Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թային արժեքներ։ Լճաշենից հայտնաբերվել են մ․ թ․ ա․ II հազարամյակին վերագրվող տարբեր տեսակի սայլեր ու ռազմակառքեր, թռչունների, այծյամների, եղջերուների պատկերներով քանդակված արձանիկներ, ոսկե գոտիներ։ Մ․ թ․ ա․ VIII դ․ Ս․ շ–ի տարածքը Սևանի ավազանի մյուս գավառների հետ մտել է Ուրարտու միասնական պետության, այնուհետև Մեծ Հայքի Սյունիք նահանգի մեջ։ Արաբ, նվաճումներից հետո, հատկապես VIII–X դդ․ Ա․ շ–ի տարածքը բազմիցս ենթարկվել է ասպատակությունների ու կողոպուտի, ավերվել են բնակավայրերը, ոչնչացվել անտառները, աղքատացել բուսականությունը։ Նվաճողների լծի թոթափումից և Բագրաւոունյաց թագավորության հաստատումից հետո կյանքն այստեղ վերստին աշխուժացել է, տնտեսությունը՝ բարգավաճել։ Աշոտ Ա թագավորի դուստր, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի այրի Մարիամը Սևանի կղզում 874-ին կառուցեց Սևանի վանքը (Ս․ Առաքելոց, Ս․ Աստվածածին եկեղեցիները)։ Շրջակա գյուղերից մի քանիսը դարձան վանքապատկան։ Այնուհետև շրջանի տարածքի պատմությունը հիմնականում առնչվում է այդ վանքի ու վանական միաբանության գործունեության հետ։ Հետագա դարերում, թուրքթաթար․ և պարսկ․ նվաճումների ժամանակ Ա․ շ–ի տարածքը համարյա ամբողջապես ամայացավ։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո Պարսկաստանից (հատկապես Մակուից), մասամբ նաև Արևմտյան Հայաստանից մեծ թվով հայեր վերաբնակվեցին շրջանի տարածքում, և աստիճանաբար շենացան գյուղերը։ Ա․ շ–ի տարածքը հարուստ է հնագիտական ճարտ․ հուշարձաններով։ Դրանցից են Ս․ Աստվածածին, Ա․ Առաքելոց, Ա․ Հարություն (բոլորը թերակղզու վրա) եկեղեցիները։ Կան դամբարանադաշտ (Լճաշեն), դամբարաններ (Նորաշեն, Զովաբեր), կիկլոպյան ամրոցներ (Լճաշեն, Ցամաքաբերդ, Սևան), մ․ թ․ ա․ VIII դ․ սեպագիր արձանագրություն (Լճաշեն), VII –XIII դդ․ եկեղեցիներ (Դդմաշեն, Լճաշեն) են։

Մարքսիստական գաղափարները Ս․ շ․ են ներթափանցել XIX դ․ վերջին–XX դ․ սկզբին, Բաքու, Թիֆլիս, Երևան և Անդրկովկասի այլ արդ․ կենտրոններ աշխատանքի մեկնած սևանցիների միջոցով։ Մինչև Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը Ելենովկա (ք․ Աևան), Օրդաքլու (Լճաշեն), Չիբուխլու (Ծովագյուղ), Չըռչըռ (Վարսեր), Ալեքսանդրովկա (Չկալովկա) գյուղերում արդեն կային խմբակներ, որոնք ծանոթ էին ՌՍԴԲԿ գործունեությանը, կարդում էին լենինյան «Իսկրա»-ի առանձին համարները։ 1917–20-ին Ս․ о-ում գործել են կուսբջիջներ, որոնք մասնակցել են գավառում սովետական իշխանության համար ծավալված պայքա– րին։ Աչքի ընկնող ակտիվիստներից են եղել Մ․ Աարգսյանը, Ի․ Շչեդրինը, Հ, Զանդյանը։ 1918-ին շրջանի Գոմաձոր գյու– ղում գործել է Հայաստանի տարածքում առաջին գյուղական սովետը (տես Գոմաձորի գյուղական սովետ)։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո Ա․ շ–ի տարածքի գյուղերի կուս-Դագարինի թռչնաբուծական ֆաբրիկայում Մոթել Սևանում Գեղամավանի սովետական տնտեսության արոտավայրերում բջիջները մինչև 1930-ի սեպտեմբերը գործել են Նոր Բայազետի գավառային, իսկ Հայաստանում գավառների վերացումից հետո, մինչև 1937-ի դեկտեմբերի վերջը, Նոր Բայազետի շրջանային կուսկազմակերպության կազմում։ 1938-ի հունվ․ 1-ից շրջանի կուսկազմակերպությունները միավորվել են ինքնուրույն՝ Սևանի շրջանային կազմակերպության մեջ։ Մինչև 1984-ի սկիզբը Ս․ շ–ի կուսկազմակերպությունն ունեցել է 30 կոնֆերանս։ 1984-ի հունվ․ 1-ին Ս․ շ–ի կուսկազմակերպությունն ուներ 79 սկզբնական կազմակերպություն, որի շարքերում կային 1902 կուսանդամ և 66 անդամության թեկնածու։ 1921-ին ստեղծ– ված Ս․ շ–ի ԼԿԵՄ կազմակերպությունում 1984-ի հունվ․ 1-ին կար 107 ԼԿԵՄ կազմա– կերպություն՝ 7831 կոմերիտականներով։

