Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

Սևակն, բնակելի համալիր՝ սյունաւ բա– հով (II-III դդ․) լիր, որտեղ առանձնանում է 8 բոլոր յսձև սյուներով սրահը (բացված է 7 սրւն, որից 4-ի հիմքերը լավ պահպանված տն)։ Ստորին սանդղավանդում բացված բնա– կելի–արտադրական շինությունները բաղ– կացած են 3–5 կից սենյակներից ու բա– կերից։ Ս–ից պեղված մի շարք նյութեր (բրուտի ու ջուլհակի գործիքներ, կավի, ապակու և մետաղի խարամ, քարե կա– վաղացներ, հալոցներ, սրաքարեր ևն) ցույց են տալիս, որ այնտեղ արհեստագոր– ծությունը կրել է կենտրոնացված բնույթ։ Մ․ թ․ I դ․ Ս–ում կյանքն առժամանակ լւնդ– հատվել է և մ․ թ․ II–III դդ․ վերսկււվել ստորին սանդղավանդում, իսկ վերին սանդղավանդը վերածվել է գերեզմանոցի, որտեղ հանգուցյալների հետ թաղվել են ծիսական նշանակության առարկաներ (խեցեղեն, ապակե գունավոր և անգույն անոթներ ևն)։ Ստորին սանդղավանւում բացվել են հիշյալ ժամանակաշրշւսնի փոքր սրբարան՝ զոհասեղանով, բնակելի շինություններ, մարդու դիմաքանդակ ևն։ Հավանաբար մ․ թ․ IV դ․ սկզբին, կապված քրիստոնեության ընդունման հետ, հին սրբարանի տարածքում կյանքը դադարել Հ։ Ստորին սանդղավանդում գտնվում է IX դ․ կառուցված ոչ մեծ մի շինութւուն (ավերվել է XIX–XX դդ․)։ 9-/1^․Караханян Г․ О․, Те р-М а р- тиросов Ф․И․, Раскопки у сел Ширака- ван, в сб․։ Археологические открытия Լ977 года, М․, 1978; Их же, Раскопки античного Ширакавана, там же, 1978 г․, М․, 1979; Тер- Мартиросов Ф․ И․, Раскопки антич– ного Ширакавана, там же 1979–80 гг․, М․, 1980–81․ Ֆ․ Տեր–Մարաիրոսով

ՍԵՎԱՀՈՂ, գյուղ Արևելյան Հայաստա– նում, Պարսկահայք նահանգի Ղարադաղ գավառի Մնճվան գավառակում։ XX դ․ սկզբին ուներ 93 հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգե– գործությամբ, պարտիզպանությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի։ Հայ բնակիչները 1918-ի թուրք, ներխուժման ժամանակ հե– ռացել են Իրանի խորքերը, հետագայում ներգաղթել Սովետական Հայաստան։

