Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

պատերազմի ժամանակ գտնվել է գործող բանակում։ Յոթնամյա պատերազմի (1756–63) ժամանակ եղել է բրիգադի, ապա դիվիզիայի, այնուհետև կորպուսի հրամանատար։ 1764–96-ին եղել է Մալոռուսական կոլեգիայի նախագահ և Մալոռուսիայի գեն․-նահանգապետ։ 1768–1774-ի ռուս–թուրք․ պատերազմի սկզբին Ռ–Զ․ ղեկավարել է 2-րդ բանակը, 1769-ից՝ 1-ին բանակը։ 1770-ի ամռանը ջախջախել է թուրք. գերակշիռ բանակը Ռյաբայա Մոգիլայի, Լարգեի և Կագուլի մոտ, գրավել Դանուբի ստորին հոսանքի ձախ ափը։ Իսկ 1774-ին Շումլայի վրա հաջող հարձակումը Թուրքիային հարկադրել է հաշտություն կնքել (տես Քյուչուկ–Կայնարջիի հաշտություն 1774)։ 1775-ին ստացել է «Զադունայսկի» պատվանունը։ 1787–1791-ի ռուս–թուրք․ պատերազմի ժամանակ գլխավորել է 2-րդ բանակը, սակայն գլխ․ հրամանատար Գ․ Ա․ Պոտյոմկինի հետ տարաձայնության պատճառով, փաստորեն հեռացվել է հրամանատարությունից։ 1794-ին անվանապես եղել է Լեհաստանի դեմ գործող բանակի գլխ․ հրամանատարը։ Ռ–Զ–ի գործունեությունը որպես զորավարի նշանակալիորեն ազդել է XVIII դ․ 2-րդ կեսի ռուս․ ռազմ. արվեստի զարգացման վրա։ Իր գաղափարները Ռ–Զ․ շարադրել է «Հրահանգներ» (1761), «Ծառայության կարգ» (1770), «Մտքեր» (1777) երկերում, որոնք օգտագործվել են XVIII դ․ 2-րդ կեսին ռուս. բանակի վերակառուցման և կանոնադրության մշակման ժամանակ։

ՌՈՒՄՆԻԵՑԵ Բերտա Ֆրիցևնա (1865–1953), լատիշ դերասանուհի։ Լատվ․ ՍՍՀ ժող․ արտիստուհի (1945)։ Ազգ․ բեմարվեստի հիմնադիրներից։ 1883-ից եղել է Ռիգայի լատիշ, թատրոնի, 1908–15-ին՝ Ռիգայի Նոր, 1919-ից՝ Սովետական Լատվիայի Բանվորական (այժմ՝ Լատվ․ ՍՍՀ Դրամայի թատրոն) թատրոնների դերասանուհի։ Խաղացել է հասարակ կանանց դերեր։ Լավագույններից են՝ Յանի մայրը, Աժա (Ռ․ Բլաումանիսի «Չար ոգի», «Անառակ որդին»), վհուկ, Օրտա (Ռայնիսի «Կրակ և գիշեր», «Ինդուլիս և Արիա»), Ակուլինա (Գորկու «Քաղքենիներ»), Վիտտիխեն (Հաուպտմանի «Ջրասույզ զանգը»), Կնիրտյե (Հեյերմանսի «Հույսի» կործանումը»)։ Սովետական թատրոնում խաղացել է՝ Անֆուսա Տիխոնովնա (Ա․ Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ»), Կրուսայի մայրը (Գրիգուլիսի «Կավ և ճենապակի», ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1948)։

ՌՈՒՄՏԻԿԻՆ, գյուղ Կեսարիայի նահանգում, Կեսարիա քաղաքից մոտ 43 կմ հս․, Հալիս գետի ափին։ 1915-ին ուներ 750 տուն հայ բնակիչ: Հիմնականում զբաղվում էին գյուղատնտեսությամբ և արհեստներով։ Ունեին եռախորան եկեղեցի (Ս․ Աստվածածին)՝ կից վարժարանով (Պարթևյան)։ Գյուղում և շրջակայքում պահպանված պատմ․ հուշարձաններից նշանավոր էին Հալիս գետի հս․ ափին գտնվող ժայռակոփ բնակարանները, ստորերկրյա անձավ–բնակավայրը, կիկլոպյան հսկա քարերով կառուցված «Դևի տուն» կոչվող աշտարակը։ Գերմանացի հնագետները 1913–14-ին պեղել են Ռ–ի մերձակա բրգաձև դամբարանները։ Ռ–ի հայտնի սրբավայրն էր Լուսաղբյուրը, որի սպիտակ մարմարյա ավազանում (10 մхб մ)է ըստ ավանդության, մկրտվել է Գրիգոր Լուսավորիչը։ Ռ–ի հայ բնակիչները բռնությամբ տեղահանվել և կոտորվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածները 1918-ին վերադարձել են գյուղ, 1920-ին՝ ստիպված հեռացել։ Մի մասը ներգաղթել է Սովետական Հայաստան։ Հայկ․ ՍՍՀ–ում և արտասահմանում ապրող ռումտիկինցիների նախաձեռնությամբ, ի հիշատակ զոհված համագյուղացիների, Երևանի Սովետաշեն թաղամաս տանող ճանապարհին 1975-ին կառուցվել է «Լուսաղբյուր» հուշարձանը։

