Գրկ․ Описание обороны г․ Севастополя, т․ 1–2, СПБ, 1868–72; Т а р л е Е․ В-, Герои– ческая Севастопольская оборона 1854 –55, М․, 1957․
ՍԵՎԱՍՏՈՊՈԼԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 1941–42, Սեծովյան նավատորմի, Սերձ– ծովյան բանակի և Սեաստոպոլի բնակիչ– ների ռազմ, գործողությունները քաղաքի և Սեծովյան նավատորմի գլխ․ բազայի պաշտպանության համար, Հայրենսյկան մեծ պատերազմի ժամանակ, 1941-ի հււկտ․ 30–1942-ի հուլիսի 4–ը։ Մինչե պատե– րազմը Սեաստոպոլը ցամաքից ամւաց– ված չէր։ Պատերազմը սկսվելուց հետո նավատորմի հրամանատարությունը հու– լիսին ձեռնամուխ եղավ ցամաքային պաշտպանության նախապատրաստմանը։ Պաշտպանական գոտին կազմված էր երեք մասից՝ առաջավոր, գլխ․ և թիկուււքի, որոնք թշնամու հարձակման պահին դեռևս լրիվ սարքավորված չէին։ Սեաստոպոլի կայազորը հաշվվում էր 23 հզ․ մարդ, շուրջ 150 դաշտային և առափնյա հրաււոթ։ 1941-ի հոկտեմբերին Ղրիմ ներխուժած գերմ․ 11-րդ բանակի զորքերը հոկտ․ 30– 31-ին և նոյեմբերի սկզբին փորձեցին ըն– թացքից գրավել Սեաստոպոլը, սակայն հանդիպեցին քաղաքի կայազորի (որին աջակցում էին ծովային ավիացիան ու հրետանին) համառ ու հերոսական դիմա– դրությանը։ Սեաստոպոլը պաշտպանող ցամաքային զորքերից Ա նավատորմի ուժերից նոյեմբ․ 4-ին կազմվեց Սեաստո– պոլի պաշտպանական շրջանը (ՍՊՇ), որի մեջ մտավ (նոյեմբ․ 9-ին) նաև Մերձ– ծովյան բանակը։ ՍՊՇ–ի երամանա ռար նշանակվեց Սեծովյան նավատորմի հրա– մանատար փոխծովակալ Ֆ․ Օկտյաբրս– կին, տեղակալ՝ ցամաքային պաշտպա– նության գծով Մերձծովյան բանակի հրա– մանատար գեն․-մայոր Ի․ Պետրովը։ ՍՊՇ–ի կազմում հաշվվում էր 50 հզ․ մարդ և 170 հրանոթ, 90–100 ինքնաթիռ, ՀՕՊ–ը ուներ 60 զենիթային հրանոթ և 30 գնղացհր։ ՜Նավատորմի հիմն, ուժերը նոյեմբերի սկզբին տեղաՓոխվել էին Կովկասյան ափի նավահանգիստները, բայց Սեաս– տոպոլում պարբերաբար լինում էին գծա– նավեր, հածանավեր են։ Ավելի քան 1Տ հզ․ սեաստոպոլցիներ կամավոր մտան աշ– խարհազորի մեջ։ Սեաստոպոլը միանգա– մից գրավելու անհաջող փորձից հետո գերմանաֆաշիստ․ հրամանատարությու– նը ձեռնարկեց երեք խոշոր հարձակում քաղաքի վրա․ առաջինը՝ նոյեմբ․ 11 – 21-ին։ Կենտրոնացնելով 4 հետեակային դիվիզիա, մոտորացված ջոկատ և ռում՜ին, մոտոբրիգադը՝ թշնամին գլխ․ հարբածը հասցրեց Ցալթայի խճուղու երկս րու– թյամբ, Բալակլավայի ուղղությամբ։ Թեժ և լարված մարտերից հետո նրան հաջող– վեց 1–4 կմ խորանալ առաջավոր պււշտ– պանական գոտու առանձին տեղամա– սերում։ Մարդկային և տեխնիկայի մեծ կորուստ կրելով՝ գերմանաֆաշիստ․ զոր– քերը նոյեմբ․ 21-ին անցան քաղաքի ծրա– գրված պաշարմանը։ Սովետական հրա– մանատարությունը, օգտագործելով ժա– մանակավոր դադարը, ամրացրեց քսղա– քի պաշտպանությունը։ Կայազորը հա– մալրվեց Կովկասից տեղափոխված 38 5-րդ հրաձգ․ դիվիզիայով և 9 երթային