Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Ցածրադիր մասերը անտառապատած են։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 16,4°C է, հունվարին՝ –50°С, տարեկանը՝ 5,6°С։ Տարեկան տեղումները 426 մմ են։ Գործում են ջրաօդերևութաբանական դիտարան, հանգստյան տներ։ Ս․թ–ում է Սևանի վանքը (IX դ․), պահպանվել են XIII–XVI դդ․ խաչքարեր։

ՍԵՎԱՆԻ ԼԵՌՆԱՆՑՔ, Փամբակի և Արեգունի լեռնաշղթաների միջև, 2114 մ բարձրության վրա։ Սեվան լճի ավազանը միացնում է Աղստևի հովտի հետ։ Ս․ լով է անցնում Երևան–Սևան–Դիլիջան–Ղազախ ավտոմայրուղին։ Գործում է շուրջ տարին։ Ս․ լ-ի տակ կառուցվող ավտոմոբիլային թունելը կկրճատի ճանապարհի Ծովագյուղ–Դիլիջան հատվածը։ XIX դ․ 2-րդ կեսին և XX դ․ սկզբին կոչվել է Սեմյոնովկայի լեռնանցք։

ՍԵՎԱՆԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, գտնվում է Հայկ․ ՍՍՀ և Ադրբ․ ՍՍՀ սահմանում, Սևանի ավազանի արլ․ մասում, Քաշաթաղ և Հինալ լեռնագագաթների միջև։ Երկարությունը մոտ 50 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 3317 մ։ Կազմված է կավճի հրաբխածին և կարբոնատային ապարներից՝ տեղ–տեղ խախտված ներժայթուկներով։ Անհամաչափ․ ծալքաբեկորավոր լեռնաշղթա է։ Հս–արլ․ լանջերը երկար են, Փոքրաթեք, հվ–արմ․ լանջերը՝ կարճ, զառիթափ, մասնատված մինչև 500–600 մ խորությամբ V–աձև գետահովիտներով, որոնց մեծ մասը (Ջիլ, Բաբաջան, Փամբակ, Արտանիշ) սելավաբեր են։ Լանջերին կան կաղնու, գիհու և թխկու անտառներ։

ՍԵՎԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ, Սեվան–Հրազդան կասկադի առաջին աստիճանը։ Շահագործման է հանձնվել 1949-ին։ Կայանի ջրընդունիչ կառույցները, տուրբինային ջրտարն ու կայանային շենքը տեղավորված են Հրազդան գետի ակունքում, Սևան լճի մերձափնյա լեռնային զանգվածում, լճի մակերևույթից 100 մ խորության վրա։ Կայանային շենքի մեքենայական սրահում տեղադրված են 34,2 Մվտ ընդհանուր հզորությամբ, 60 մ հաշվարկային ճնշումով, 70 մ³/վրկ ջրի ծախսով գործող երկու շառավղաառանցքային տուրբաագրեգատներ, ջրթողներում՝ երկուական գնդային և ասեղնային փակաղակներ։ ՀԷԿ–ի ստորին բիեֆում տուրբինների բլոկին հարադրված է կողմնատար խուցը, որից սկիզբ է առնում 5,5 կմ երկարությամբ անճնշումային թունելը։ Վերջինիս հաջորդում է կասկադի երկրորդ աստիճանի՝ Աթարբեկյանի հիդրոէլեկտրակայանի առբերվող ջրանցքը։ Ս․ հ–ի հիդրոագրեգատներն ավտոմատացված են, գործում են առանց մշտական հերթապահ անձնակազմի։ Ետպատերազմյան հնգամյակի վերականգնեցված և նոր կառուցված հիդրավլիկական հզորություններից է։ ՍՍՀՄ–ում առաջին ստորգետնյա հիդրոէլեկտրակայանն է։

ՍԵՎԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 925, տեղի է ունեցել Հայոց թագավոր Աշոտ Բ Երկաթի և Ատրպատականի արաբ․ Աաջյան ամիրայության զորքերի միջե, ամռանը, Սեվան լճի ափին։ Աշոտ Բ հոր՝ Ամբատ Ա–ի (890–914), եղերական մահից հետո պայքարել է Հայաստանի անկախության համար։ 914–922-ի կռիվներում պարտության է մատնել արաբ, ոստիկաններ Յուսուֆի և Նասրի զորքերին, սակայն ներքին երկպառակությունների պատճառով առժամանակ ամրացել է Սևանի կղզում։ Օգտվելով ստեղծված վիճակից՝ արաբ զորավար Բեշիրը ավերել է Հայաստանի բազմաթիվ բնակավայրեր, ապա հարձակվել Սեանի կղզու վրա։ Չնայած փոքրաթիվ ուժերին, Աշոտ Բ լաստանավերով մոտեցել է ափին, նետաձգությամբ հանկարծակի բերել արաբներին, իջել ափ և պարտության մատնել նրանց։ Դվին փախչող Բեշիրին Քեղա ամրոցի մոտ նոր հարված է հասցրել Աշոտ Բ–ի զորականներից մեկը՝ Գեորգը (ըստ Մ․ Չամչյանի՝ Մարզպետունյաց տոհմից, տես Գևորգ Մարզպետունի)։ Ս․ ճ–ից հետո, ինչպես Ատրպատականի ամիրայությունը, այնպես էլ Արաբ, խալիֆայությունը համակերպվել են Հայաստանի անկախության հետ։

