Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

ՍԵՌԱԿԱՆ ՔՐՈՄՈՍՈՄՆԵՐ, բաժանասեռ օրգանիզմների քրոմոսոմների հաաուկ զույգ, որաեղ գանվում են սեռը պայմա– նավորող գեները։ Հայտնաբերել և նկա– րագրել են Գ․ Հեննինգը (1891), Ք․ Սաք– Քլանգը և է․ Ուիլսոնը (XX ղ․ սկիզբ)։ Մարդու և կաթնասունների Ս․ ք–ից խո– շորը՝ X քրոմոսոմը, պարունակում է իգա– կան սեռի գործոններ, իսկ փոքրը՝ у քրոմոսոմը, արական։ էգերի սռմատիկ բջիջները պարունակում են хх Մ․ ք․։ Մեյոզից հետո առաջացած բոլոր ձվա– բջիջները պարունակում են մեկական х քրոմոսոմ։ Արուների բջիջները պարու– նակում են ху Ս․ ք․, որի հետևանքով մեյոզի ընթացքում ձևավորվում են երկու տեսակի՝ X և у Ս․ ք․ պարունակող սերմ– նաբջիջներ։ Բեղմնավորման պրոցեսում սերմնաբջիջը և ձվաբջիջը միաձուլվելով առաջացնում են նոր էգ (хх) և արու (ху) օրգանիզմներ։ Թռչունների, թիթեռների, որոշ սողունների և երկկենցաղների էգերն ունեն ху, արուները՝ хх Ս․ ք․։ Որոշ օր– գանիզմների սեռերից մեկը (սովորաբար արուն) ունի միայն 1 Ս․ ք․ (xO)։ Ս․ ք–ում կան նաև այլ հատկանիշներ պարունակող գեներ, որոնք կոչվում են սեռի հետ շըղ– թայակցված (օրինակ, հեմոֆիչիայի և աչբինիզմի գեները)։ Մարդու բջիջներում Ս․ ք–ի բնականոն քանակի խախտումները հանգեցնում են զարգացման արատների։ Ս․ ք․ հայտնաբերված են նաև որոշ երկ– տուն բույսերում։ Միատուն բույսերի և հերմաֆրոդիտ կենդանիների Ա․ ք․ հայտ– նի չեն։

ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ, սեռական բազ– մացման օրգաններ։ Կենդանինե– րի Ս․ օ․ են սեռական գեղձերը՝ գոնադ– ները (սերմնարաններ, ձվարաններ), սե– ռական ծորանները (սերմնատարներ, ձվատարներ), լրացուցիչ գոյացություննե– րը և կոպուլյատիվ օրգանները։ Գոնադ– ներում ձևավորվում և հասունանում են սեռական բջիջները՝ գամետները, որոնք օրգանիզմից դուրս են գալիս ձվատարնե– րով ու սերմնատարներով (որոշ կենդա– նիներինը՝ արտաթորության օրգանների ծորաններով)։ Լրացուցիչ գոյացություն– ներից են տարբեր գեղձեր, դրանք արու– ների օրգանիզմում հյութ են արտադրում, որը ֆիզիոլոգիական միջավայր է սպեր– մատոզոիդների համար և բարձրացնում է դրանց ակտիվությունը։ էգերի օրգանիզ– մում նշված գեղձերի արտադրած հյութից գոյանում է ձվաբջջի թաղանթը։ Կենդա– նածինների (էգերի) Ս․ օ–ին են պատկա– նում նաև սաղմը կրելու բոլոր հարմա– րանքները։ Կենդանիների մեծ մասը բա– ժանասեռ է, որոշ տեսակների բնորոշ է հերմաֆրոդիաիզմը։ Սպունգները և որոշ թարթիչավոր որդեր գոնադներ չունեն, նրանց սեռական բջիջները ցրված են պա– րենքիմում և դուրս են գալիս բերանի բացվածքով կամ մարմնի պատի ճեղքով։ Օղակավոր որդերի, փավւկամորթների, ուսոտանիների ևն սեռական գեղձերը գոյանում են մարմնի երկրորդային խոռո– չի պատերին, սեռական ծորանների դեր են կատարում ցելոմոդուկտները, որոնք գոնադների հետ միացած չեն։ Ողնաշա– րավորների