ռուցել իրենց Ս․ կ․ իրավահավասարու– թյան, անա․ անկախության, փոխադարձ հարգանքի հիման վրա՝ կոմունիստական բարոյականության նորմերին համա պա– տասխան։ Ս․ կ–ի հոգեբանական կողմը U սե– ռական վարքի ձևերը Սեոական վարքի ձևերի ողջ բազմազա– նությունը պայմանականորեն կարելէւ է խմբավորել ըստ՝ ա․ կոնկրետ սեռա․ւան ակտիվության մասնակիցների քանակի և սեռի՝ սոլիտար, երբ մասնակցում է միայն մեկ անձ (օրինակ, ձեռնաշարժու– թյուն) և սոցիո–սեքսուալ (երկու կամ ավելի անձանց միջև հետերո– և հոմո ւեք– սուալ հարաբերություններ), բ․ սեռական հակման ուղղվածության (դեպի ինքը կամ ուրիշը) և գ․ սեռական հակման առարկայի (մարդ, կենդանի, իր)։ Ս․ կ․ կարեւի է բաժանել նաև Էքստրագենիտալ (արտա– սեռական) և գենիտալ (սեռական) ձևերի, վերջինս ընդգրկում է ինչպես տղաւ՛ար– դու և կնոջ միջև նորմատիվային սեռական փոխհարաբերությունը, այնպես էլ վիկար (փոխարինող), սուռոգատային և այլ Ալե– րը։ Տվյալ սեռական ակտիվության ձևը նորմալ կամ դեվիանտային (շեղումսսյին) կարող է համարվել՝ կախված սոցիալ–քշա– կութային միջավայրից, այն պայմաննե– րից, որոնցում այդ ակտիվությունը իրա– գործվում է, և վարքի այդ ձևի նկատմամբ անձի վերաբերմունքից (տես Սեռական աղավաղումներ)։ Կենսբ․ և սոց․ գործոնները առանձին վերցրած դեռ չեն կարող բացատրել ան– հատի սեռական վարքը, այն ձևավորվում է այդ երկու գործոնների փոխազդեցու– թյան շնորհիվ։ Ս․ կ–ի իմաստային կողմը կարող է բացատրվել միայն մարդու հո– գեկան կառուցվածքով։ Անհատի սեռական սոցիալականացումը տարվում է հոգեկան և սեռական զարգաց– մանը զուգընթաց և ընդգրկում է սեռային (իրեՆ այս կամ այՆ սեռի հեա նույնացնելը), ավյալ միջավայրում ընդունված սեռային և սեռական դերերի յուրացումը, հոգեսեռական դիրքորոշում– ների և նախընտրությունների մշակււմը։ Այս պրոցեսը ընթանում է մեծահասակ– ների ու հասակակիցների հետ շփման ժա– մանակ դաստիարակության ազդեցու– թյամբ և միշտ չէ, որ բերում է կենսբ սե– ռին համապատասխան սեռական ինքնա– գիտակցման։ Սեռական վարքի ձևավոր– ման կարևոր փուլերից է սեռական հա– սունացումը։ Առողջ սեռական դիրքորո– շումների ձևավորման գործում կարևոր է սեռական դաստիարակությունը։ Սե– րունդների բազմադարյան սեռական փոր– ձի յուրացումը, փոխազդելով անհատս կան սեռական փորձի հետ, հանգեցնում է հա– սուն սեքսուալության և սեռական վարքի առաջացման։ Սեռական ռեակցիաների և ապրումների բնույթը, սեռական բււվա– րարվածության աստիճանը խստորեն կախ– ված են անհատական–տիպական առոնձ– նահատկություններից, բնավորությունից, հուզական և իմացական պրոցեսների յու– րահատկություններից, երևակայության և գիտակցության զարգացման աստիճանից, անձնավորության առանձնահատկություն– ներից։ Սեռական վարքի միևնույն ձները և միևնույն գործողությունները