Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


նակության լինում են․ պարարտ (9%–ից ավելի), միջին հումուսային (9–6%), սակավահումուս (6–4%), թույլ հումու– սացված (մինչե 4%)։ Ս–ում գերակշռում են ջրա–ֆիգիկական և ֆիզիկա–քիմ․ բա– վարար հաակություններով, կավային և կավավազային մեխ․ կազմ ունեցող տա– րատեսակները, որոնք ունեն բավարար խոնավունակություն, կատիոնների կլան– ման բարձր ծավալ (30–70 ւէգ/էկվ 100 գ հողում)։ Հողառաջացման բնական ըն– թացքը փոխվում է հողը գյուղատնտ․ նպա– տակներով օգտագործելիս։ Կուսական հո– ղերի վարումը նպաստում է վարելաշեր– տի կառուցվածքի քայքայմանը, նվազում է հումուսի և ազոտի պարունակությունը։ Մշակվող կուլտուրաները փոխում են հո– ղի նյութերի կենսաբանական շրջանառու– թյունը և ջրաջերմային ռեժիմը։ Հողի բերրիության պահպանման նպատակով իրացված և ինտենսիվ շահագործվող Ս–ում գյուղատնտ․ կուլտուրաների մշակությու– նը պետք է կատարվի ճիշտ ագրոտեխ– նիկայով՝ կիրառվեն ցանքաշրջանառու– թյուններ, պարարտացում են։ Ս․ բերրի են։ Ս–ի գոտին երկրագործության կարե– վորագույն շրջանն է, այդտեղ մշակում են հացահատիկային կուլտուրաներ (աշնա– նացան և գարնանացան), շաքարի ճակըն– դեղ, արեածաղիկ, վուշ, հնդկացորեն, եգիպտացորեն, լոբազգիներ են։ Զարգա– ցած է նաև անասնապահությունը, պտղա– բուծությունը, բանջարաբուծությունը։ Ս․ աշխարհում զբաղեցնում են 240 մլն հա տարածություն (1978)։ Տարածված են Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում։ ՍՍՀՄ–ում՝ Մոլդավիայում, Ուկրսփնա– յում, ՈՍՖՍՀ կենտրոնական շրջաննե– րում, Հս․ Կովկասում, Պովոլժիեում, Արմ․ Սիբիրում, Հս․ Ղազախստանում և Անդըր– կովկասում։ ՀՍՍՀ–ում Ս–ի զարգացումն ընթանում է ուղղաձիգ գոտիականության պայման– ներում։ Այստեղ չոր ցամաքային կլիմա– յի և տափաստանային բուսական խմբա– վորումների տակ ձեավորվում են լեռնա– յին Ս․ (7301 հզ․ հա)։ Զբաղեցնում են Հայկ․ բարձրավանդակի 1300–2450 մ բարձրության թեք սարահարթերը և լեռ– նալանջերը։ Հիմնականում տարածված է Շիրակի սարահարթում, Լոռվա տափաս– տանում, Ապարան–Հրազդան հատվա– ծում, Փամբակի հովտում, Սեանի ավազա– նում, Զանգեզուրում։ ԼեռնայինՍ․, ի տար– բերություն ՍՍՀՄ եվրոպական մասի Ս–ի, սակավազոր են, օրգ․ նյութեր քիչ են պա– րունակում, մայրատեսակների կազմը խայտաբղետ է, կարբոնատների պարու– նակությունը՝ բարձր, ուժեղ քարքարոտ են և տարբեր աստիճանի հողատարված։ ՀՍՍՀ–ում տարածված են լեռնային Ս–ի լվացված (66%), տիպիկ (15%) և սովորա– կան (14%) ենթատիպերը, որոնք ուղղա– ձիգ գոտիականությամբ հաջորդում են մեկը մյուսին։ Լեռնային Ս–ի մոտ 70%–ը օգտագործվում է գյուղատնտ․ նպատակ– ներով (վարելահող և բազմամյա տնկարկ– ներ՝ մոտ 40%, բնական խոտհարքներ՝ 6%, արոտավայրեր՝ 24%)։ Հողերի զգա– լի մասը (30%) մակերեսային կտրտվա– ծության, ուժեղ թեքության, քարքարոտու– թյան և հողատարվածության պատճառով գյուղատնտեսության մեջ չեն օգտագործ– վում։ Լեռնային Ս–ի 41%–ը սակավազոր է, 59%-ը՝ միջին հզորության և հզոր։ Սեխ․ կազմը հիմնականում կավային (45%) և կավավազային (41%) է։ Ս–ի բերրիության բարձրացման համար վճռական նշանա– կություն ունի դրանց ապահովումը խո– նավությամբ, որն իրականացվում է ձնա– կուտակման, ջրամբարների, ջրանցքների կառուցման, դաշտապաշտպան անտառա– շերտ երի ստեղծման, խոտադաշտային ցանքաշրջանառության կիրառման և այլ միջոցներով։ Գրկ․ Мириманян X․ П․, Черноземы Армении, М․–JI․, 1940; Глазовская М․ А․, Почвы мира, т․ 1–2, М․, 1972–73; Черноземы СССР, т․ 1, М․, 1974; Почвове– дение, под ред․ И․ С․ Кауричева, 2 изд․, М․, 1975․ Ի․ Փար սա ղան յան

ՍԵՎԱՆ Գեղամ Լեոնի (ծն․ 8․1․1926, Կ․ Պոլիս), հայ սովետական գրող, գրա– կանագետ։ Բան․ գիտ․ դ–ր (1983)։ ՍՄԿԿ անդամ 1969-ից։ Սովորել է տեղի Մխիթար– յանների (Վիեննայի) վարժարանում և հա– մալսարանի իրավաբանական ֆակ–ում։ 1962-ից հաստատվել է Սովետական Հա– յաստանում։ Ավարտել է Երեանի հեռա– կա մանկավարժական ինստ–ի լեզվագրա– կան ֆակ–ը (1966)։ 1962-ից աշխատում է ՀՍՍՀ ԳԱ Ս․ Աբեղյանի անվ․ գրականա– Դ․ Սեան թյան ինստ–ում։ Հրատարակվել են Ս–ի «Ագռավները թառեցան» (1949), «Սե ծովը նույնն է միշտ» (1954), «Նահրեն–Ոաս– Բեյրութ» (1955), «Կանաչ անապատ» (1957), «Ծիծեռնակները ցածեն անցան» (1964), «Հայոց թաղը» (1967), «Երեք սե– րունդ» (1974), «Ամեն մարդ իր ճանապար– հով» (1979) պատմվածքների ու վիպակ– ների ժողովածուները, «Բյուրեղյա դըղ– յակ» (1959), «Ինչո՛ւ, ինչի" համար» (1982) վեպերը։ Ս․ պատկերել է սփյուռքի, Թուր– քիայի հայերի կյանքը։ Նրա գեղարվես– տական երկերի առանցքային գաղափա– րը մարդու ազգ․, դասակարգային արժա– նապատվության պահպանումն Է։ Հեղի– նակի ոճի բնորոշ գծերից են մարդկային հարաբերությունների հոգեբանական նուրբ վերլուծությունը, պատումի անկեղծ, մտերմիկ շեշտը։ Ս–ի ուսումնասիրությունների ոլորտը սփյուռքահայ գրականությունն Է։ Տպա– գրվել են նրա «Վազգեն Շուշանյան» (1968), «Սփյուռքահայ գրականության պատմության ուրվագծեր․ 1920–1945» (1980), «Հակոբ Մնձուրի» (1981) մենա– գրությունները։ Քենղեբյան

