Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

սերմերի արտադրությամբ։ 1934-ին հաս– տատվում են առաջին պետ․ ստանդարտ– ները (ԳՈՍՏ) հացահատիկային կուլտու– րաների սորտային սերմերի համար։ Ըս– աեղծվում է սորտային սերմերի պետ․ ֆոնդ (պետարտֆոնդ)։ 1937-ին կազմա– կերպվեց Ս–յան նոր համակարգ, սելեկ– ցիոն կայանները Պետսորտֆոնդի միջո– ցով էլիտայի սերմերը հատկացնում են շրջանային սերմնաբուծ․ տնտեսություն– ներին, որոնք արտադրական ցանքերում աճեցնում են առաջին վերարտադրու– թյան սերմեր։ II վերարտադրության սեր– մերը հատկացնում են սպասարկվող շըր– ջանի սովետական տնտեսություններին U կոլտնտեսություններին, որոնք սերմնա– բուծ․ հողամասերում ստանում են III վե– րարտադրության սերմեր՝ արտադրական ցանքերի համար։ ՍՄԿԿ և ՍՍՀՄ Մինիս– տըրների խորհրդի 1960-ի «Հացահատի– կային, յուղատու կուլտուրաների և խո– տաբույսերի սերմնաբուծությունը բարե– լավելու մասին» որոշմամբ սկիզբ դրվեց ժամանակակից Ս–յան համակարգին, որը հնարավորություն ընձեռեց արագորեն իրագործել սորտաթարմացումը և արտա– դրության մեջ նոր սորտերի ներդրումը, իսկ 1976-ի «Սելեկցիայի և Ս–յան հետա– գա բարելավման մասին» որոշմամբ Ս․ կենտրոնացվում և փոխադրվում է արդ․ հիմքերի վրա։ ՍՍՀ Մ–ու մ Ս–յան հ ա մ ա կ ա ր– գ ը․ առաջնային Ս․, այսինքն սուպեր–էլի– տային և էլիտային սերմերի արտադրու– թյունը իրականացնում են գիտահետազո– տական հիմնարկությունները, կիրառելով անհատական ընտանիքային ընտրության մեթոդ հետևյալ սխեմայով4 լավագույն բույսերի ընտրություն, դրանց սերնդի փորձարկում ընտրության տնկարանում լավագույն ընտանիքների հայտնաբեր– ման համար, սերնդի կրկնակի փորձար– կում սերմնաբուծական տնկարանում, բազմացման բուծարան, սուպերէլիտայի և էլիտայի ստացում։ Հ Ս Ս Հ–ու մ 1977-ի ՀԿԿ ԿԿ և ՀՍՍՀ Մինիստրների խորհըր– դի որոշմամբ Ս․ կենտրոնացվել և փոխա– դրվել է արդ․ հիմքի վրա։ Գյուղատնտե– սության մինիստրությանը կից կազմա– կերպվել է հացահատիկային կուլտուրա– ների, բազմամյա խոտաբույսերի և կար– տոֆիլի սորտային սերմերի արտադրա– կան միավորում՝ «Հայսորտսերմարդ», որի խնդիրն է՝ հանրապետության բոլոր ար– տադրական ցանքատարածությունների համար յուրաքանչյուր տարի արտադրել հացահատիկային կուլտուրաների, բազ– մամյա ցանովի խոտաբույսերի և կար– տոֆիլի անհրաժեշտ քանակի սերմեր, մշակել և իրագործել միջոցառումներ Ս․ կենտրոնացնելու, մասնագիտացնելու և արդ․ սկզբունքով կազմակերպելու հա– մար, արագ բազմացնել և արմատավորել նոր, բարձր բերքատու շրջանացված և հեռանկարային սորտեր, ապահովել սոր– տային սերմերի մթերում պետսերմֆոնդի համար։ ՀՍՍՀ–ում ԳՀԻ–ների էլիտային տնտե– սությունները