տարբեր մարդկանց մոտ, տարբեր ժամանակնե– րում և իրադրություններում կարող են ունենալ տարբեր իմաստներ՝ կախված սեռական վարքի դրդապատճառներից և հետապնդվող նպատակներից։ Հաճախ կոնկրետ սեռական վարքը կարող է ունե– նալ մեկից ավելի դրդապատճառներ և ծառայել ինչպես պրոկրեացիայի (սերըն– դի շարունակման), այնպես էլ ռեկրեա– ցիայի (զգայական բավականությունների ստացման), հաղորդակցման, ինքնահաս– տատման, ոչ–էրոտիկ նպատակների հաս– նելու միջոց։ Սեռական ֆունկցիան բնույ– թով զույգային է․ բնականոն սեռական փոխազդեցությունը իրագործվում է եր– կու անձանց միջև։ Հետևաբար, անհատի հաղորդակցելիության մակարդակը, ինք– նարտահայտման ընդունակությունները, զույգի համատեղելիությունը ևն կարևոր նշանակություն ունեն սեռական ֆունկ– ցիայի լիարժեք իրագործման և հոգեկան բավարարվածության համար։ Ընդհանուր առմամբ կարելի է պնդել, որ սեռական վարքի ձևերը զարգանում են այնպիսի ուղղությամբ, որը հնարավորություն է տալիս անձնավորությանը հասնել բազ– մակողմանի ինքնաարտահայտման՝ մնա– լով հասարակության հետ ներդաշնակու– թյան մեջ։ Գրկ․ Ւ^մելինսկի Կ․, Սեռական կյանքի պսիխոհիգիենա, թրգմ․ ռուս․, Ե․, 1983։ Об– щая сексопатология, М․, 1978; Кон И․ С․, На стыке наук, «Вопросы философии», 1981, № 10; Шнабль 3․, Мужчина и женщи– на․ Интимные отношения, пер․ с нем․, Ки– шинев, 1982․ Հ․ Տաթեյան, Ա․ Ադիբեկյան
ՍԵՌԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, հանցավոր ոտնձգություններ քաղաքացի– ների սեռական անձեռնմխելիության կամ ինտիմ հարաբերությունների ազատու– թյան դեմ։ Բաժանվում են երեք խմբի՝ 1․ ոտնձգություններ չափահաս քաղաքացի– ների սեռական անձեռնմխելիության դեմ (բռնաբարություն, կնոջը բռնի սեռական հարաբերության հարկադրելը, արվամո– չություն), 2․ ոտնձգություններ անչափա– հասների սեռական բնականոն զարգաց– ման և հասունության դեմ (արբունքի չհասած անձի հետ հարաբերություն ունե– նալը, անչափահասների նկատմամբ անա– ռակաբարո գործողությունների կատա– րում), 3․ ոտնձգություններ սեռական հա– րաբերությունների բնագավառի բնակա– նոն ու բնական կարգի դեմ (արվամոլու– թյուն, խաթարված ձևով կրքերի բավարա– րում)։ Առանձնապես վտանգավոր են հո– գեկան, ֆիզիկական բռնությամբ կատար– վող Ս․ հ․։ Սովետական քրեական իրա– վունքով Ս․ հ–ի համար նախատեսվում է երկարամյա ազատազրկում, իսկ ծանրաց– նող հանգամանքներում կատարված բռնա– բարության համար՝ նաև մահապատիժ (ՀՍՍՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ 112–117)։ «Կանոնագիրք Հայոց»-ով, Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի դատաստանագրքերով Ս․ հ–ի համար նա– խատեսվել են աշխարհիկ և եկեղեցական պատիժներ։ Ար շ․ Թովմաս յան
