմպլեքսներ կամ կոմբինացիաներ են»), և կարելի է գնալ օբյեկտիվիզմի գծով, որը հասցնում է մա– տերիալիզմի (զգայությունները մարմին– ների, արտաքին աշխարհի պատկերներն են)» (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 18, էշ 154)։ Ս–ի միակողմանիությունն ու սահմա– նափակությունը հաղթահարել է մարքսիս– տական փիլ–ը, որը ելնելով ճանաչողու– թյան հասարակական–պրակտիկ բնույ– թից, տվել է ճանաչողության զգայական և բանական ձևերի միասնականության գա– ղափարը, բացահայտել դրանց Փոխգոր– ծողության դիալեկտիկան։ Հայ փիլ–յան պատմության մեջ տիրա– պետող դիրք է գրավել մատերիալիստա– կան Ս․։ Անանիա Շիրակացին, Աիմեոն Զուղայեցին, Գ․ Կոստանդյանը, Ա․ Բագ– րատունին և ուրիշներ իրենց իմացաբա– նական ուսմունքներում կարևոր տեղ են հատկացրել զգայություններին, միաժա– մանակ չանտեսելով բանականության դերը։ Որոշ մտածողներ (Դավիթ Անհաղթ, Հովհաննես Սարկավագ, Հովհան Որոտ– նեցի, Գրիգոր Տաթևացի և ուրիշներ) հան– գել են զգայական և բանական իմացու– թյան փոխկապակցվածության ու վւոխպայ– մանավորվածության գաղափարին, որն իր մեջ ներաոում էր դիալեկտիկական մո– տեցման դրսևորումները։ ՍԵՆ–ՎԵՆԱՆ (Saint-Venant), Բ ա ռ և դ ը Ս և ն–Վ և ն ա ն Ադեմար ժան Կլոդ (1797–1886), մեխանիկայի բնագավառի ֆրանսիացի գիտնական։ Փարիզի ԳԱ անդամ (1868)։ 1816-ին ավարտել է Փա– րիզի պոլիտեխնիկական դպրոցը։ Հիմ– նական աշխատությունները վերաբերում են առաձգականության տեսությանը, նյու– թերի դիմադրությանը, հիդրավլիկային և հիդրոդինամիկային։ Սահմանել է առաձ– գականության տեսության խնդիրների լուծման այսպես կոչված կիսահակադարձ մեթոդը, ձևակերպել է սահմանային պայ– մանների մեղմման սկզբունքը (Սեն–Վե– նանի սկզբունք) և կառուցել պրիզմայա– ձև ձողերի ոլորման և ծռման ընդհանուր տեսությունը (1855)։ Հետազոտել է առաձ– գական ձողերի Փոխհարվածները։ Հիմք է դրել իդեալական պլաստիկ մարմնի պլաս– տիկության տեսությանը։ Ուսումնասիրել է նաև անցքերից գազերի արտահոսքը նւ բաց հուներում հեղուկների շարժումը։ ՍԵՆ–ՎԵՆՍՆԻ ичярпьъа առաձգա– կանության տես ու թյան մեշ, սկզբունք, որի համաձայն հոծ մարմնի որևէ մս!սին կիրառված ուժերի հավասա– րակշռված համակարգը մարմնում առա– ջացնում է լարումներ, որոնք մարմնի այդ մասից հեռանալուն համեմատ շատ արագ նվազում են։ Ձևակերպել է Ա․ Սեն–Վենա– նը, 1855-ին։ Բեռնվածքների կիրառման տիրույթի առավելագույն գծային չափերից մեծ հեռավորությունների վրա լարումները և դեֆորմացիաները կարելի է անտեսել։ Հետևաբար, Ս–Վ․ ս․ արտահայտում է ինքնահավասարակշռված արտաքին բեռնվածքների ազդեցության տեղային բնույթը։ Ինժեներական պրակտիկայում կիրա– ռում են Ս–Վ․ ս–ի մեկ այլ ձևակերպում, եթե առաձգական մարմնի փոքր մասի վրա ազդող ճիգերը փոխարինվեն մարմնի նույն մասի վրա ազդող ճիգերի ստատիկորեն համարժեք համակարգով (որի համա– զորը և մոմենտը նույնն են, ինչ որ տված