թյուն, շիիզմը հռչակել պեա․ կրոն։ Ս–ի աիրապեաության աակ գտնվել են ամբողջ Իրանը, Ազերբայջանը, Շիրվանը, Արլ․ Վրաստանը, Արլ․ Հայաստանը, Աֆղանստանի մեծ մասը, մասամբ Իրաքը։ Ս–ի պետության մայրաքաղաքը սկզբում Թավրիզն էր (մինչե 1555-ը), 1555–1597/ 1598-ին՝ Ղազվինը, 1597/98-ից’ Սպահանը։ Ս–ի երկարատև պատերազմները Օսմանյան կայսրության դեմ (տես Թուրքիրահական պատերազմներ XVI– XVIII դդ․), ֆեոդ, շահագործման ուժեղացումը, ժող․ ապստամբությունները թուլացրել են Ս–ի պետությունը։ 1736-ին Նադիր շահը վերացրել է Ս–ի դինաստիան։
1555 և 1639-ի թուրք–իրան․ պայմանագրերով Հայաստանի Սյունիք, Արցախ, Ուտիք, Փայտակարան և Պարսկահայք նահանգներն ամբողջությամբ, Այրարատի, Գուգարքի և Վասպուրականի արլ․ գավառները անցել են Ս–ին։ Հայաստանի այդ մասն ընդգրկված էր Չուխուր Սաադի, Ղարաբաղի և Ազերբայջանի վիլայեթների կամ բեկլարբեկությունների կազմի մեջ։ XVI դ․ այդ վիլայեթներում ժառանգաբար իշխել են կըզըլբաշ ցեղերի զինվորական առաջնորդները, որոնք կոչվել են բեգչերբեգի (բեկլարբեկի) և մեծարվել խան տիտղոսով։ XVII դ․ սկսած բեկլարբեկիներ նշանակվել են շահի գվարդիայի (ղուլամներ) բարձրաստիճան զինվորականները։ Վիլայեթները բաժանված էին նահիաների կամ մահալների, որոնք հիմնականում համընկնում էին Մեծ Հայքի գավառներին։ Մահալների վտրչ․ ղեկավարները ֆեոդ, միջին դասից էին, անվանվել են նաիբ կամ միրբոլուք և կրել բեկ տիտղոսը։ Հողատիրության հիմն, ձևը թիուչն էր։ Ս․ հրովարտակներով հաստատում էին էջմիածնի կաթողիկոսների և հայկ․ եկեղեցական հաստատությունների իրավունքներն ու հարկային արտոնությունները։ Քաղ․, վարչ․, զինվորական իշխանությունն ամրոոգաաես վերապահված էր կըզըլբաշ ավագանուն, հայ ունևոր դասի ներկայացուցիչները զբաղեցնում էին միայն քաղաքացիական պաշտոններ, ինչպիսիք էին քյադխուդայությունը և մելիքությունը, նրանց վրա դրված էր նաև պետ․ հարկերի գանձման պարտականությունը։ Որոշակի քաղ․ և զինվորական իշխանությամբ օժտված էին միայն Սյունիքի և Արցախի գավառներում իշխող հայ մելիքները (տես խամսայի մեչիքություններ)։ Տես նաև Երեանի խանություն։
Ս–ի արքայացանկը
Իսմայիլ 1 (1502–24), Թահմասպ 1 (1524–76), Իսմայիլ II (1576–77), Մուհամադ Իաւբադանդե (1578 – 87), Աբբաս 1 (1587–1629), Սեֆի (1629–42), Աբբաս II (1642 – 66), Սուլեյման (1666–94), Սուլթան ՝’տուսեյն (1694–1722), Թահմասպ II (1722 – 32), Աբբաս III (1732 – 1736)։
ՍԶՆԻ, տես Ալոճենի։
ՍԸԴԸՆ, հայաբնակ գյուղ Իրանում, Ղարադաղի Քեյվան գավառակում։ XX դ․ սկզբին ուներ 673 հայ բնակիչ (118 տուն)։ Զբաղվում էին այգեգործությամբ, պարտիզպանությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները 1946-ին ներգաղթել են Սովետական Հայաստան։
ՍԸԶՆԱԿ, գյուղ ՀՍՍՀ Ղափանի շրջանում, շրջկենտրոնից 3 կմ հս–արլ․։ Միավորված է Սյունիքի կաթնաանասնապահական, բանջարաբուծական սովետական տնտեսության հետ։ Ունի ակումբ, գրադարան, բուժկայան։
