ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՌԿԿ) (մինչև 1922-ի վերջը կոչվել է Ռումինիայի սոցիալիստական–կոմունիստական կուսակցություն, մինչև 1948-ի փետրվարը՝ Ռումինիայի կոմունիստական կուսակցություն, 1946-ի փետրվարից մինչև 1965-ի հուլիսը՝ Ռումինիայի բանվորական կուսակցություն, 1965-ի հուլիսից՝ ՌԿԿ), հիմնադրվել է 1921-ի մայիսին՝ Բուխարեստում կայացած Ռումինիայի սոցիալիստական կուսակցության համագումարում։ Ստեղծման օրվանից մտել է Կոմինտերնի մեջ։ Կոմկուսի ստեղծումը պայմանավորված էր Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ Ռումինիայում ծավալված հեղափոխական շարժման վերելքով։ Կուսակցության հիմնադիր համագումարն արտահայտեց իր համերաշխությունը Սովետական Ռուսաստանի հետ՝ դատապարտելով նրա դեմ պատերազմ հրահրելու իմպերիալիստական տերությունների քաղաքականությունը։ 1924-ի ապրիլից մինչև 1944-ի օգոստոսը գործել է ընդհատակում։ Երկրի բանվ․ շարժման մեջ կարևոր դեր է կատարել ՌԿԿ V համագումարը (1931), որտեղ որոշվել է բանվորներին (անկախ նրանց քաղ․ պատկանելիությունից) միավորել գործողությունների միասնական կոմիտեների մեջ։ Միասնական ճակատի տակտիկան նշանակալի հաջողություն է ունեցել 1933-ին՝ կոմկուսի կողմից գլխավորվող երկաթուղայինների և նավթագործների ելույթների ժամանակ։ Կոմունիստների նախաձեռնությամբ հետագայում ստեղծվել է Պայքարի հակաֆաշիստական դեմոկրատական ճակատ։ Ռազմաֆաշիստական բռնապետության շրջանում (1940–1944), երբ Ռումինիան երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցում էր ֆաշիստ․ Գերմանիայի կողմում, կոմկուսը գլխավորում էր հայրենասիրական ուժերի պայքարը՝ հանուն բռնապետության տապալման և ՍՍՀՄ–ի դեմ պատերազմից դուրս գալու։ 1943-ին ՌԿԿ–ի նախաձեռնությամբ ստեղծվեց Հայրենասիրական հակահիտլերյան ճակատ։ 1944-ի մայիսի 1-ին կոմկուսը և ս–դ․ կուսակցությունը, հակառակ աջ սոցիալ–դեմոկրատների դիմադրության, ստեղծեցին միասնական բանվորական ճակատ։ Սովետական բանակի հարձակման բարենպաստ պայմաններում, կոմկուսը 1944-ի օգոստոսի 23-ին կազմակերպեց ժող․ զինված ապստամբություն, որի շնորհիվ ռազմաֆաշիստ․ վարչակարգը տապալվեց։ 1945-ի մարտին Ռումինիայում ստեղծվեց դեմոկրատական կառավարություն, որտեղ ղեկավար դերը պատկանում էր բանվոր դասակարգի ներկայացուցիչներին։ Կոմկուսի նախաձեռնությամբ անցկացվեցին ագրարային ռեֆորմ և դեմոկրատական այլ վերափոխումներ։
1946-ի մայիսին կայացած պառլամենտական ընտրություններում կոմկուսի գլխավորած դեմոկրատական բլոկը շահեց ձայների մեծամասնությունը։ 1947-ի դեկտ․ 30-ին միապետությունը վերացնելուց և հանրապետություն հռչակվելուց հետո կուսակցությունը աշխատավորների ջանքերն ուղղեց սոցիալիստական հեղափոխության խնդիրների իրագործմանը։ 1948-ի գարնանը կոմունիստական և ս–դ․ կուսակցությունները միավորվեցին Ռումինիայի բանվորական կուսակցության (ՌԲԿ) մեջ։ Ընդունվեց աոաջին դեմոկրատական սահմանադրությունը, ազգայնացվեցին արտադրության հիմնական միջոցները՝ նյութական նախադրյալներ ստեղծելով երկրի սոցիալիստական ինդուստրացման համար։ 1949-ից սկսվեց գյուղացիական տնտեսությունների կոոպերացումը, որն ավարտվեց 1960-ական թվականների սկզբին։ ՌԿԿ VIII համագումարը (1960-ի հունիս) հավաստեց, որ Ռումինիայում ստեղծվել է սոցիալիզմի տնտեսական հիմքը և երկիրը թևակոխել է նրա