գոււ՜ար– տակով։ Դեկտ․ 17-ին թշնամին մեծ ուժե– րով (7 հետեակային դիվիզիա, 2 ռումին, լեռնահրաձգ․ բրիգադ, 1275 հրանոթ և ականանետ, 150-ից ավելի տանկ և շուրջ 300 ինքնաթիռ) սկսեց երկրորդ հարձա– կումը, գլխ․ հարվածն ուղղելով Հս․ ծո– վախորշին։ Հակառակորդն ուներ գրե– թե կրկնակի թվական գերակշռություն։ Դեկտ․ 20-ին գերմանաֆաշիստ․ զորքե– րը Հս․ ծովախորշի պաշտպանությունը ճեղքելու վտանգ ստեղծեցին։ Սովետա– կան հրամանատարությունը շտապ մի– ջոցներ ձեռնարկեց ՍՊՇ–ի զորքերը ուժե– ղացնելու համար։ Դեկտ․ 21-ին Նովո– ռոսիյսկից Սեաստոպոլ բերվեց 79-րդ առանձին հրաձգ․ բրիգադը, դեկտ․ 22– 24-ին Փոթիից և Տուապսեից եկան 345-րդ հրաձգ․ դիվիզիան և տանկային գումար– տակը, իսկ դեկտ․ 28-ին՝ 386-րդ հրաձգ․ դիվիզիան։ ՍՊՇ–ի զորքերը, ռազմ, նա– վերի և ավիացիայի աջակցությամբ, հա– կահարված հասցրին և ետ մղեցին թշնա– մուն՝ վերացնելով ճեղքման վտանգը։ Թշնամու հարձակումը ձախողելու գոր– ծում մեծ դեր խաղաց դեկտ․ 26-ին սկսված Կերչ–Թեոդոսիայի դեսանտային օպերա– ցիա 1941 –42~ը, որը հարկադրեց նրան մեծ քանակությամբ ուժեր ետ քաշել Սե– վաստոպոլից և (դեկտ․ 31-ին) դադարեց– նել հարձակումը։ 1942-ի հունվար–մար– տին ՍՊՇ–ի զորքերը մի շարք հակահար– վածներ հասցրին հակառակորդին և առանձին տեղամասերում ետ շպրտեցին 1–4 կմ (ելման դիրքերը)։ Դեկտեմբեր– յան ձախողված հարձակումից հետո հաս– տատվեց հարաբերական դադար, երկու կողմերն էլ պատրաստվում էին Ղրիմի համար վճռական մարտի։ 1942-ի հունիսի սկզբին ՍՊՇ–ի կազմում հաշվվում էր 106 հզ․ մարդ, 600 հրանոթ և ականանետ, 38 տանկ, 53 ինքնաթիռ։ Սակայն 1942-ի մայիսի վերջին սովետական զորքերը ստիպված թողեցին Կերչի թերակղզին, ինչը խիսա ծանրացրեց Սեաստոպոլի վիճակը։ Դերմանաֆաշիսա․ հրամանա– տարությունը մեծ ուժեր կենտրոնացրեց Սեաստոպոլի մոտ (204 հզ․ զինվոր, 450 տանկ, ավելի քան 2000 հրանոթ և ակա– նանետ, 600 ինքնաթիռ), քաղաքը շրջա– փակեց օդից և ուժեղացրեց պաշարումը ծովից։ Մայիսի 27-ից քաղաքն անընդմեջ ռմբակոծվում էր։ Հունիսի 7-ին թշնամին անցավ հարձակման։ Դլխ․ հարվածը հասցվում էր հս–ից և հս–արլ–ից՝ Հս․ ծո– վախորշի արլ․ ուղղությամբ, իսկ օժան– դակը՝ Սապուն գորայով՝ Սեաստոպոլի հվ–արլ․ ծայրամասին։ Առաջին 5 օրվա ընթացքում քաղաքի պաշտպանները հա– ջողությամբ ետ մղեցին հակառակորդի կատաղի գրոհները։ Սակայն հունիսի 18-ին, մեծ կորուստների գնով, թշնամուն հաջողվեց դուրս գալ Հս․ ծովախորշի, Ին– կերմանի և Սապուն գորայի շրջանը։ Հու– նիսի 26-ին ռազմանավերով Սեաստոպոլ եկավ վերջին համալրումը՝ 142-րդ հրաձգ․ բրիգադը։ Սակավ քանակությամբ ռազ– մամթերք և պարեն էյ* հասցվում միայն սուզանավերով։ Հունիսի 29-ին գերմանա– ֆաշիստ․ զորքերը ներխուժեցին քաղաք։ Սեաստոպոլի պաշտպանները հերոսա– բար կռվում էին քաղաքի փողոցներում, հունիսի 30-ին համառ մարտեր