ՍԵՎԱՀՈՂԵՐ, հողերի տիպ, զարգանում են սուբորեալ գոտու տափաստանային և անտառատափաստանային բազմամյա խոտային բուսածածկի տակ, կարբոնա– տային մայրատեսակների՝ լյոսերի, լյո– սանման կավերի, կավավազների, կրա– քարերի, մերգելացված կավերի վրա, չլվացվող կամ պարբերաբար լվացվող ջրային ռեժիմի պայմաններում։ Ս–ի առաջացման վերաբերյալ եղել են բազմաթիվ տեսություններ։ Ներկայումս ընդունված է Վ․ Վ․ Դոկուչաևի տեսությու– նը, ըստ որի Ս–ի առաջացումը բուսակա– նության, կլիմայի, ռելիեֆի, մայր ապա– րի, երկրի հասակի և հողակազմող այլ գործոնների փոխադարձ ներգործության արդյունք է։ ՍՍՀՄ սևահողային գոտու հս․ մասում հողերի զարգացումն ընթա– նում է չափավոր ջերմային պայմաննե– րում, որտեղ մթնոլորտային տեղումները և հողից խոնավության գոլորշիացումը գրեթե հավասարակշռված են։ Հվ․, հվ–արմ․, արլ․ և հվ–արլ․ մասերում ջեր– մաստիճանի աճմանը զուգընթաց նկատ– վում է կլիմայի զգալի չորացում, մթնոլոր– տային խոնավության ընդհանուր պակասի պատճառով օրգ․ մնացորդների քայքա– յումն ընթանում է հողի անբավարար խո– նավության, մեծ մասամբ աերոբ պայման– ներում։ Հողերում խոտաբույսերից ամեն տարի մնում են զգալի քանակության բուսական մնացորդներ, որի 70–80%–ը կազմում են արմատները։ Տափաստանային և անտա– ռատափաստանային գոտիների ջրաջեր– Սևակն․ 1․ կավա– նոթներ (II–III դդ․), 2․ ձիու պատկերով կավանոթ (մ․ թ․ ա․ I դ․), 3․ այծի պատ– կերով կավե գավաթ (մ․ թ․ ա․ I դ․), 4․ ա– պակե անոթներ (II – III ԴԴ․) մային բարենպաստ պայմանները նպաս– տում են հումիֆիկացման պրոցեսի զար– գացմանը, որի ընթացքում առաջանում են հումուսային բարդ միացություններ (հիմ– նականում հումինային թթուներ)։ Մոխ– րային տարրերով և ազոտով հարուստ բուսական մնացորդների քայքայումից առաջանում են հիմքեր (հատկապես կալ– ցիում), որոնցով հագենում են հումուսա– յին նյութերը, և հումատների ձևով ամ– րանում հողի վերին շերտերում՝ պահպա– նելով հողի վերին հորիզոններում չե– զոք կամ դրան մոտ ռեակցիա։ Օրգանա– հանքային բարդ միացությունների ձևով հողում ամրանում են նաև հումուսային թթուների, բուսական մնացորդների մոխ– րային տարրերի և հողի հանքային մասի փոխազդեցությունից առաջացած սննդա– յին տարրերը (ազոտ, ֆոսֆոր, ծծումբ, երկաթ ևն)։ Ս–ի գենետիկական կտրված– քին բնորոշ է պարզ արտահայտված վե– րին շերտը (տարբեր հզորության), հու– մուսի, կլանված հիմքերի և կենսածին մոխրային տարրերի կուտակումով, ավե– լի ցած գտնվում է իլյուվիալ–կարբոնատա– յին կամ իլյուվիալ–գիպսա–կարբոնատա– յին շերտը, որն աստիճանաբար փոխանց– վում է հողակազմող մայրական ապարին։ Ս–ի պրոֆիլը ստորաբաժանվում է հե– տևյալ գենետիկական հորիզոնների А՝ հումուսային միատարր, մուգ գունավոր– ված։ АВ՝ հումուսային, մուգ գունավոր– ված, բայց խորությանը զուգընթաց ձեռք է բերում գորշավուն գունավորում։ В՝ մայ– րատեսակին փոխանցվող հորիզոն, գե– րակշռում է գորշ գունավորումը, որն ըստ խորության ստանում է ավելի բաց գունա– վորում։ Ըստ հումուսայնության ևtկա– ռուցվածքային ու այլ հատկանիշների կա– րելի է ստորաբաժանել առանձին ենթա– հորիզոնների՝ Bi, B2, որոշ ենթատիպե– րում նաև կավայնացած (Bt) կամ իլյու– վիալ կարբոնատային (Bk)։ Կարբոնատ– ների առավել բարձր կուտակում նկատ– վում է մայրատեսակում (Ck), հաճախ նաե գիպսի կուտակում (Cc)։ Ս․ ստորաբաժանվում են պոդզոլացված, լվացված, տիպիկ, սովորական և հվ․ են– թատիպերի։ Ցուրաքանչյուր ենթատիպի հողային պրոֆիլն ունի իր առանձնահատ– կությունը, որով պայմանավորված է դը– րանց զարգացման աստիճանը, հումուսա– յին հորիզոնների տարբեր հզորությունը, դրանցում հումուսի պարունակությունը, կարբոնատների տարածման խորությունը ևն։ Ս–ի ենթատիպերի աշխարհագրական տեղաբաշխվածությունում նկատվում են որոշակի օրինաչափություններ։ Հս–ից հվ․ իրար հաջորդում են Ս–ի պոդզոլաց– ված, լվացված, տիպիկ, սովորական և հարավային ենթատիպերը։ Սրանք էլ ստորաբաժանվում են սովորական, թույլ տարբերակված, կրազուրկ, մնացորդա– յին, կարբոնատային, ալկալիացված, նախատարբերակված, կապակցված, թույլ զարգացած և այլ սեռերի։ Ըստ հումուսային հորիզոնների (A և AB) հզորության Ս․ ստորաբաժանվում են․ գերհզոր (120 սմ–ց ավելի), հզոր (120– 80 սմ), միջին հզորության (80–40 սմ), սակավազոր (40–25 սմ), խիստ սակավա զոր (մինչև 25 սմ)։ Ըստ հումուսի պարու–