Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2․ Ս և ռ, Genus, կենդանիների վերտե– սակային հիմնական աաքսոնոմիական կատեգորիա, միավորում է ծագումնաբա– նորեն աոավել մոտ տեսակները։ Համա– պատասխանում է բույսերի ցեղ կատե– գորիային։ Մոտ Ս–երը միավորվում են ընտանիքներում։ Յու․ Մաղաքյան ՍԵՌ անվանական, գոյականին հա– տուկ քերականական կարգ, որը դասի կարգի մասնակի արտահայտությունն է և բնութագրում է գոյականները՝ որևէ ձևական հատկանիշի հիման վրա դրանք դասակարգելով երեք սեռի՝ արական, իգական, չեզոք (գերմ․-ում, ռուս ․-ում) կամ երկու սեռի՝ արական, իգական (ֆրանսիում)։ Գոյականի սեռային տար– բերակում ունեցող լեզուների մեծ մասում ածականները, դասական թվականները, որոշ դերանուններ, դերբայները և բայի խոնարհման որոշ ձևեր ունեն սեռային վերջավորություններ, որոնցով համաձայ– նում են գերադաս գոյականների հետ։ Այն լեզուներում, որոնցում գոյականների պատկանելությունը այս կամ այն Ս–ին որոշվում է մասնիկներով կամ հիմքերով, սեռային տարբերակումը դրսևորվում է նաև հոլովման հարացույցում։ Անվանական Ս–ի կարգ ունեն ոչ բոլոր լեզուները։ Այն հատուկ է եղել հնդեվրոպ․ բոլոր լեզուներին, սակայն դրանց մի մասում, այդ թվում նաև հայերենում, այն չի պահպանվել (կան միայն առանձին վերապրուկային ձևեր)։ Հայերենի գո– յականների համակարգում կա միայն բնա– կան սեռային տարբերակում, որը կատար– վում է կամ բառային միջոցներով (մաքի– խոյ, աղջիկ–տղա, երինջ–արջառ), կամ բառակազմական միջոցներով (աշակերտ– աշակերտուհի, ուսուցիչ–ուսուցչուհի)։ Ն․ Պառնասյան․ ՍԵՌ բայական, բային հատուկ քե– րականական կարգ, որը ցույց է տալիս գործողության անմիջական ոլորտի մեջ մտած առարկաների՝ գործողությունը կա– տարողի և գործողության առարկայի են– թակայական հարաբերությունները։ Անմիջականորեն կապված լինելով լեզ– վի հաղորդակցային կողմի հետ՝ բայի Ս․ պահանջում, թելադրում է շարահյուսա– կան որոշակի կառուցվածք։ ժամանակակից հայերենում տարբե– րակվում են բայի 4 Ս․՝ ներգործական, կրավորական, չեզոք և պատճառական։ Ներգործական Ս–ի են այն բա– յերը, որոնց գործողության անմիջական ոլորտի մեջ մտնում է երկու առարկա՝ գործողություն կատարողը և կրողը, ըստ որում գործողություն կատարողը արտա– հայտվում է քերականական ենթակայի, կրողը՝ ուղիղ խնդրի միջոցով (Ես նամակ գրեցի)։ Կրավորական Ս–ի բայերի դեպ– քում փոխվում է գործողության ուղղվա– ծությունը․ ենթակայով արտահայտվում է գործողություն կրողը (գործողության առարկան), իսկ գործողություն կատարո– ղը դրսևորվում է ներգործող խնդրի մի– ջոցով (Նամակը գրվեց իմ կողմից)։ Կրա– վորական Ս–ի բայերը սերում են ներգոր– ծական և պատճառական բայերից՝ վ սե– ռածանցի օգնությամբ (գրել–գրվել, բարձ– րացնել–բարձրացվել)։ Չեզոք Ս–ի բայերի գործողության անմիջական ոլորտի մեջ մտնում է միայն մեկ առարկա՝ գործողություն կատարողը, որը նախադասության մեջ դրսևորվում է ենթակայի միջոցով (Ես վազում եմ)։ Չե– զոք Ս–ի մեջ են մտնում նաև այսպես կոչ– ված կրավորաձև չեզոք բայերը, որոնք թեև ածանցված են ներգործական Ս–ի բայերից, սակայն ցույց են տալիս ինքնին կատարվող գործողություն (շփոթվել, ազդ– վել)։ Չեզոք Ս–ի մեջ են դասվում նաե անդրադարձ և փոխադարձ բայերը (լվաց– վել, համբուրվել)։ Պատճառական Ս–ի բայերի գոր– ծողության անմիջական ոլորտի մեջ է մտնում նաև գործողության կատարման համար պատճառ հանդիսացող առարկան, որն արտահայտվում է ենթակայի միջոցով, իսկ բայահիմքի ցույց տված գործողու– թյուն կատարողը արտահայտվում է կամ ուղիղ խնդրի միջոցով (Մայրը քնեցրեց որդուն–որդին քնեց), կամ հանգման խնդրի միջոցով (Մայրը որդուն ջուր խմեցրեց– որդին ջուր խմեց)։ Պատճառական Մ–ի բայերը կազմվում են չեզոք, նաև ներգոր– ծական բայերից՝ ցն (ացն, եցն) սեռածան– ցի օգնությամբ (խմել–խմեցնել, բարձրա– նալ–րարձրացնել, մտնել–մտցնել) և վեր– լուծական եղանակով՝ տալ բայի հարա– դրությամբ (վազել տալ, խմել տալ)։ Բուն պատճառական են ներգործական բայերից սերվածները։ Որոշ քերականներ պատճա– ռական բայերը դասում են ներգործական սեռի մեջ՝ հիմք ընդունելով նրանց ուղիղ խնդիր առնելու հատկությունը։ Ն․ Պառնասյան

ՍԵՌԱԿԱՆ ԱՂԱՎԱՂՈՒՄՆԵՐ, ս և ք– սուալ պարաֆիլիաներ, սեք– սուալ աբերացիաներ, սովո– րույթ դարձած կամ նախընտրելի սեռա– կան ակտիվության ձևեր և հոգեսեռական վիճակներ, երբ սեռական գրգիռի առա– ջացման և բավարարման համար անհա– տին անհրաժեշտ են անբնական կամ ան– ընդունելի սեռական վարք ու գրգռիչներ։ Ս․ ա․ հարկավոր է տարբերել ստիպողա– կան, պատահական կամ փորձառական սեռական փոխազդեցություններից։ Ս․ ա–ի բնույթը խիստ տարբեր է և կախված տվյալ սոցիալական միջավայրում ընդունված միջսեռային նորմատիվային փոխազդե– ցություններից՝ դրանք կարելի է համարել հիվանդագին սեռական այլասերումներ (պերվերզիաներ) կամ շեղումներ (դևիա– ցիաներ)։ Քանի որ յուրաքանչյուր սեռա– կան փոխազդեցություն ենթադրում է սուբ– յեկտ, օբյեկտ, պրոցես և սեռական հակ– ման ուղղվածություն, ապա Ս․ ա․ կարելի է դասակարգել համաձայն նշված բաղա– դրամասերի խախտումների, տրանսսեք– սուալիզմ՝ սեռական ինքնագիտակցման և սեռային պատկանելիության լրիվ չհամ– ընկնելը, տրանսվեստիզմ (հակադիր սե– ռի հագուստների կրում), հոմոսեքսուա– լիզմ՝ սեռական հակում դեպի նույն սեռը, զոոֆիլիա (սեռական հակում կենդանի– ների նկատմամբ) ևն, սադիզմ և մազո– խիզմ, աուտոէրոտիզմ՝ սեռական հակում ինքն իր նկատմամբ ևն։ Այս խախտումնե– րի առանձին ձևերը կարող են ընթանալ ինչպես ինքնուրույն, այնպես էլ այլ խախ– տումներին կամ բնականոն