ՍԸՂՃՈՎ, գյուղ Արևմտյան Հայաստանում, իյարբերդի վիլայեթի Չարսանճագ գավառում։ XX դ․ սկզբին ուներ 350 հայ բնակիչ (50 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Հակոբ)՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՍԸՄԱՂ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարրերղի վիլայեթի Չարսանճագ գավառում։ XX դ․ սկզբին ուներ 150 հայ բնակիչ (20 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Գեվորգ)՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՍԹԱՆՈԶ, Սթանոս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի համանուն գավառի Հաֆիքի գավառակում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 1000 հայ բնակիչ (120 տուն)։ Զբաղվում էին այգեգործությամբ, հացահատիկի մշակությամբ, մեղվաբուծությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՍԹԱՆՈԶԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «կը» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման նույնանում է Սիվրիհիսարի բարբառի հետ։ Խոսել են Սթանոզ գյուղի հայերը։ Հնչյունական համակարգում առկա են ա, ի, ու, օ, է, ը, ա, ու, օ ձայնավորները։ Պայթական և պայթաշփական բաղաձայնները ներկայացնում են եռանդամ համակարգ (գ՛, գ ք)․ կան նաև քմային բաղաձայններ՝ (գ՛, գ» ք])։ Գրաբարյան այ երկբարբառը չի հնչյունափոխվել, իւ >ոլ և ույ (հնութիւն > > հիյնութուն, ալիւր > ալույր), ոյ >ու, ու, երբեմն նաև՝ ույ (ընկոյզ > ունգուզ, լոյսինկա >լուսունգա, գոյն>գույն), եա > >է (անկեալ >էնգէլ)։ Նկատելի է ձայնավորների ներդաշնակություն (խէվութուն, լուսոԼնգա), ձայնավորից հետո և բառասկզբում ձայնավորից առաջ՝ յ–ի հավելում (հիյնհւթուն, հօյրէլ, յօրդէղ, յօրգուն «իրիկուն»)։ Պարզ խուլերը ձայնավորների միջև և ձայնորդի մոտ ձայնեղանում են (երկանք >էրգանք, ուտել >ուդէլ)։ Բառավերջի կ փոխվում է յ–ի (ժամանայ, մէյ), ո >յ (առնէլ >այնէլ)։ Գոյականի հոգնակին կազմվում է էր, նէր մասնիկներով, հավաքական գոյականինը՝ էնք մասնիկով։ Գոյականները եզակիում ենթարկվում են ի (ժամանակ ցույց տվող գոյականները նաև՝ վա), հոգնակիում՝ ու հոլովման։ Բացակայում է ներգոյական հոլովը։ Ածականի գերադրական աստիճանը կազմվում է էվլի և դահա (փոխառյալ) մասնիկներով։ Ցուցական դերանուններից գործածական է դըգը–ն՝ բոլոր 3 դեմքերի համար։ Յուրահատուկ է ստացական հոդերի գործածությունը, ուղղական՝ խունձօրնուս, սեռական՝ խունձօրնինօս, բացառական՝ խունձօրնինվիս, գործիական՝ խունձօրօվնիս։ Բայն ունի 2 խոնարհում՝ ա, է։ Շարունակականը կազմվում է կար մասնիկի օգնությամբ (էս կէրթամ կար = հենց հիմա գնում եմ)։ Օժանդակ բայի ներկայի ձևերն են՝ էմ․ էյս, է, էնք, էք, էն, անցյալի ձևերը՝ էյա, էյար, էր, էյանք, էյաք, էյին։ Կատարելի դերբայը կազմվում է էլի, ալի (ուդէլի, էրթալի), արգելական հրամայականը՝ մը(մ’), մու (մը՝ գըրէլ=մի՝ գրիր, մայնէլ=մի՝ անիր, մո՝ւդալ=մի՝ տար) մասնիկներով։
ՍԹԵՅՆԲԵՔ (Steinbeck) Ջոն էռնստ (27․2․ 1902, Սալինաս, Կալիֆոռնիայի նահանգում –20․12․1968, Նյու Յորք), ամերիկացի գրող։ Սովորել է Ստանֆորդի համալսարանի կենսաբանության ֆակ–ում։ Վաղ շրջանի ստեղծագործություններում ունեցել է բուրժ․ հասարակությունից փախչելու հնարավորության ռոմանտիկ պատրանքներ («Ոսկե գավաթը», 1929, վեպ), ձգտել է պատկերել գավառական և գյուղական Ամերիկայի տարօրինակ տիպեր («Դրախտային արոտավայրեր», 1932, «Աշխետ պոնին», 1933)։ 30-ական թթ․ Ս․ ձևավորվել է որպես սոցիալ․ սուր խնդիրներ արծարծող գրող («Մկների և մարդկանց մասին», 1937, հայ․ հրտ․ 1978, վիպակ)։ Ստեղծագործության գլուխգործոցը «Ցասման ողկույզներ» (1939) մեծ կտավի վեպն է, որի կենտրոնում իր տնից ու հողակտորից քշված, երկրով մեկ թափառող մի ընտանիքի ճակատագիրն է։