ՍԵՎԱՆ (Խաչատրյան) Հենրիկ Կարապե– տի (ծն․ 1․3․1925, Լենինական), հայ սո– վետական բանաստեղծ–մանկագիր, թարգ– մանիչ։ Ավարտել է Երևանի գեղարվեստա– թատերական ինստ–ի թատերագիտական ֆաէ–ը (1950)։ 1968-ից «Սովետական գրա– կանություն» ամսագրի պատասխանատու քարտուղարն է։ Ա–ի բանաստեղծություններին («Ուրախ երգնր», 1956, «Այծն ու աղվեսը», 1958, «Զվարճալի զբոսանք», 1963, «Գնաս բա– րով իմ քիթ», 1968, «Ծիծաղ վաճառողը», 197հ և այլ ժողովածուներ) բնորոշ է ժողո– վըր։ լական–բանահյուսական ակունքնե– րից եկող պարզ, պատկերավոր լեզվա– մտածողությունը, նուրբ հումորը։ Ա․ թարգմանել է Շեքսպիրի «Հենրի Վեցերորդ», «Տիտոս Անդրոնիկոս», «Պե– րիկւես» դրամաները, Զ․ Բայրոնի «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը», «Աբիդո– սի հարսնացուն», «Մազեպա», «Փարիզի– նա», «Լարա», «Կորնթոսի պաշարումը» պոէ մները, հատվածներ «Դոն ժուան» պոէ մից, Հ․ Լոնգֆելլոյի, Մ․ Լերմոնտովի, Ա․ յ՜արշակի առանձին գործեր, ինչպես նաև ռուսերենից4 «Չինական կլասիկ պոե– զիս»^ (1958)։ Ս–ի բանաստեղծությունները թարգման– վել են ՍՍՀՄ ժողովուրդների շատ լեզու– ներով։ Երկ․ Գլուխն ուղարկեց նորոգելու, Ե․, 1975։ Մի ]!արկացրեք մրջյունին, Ե․, 1978։ Կես մար– դը [փոխ․ անգլ․], Ե․, 1979։

ՍԷՎԱՆ, Սևանա, Գեղամա ծով, Դեղարքունյաց ծով, Գեղա– ք ու ն յ ա ց ծով, լիճ Հայկական ՍՍՀ արի մասում։ Ամենախոշոր լիճը Կով– կասում, աշխարհի քաղցրահամ ամենա– բարձր մեծ լճերից։ Լճի մակարդակը միէչև արհեստական իջեցումը գտնը– վոււք էր 1916 մ բարձրության վրա, մակե– րեւը 1416 կւէ2 Էր, երկարությունը՝ 75 կմ, միջին լայնությունը՝ 19 կմ, առավելագույ– նը՝ 56 կմ, միջին խորությունը՝ 41,3 մ, ջրի ծավալը՝ 58,5 մլրդ մ3, ջրհավաք ավազա– նը՝ 4891 կմ2։ Մ․ լիճը Շորժայի ստորջրյա թմբով, Արտանիշի ու Նորադուզի հրվան– դաններով բաժանվում է Մեծ Ա–ի (մակե– րեսը 1032,4 կւԲ, միջին խորությունը՝ 37,7 մ, առավելագույնը՝ 58,7 մ) և Փոքր Մ–ի (մակերեսը 383,6 կմ2, միջին խորու– թյունը՝ 50,9 մ, առավելագույնը՝ 98,7 մ)։ Մակարդակի 18 մ իջնելուց հեւսո մակերե– սը կրճատվեց 160 ք/է^-ով և կազմեց 1256 կմ2, ծավալը՝ 34 մլրդ մ3, փոխվեցին նաւ խորություններն ու մյուս չափերը։ Լճի մեջ թափվում են 28 գետ ու գետակ, որոնցից խոշորներն են Ձկնագետը, Գա– վառագետը, Արգիճին, Վարդենիսը, Կար– ճալբյուրը, Մասրիկը։ Ս․ լիճը գտնվում է տեկտոնական ծա– գում ունեցող համանուն գոգավորությու– նում, որի կենտրոնական մասն իջել Է, եզրերին բարձրացել են Արեգունի, Սևա– նի Արլ․ Սևանի, Վարդենիսի և Գեղամա լեռնաշղթաները։ Մեծ Մ–ի ջրային ավազա– նը գոյություն է ունեցել դեռևս երկրաբա– նական վաղ ժամանակներից (միոցենից)։ Լճային նստվածքների (դիատոմիտային և ավազային տիղմ, կրաքարային ավազ, մե ւձափնյա ավազներ ու կոպիճ) հզորու– թյունը ավելի քան 1000 մ Է։ Միջին չոր– րո ւդականում լիճը զորացել է և իատակով հուել է Պալեոհրազդանը (Հին Հրազդա– նը), որի հունի մնացորդները հայանա–