սեռական կյանքին զուգընթաց։ Ս․ ա–ի առաջացման պատճառների վերաբերյալ ընդհանուր կար<փք դեռևս չկա․ կարող են պայմանա– վորւած լինել ինչպես մարմնական (սո– մատիկ), ժառանգական, հորմոնային, նյալ դաֆիզիոլոգիական են, այնպես էլ հոգէ բանական գործոններով։ Ս․ ա․ հա– ճախ հոգեկան հիվանդությունների ախտա– նշաններ են։ Կանխարգել ու մը․ սեռական դաստիարակություն, չափահասների կող– մից երեխաների այլասերման դեմ օրենս– դրական պայքար։ Գրկ․ Общая сексопатология, под ред․ Г․ С․ Васильченко, М․, 1977; Свядощ А․ Н․, Женская сексопатология, М․, 1974․ Տաթևյան, Լ․ Միանսարյան

ՍԵՌԱԿԱՆ ԱՆԿԱՐՈՒԹՏՈՒՆ, տես Սե– ոակսն խանգարումներ։

ՍԵՄԱԿԱՆ ԲԱԶՄԱՑՈՒՄ, բուսական և կենդանական օրգանիզմների բազմացման ձև, երբ նոր օրգանիզմը զարգանում է իգական և արական սեռական բջիջների՝ գամետների միաձուլման (բեղմնավորու– թյան) հետևանքով առաջացած զիգոաից։ Ս․ p-ման տարատեսակ է կուսածնությու– նը, որի դեպքում նոր օրգանիզմը զարգա– նում է չբեղմնավորված իգական սեռական բջջք ց։ Ս․ բ․ բնորոշ է բոլոր էուկարիոտ– ներ ւն, ավելի առաջադիմական է, քանի որ առաջացել է էվոլյուցիայի պրոցեսում՝ որսյես սերնդի վերարտադրման բարձրա– գույն ձև։ Ս․ բ–ման կենսբ․ նշանակությունն այն է, որ ստացվում են կրկնակի ժառան– գականությամբ (մայրական և հայրական) օժտված օրգանիզմներ, որոնք ունեն կյան– քի փոփոխվող պայմաններին հարմարվե– լու մեծ շրջանակ և կենսունակություն։ Կախված միաձուլվող գամետների ձևից, հալաբերական մեծությունից և շարժու– նաէ ությունից՝ տարբերում են Ս․ բ–ման կաւ՜ սեռական պրոցեսի հետևյալ ձևկրը․ իզոգամիա, անիզոգամիա, հետերոգա– միս , օօգամիա։ Տես նաև Անսեռ բազմա– ցում։ Թ․ Սահակյան

ՍԵՌԱԿԱՆ ԲձԻձՆԵՐ, գամետներ (< հուն․ –tԿԻև, ամուսին, 7адвт- Դ£ – տղամարդ, ամուսին), բույսերի U կենդանիների բջիջներ, որոնց միջոցով իրականանում է սեռական բազմացումը և ժառանգական հատկանիշների փոխանցու– մը ծնողներից սերնդին։ Ս․ բ–ին բնորոշ է քրոմոսոմների հաւցչոիդ հավաքակազմը։ Իգական և արական Ս․ բ․ բեղմնավորման պրոցեսում միաձուլվելով առաջացնում կն զիգուո, որը ստանում է քրոմոսոմների սո– վորաբար կրկնակի՝ դիւցչոիդ հավաքա– կազմ և սկզբնավորում նոր օրգանիզմ։ Ըսս Ս․ բ–ի մորֆոլոգիայի տարբերում են սեւ ական պրոցեսի մի քանի տիպ՝ հետե– րա] ամիա, իզոգամիա և զիգոգամիա։ Հ ե– տ է րոգամիայի դեպքում բեղմնա– վոլ ությանը մասնակցող երկու Ս․ բ․ տար– բելվում են ձևով և չափերով։ Իգական Ս․ բ․ (ձվաբջիջ) խոշոր են, անշարժ, արականը (սպերմատոզոիդ կամ սերմնաբջիջ)՝ փոշր, սովորաբար ակտիվ շարժվող։ Ի q ոգամիայի ժամանակ (դիտվում է որոշ կանաչ ջրիմուռների, միկսոմիցետ– ների և ստորակարգ սնկերի մոտ) բեղմ– նավորվող երկու Ս․ բ․ ձևաբանորեն միա– նման են, բայց տարբերվում են ֆիզիոլո–