ՍԵՎԱՆԻ ՇՐՋԱՆ, վարչական շրջան ՀՍՍՀ–ում։ Կազմավորվել է 1930-ի սեպտ․ 9-ին։ Տարածությունը 388 կմ² Է, բն․ 17400 (1982, առանց Ս․ քաղաքի)։ Վարչական կենտրոնը՝ Սեան։

Բնական պայմանները։ Ս․ շ․ գտնվում է Սեան լճի հս–արմ–ում։ Հս․ մասում շրջանի տարածքի մեջ են մտնում Արեգունու լեռնաշղթայի հս–արմ․ և Փամբակի լեռնաշղթայի հվ–արլ․ ծայրամասերը, որոնք լճափնյա հարթավայր են իջնում զառիթափ լանջերով։ Հվ–արմ–ում համարյա միջօրեականի ուղղությամբ ձգվող Գեղամա լեռնաշղթայի հս․ մասն Է, որի արլ․ լանջերն ունեն մեղմ թեքություն և իջնում ու ձուլվում են մերձսեանյան սարավանդներին։ Այստեղ մակերևույթը բլրաթմբային Է, կան բազմաթիվ հրաբխային կոներ։ Տարածված են քարակարկառները։ Ջրից ազատված լճափնյա մասերում կան ոչ մեծ հարթավայրային տարածություններ։ Շրջանի հս–արմ–ում է Սեանի լեռնանցքը, որով հաղորդակցություն կա հանրապետության հս–արլ․ մասի հետ։ Շրջանի հանքային հարստություններից տնտ․ նշանակություն ունեն շինանյութերը՝ Լճաշենի և Դդմաշենի հրաբխային խարամի և բազալտի հանքերը։ Կան նաև ֆելզիտի, օբսիդիանի, պեռլիտի և հրակայուն կավի ոչ մեծ պաշարներ։ Ս․ շ․ ունի չափավոր ցամաքային կլիմա։ Ձմեռը ցուրտ Է, ամառը՝ զով։ Հունվարի միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում –5°C Է, բարձրադիր վայրերում՝ –12°C, հուլիսինը՝ 15°C, 10°C, տարեկան միջին ջերմաստիճանը՝ 4–5°C։ Տարեկան տեղումները 582 մմ են (առանձին տարիների՝ 450–800 մմ)՝․ Առավելագույն տեղումներ լինում են մայիսին։ Ձնածածկույթի տևողությունը 180–215 օր Է, առավելագույն բարձրությունը՝ մինչե 83 սմ: Զմռանը փչում են մինչև 30 մ/վրկ արագությամբ հվ–արմ․ քամիներ։ Հաճախակի են մառախլապատ օրերը։ Արեափայլքի միջին տևողությունը մոտ 2600 ժ/տարի Է, արեգակնային ճառագայթումը 150 կկալ/սմ²։ Շրջանը աղքատ է մակերևութային ջրերից։ Մթնոլորտային ջրերը արագորեն ներծծվում և աղբյուրների ձևով դուրս են գալիս լեռնալանջերից։ Շրջանի հս–արմ–ում են Ձկնագետը և Սևան լճից սկիզբ առնող Հրազդան գետի վերին հոսանքը։ Շրջանի տարածքում տիրապետում են լեռնատափաստանային սևահողերը՝ հացազգիների և տարախոտահացազգիննրի բուսածածկույթով, բարձրադիր վայրերում՝ ենթալպյան և ալպյան լանդշաֆտները։ Սևան լճից ազատված տարածություններում կատարվում են անտառատնկումներ։ Կենդանիներից տարածված են աղվեսը, կզաքիսը, գայլը, նապաստակը, աքիսը, փորսուղը, կրծողները, տափաստանային մողեսը, թռչուններից՝ կովկասյան մայրահավը, կասպիական հնդկահավը, կաքավը, ջրլող թռչունների մոտ 70 տեսակ։

Բնակչությունը։ 99,1%-ը հայեր են Բնակվում են նաև քրդեր, ռուսներ և այլք: Խտությունը 1 կմ² վրա մոտ 45 մարդ է Խիտ են բնակեցված լճափնյա հարթավայրային մասն ու Հրտգդանի հովիտը։ Շրջանում կա 11 բնակավայր (1 քտա, 10 գյուղ)։ Շրջանի բնակավայրերն են․ Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Նորաշեն, Չկալովկա, Սեմյոնովկա, Վարսեր։

Պատմական ակնարկ։ Լճաշենի, Ցամաքաբերդի և Ծովագյուղի մերձակա դամբարանադաշտերի պեղումներն ապացուցում են, որ մ․ թ․ ա․ III–II հազարամյակներին Ս․ շ–ի տարածքում մարդիկ անցել են նստակյաց կյանքի, զբաղվել անասնապահությամբ, երկրագործությամբ, կառուցել հզոր ամրոցներ, ստեղծել