ման միջազգային ասոցիացիա (ԻԱՅԱ), ԱՍՀՄ–ը անդամ է 1965-ից։ Տես նաև Սեր՜ մացու, Սերմնաբանություն, Սերմ՜ևաբու– ծություն հոդվածները։
ՍԵՐՄՆԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ, սպերմաոո– ֆ ի տ ն և ր (Spermatophyta), սերմ առա– ջացնող բարձրակարգ անութավոր բույ– սեր։ Դրանց են պատկանում մերկաււեր– մերը (ներառյալ բազմաթիվ բրածո բույ– սեր) և ծածկասերմերը կամ ծաղկս վոր բույսերը։ Բարձրակարգ բույսերի նյուս խմբերը՝ ռինիոֆիաները, մամռանման– ները, գետնամուշկանմանները, ձիաձետ– ազգիները, պսիլոֆիտները և պտերները սերմ չեն առաջացնում։ Ս․ բ–ի (հատկապես ծածկասերմերի) գամետոֆիտը ռեդոկց– ված է։ Ս․ բ․ էվոլյուցիայի ընթացքում առաջացել են սպորավորներից։ Սեր– մերով բազմացող առաջին բույսերը եղել են սերմնավոր պտերները։ Ս․ բ․ մեծ դեր ունեն Երկրի բուսական ծածկույթի առա– ջացման, ինչպես նաև մարդու տնտ․ գոր– ծունեության պրոցեսում։ Ա․Բւսրսեսան
ՍԵՐՄՆԱՎՈՐՈՒՄ, կենդանիների սեռա– կան բջիջների՝ սպերմատոզոիդներ ւ և ձվաբջիջների հանդիպման պրոցես, նա– խորդում է բեղմնավորմանը։ Ս–մանը նը– պաստում է արական և իգական գալետ– ների միաժամանակյա հասունացումը և արտազատումը։ Այդ պրոցեսները հա,£ախ կապված են շատ բարդ վարքային կւ մպ– լեքս ռեակցիաների հետ և գտնվում են արտաքին միջավայրի գործոնների (ս ար– վա եղանակ, օրվա տեողություն, ջերւ աս– տիճան են) ազդեցության ներքո։ Ա․ լի– նում է արտաքին և ներքին։ Արտաքին Ա․ բնորոշ է ջրում ապրող կամ այնւոեղ բազմացող կենդանիների մեծամասնու– թյանը (շատ անողնաշարավորներ, ձըկ– ներ, անպոչ երկկենցաղներ), որոնք ձվա– բջիջները և սպերմատոզոիդները դնում են ջրի մեջ, որտեղ և իրականանում է բեղմ– նավորումը։ Ներքին Ա․ կատարվում է Tvy-tv*․ ն․ p․TvT*y ցա^ա^ային կենդա– նիների (սպունգներ, աղեխորշավորների մեծ մասը, որդեր, հոդվածոտանիներ, շնաձկնանմաններ, քիմերներ, որոշ ոսկ– րային ձկներ, պոզավոր երկկենցաղներ, սողուններ, թռչուններ և կաթնասուններ) օրգանիզմում։ Ներքին Ս–ման ժամանակ սերմը ներմուծվում է էգերի սեռական ուղիները։ Կաթնասունների օրգանիզմում սերմնահեղուկում գտնվող սերմը ներմուծ– վում է հեշտոցի կամ արգանդի մեջ և այ– նուհետև սեռական օրգանների պատերի մկանային կծկման շնորհիվ շարժվում մինչե ձվատար խողովակ։ Այդտեղ է ընկ– նում նաև ձվաբջիջը և հանդիպում սպեր– մատոզոիդին։ Տես նաև Սրհեսաաան սերմնավորում։
ՍԵՐՄՆԱՐԱՆ (ovarium), ծածկասերմ բույսերի ծաղկի վարսանդի ներքեի այ– նացած մասը, որ^ւ խոռոչում գտնվում են մեկ կամ մի քանի սերմնաբողբոջներ։ Վերջիններս բեղմնավորումից հետո վեր են ածվում սերմի, իսկ Ա․՝ պտղի։ Ըստ ծաղկակալի վրա ունեցած դիրքի Ա․ լա– րող է լինել, վերնադիր, միջա– դիր կամ կիսացածրադիր և ցածրադիր։