ուժինը), ապա ուժերի նոր համակարգի դեպքում լարված վիճակի վւոփոխություն տեղի կունենա միայն կիրառված բեռն– վածքի անմիջական մոտակայքում։ Ս–Վ․ ս․ հնարավորություն է տալիս սահմանային պայմանները (ազդող ուժերը) փոխարի– նել ստատիկական հաշվարկի համար ավելի հարմար սահմանային պայմաննե– րով այն դեպքում, երբ ուժերի տված նոր համակարգի համազորը և մոմենտը պահ– պանում են իրենց արժելները։ ՍԵՆՏ ԷՏԻ ԵՆ (Saint-Etienne), քաղաք Ֆրանսիայում, Կենտրոնական ֆրանս․ զանգվածում։ Լուար դեպարտամենտի վարչական կենտրոնը։ 220 հզ․ բն․ (1975)։ Զարգացած է մեքենաշինությունը, մետա– ղամշակությունը, մետալուրգիան, թեթև արդյունաբերությունը։ Կա ածխի արդյու– նահանում, համալսարան և լեռնային բարձրագույն դպրոց։ ՍԵՆՏ ԼՏՈՒՍԻԱ (Saint Lucia), պետու– թյուն Կարիբյան ծովի Սենտ Լյուսիա կղզում, Փոքր Անտիլյան կղզիների հվ–արլ․ մասում։ Բրիտ․ համագործակցության ան– դամ է։ Տարածությունը 616 կմ2 է, բն․՝ 120 հզ․ (1981)։ Մայրաքաղաքը և գլխա– վոր նավահանգիստը՝ Կաստրի (52 հզ․ բն․, 1980)։ Պետական կարգը։ Պետության գլուխը Անգլիայի թագուհին է, որին Ս․ Լ–ում ներ– կայ սցնում է գեներալ–նահանգապետը։ Օրենսդիր իշխանությունն իրականացնում է երկպալատ (սենատ և ժողովի պալատ) պառլամենտը։ Գործադիր իշխանությունն իրսյ կանացնում է կառավարությունը։ քնությունը։ Սենտ Լյուսիա կղզին ունի հրաբխային ծագում։ Մակերևույթը լեռ– նաւին է։ Առավել բարձր կետը 950 մ է (ժիմի լեռ)։ Կան բազմաթիվ կարճ գե– տեր։ Կլիման արևադարձային է, պասսա– տսյին։ Ամսական միջին ջերմաստիճանը մոտ 26°C է։ Տարեկան տեղումները 1500 – 35(՝0 Վս են։ Լեռնալանջերին պահպանվել են խոնավ արևադարձային անտառներ։ Կենդանական աշխարհը ներկայացված է թռչուններով։ Առափնյա ջրերը հարուստ են ձկներով։ Բնակչությունը։ Հիմնական բնակիչ– ները նեգրեր և մուլատներ են։ Պաշտոնա– կան լեզուն անգլերենն է, տիրապետող կր ոնը՝ քրիստոնեությունը։ Բնակչության մի>ին խտությունը 1 կմ1 վրա 185 մարդ է։ Գլսավոր քաղաքներն են Կաստրին և Աուֆրիերը։ Պատմական տեղեկանք։ Կղզին եվրո– պացիներին հայտնի է XVI դ․ սկզբից։ 1814-ին դարձել է Մեծ Բրիտանիայի տի– րույթ։ 1967-ին ստացել է «Մեծ Բրիտա– նիայի հետ միացված պետության» ստա– տուս։ 1979-ի փետրվարին Ա․ Լ․ հռչակվել է սնկախ պետություն։ Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները։ Ա․ Լ–ի լtե յ բ ո– ր ւստական կուսակցություն (ՍԼԼԿ)։ Հիմնադրվել է 1946-ին։ Միաց– յալ բանվորական կուսակ– ց ւււ թ յ ու ն (ՄԲԿ)։ Կառավարող կուսակ– ցություն է։ Հիմնադրվել է 1964-ին։ ժողով, պսլատում ունի 14 տեղ։ Միացյալ ճ ս կ ա տ։ Հիմնադրվել է 1969-ին։ Բան– վորական հեղափոխական շ ս ր ժ ու մ, հիմնադրվել է 1977-ին։ Առաջադիմական լեյբորիս– տական կ ու ս ա կ ց ու թ յ ու ն։ Հիմ– նադրվել է 1981-ին։ Ա․ Լ–ի բանվորական միու– թ յ ու ն։ Հիմնադրվել է 1939-ին։ Ունի մււտ 3500 անդամ։ Մտնում է ԱԱՄԿ–ի մեջ։