Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

գիապես և նշվում են (+) և (–) նշաէնե– րով։ Զիգոգամիան հատուկ է մի շարք ստորակարգ բույսերի, որոնց ւա– մար Ս․ բ․ հասկացությունը նշանակալից չափով կորցրել է իմաստը, քանի որ դը– րանց սեռական պրոցեսը կազմված է միցելների 2 ֆիզիոլոգիապես տարաււեռ հատվածների, սեռական սերնդի 2 վե– գետատիվ բջիջների և կամ միցելների մասնագիտացված հատվածների միաձու– լումից։ Այդ օրգանիզմների գամետներ կարող են կոչվել այն 2 բջջային կու ին– ները, որոնք այդպիսի սեռական պրոցե– սում միաձուլվում են։ Միաբջիջ կենդանի– ների Ս․ բ․ կարելի է համարել հենց իրենց՝ օրգանիզմներին, որոնք սեռական բազ– մացման փուլում բեղմնավորվելիս միա– ձուլվում են։ Թ․ ՍահաԼյան

ՍԵՌԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ան– հատի սեռական վարքի հասարակայնո– րեն ընդունելի ձեեր և համապատասխան Դիրքորոշումների մշակմանը նպատակա– մղված միջոցառումների համակարգ։ Բուր– ժուական երկրներում Ս․ դ․ ունի հիմնււկա– նում սեռական լուսավորության բնււյթ։ Սոցիալիստական երկրներում Ս․ դ․ ընդ– հանուր դաստիարակության անհրաժեշտ բաղկացուցիչ մասն է և նպաստում է ներ– դաշնակ անձնավորության ձևավորմանը, ընտանիքի ամրապնդմանը, հնարավոր սեռական աղավաղումների ու խանգա– րումների կանխարգելմանը։ Ս․ դ․ տար– վում է մտավոր, բարոյական և գեղագի– տական դաստիարակությանը զուգըն– թաց, հիմնվում է սեռական լուսավորու– թյան՝ սեռական կյանքի վերաբերյալ գի– տելիքների մատուցման և սեռական ւփր– քորոշումների մշակման վրա։ Նման ււիր– քորոշումները կատարում են սեռական վարքի ներանձնային կարգավորիչների դեր, դրանց մշակումը Ս․ դ–յան հիմնա– կան խնդիրն է։ Դարեր շարունակ U, դ․ հարցերը կարգավորվել են ավանդույթ– ներով, կրոնաբարոյական հայացքներով, Ն․ միայՆ XX դ․ սկսվեց այդ հարցերի գի– տական մշակումը։ Մեր երկրում Ս․ դ․ գործում կարևոր դեր են կատարում ըն– տանիքը, դպրոցը, մանկական, բժշկ․ և այլ հիմնարկություններ։ Նշանակալից են նաև մասսայական հաղորդակցման մի– ջոցներն ու հատուկ գրականությունը։ Ս․ դ․ սկսվում է ամենավաղ մանկութւան շրջանում, տարվում անհատական զււր– գացման ողջ ընթացքում մինչև սոց ւա– լապես հասուն անձնավորության ձևավո– րումը։ Ս․ դ–յան կարևոր խնդիրներից են՝ օգնել կենսաբանական սեռին համաւպա– տասխան սեռային պատկանելիութ ան ձևավորմանը և սեռային դերերի յուրաց– մանը, նախապատրաստել սեռական հա– սունացման շրջանում սպասվող ֆիզիոլո– գիական և հոգեբանական–փոփոխութրււն– ներին, նպաստել առողջ սեռական ուղըղ– վածության մշակմանը և ընտանեկան կյանք վարելու համար անհրաժեշտ գիտե– լիքների ու հմտությունների յուրացմանը։ Ս․ դ․ պրոցեսում անհրաժեշտ է հաչվի առնել երեխայի տարիքը, սեռը, ֆիզիկա– կան ու մտավոր զարգացման աստիճանը, սոցիալ․ միջավայրի, ընտանեկան և ազգ․ առանձնահատկությունները, ձգտնլ հու– զական անկաշկանդության և վստաՒ ու– թյան մթնոլորտի ստեղծմանը, աշխատել, որ երեխայի բոլոր հարցերին տրվեն բավարար ու ճշգրիտ պատասխաններ և որ մշակվող դիրքորոշումները նախոր– դեն գալիք անհատական փոփոխություն– ներին։ Ս․ դ–յան բավական մեծ փորձ է կուտակված Լեհաստանում, ԴԴՀ–ում, Շվեդիայում, որը որոշակի հետաքրքրու– թյուն է ներկայացնում նաև մեզ համար։