ՍԵՐՄՆԱՔԱՂ (Corvus frugilegus), ճըն– ճըղուկազգիների կարգի ագռավների ըն– տանիքի թռչուն։ Մարմնի երկարությունը մինչե 45 սմ Է։ Փետուրները սե գույնի են, մետաղական փայլով։ Տարածված է Կենտ– րոնական Եվրոպայում և Ասիայում։ Հս–ում ապրողները չվող են, հվ–ում՝ նստակյաց։ ԱՍՀՄ սահմւսններում հայտնի է Ս–ի 2 ենթատեսակ, սովորական Ս․ (Corvus frugilegus frugilegus Լ․) և արեելա–սի– բիրական Ս․ (C․ f․ contralis)։ ՀՍՍՀ–ում սովորական Ս․ տարածված է Սեան լճի ավազանում, Սպիտակում, Կիրո– վականում, հանդիպում է նաև Լենինա– կանի, Ղուկասյանի շրջաններում, Արա– րատյան հարթավայրում (որտեղ և ձմե– ռում են նստակյաց Ս–ները)։ Չվում են օգոստոս ամսից, վերադառնում մարտ– ապրիլ ամիսներին, հսկայական երամ– ներով, որտեղ անհատների թիվը հասնում է մինչե 8 հզ–ի։ Բնադրում են խոշոր գա– ղութներով, բարձր ծառերի վրա, մասնա– վորապես բնակավայրերին մոտ։ ՀՍՍՀ–ում Ս–ների ամենախոշոր բնադրվող գաղութը Մարտունի քաղաքատիպ ավա– նում Է, որտեղ հաշվվում է 600-ից ավելի բույն։ Մյուս բնակավայրերում դրանց թիվը 200-ից չի անցնում։ Ձվադրում է ապրիլ ամսին, թխսում 16–20 օր։ Սնվում է տարբեր միջատներով, դրանց թրթուր– ներով, մկնանման կրծողներով, հացահա– տիկային և բանջարանոցային կուլտու– րաներով։ Ս–ները օգտակար են, ոչըն– չացնում են մեծ քանակությամբ վնասա– կար միջատներ։ Ցանքի շրջանում վնաս են հասցնում հացահատիկային, բանջա– րաբոստանային կուլտուրաներին, որը, սակայն, չի նվազեցնում նրանց դերը վնա– սատուների դեմ կենսբ․ պայքարում։ Մ․ Ադամյան
ՍԵՐՆԱՆ (Cernan) Յուջին (ծն․ 1934), ԱՄՆ–ի տիեզերագնաց–օդաչու, ռազմա– ծովային նավատորմի 3-րդ կարգի կա– պիտան։ Ավարտել է Լաֆայեթի (նա– հանգ Ինդիանա) Պերդյուի համալսարանը (ստացել գիտությունների բակալավրի աստիճան) և Մոնթերեյի (նահանգ Կա– լիֆոռնիա) ԱՄՆ–ի ռազմածովային դըպ– րոցը (ստացել գիտությունների մագիստ– րոսի աստիճան)։ Տիեզերագնացների խմբում է 1963-ից։ 1966-ի հունիսի 3–6-ը, Թ․ աոաֆորդի հետ, որպես 2-րդ օդաչու, թռիչք է կատարել «Զեմինի–9» տիեզերա– նավով։ 1969-ի մայիսի 18–26-ը, Թ․ Ստա– ֆորդի և Զ․ Ցանգի հետ, որպես լուսնա– խցիկի օդաչու, «Ապոլլոն–10» տիեզերա– նավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ 1972-ի դեկտ․ 7–9-ը, ՝տ․ Շմիաի եՌ․ էվան– սի հետ, որպես հրամանատար, «Ապոլ– լոն–17» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ Ա․ տիեզերքում (երեք թը– ռիչքների ընթացքում) եղել է 566 ժ 16 ր։
ՍԵՐՆՈՎՈԴՍԿ, բալնեոլոգիական առող– ջարան Չեչենա–Ինգուշական ԻՍՍՀ Սուն– ժենսկի շրջանում, Դրոզնիից 50 կմ արմ․։ Ամռանը տաք է (հուլիսի միջին ջերմաս– տիճանը՝ 23°С), ձմեռը՝ մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ – 4°С), տարեկան տեղումները՝ 500 մմ։ Բուժիչ միջոցներն են հանքային ջրերը․ «Ծծմբային» աղ– բյուր № Г H^0,045M3,4(N;;7K^g T67°C,pH7,4 (լոգանքների համար)։ խմելու համար օգ– տագործվում է «Սոդային» աղբյուրի ջուրը․ л/г S0448HC0335Cl22 TOX COri Mi՝< (Na + K)92Mg4 ™’6tC’ pH7’4 Բուժվում են հենաշարժական օրգանների, սիրտ–անոթային, նյարդային, մարսողու– թյան համակարգերի, գինեկոլոգիական, մաշկային հիվանդություններով տառա– պողները։