ՌՈՒՆԳԵ (Runge) Ֆիլիպ Օտտո (1777–1810), գերմանացի նկարիչ և արվեստի տեսաբան։ Սովորել Կոպենհագենի (1799–1801) և Դրեգդենի (1801–03) Գեղարվեստի ակադեմիաներում։ Գերմ․ ռոմանտիզմի հիմնադիրներից է։ 1802–03-ին աշխատել է «Օրվա պահեր» այլաբանական կոմպոզիցիայի վրա (պահպանվել է «Առավոտ»-ի ավարտուն առաջին տարբերակը, 1908, Կունստհալլե, Համբուրգ), որը կոչված էր մարմնավորելու բնության միստիկական ոգեշնչվածության մասին գերմանացի փիլիսոփա Յա․ Բյոմեի «քրիստոնեական պանթեիզմի» ոգով մեկնաբանված միտքը։ Ռ–ի դիմանկարներին բնորոշ է կերպարների ճշմարտացիությունը, արտաքին հայեցողականության տակ քողարկված ներքին խոր զգացմունքայնությունը։ Նրա աշխատանքները սերտորեն կապված են իր օպտիկական ուսումնասիրություններին («Գույների գունդը․․․» գիրքը, 1810)։

ՌՈՒՆԵՐ, ռունագրեր, գերմ․ հնագույն այբուբենի (II դարից մինչև ուշ միջնադար) նշանները, որոնք փորագրվում էին քարի (գլխավորապես տապանաքարերի), մետաղի, փայտի, ոսկրի վրա։ Տարածված են եղել Սկանդինավիայում, Իսլանդիայում, Գրենլանդիայում, Անգլիայում, Հս․ Եվրոպայում, Աև ծովի հս–ում, Հին Լադոգայում և Նովգորոդում։ Տարբերում են ավագ ռունական, այսպես կոչված ֆութարկ (ըստ այբուբենի առաջին վեց նիշի) և կրտսեր ռունական (դանիական ռունագրեր) այբուբեններ։ Ավագ ռունական այբուբենը կազմված է 24, կրտսերը՝ 16 Ռ–ից։ Վերջինս ժամանակի ընթացքում դուրս է մղել ֆութարկը և հաստատվել Սկանդինավիայում մոտ VIII դ․ վերջում։ Գոյություն են ունեցել նաև այսպես կոչված հատված (շվեդա-նորվեգական), կետանշված (XII–XIII դդ․), անգլո–սաքսոնական (33 նիշից) Ռ․, որոնք գործառությամբ և աշխարհագրական առումով սահմանափակ են։

Ռ․ կարդացվել են ձախից աջ, աջից ձախ կամ առաջին տողը՝ աջից ձախ, երկրորդը՝ ձախից աջ, երրորդը՝ դարձյալ աջից ձախ ևն։ Բառերը հազվադեպ են անջատվել իրարից։

Ռ–ի ծագումը վերջնականապես պարզված չէ։ Ենթադրվում է, որ դրանք հս–իտալական այբուբեններից մեկի ձևափոխությունն են։ Ռունագիր արձանագրությունների համար բնորոշ են ստերեոտիպ ձևակերպումները, պաշտամունքային և բանաստեղծական բառերը, մոգական նզովական բանաձևերը։

ՌՈՒՇՏԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Բաբերդ գավառում։ XX դ․ սկզբին ուներ 200 հայ բնակիչ (28 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի, կտավատի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, արհեստներով (կոշկակարություն, գորգագործություն)։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՌՈՒՊՈՐԱՅԻՆ ԱՆՏԵՆԱ, շեփորաձև անտենա, մետաղե փողալայնուկից (ռուպորից) և դրան միացած ռադիոալիքատարից (տես Ալիքատար) կազմված անտենա։ Կիրառվում է գերբարձր հաճախականությունների տիրույթի ռադիոալիքների ուղղորդված ճառագայթման և ընդունման համար, որպես ոսպնյակային ու հայելային անտենաների ճառագայթիչ, ինչպես նաև որպես ինքնուրույն