Տնտեսությունը։ Ս․ շ․ գյուղատնտ․-արդ․ շրջան է։ Շրջանի արդ․ խոշոր ձեռնարկություններից են «Հայէլեկտրալույս» միավորման Գագարինում գործող լուսատեխ․ ապակու, շինարարական խոշոր մեքենաների նորոգման (միակը հանրապետությունում) գործարանները։ Երևանի դեկորատիվ գործվածքների ֆաբրիկայի մասնաճյուղ է ստեղծվել Դդմաշենում, Չարենցավանի կարի ֆաբրիկայի մասնաճյուղ՝ Նորաշենում։ 1984-ին շրջանում կար 10 սովետական տնտեսություն (առաջին ստեղծվել է Աեմյոնովկայում, 1927-ին)։ Գյուղատնտ․ հողահանդակները 23676 հա են, որից վարելահողեր՝ 8604 հա, խոտհարքներ՝ 4842 հա, արոտավայրեր՝ 10230 հա, անտառատնտեսությանը տրամադրված հողեր՝ 3040 հա (անոառապատ է 1800 հա)։ Ընդլայնվում են ոռոգվող հողատարածությունները (1305 հա, 1984)։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղը անասնապահությունն է, ջրի բաժինը գյուղատնտ․ համախառն արտադրանքում 72,6% է (1984)։ Զարգացած է կաթնամսատու տավարաբուծությունը։ 1982-ին շրջանում կար 15875 խոշոր (6842-ը՝ կով), 34 հզ․ մանր եղջերավոր անասուն։ Գագարին ավանի մոտ գործում է թռչնաբուծական համալիր (200000 հավի համար)։ Զարգանում է մեղվաբուծությունը։ Դաշտավարության առաջատար ճյուղը կերային կուլտուրաների (հիմնականում կորնգան) մշակումն է։ Զբաղվում են նաև ցորենի, գարու, հաճալ ի, վարսակի, կարտոֆիլի, ոլոռի մշակությամբ։

Գյուղատնտեսության մեջ զբաղված են բարձրագույն կրթությամբ 68 մասնագետ (1984)։

Շրջանի տարածքով է անցնում Երևան–Սևան–Վարդենիս երկաթուղու մոտ 40 կմ հատվածը։ Խճուղային ճանապարհների երկ արությունը 127 կմ է (կոշտ ծածկով)։

Առողջապահությունը։ Ս․ շ–ում գործում են 2 հիվանդանոց (Աևանի շրջանային՝ 260 մահճակալով և Գեղամավանի հոգեբուժական), 3 ամբուլատորիա (Լճաշեն, Ծովագյուղ, Դդմաշեն), 3 առկայան, 8 բուժական–մանկաբարձական կայան, 5 դեւլատուն, շտապ օգնության կայան, սանինարահակահամաճարակային կայան։ 1983 թվականին շրջանում աշխատում էիէ 101 բժիշկ, 299 միջին բուժաշխատող։

Մշակույթը։ 1983–84 ուս․ տարում Ս․ շ–ում կար 6 միջնակարգ, 5 ութամյա դպրոց (3,2 հզ․ աշակերտ, 283 ուսուցիչ, 20ք–ը՝ բարձրագույն կրթությամբ)։ Գործում են 8 մանկապարտեզ, 18 գրադարան, 1 է շակույթի տուն, 10 ակումբ, 9 կապի բաժանմունք, 8 կինոսարք։ Շրջանը գազիֆիկացվում է։ 1939-ից լույս է տեսնում Սևան շրջանային թերթը։

Պատկերազարդումը տես 240–241-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ VI։

ՍէՎԱՆԻ ՋՐԱԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՏԱՆ ՀՍՍՀ ԳԱ, գիտահետազոտական հիմնարկ Աևան քաղաքում։ Հիմնադրվել է 1923-ին, Նոր Բայազետի (այժմ՝ Կամո) շր ջանում, պրոֆ․ Ա․ Դերժավինի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ, որպես լճակայան (ՀՍՍՀ երկրագործության ժողկոմատի համակարգում)։ 1935-ին անցել է ՍՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի համակարգը, տեղափոխվել ք․ Սևան և վե– րս ւնվանվել Ս․ ջ․ կ․։ Կայանում գործում եէ հիդրոֆիզիկայի, հիդրոքիմիայի, պ անկտոնի, անողնաշարավորների, ձկնաբնության, ձկնաբուծության, մանր-