շինարարության ավարտի փուլը։ ՌԿԿ IX համագումարը (1965-ի հուլիս) արձանագրեց սոցիալիստական արտադրահարաբերությունների լիակատար հաղթանակը քաղաքում և գյուղում։ Ընդունվեց նոր սահմանադրություն, որով Ռումինիան հռչակվեց սոցիալիստական հանրապետություն։ ՌԿԿ հետագա համագումարներում (X–1969, XI–1974, XII–1979) կանխագծվեցին երկրի տնտեսական–սոցիալական հեռանկարային և ընթացիկ զարգացման պլանները։ ՌԿԿ ԿԿ–ի 1974-ի մարտյան պլենումի որոշմամբ վերացվեց ԿԿ–ի մշտական նախագահությունը, փոխարենը ստեղծվեց ՌԿԿ ԿԿ–ի գործադիր կոմիտե։ XI համագումարում ընդունվեց կուսակցության նոր ծրագիր, փոփոխություններ մտցվեցին ՌԿԿ կանոնադրության մեջ։ ՌԿԿ ԿԿ Գործադիր կոմիտեն վերանվանվեց ՌԿԿ ԿԿ–ի Քաղգործկոմ։
ՌԿԿ մասնակցել է Մոսկվայում 1957, 1960 և 1969 թթ․ կայացած կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային խորհրդակցություններին և հավանություն տվել ընդունված փաստաթղթերին։ ՌԿԿ ղեկավարվում է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքներով։ Նրա բարձրագույն մարմինը համագումարն է, իսկ դրանց միջև ընկած շրջանում՝ Կենտկոմը, որն իր կազմից ընտրում է Քաղգործկոմ և Քարտուղարություն։ ՌԿԿ գլխ․ քարտուղարը Ն․ Չաուշեսկուն է։ Կենտր․ տպագիր օրգաններն են՝ «Սկինտեյա» («Scinteia») թերթը և «էռա Սոչիալիստե» («Era socialista) տեսական ամսագիրը։
ՌՈՒՄԻՆՆԵՐ (ինքնանվանումը՝ romani), ազգ, Ռումինիայի հիմնական բնակչությունը (19,3 մլն, 1978)։ Բնակվում են նաև ՍՍՀՄ–ում (129 հզ․, 1979), Հարավսլավիայում (60 հզ․), ԱՄՆ–ում (35 հզ․), Կանադայում (25 հզ․), Հունգարիայում (12 հզ․) և մի քանի այլ երկրներում։ Խոսում են ռումիներեն։ Հավատացյալ Ռ․ գլխավորապես ուղղափառներ են, կան բողոքականներ (առավելապես Ռումինիայի արմ․ շրջաններում)։ Ռումին ժողովրդի կազմավորմանը մասնակցել են Դակիա և Մեզիա հռոմ․ նախկին նահանգներում բնակվող, հռոմ․ տիրապետության ընթացքում (106–271) ռոմանացված ցեղերը (դակեր, գեթեր ևն), ինչպես նաև չռոմանացված ազատ դակերը և սլավոնները (VI դարից)։ Այս բարդ էթնիկական պրոցեսներն ավարտվել են մ․ թ․ I և II հազարամյակների սահմանագծում՝ արևելառոմանական ժողովրդի ու լեզվի ձևավորմամբ։ Այդ ժամանակ էլ այժմյան Ռումինիայի տարածքում կազմավորվել են առաջին վաղ ֆեոդ. պետական– քաղաքական միավորումները։ X դարից բյուզ․, սլավոն. այնուհետև հունգար. աղբյուրներում Ռ․ հիշատակվում են «ЗХаХа», «վլաքներ», «վոլոքներ» անվանումներով։ Ռումին ազգի կազմավորումը կապված է ֆեոդ. կարգերի քայքայման, կապիտալիստ․ հարաբերությունների առաջացման, միասնական գրական լեզվի ստեղծման և միասնական պետության մեջ ռումին. հողերի միավորման հետ։ Ռումին, բուրժ․ ազգը ձևավորվել է XIX դ․ 2-րդ կեսին։ Այն ընթացել է միաժամանակ թուրք. և հաբսբուրգյան լծի դեմ դանուբյան իշխանությունների մղած ազատագր․ պայքարին զուգընթաց։ 1862-ին դանուբյան իշխանությունները վերջնականապես միավորվել են Ռումինական միասնական պետության մեջ։
Ռումինիայում ժող․ դեմոկրատ, կարգերի հաստատումից հետո Ռ․ համախմբվեցին որպես սոցիալիստական ազգ։ Պատմության, տնտեսության և մշակույթի մասին տես Ռումինիա հոդվածում։
ՌՈՒՄՅԱՆՑԵՎ–ԶԱԴՈՒՆԱՅՍԿԻ Պյոտր Ալեքսանդրովիչ (1725–1796), ռուս զորավար, կոմս (1744), գեներալ–ֆելդմարշալ (1770)։ Պետրոս I-ի զինակից Ա․ Ի․ Ռումյանցևի որդին։ 1741–43-ի ռուս–շվեդ․