մղվեցին Մալախով կուրգանի համար։ Սակայն պաշտպանների վիճակը խիստ ծանր էր․ հունիսի 30-ի երեկոյան, երբ սպառվեց զինամթերքը, պարենը, խմելու ջուրը, Գերագույն Գլխ․ հրամանատարության ռազմակայանի հրամանով ՍՊՇ–ի զորքե– րը սկսեցին նահանջել Սեաստոպոլից՝ մինչե հուլիսի 9-ը հերոսական մարտեր մղելով առանձին տեղամասերում։ Պաշտ– պանների մի մասը էվակուացվեց, մի մասը միացավ պարտիզաններին։ Ս․ պ․ տեեց 250 օր։ Դա սովետական զորքերի զանգվածային հերոսության և բացառիկ տոկունության վառ օրինակ է։ Ս․ պ․ ռազմաքաղ․ և ստրատեգիական մեծ նշանակություն ունեցավ։ Սեաստոպո– լում թշնամական ուժերի երկարատե կաշ– կանդումով ձախողվեցին գերմ․ հրամա– նատարության ծրագրերը սովետա–գերմ․ ճակատի հվ․ թեում։ Սեաստոպոլի համար մարտերում թշնամին կորցրեց շուրջ 300 հզ․ զինվոր ու սպա։ Ս․ պ․ ռազմ, պատմության մեջ է մտել որպես հակառա– կորդի խոր թիկունքում գտնվող ծովա– մերձ քաղաքի երկարատե, ակտիվ պաշտ– պանության, ցամաքային, օդային և ծո– վային ուժերի փոխգործողությունների լավագույն օրինակ։ Ս․ պ–յան գործում կարեոր դեր խաղացին քաղաքի աշխատա– վորները, որոնք քաղաքային կուսկազ– մակերպության ղեկավարությամբ ակտի– վորեն մասնակցեցին պաշտպանական շինությունների ստեղծմանը, զինամթեր– քի պատրաստման և վիրավորներին օգ– նելու գործին։ 46 հոգի արժանացան Սո– վետական Միության հերոսի կոչման։ Ի նշանավորումն քաղաքի պաշտպանների սխրագործության 1942-ի դեկտ․ 22-ին սահմանվեց «Սեաստոպոլի պաշտպանու– թյան համար» մեդալ, որով պարգեատըր– վեց ավելի քան 39 հզ․ մարդ։ ՍՍՀՄ Գե– րագույն սովետի Նախագահության 1965-ի մայիսի 8-ի հրամանագրով հերոս քաղաք Սեաստոպոլը պարգևատրվեց Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով։ Ս․ պ–յանը մասնակցել են ավելի քան 3800 հայորդիներ։ Սեաստոպոլի մատա– կարարման հարցով անձամբ զբաղվում էր ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի Քաղբյուրոյի և ՍՍՀՄ պաշտպանության Պետ․ կոմիտեի անդամ Ա․ Միկոյանը։ Հս․ Կովկասյան ուղղու– թյան Գլխ․ հրամանատարության ռազմ, խորհրդի անդամ էր ծովակալ Հ․ Իսակովը, Մերձծովյան բանակի թիկունքի պետի տեղակալն էր գնդապետ Հ․ Մեհրաբյանը։ Մարտական գործողություններում աչքի ընկան 95-րդ և 386-րդ հրաձգային դիվի– զիաների քաղբաժինների պետ ավագ գու– մարտակային կոմիսար Մ․ Ղուկասյանը, 101-րդ (52-րդ) հրետանային գնդի հրա– մանատար փոխգնդապետ Ի․ Ի»ախանովը, 25-րդ հրաձգային դիվիզիայի շտաբի սպա Ա․ Բոշնաղյանը (հետագայում՝ Սովետա– կան Միության հերոս), «Բդիտելնի» էս– կադրային ականակրի հրամանատար III կարգի կապիտան Ա․ Հովհաննիսյանցը, «Սեաստոպոլ» հածանավի հրետանային դիվիզիոնի հրամանատար III կարգի կա– պիտան Մ․ Պետրոսյանցը, «Մ–112» սու– զանավի հրամանատար ավագ լեյտե– նանտ Ս․ ւսախանովը, «ժելեզնյակով» զրահագնացքի հրամանատար կապիտան