Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գ․ Սահակյանը, Սևաստոպոլի քաղկոմի արդ․ բաժնի պեա Ա․ Պետրոսյանը, ինչ– պես նաև բազմաթիվ օդաչուներ, նավաս– տիներ, հրետանավորներ, քաղաշխատող– ներ, հետախույզներ, սակրավորներ, պար– տիզաններ և բուժաշխատողներ։ Գրկ․ Героическая оборона Севастополя, 1941-1942, М․, 1969․ Գ․ Աբրահամյան

ՍԵՎԱՎԵՐԱԿ, Սեերակ, Ս և ե ր և կ, գյուղաքաղաք Արեմտյան Հայաստանում, Դիարբեքիրի նահանգում, Հայկական Տավրոսի լեոնաբազուկ Սե լեռների (այժմ՝ Կարաջադաղ) և Եփրաւոի միջե, Դիարբե– քիր–Ուրֆա ճանապարհին։ Ս–ում աճում են խաղողի ընտիր տեսակներ, նուռ, թուզ, սեխ, ձմերուկ են։ Սերձակա անտա– ռը հարուստ է ընկուզենու, կաղնու, պիս– տակենու, խնձորենու և տանձենու ծա– ռերով։ 1895-ին Ս–ի հայերը նույնպես են– թարկվել են թուրք, կոտորածի ու կողո– պուտի։ Առաջին համաշխարհային պա– տերազմի նախօրեին Ա․ ուներ շուրջ 2500 հայ բնակիչ, որոնք զբաղվում էին այգե– գործությամբ, պարտիզպանությամբ, ար– հեստներով և առետրով։ Ունեին եկեղե– ցի և դպրոց։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ, հայերի զգալի մասը զոհվեց Ա–ում և Ուրֆա տանող ճանապարհին։ Դեյր Էզ–Զոր աքսորվածներից փրկվեցին ան– նշան թվով մարդիկ։ Մ․ այժմ Թուրքիայի Ուրֆայի նահանգի Աիվերեք գավառի կենտրոնն է։

ՍԵՎԱՔԱՐ, գյուղ ՀԱՄՀ Ղափանի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ հս–արմ․։ Միավորված է Այունիքի կաթնաանասնապահական, բանջարաբուծական սովետական տնտեսության հետ։ Զբաղվում են նաև հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի մշակությամբ, պտղաբուծությամբ։ Ունի ակումբ, գրադարան, բուժկայան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են գյուղատեղի (XIII դ․), եկեղեցիներ (X–XVII դդ․)» գերեզմանոց (XVII –XVIII դդ․)։

ՍԵՎԵՆՏԻՔ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսար գավառում։ XX դ․ սկզբին ուներ 350 հայ բնակիչ (50 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, արհեստներով, առևտրով։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Հովհաննես Ոսկեբերան) և վարժարան։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՍԵՎԵՌՆ (Severn), գետ Մեծ Բրիտանիայում։ Երկարությունը 310 կմ է (էստուարով՝ 391 կմ), ավազանը՝ 21 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Քեմբրյան լեռների արլ․ լանջերից, թափվում Բրիստոլի ծոցը։ Սնումը անձրևային է, հորդացումը՝ աշնանն ու ձմռանը։ Ջրի միջին ծախսը մոա 250 մ3/վրկ է։ Նավարկելի է մինչև Ստաուրպորտ քաղաքը։ Ջրանցքներով կապված է Թեմզա, Թրենթ, Մերսի գետերի հետ։ 1966-ին Ս–ի էստուարի վրա կառուցվել է բարձր կամուրջ, Բրիստոլ քաղաքի մոտ՝ տրանսպորտային թունել։ Ս–ի ափերին են Շրուսբերի, Վուսթեր, Գլոսթեր, Նյուպորտ, Կարղիֆ քաղաքները։

ՍԵՎԵՌՆԻ Անղրեյ Բորիսովիչ (ծն․ 1913), սովետական աստղագետ։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1968), սոցիալիստական աշխատանքի հերոս (1973)։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1935)։ 1938–46-ին աշխատել է Պ․ Կ․ Շտեռնբերգի անվ․ պետ․ աստղագիտական ինստ–ում։ 1946-ից՝ ԱԱՀՄ ԳԱ Ղրիմի աստղադիտարանի աշխատակից, 1952-ից՝ դիրեկտոր։ Աշխատանքները նվիրված են Արեգակի ֆիզիկային, աստղերի ներքին կառուցվածքի տեսությանը և աստղերի մագնիսական դաշտերի ուսումնասիրությանը։ Ստեղծել է մի շարք գործիքներ Արեգակի ուսումնասիրության համար, այդ թվում՝ աշխարհում ամենամեծ աշտարակային արեգակնային դիտակներից մեկը։ Հայտնաբերել է Արեգակի պարբերական բաբախումները։ Իր գործունեությամբ Ս․ նպաստել է Բյուրականի և Ղրիմի աստղադիտարանների միջև գիտական կապերի ամրապնդմանը։ Միջազգային աստղադիտական միության փոխպրեզիդենտ (1964–70), արտասահմանյան մի շարք ակադեմիաների և ընկերությունների անդամ։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1952)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Երկ․ Физика Солнца, М․, 1956․ Լ․ Միրզորսն․