Ս․ օ․ կապված են արտաթո– րության օրգանների հետ և միասին գո– յացնում են միզասեռական համակարգ։ Բոլորաբերաններն ունեն միայն մեկ գո– նաղ, առանց ծորանի։ Սեռական արգա– սիքները միջավայր են դուրս գալիս սե– ռական անցքի միջոցով։ Ծնոտաբերանա– յինների գոնադները զույգ են՝ տեղադըր– ված մարմնի խոռոչում։ Սեռական ար– գասիքները օրգանիզմից դուրս են գալիս կլոակայի մեջ բացվող արտաթորության համակարգի ծորաններով։ Որոշ ոսկրոտ ձկների, քիմերների բնորոշ է կոպուլյա– տիվ օրգանը։ Երկկենցաղների ձվարան– ներն ու սերմնարանները կախված են որովայնի խոռոչի մեջքային պատի միջ– ընդերքի վրա։ Հասուն ձվաբջիջները դուրս են գալիս ձվատարներով, որոնք բացվում են կլոակայի մեջ։ Այդտեղ են թափվում նաև արուների սեռական արգասիքները։ Սողունների զույգ գոնադները ևս սեռա– կան ծորաններով բացվում են դեպի կլոա– կա։ Թռչուններն ունեն միայն մեկ՝ ձախ ձվարան և ձվատար։ Կաթնասունների ձվարանները տեղադրված են որովայնի խոռոչի ետին մասում։ Միանցքանիների զույգ ձվարանները և ձվատարները բաց– վում են միզասեռական սինուսում։ Ցու– րաքանչյուր ձվատարի ետին մասը գոյաց– նում է արգանդ՝․ Պարկավորների յուրա– քանչյուր ձվատարը բաժանվում է 3 բաժ– նի․ առջևի կամ ֆալոպյան փող, միջին կամ արգանդ, ետին կամ հեշտոց։ Ընկեր– քայինների ձվատարների ետին ծայրերը միաձուլվելով առաջացնում են կենտ հեշ– տոց, որը բացվում է միզասեռական սի– նուսում։ Մ ա ր դ ու Ս․ օ․։ Ա ր ա կ ա ն ներքին Ս․ օ․ են ամորձիները՝ հավելումներով (տես Մակամորձիներ), սերմնածորան– ները, սերմնաբշտերը, շագանակագեղձը, կոճղեզ–միզուկային գեղձերը (կուպերյան գեղձեր)։ Արտաքին Ս․ օ․ են փոշտը և առ– նանդամը։ Իգական ներքին Ս․ օ․ (ձվարաններ, արգանդափողեր, արգանդ, հեշտոց) գտնվում են փոքր կոնքի խոռո– չում։ Արտաքին Ս․ օ․ (ամոթույք) ընդգըր– կում են մեծ ու փոքր սեռ․ շուրթերը և ծլի– կը։ Փոքր շուրթերի միջև գոյանում է ամո– թույքային ճեղքը կամ հեշտոցի նախադու– ռը, ուր բացվում են հեշտոցի արտաքին բացվածքը (կույսերի մոտ ծածկված է կու– սաթաղանթով), միզուկը և նախադռան գեղձերի ծորանները, որոնց արտազատու– կը խոնավացնում է նախադռան պատերը։ Բ ու յ ս և ր ի Ս․օ․ կամ գ և ն և ր ա– տիվ օրգաններ։ Ստորակարգ բույսերի մեծ մասի Ս․ օ․ միաբջիջ են, բարձրակարգերինը՝ բազմաբջիջ։ Իզո– գամ բույսերի մեծ մասի Ս․ օ․ չեն տարբեր– վում մյուս բջիջներից, սակայն մի քանի– սինը խոշոր են կամ բազմաբջիջ (օրինակ, որոշ գորշ ջրիմուռներ)։ Օօգամ բույսերի արական Ս․ օ․ կոչվում են անթերիդիում, իգականը՝ օօգոնիում (ջրիմուռների մեծ մասը, որոշ սնկեր), կարպոգոն (կարմիր ջրիմուռներ), արքեգոնիում (մամռա– և պտերանմաններ, մերկասերմեր)։ Ան– թերիդիումներում առաջանում են սպեր– մատոզոիդները կամ ոչ մտրակավոր սպեր– մացիումները (կարմիր ջրիմուռներ), իգա– կանում՝ ձվաբջիջները։ Ս․ օ․ չունեն որոշ ջրիմուռներ (օրինակ, սպիրոգիրան), որոնց 2 բջիջների պրոտո– պլսաւոներն են միաձուլվում, ինչպես նաե բագիդիավոր սնկերը (միաձուլվում են առաջնային սնկամարմինների բջիջները)։ էվոլրււցիայի ընթացքում սերմնավոր բույ– սերը յորցրել են արական Ս․ օ․, իսկ որոշ մերկասերմեր և ծածկասերմեր4 նաև իգա– կան Ս․ о․։ Դրանց սպերմատոզոիդները և մտրակազուրկ սպերմը գոյանում են արա– կան, ձվաբջիջները՝ իգական գամետո– ֆիտն յրում։ ՍԵՌՍ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԻՄԲԷՐ, տոհմական հասարակարգում իրենց իրավունքներով ու պս րաականություններով առանձնացող սեռային և տարիքային խմբեր։ Հասարա– կության բաժանումը Ս․ խ–ի այս կամ այն չափով հատուկ է եղել գրեթե բոլոր ժողո– վուրդներին։ Ըստ ազգագրության տվյալ– ների՝ ավստրալացիների, պապուասնե– րի, աֆրիկյան զուլուսների, ամեր․ հընդ– կացիների և այլոց մոտ եղել են կանանց և տղսմարդկանց 3–4 Ս․ խ․ (մանուկներ, երիտասարդներ, միջին տարիքավորներ, ծերեր)․ Ս․ խ–ի բաժանման հիմքում ըն– կած ; եղել որոշակի տարիքի, սեռի ու անձանց դերը հասարակական և տնտ․ կյանյ ում, ըստ այդմ սահմանվել են նը– րանց պարտականություններն ու իրա– վունքները։ Ս․ խ–ում կարևոր նշանակու– թյուն են ունեցել նվիրագործական ծեսերը (ինիցացիա), որոնց պարտադիր կատա– րումից հետո միայն երիտասարդ տղա– ներն ու աղջիկները կարող էին անցնել հասուն տղամարդկանց և կանանց կարգը։ Դրանք ունեին երկարատև ուսուցման և կենսափորձի հաղորդման միջոցով հասա– րակական, ընտանեկան կյանքին նախա– պատրաստելու նշանակություն։ Մայրա– կան ոոհմից հայրականին անցման փու– լում հասարակության մեջ առաջնակարգ դիրք ձեռք բերելու նպատակով առաջա– ցել են, այսպես կոչված, տղամարդկանց միությունները (հաճախ հայտնի են որ– պես գաղտնի կազմակերպություններ) ։Դը– րանք ունեցել են իրենց ղեկավարները, ծածկ ււլեզուները, կրոն, ծեսերն ու արա– րողությունները։ Նախնադարյան հասա– րակարգի քայքայման և դասակարգային հարաբերությունների ձևավորման ընթաց– քում այդ միությունները հաճախ դարձել են խ խանության մարմիններ։ Առաջանա– լով լ․ստ սեռի ու տարիքի աշխատանքի բաժանման ժամանակաշրջանում՝ Մ․ խ․ վերացել են աշխատանքի հասարակական բաժանման հետևանքով, թեև դրանց շատ վերապրուկներ պահպանվել են նույնիսկ մի շարք քաղաքակիրթ ժողովուրդների կենցաղում և սովորույթներում։ Հայաստանում Ա․ խ–ի վերապրուկների պահպանմանը մինչև XX դ․ սկիզբը նը– պաստել են հասարակական–տնտ․ մի շարք պայմաններ (ֆեոդ, բնատնտեսու– թյուն, նահապետական գերդաստան ևն)։ Նման դրսևորումներից էին ավագության կար<] ի պահպանումը և աշխատանքի բա– ժանք ւմը գերդաստանում, տղամարդկանց տար]ւքային որոշակի խմբերի առանձին տեղլ օդաներում, մակարների ու աղջիկ– ների խմբերը հարսանիքների ժամանակ, կրոն, և ժող․ տոնախմբություններին կազ– մակէրպվող մրցությունները (ձիարշավ, գոտէ մարտ ևն), հագուստների ընդհան–