աճեցնում են էլիտային սեր– մեր, «Հայսորտսերմարդի» մասնագի– տացված սերմնաբուծական տնտեսու– թյունները այդ սերմերը բազմացնում են և առաջին վերարտադրության սերմերը հանձնում (պայմանագրային հիմունքով) սորտային սերմեր արտադրող տնտեսու– թյուններին՝ սերմերի հետագա բազմա– ցումը շարունակելու համար։ Երկրորդ վերարտադրության սերմերը տրվում են սովետ, տնտեսություններին և կոլտնտե– սություններին՝ արտադրական ցանքա– տարածությունների համար։ Հացահատիկային, հատի– կաընդեղեն կ ու լ տ ու բանե– րի և առվույտի արտադրական ցան– քերը ցանվում են երկրորդ վերարտադրու– թյան սերմերով, կորնգանինը՝ երրորդ։ Սերմերի 2–3 տարվա բազմացման շնոր– հիվ երրորդ տարում ավարտվում է սոր– տաթարմացումը, սորտափոխանակումը և արտադրության մեջ նոր սորտի արմատա– վորումը։ Գյուղատնտ․ ԳՀԻ–ներում և սելեկցիոն– փորձնական հիմնարկներում բարձրորակ էլիտային սերմերի աճեցման համար սերմ– նաբուծական աշխատանքը տարվում է 4–5 (երբեմն՝ 3) տարվա ընթացքում, հետևյալ սխեմայով, հացահատի– կային կուլտուրաների հա– մար՝ 1․ առաջին տարվա սերնդի փոր– ձարկման տնկարան, 2․ երկրորդ տարվա սերնդի փորձարկման տնկարան, 3․ բազ– մացման տնկարան, 4․ սուպերէլիտա, 5․ էլի տա։ Բազմամյա խոտաբույ– սերի համար․ 1․ մայրական բույսերի տնկարան, 2․ սորտի պահպանման տըն– կարան, 3․ սուպերէլիտա, 4․ էլիտա։ Որոշ կուլտուրաների սերմերի արտա– դրությունն ունի իր առանձնահատկու– թյունները։ Օր․՝ սելեկցիոն կայանները տալիս են շաքարի ճակնդեղի կայանային էլիտա, որի լավագույն հա– մարները ցանվում են սերնդի վերարտա– դրության համար առանձնացված հողա– մասերում։ Այս ցանքերից արմատապտուղ– ների ստացված սերմերը կոչվում են սերմ– նային էլիտա, որոնք բազմացվում են մայրական ցանքերում։ Արմատապտուղ– ներն օգտագործում են ֆաբրիկային տընկ– ման համար՝ «ֆաբրիկային սերմեր» ստա– նալու նպատակով, որոնցով աաահովում են բոլոր արտադրական ցանքերը։ Բամբակի էլիտային սերմերն աճեցնում են էլիտային տնտեսություն– ներում, որտեղ կատարում են անհատա– կան ընտրություն։ էլիտային սերմերը բազմացնում են սերմնաբուծ․ տնտեսու– թյուններում, որտեղ աճեցնում են առա– ջին, երկրորդ և երրորդ վերարտադրու– թյան սերմեր։ Վերջիններս ցանվում են արտադրական ցանքերում։ Բանջարաբոստանային կուլ– տուրաների և կերային արմատապտուղների էլիտային սերմերը բազմացվում են սերմնաբուծա– կան տնտեսություններում։ Սերմնաբուծ․ աշխատանքների ղեկավարությունն իրա– կանացնում են ՍՍՀՄ գյուղատնտեսու– թյան մինիստրությունը և նրա մարմին– ները։ ՍՍՀՄ–ում գոյություն ունի սերմերի սորտային և ցանքային որակի պետ․ վե– րահսկողության համակարգ։ Սերմերի սորտային