ՍԵՐՈԲՅԱՆ Երվանդ Գրիգորի (ծն․ 14․8․ 1923, Կոնստանցա), ռումինահայ բժիշկ, ալերգիաբան։ Ալերգիաբանության ռու– մինական դպրոցի հիմնադիրը։ Բժշկ․ գիտ․ դոկտոր–դոցենտ (1972)։ 1948-ին ավարտել է Բուխարեստի համալսարանի բժշկ․ ֆա– կուլտետը։ 1949-ից դասավանդում է Բու– խարեսաի բժշկ․ և դեղագործական ինստ–ում։ Գործնական բժշկությամբ Է զբաղվել Բուխարեստի Կոլցեա (1949– 1959), Ֆուդեն (1954–61) և Դավի լայի անվ․ (1961–73) բժշկ․ կլինիկաներում։ 1977-ից ղեկավարում է Բնյասայի JNP 2 հիվանդանոցի բժշկա–ալերգիա բանական 2-ՐԴ կլինիկան։ Գիտական աշխատանք– ները վերաբերում են սրտաբանության, ալերգիաբանության, ասթմալոգիայի (շնչարգելաբանություն) և ներքին բժըշ– կության տարբեր բնագավառների հար– ցերին։ Հեղինակ է «Ներքին բժշկության տրակտատ»՝ (հ․ 1–7, հեղինակակից), «Ալերգիաների դեմ օգտագործվող դե– ղորայքի մասին» (1962), «Շնչառական և մարսողական ալերգիան» (1972), «Ալեր– գիական հիվանդություններ» (1977) և այլ մենագրությունների ու մի շարք դա– սագրքերի։ Ասթմալոգիայի միջազգային ընկերության փոխպրեզիդենտն Է, իմու– նաբանության և ալերգիաբանության ռու– մինական ընկերության նախագահը, ներ– քին բժշկության միջազգային և արտա– սահմանյան բժշկ․ մի շարք ընկերություն– ների անդամ։ Ակտիվորեն մասնակցում է ռումինահայ գաղութի հասարակական կյանքին։
ՍԵՐՈԲՅԱՆ Քերոբ Պետրոսի [1924, գ․ Ալասաան (Վրացական ԱԱՀ Ախալքա– լաքի շրջանում)– 30․4․1945, Բեռլին], Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (8․6․1944, 27․3․1945, 15․5․1945), գվարդիայի եֆրեյտոր։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է Հայկական 89-րդ (Թամանյան) դիվիզիայի կազմում (1942-ից)։ Եղել է սակրավոր։ Փառքի շքանշանների արժանացել է Ղրիմի ազա– տագրման ժամանակ, Օդերի ափին հե– նակետ (պլացդարմ) նվաճելիս և Բեռլինի մատույցներում մղված մարտերում ցուցա– բերած խիզախության համար։ Զոհվել է Հումբոլդ–Հայն ամրոցը պայթեցնելիս։ Պարգեատրվել է Հայրենական պատերազ– մի II աստիճանի շքանշանով։ Մ․ Սահակյան
ՍԵՐՈԿԻ ՍԱՐԱՎԱՆԴ, Աերոխի սա– րավանդ, գտնվում է Հայկական հրա– բխային բարձրավանդակի կենտրոնական մասում, Բյուրակն բարձրավանդակից հվ–արմ․, Արածանիի Գյոնիկ (Գյոնիկսու), Բյուրակն (Բինգյոլ) վտակների վերնա– գավառում։ Բարձրությունը 2000–2200 մ Է։ Կազմված է վերին պլիոցենի և չորրոր– դականի հրաբխածին ապարներից։ Բու– սածածկույթը մարգագետնա–տափաստա– նային Է։