ՍԵՎԵՐՈԴՎԻՆՍԿ (1938–57-ը՝ Մոլո– տովսկ), քաղաք ՌՍՖՍՀ Արխանգելսկի մարզում։ Գտնվում է Ապիտակ ծովի ափին, Հս․ Դվինայի գետաբերանում։ Ունի երկաթուղային կայարան։ 219 հզ․ բն․ (1983)։ Կա մեքենաշինություն, մետաղա– մշակություն, շինանյութերի արտադրու– թյուն, կարի և կահույքի ֆաբրիկա, պո– լիտեխնիկում, թատրոն։

ՍԵՎԵՐՈՍՆԵՐ (Severi), հռոմ․ կայսրերի դինաստիա 193–235-ին։ Ա․ ստեղծել են ստրկատերերի շահերը պաշտպանող ռազ– մաբյուրոկրատական միապետություն։ Ս–ի քաղաքականությունը, բացառությամբ Ալեքսանդր Աևերոսի, հակածերակուտա– կան բնույթ ուներ։ 212-ին կայսրության բոլոր ազատ քաղաքացիներին շնորհվել է հռոմ․ քաղաքացիության իրավունք։ Ա–ի օրոք սկզբնավորվել է կայսրության տնտ․ և հասարակական–քաղ․ ճգնաժամը։ Հայաստանի հանդեպ Ս–ի քաղաքակա– նությունը հակասական էր․ Սեպւոիմիոս Սներոսը վարել է սիրաշահելու, Կարա– կաչչան՝ անհաջող նվաճողական քաղա– քականություն։ Ս–ի ներկայացուցիչները․ Սեպտիմիոս Սևերոս (193–211), Կարա– կալւա (211–217), Գետա (Կարակալլայի եղբսյրը և գահակիցը, 211–212), Հե– լիոօաբալոս (218–222), Ալեքսանդր Աե– վերււս (222–235)։ ԱԵ4ԵՐՈ–ՎՈՍ$ՈՉՆԻէ ՍԱԴԻ, խուտոր

ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Ադը– ղեական ԻՄ Մայկոպի շրջանում* շրջկենտ– րոն ւց 20 կմ հս․։ Բնակչությունը՝ հայեր, ռոսներ, ադըղեներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկային կուլտուրա– ներ ւ և արևածաղկի մշակությամբ, անաս– նապահությամբ, այգեգործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, կի– նոթատրոն, բուժկայան, մսուր–մանկա– պա]ւտեզ։ Հիմնադրվել է 1910-ին։ Հայերը եկել են Գանձակից և Գրոզնիից։

ՍԷՎԵՐՍԿԻ ԴՈՆԵՑ (ոչ ճիշտ անվանումը Սևեռնի Դոնեց), գետ, Դոնի աջ վտակը։ Երկարությունը 1053 կմ է, ավազանը՝ 98,< հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Միջին ռու– սանան բարձրությունից։ Վերին հոսան– քում փակված է ամբարտակներով (Պե– չենգայի ջրամբար, օգտագործվում է Խար– կովի ջրամատակարարման համար ևն), միջ[ւն հոսանքում հովիտը ընդարձակվում Է։ Ողողատում կան հնահուներ։ Դոնեցկի շրջանում (Ռոստովի մարզ) հոսում է նեղ հովտով, գետաբերանի մոտ՝ բաժանվում բազուկների։ Սնումը ձնային Է, տարեկան միջին ծախսը՝ մոտ 159 մ3/վրկ։ Սառցա– կալում է դեկտեմբերից մարտ։ Ռայգո– րու]ոկ ավանի մոտից սկսվում է Ս․ Դ․– Դոնբաս ջրանցքը։ Նավարկելի է 222 կմ՝ միէչև Դոնեցկ քաղաքը։ Գետաբերանի մոս է Ուստ Դոնեցկ նավահանգիստը։

ՍԵՎԵՐ5ՈՎ Ալեքսեյ Նիկոլաևիչ (1866– 1936), սովետական կենսաբան, կենդանի– նեւի Էվոլյուցիոն մորֆոլոգիայի հիմնա– դիյ ը։ ԱԱՀՄ ԳԱ (1920) և Ուկր․ ՍՍՀ ԳԱ (1925) ակադեմիկոս։ Ավարտել է Մոսկվա– յի համալսարանը (1890)։ Եղել է Յուրևի Ա․ Ն․ Սեերցով (1899-ից, այժմ՝ Տարտու), Կիևի (1902-ից), Մոսկվայի (1911–30) համալսարանների պրոֆեսոր։ 1930-ին Ս–ի նախաձեռնու– թրււմբ ՍՍՀՄ ԳԱ համակարգում կազմա– կերպվել է Էվոլյուցիոն մորֆոլոգիայի լաբորատորիա, որը 1935-ին վերածվել է Էվռլյուցիոն մորֆոլոգիայի և հնէակեն– դււնաբանության ինստ–ի (այժմ՝ ԱԱՀՄ ԳԱ Ա․ Ն․ Սևերցովի անվ․ կենդանիների էվոլյուցիոն մորֆոլոգիայի և էկոլոգիայի ինաո․)։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են ողնաշարավորների գլխի մեւոամերիայի, զույգ վերջույթների առա– ջացման, ինչպես նաև ստորակարգ ող– նաշարավորների էվոլյուցիայի հարցերին, որոնք նրան համաշխարհային ճանաչում են բերել։ Ս․ գտնում էր, որ ֆիլոգենեզը պւււրգելու համար անհրաժեշտ է ուսում–