ՍԵՌԱԿԱՆ ԵՐԿՁԵՎՈՒԹՅՈՒՆ, բաժանա– սեռ տեսակների արական և իգական ան– հատների հատկանիշների տարբերությու– նը։ Կենդանիների Ս․ ե․, որոշ միաբջիջ կենդանիների (օրինակ, կոկ– ցիդների, հեմոսպորիդների) զուգավորու– մը տեղի է ունենում խոշոր, անշարժ մակ– րոգամետների և մանր, շարժուն միկրո– գամետների միջև։ Ինֆուզորիաների կոն– յուգացիայի (սեռական պրոցես) փուլում «իգական» անհատները նստակյաց են, «արականները»՝ ազատ լողացող։ Բազմա– բջիջ կենդանիների Ս․ ե․ պայմանավոր– ված է զուգավորման օրգանների կառուց– վածքի կամ երկրորդային սեռական հատ– կանիշների տարբերությամբ։ Ս․ ե․ լիո– վին զարգանում է սեռական հասունացման շրջանում։ Տարբերդւմ են մշտական և սեզոնային երկձևություններ (տես Երկձե– վություն)։ Մշտական Ս․ ե․ կախված չէ արտաքին միջավայրի պայմաններից և հատուկ է բազմաթիվ որդերի, հոդվածո– տանիների, որոշ ողնաշարավորների։ Արուների Ս․ ե․ արտահայտվում է զուգա– վորման ժամանակ էգին բռնելու, իսկ էզե– րինը՝ ձվադրելու, սերնդին կերակրելու հարմարանքներով։ Հաճախ արուներն ավելի վառ են գունավորված, քան էգե– րը (օրինակ, հավազգի թռչուններ), որը կապված է սերունդը խնամող էգերի պաշտ– պանական գունավորման և քիչ շարժու– նակության հետ։ Ս․ ե–յան արտահայտու– թյուններից են այնպիսի երկրորդային հատկանիշներ, ինչպես եղջերուների եղ– ջյուրները, փղերի ժանիքները են, որոնք էգերի համար «կռիվների» զենք են։ Սեզո– նային Ս․ ե․ արտահայտվում է միայն բազմացման շրջանում (ամուսնական հան– դերձանք) և հատուկ է բազմաթիվ ձկների ու երկկենցաղների– (հեռավորարևելյան սաղմոններ, տրիտոններ ևն)։ Մ ա ր դ ու Ս․ ե․ արտահայտվում է տղամարդկանց կմախքի, մկանների, մազածածկի առավել զարգացմամբ, կանանց կրծքագեղձերի առկայությամբ և մի շարք այլ հատկանիշ– ներով։ Բ ու յ ս և ր ի մշտական Ս․ ե․ առավել բնորոշ է, օրինակ, կանեփին, որի արա– կան անհատները տարբերվում են իգա– կաններից ավելի կարճ ցողունով, ավելի նոսր սաղարթով, կանեփաթելի ավելի մեծ ելքով։՝Որոշ երկտուն բույսերի (օրինակ, ուռենի) Ս․ ե․ արտահայտվում է միայն արական և իգական ծաղիկների կառուց– վածքային տարբերություններով։ Բոլոր օրգանիզմների Ս․ ե․ առաջացել է բնական ընտրության և սեռական ընտրության ազ– դեցությամբ։

ՍԵՌԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ, կենդանիների բնական ընտրության հատուկ ձև, որի հիմքում ընկած է միևնույն սեռի (գլխա– վորապես արուների) անհատների մրցակ– ցությունը հակառակ սեռի անհատներին գրավելու համար։ Պայմանավորում է էվոլ– յուցիայի պրոցեսում երկրորդային սե– ռական հատկանիշների (թռչունների ամուսնական վառ գունավորումը, կտղու– ցականչը, կաթնասունների և թռչունների արուների կռիվները, տարբեր կենդանի– ների զանազան ձայնային ազդանշաննե– րը, որոշ կենդանիների հոտ արձակող գեղձերը ևն) առաջացումը։ խիստ արտա– հայտված սեռական հատկանիշները հա– տուկ են գլխավորապես արուներին, էգե– րը (հատկապես բազմացման շրջանում), որպես կանոն, ավելի քիչ են շեղվում պաշտպանական գունավորումից և ձևից, համապատասխան վարքից ևն և մնում են ավելի պաշտպանված։ Ս․ ը–յան առաջնա– յին հիմքը եղել է էգերի և արուների ար– տաքին հատկանիշների տարբերակումը, որը հավանաբար հեշտացրել է նույն տե– սակի տարասեռ անհատների հանդիպ– ման հնարավորությունը։ Հետագայում ավելի ցայտուն արտահայտված սեռական հատկանիշներով անհատներն ավելի հեշտությամբ են գրավել հակառակ սեռի անհատներին, որը հանգեցրել է նրանց առավել բազմացմանը։ Երբեմն Ա․ ը․ հա– կասության մեջ է մտնում բնական ընտրու– թյան այլ ուղղությունների հետ․ պահ– պանվում են գենոտիպեր, որոնք նպաս– տում են տեսակի հաջող բազմացմանը, սակայն չեն մեծացնում տեսակի կենսու– նակությունն ամբողջությամբ։ Աակայն դա հիմք չի տալիս Ս․ ը․ համարել էվոլյու– ցիայի ինքնուրույն գործոն և հակադրել բնական ընտրությանը։ Ս․ ը․ հասկացու– թյունն առաջ է քաշել և հիմնավորել Չ․ Դարվինը (1859-ին, ապա՝ 1871-ին)։

ՍԵՌԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ, սեռական (սեքսուալ) ֆունկցիայի խանգարումների խումբ։ Ընդգրկում է սեռական փոխազդե– ցության բնականոն պրոցեսի խանգարում– ները, ինչպես նաև սեռական կյանքի ան– ներդաշնակությունները (դիսգամիաները կամ դիսհարմոնիաները)։ Ս․ խ․ կարող են հանդիպել նաև սեռական վարքի ախտա– բանական ձևերի ժամանակ (տես Սեռա– կան աղավաղումներ)։ Ս․ խ–ով տառա– պում են և՝ տղամարդիկ, ե՝ կանայք։ Սա– կայն գոյություն ունեն նաև ընդհանուր խանգարումներ, որոնք բնորոշ են երկու սեռի ներկայացուցիչներին, օրինակ, սե– ռական հակման հիվանդագին ուժեղա– ցումները և թուլացումները, հեշտանքի զգացման խանգարումները։ Տղամարդ– կանց հիմնական Ս․ խ․ են՝ էրեկցիայի թուլացումը կամ բացակայությունը (իմ– պոտենցիա՝ սեռական անկարություն, սերմնավիժության (էյակուլյացիա) խան– գարումները, որոնք արտահայտվում են վաղաժամ սերմնավիժությամբ կամ նրա բացակայությամբ։ Կանանց հիմնական Ս․ խ․ են անօրգազմիան (հեշտան– քի սեռական բավարարվածության բա– ցակայությունը), վագինիզմը (հեշտոցի և նրա մուտքի մկանների ոչ կամային սպազմատիկ կծկումները) և դիսպարեյ– նիան (ցավագին սեռական հարաբերու– թյունները)։ Ս․ խ–ի պատճառ կարող են դառնալ նաև նյարդահումորալ, սիրտ– անոթային խանգարումները, վարակիչ հիվանդությունները, որոշ ֆիզիկական թերություններ, թունավորումները, նևրոզ–