որակն ստուգվում է ցանքերի դաշտ|ային ապրոբացիայի և գրանցման միջոօ ով։ Ս․ արտասահման ու մ․ եվրոպա– կան սոցիալիստական երկրներում Ս–յան աշխստանքները պետության հսկողու– թյամբ իրագործում են պետ․ և կոոպերա– տիվ տնտեսությունները, իսկ բարձրա– գույն վերարտադրության սերմերի ար– տադրությունը՝ գիտահետազոտական հիմնարկները։ Կապիտալիստ ա– կ ա է երկրներում առաջնային Ս–յամբ զբադվում են պետ․ և մասնավոր սելեկ– ցիոն հիմնարկները։ Էլիտային և սուպեր– Էլիտային սերմեր ստանում են անհատա– կան ընտրության մեթոդով՝ կիրառելով սերնդի ստուգում 1–2 և ավելի տարինե– րի ընթացքում։ Ապրանքային Ս․ պետու– թյան հսկողությամբ իրականացնում են առևարական ընկերությունները և միա– վորու մները։ Գրէ,․ Кожевников А․ С․, Леон– тьев С․ И․, Попова Г․ И․, Семеновод– ство герновых культур, М․, 1970; Гуляев Г․ В․, Гужов Ю․ Л․, Селекция и семено– водство полевых культур, М․, 1972․ Ա․ Հովհաննիսյան,

ՍԵՐՄՆԱՍԿԶԲՆԱԿ, տես Սերմնաբող– բոջ։

ՍԵՐՄՆԱՍՏՈՒԳՈՒՍ գյուղատնտեսական բույսերի սերմերի որակի հսկողության միջոցառումների համակարգ․ իրակա– նացւում է դրանց արտադրության, մթեր– ման, պահպանման և նախացանքային մշակման ընթացքում։ ՍՍՀՄ–ում Ս․ սերմ– նաբուծության պլանային համակարգի հիմնական օղակներից է։ Բաղկացած է պետ․ (իրականացվում է պետ․ սերմնա– ստուգիչ տեսչությունների կողմից) և ներ– տնտեսային (տնտեսության և մթերման կետերի ուժերով) միջոցառումներից։ Ս–մս մբ հնարավոր է բարձրացնել սերմե– րի ցանքային որակը և ապահովել ցան– քատարածությունները կոնդիցիոն (ստան– դարտին համապատասխանող) սերմա– ցուով։ Աշխարհում առաջին սերմնաստուգիչ կարւնը կազմակերպել է գերմանացի գէւա– նակյսն Ֆ․ Նոբբեն (1869, Սաքսոնիա)։ Հետագայում այդպիսի կայաններ են ըս– տեղծվում Ավստրիայում, Դանիայում, Շվեդիայում և այլ երկրներում։ Ռուսաս– տանում առաջին սերմնաստուգիչ կայանն ստեղծել է բուսաբան Ա․ Ֆ․ Բատալինը 1877-ին,Պետերբուրգի գլխավոր բուսաբա– նական այգուն կից (այժմ՝ ՍՍՀՄ ԳԱ բու– սաբանության ինստ․)։ 1881-ին սերմնա– ստուգիչ կայաններ են ստեղծվել Մոսկվա– յում (1881), Կիևում (1897), Իոսրկովում (1906) ևն։ Ս ւրմնաստուգիչ կայաններ են կազմա– կերպվել ՍՍՀՄ բոլոր մարզերում, հան– րապետություններում, շրջաններում։ Բո– լոր սերմնաստուգիչ լաբորատորիաներն աշխատում են միասնական մեթոդով, որը սահմանված է Համամիութենական պետ, ստանդարտով։ 1965-ին սերմնաստուգիչ լաբ ռրատորիաները վերակազմավորվե– ցին պետ․ սերմային տեսչությունների, որոեց աշխատանքները ղեկավարում է ՍՍՀՄ գյուղատնտեսության մինիստրու– թյանն առընթեր Պետ․ սերմային տեսչու– թյո նը։ 1924-ին ստեղծվել է Սերմաստուգ–