ՍԵՌԱԿԱՆ ՀԱՍՈՒՆԱՑՈՒՄ, պ ու բ և ր– տատ շրջան (< լատ․ pubertas – սեռական հասունություն), կենդան, օրգա– նիզմի անհատական զարգացման շրջան, երբ խորը ներքին վերակառուցումներից հետո օրգանիզմը ձեռք է բերում սերունդ թողնելու ընդունակություն, կենսաբանո– րեն հասունանում է։ Ս ա ր դ ու Ս․ հ․ ուղեկցվում է հորմոնային համակարգի և ֆիզիկական ու հոգեկան ոլորտների խորը փոփոխություններով։ Ֆիզիոլոգիական առումով Ս․ հ–մանը բնորոշ է սեռական գեղձերի ներքին և արտաքին հյութ ազա– տության հետեանքով առաջացող յուրա– հատուկ արտադրանքի արտազատումը, որն աղջիկների օրգանիզմում արտա– հայտվում է դաշտանի ձեով, տղաների օր– գանիզմում՝ սերմնաժայթքման (էյակուլ– յացիա) միջոցով։ Ս․ հ․ ուղեկցվում է մի շարք ֆիզիկական փոփոխություններով, արագանում է կմախքի որոշ հատվածների աճը և վերջնականապես կարգավորվում մարմնի համաչափությունը, ավարտվում է սեռական օրգանների և երկրորդային սեռական հատկանիշների ձևավորումը։ Մարդու Ս․ հ–մանը բնորոշ հատկանիշ է տվյալ հասարակությանը հատուկ բարոյա– էթիկական նորմերին համապատասխան սեռական գիտակցության կազմավորումը (տես Սեռական դաստիարակություն)։ Ա․ հ–ման կազմավորման ընթացքը պայմա– նականորեն կարելի է բաժանել հետեյալ փուլերի, սեռական տարբերությունների մասին տարրական պատկերացումների շրջան՝ առանց զգայական երանգների, պլատոնական սիրահարության շրջան, յուրահատուկ սեռական զգացմունքների արթնացման շրջան, հասուն սեռական գիտակցության շրջան, որին բնորոշ է բո– լոր բաղադրամասերի ներդաշնակությու– նը։ Ս․ հ–ման սկիզբը և արագությունը բնորոշվում է անհատի կառուցվածքային առանձնահատկությունների և արտաքին միջավայրի գործոնների փոխներգործու– թյամբ։ Նշված գործոնների ազդեցությամբ (ներառյալ նաև աքսելերացիայի պրոցես– ները) խիստ տատանվում են Ս․ հ–ման տարիքային շրջանակները, այն աղջիկ– ների համար հաշվվում է 8–9-ից մինչե 16–17, տղաներինը՝ 10–11-ից մինչե 19–20 տարեկանը։ Անբարենպաստ կեն– ցաղային պայմանները և այլ գործոնները (ոչ լիարժեք սնունդ, կրած հիվանդու– թյուններ) կարող են դանդաղեցնել, եր– բեմն արագացնել կամ խանգարել սեռա– կան, ֆիզիկական և հոգեկան զարգացու– Ջ․ Եղիազաբյան
ՍԵՌԱԿԱՆ ՍԵՐՈՒՆԴ, գամետոֆիտ (< հուն․ 7адетл – կին, ամուսին, Yaiierng – տղամարդ, ամուսին, <puxav– բույս), սերունդների հաջորդականու– թյամբ զարգացող բույսերի անհատական զարգացման փուլերից մեկը։ Հերթագա– յում է անսեռ սերնդին կամ սպորոֆի– տին։ Ս․ ս․ կարող է ինքնուրույն գոյու– թյուն ունենալ և արտաքնապես չտար– բերվել (բազմաթիվ ջրիմուռներ) կամ խիստ տարբերվել (պտերներ են) ան– սեռ սերնդից։ Ծածկասերմ բույսերի Ս․ ս․ ապաճել է փոշեհատիկի և սաղմնային պարկի (արական և իգական գա մետ ո– ֆիտներ)։ Ս․ ս–ի բջիջների կորիզները պարունակում են քրոմոսոմների հապ– չոիդ հավաքակազմ։