Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տառապանքի ուղիներում հերոսների մեջ ձևավորվում է անարդար կարգերի դեմ ցասման ու պայքարի գիտակցությունը։ 40-ական թթ․ Ս․ հեռացել է արոլետարական և հեղափոխական գրկ–յան ավանդույթներից («Մոլորված ավտոբուսը», 1947, վեպ)։ 50-ական թթ․ նշանավոր երկերից են «Եդեմից դեպի արևելք» (1952) վեպը և «Մարգարիտը» (1945, հայ․ հրտ․ 1961) պատմվածքը։ Ս–ի ստեղծագործությունը նոր վերելք ապրեց 60-ական թթ․ սկզբին։ «Մեր անբավականության ձմեռը» (1961, հայ․ հրտ․ «Մեր հոգսերի ձմեռը», 1978) վեպում, կամերային ընդգրկմանման սահմաններում Ս․ տագնապով ներկայացնում է «միջին ամերիկացու» բարոյական աղճատումը նյութական բարիքների կուտակման մոլուցքի, մարդկային առաքինությունների արժեզրկման պայմաններում։ 60-ական թթ․ ԱՄՆ–ի սոցիալ–տնտ․ երգիծական պատկերն արտացոլող «ճամփորդություն Չառլիի հետ՝ Ամերիկա փնտրելիս» (1962) ակնարկների գրքում պատկերում է անձի կործանումը քաղքենիական ստանդարտի աշխարհում, խաբուսիկ բարգավաճման մթնոլորտում։ Արդարացրել է ԱՄՆ–ի ագրեսիան Վիետնամում։ Ս․ այցելել է ՍՍՀՄ (1967), եղել է Հայաստանում։ Նոբելյան մրցանակ (1962)։

ՍԹԵՆ (< հուն, σθένοζ–ուժ), ուժի միավորը ՄՏՎ (մեւոր–տոննա–վայրկյան) համակարգում։ 1 Ս․ հավասար է այն ուժին, որը 1 ւռ զանգվածով մարմնին ուժի ազդման ուղղությամբ հաղորդում է 1 մ/վրկ2 արագացում։ 1 Ս․= 1000 ն == 101, 972 կԳ։ ՄՏՎ համակարգը գործածությունից դուրս է եկել, և Ս․ միավորն այլևս չի կիրառվում։

ՍԹԵՖԵՆՍՈՆ, Ստիվենսոն (Stephenson) Զորջ (1781–1848), անգլիացի կոնստրուկտոր և գյուտարար։ Սկիզբ է դրել երկաթուղային շոգետրանսպորտի զարգացմանը։ Ստեղծել է «Բլյուխեր» (հանքերի ռելսուղիների համար), իսկ 1829-ին՝ առավել կատարյալ «Ռակետա» (մինչև 50 կմ/ժ արագությամբ) շոգեքարշերը։ 1823-ին Նյուքասլում հիմնադրել է աշխարհում առաջին շոգեքարշաշինական գործարանը։ Ս–ի ղեկավարությամբ կառուցվել է ընդհանուր օգտագործման Սթոք*- թոն–Դառլինգթոն երկաթուղին, իսկ նրա ընդունած աղուրի լայնությունը (1435 մմ) ամենատարածվածն է Արևմտյան Եվրոպայի երկաթուղիներում։ Ս–ի և նրա որդու՝ Ռոբերտ Ս–ի գծագրերով ստեղծված շոգեքարշերը շահագործվել են ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև ուրիշ երկրներում։

ՍԹԻՎԵՆՍՈՆ (Stevenson) Ռոբերտ Լուիս (1850–1894), անգլ․ գրող։ Ծագումով շոտլանդացի։ Ավարտել է էդինբուրգի համալսարանի իրավաբանական ֆ ակ–ը (1875)։ Առաջին գիրքը («Փենթլանդյան ապստամբություն») տպագրվել է 1866-ին։ Համաշխարհային ճանաչում է գտել «Գանձերի կղզին» (1883, հայ․ հրտ․ 1937) վեպով, որը համարվում է արկածային գրականության դասական նմուշ։ «Առևանգվածը» (1886), «Բալանտրեի տերը» (1889), «Նավաբեկյալներ» (1892), «Քաթրիոնա» (1893, հայ․ հրտ․ 1970) վեպերում հարստահարմանն ու շահամոլությանը հակադրված են ազնվությունն ու բարձր բարոյականությունը։ Հրատարակվել են Ս–ի նաև «Օատո իշխանը» (1885), «Սև նետը» (1888, հայ․ հրտ․ 1959) պատմ․ վեպերը, «Դոկտոր Զեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը» (1886) փիլ–հոգեբանական վիպակը։ ՍՍՀՄ–ում մի քանի անգամ էկրանացվել է «Գանձերի կղզին»։

ՍԹՈՆՀԵՆԶ, Սթոունհենջ (Stone–henge), խոշոր մեգաւրթյան կառույց Մեծ Բրիտանիայում, ք․ Սոլսբերիի մոտ։ Բաղ– կացած է տարբեր ժամանակներում նույն տեղում կանգնեցված երեք կառույց– ներից։ Առաջինը (թվագրվում է մ․ թ․ ա․ 1900–1700) շրջանաձև հողապատնեշ է և խանդակ (97,5 մ տրամագծով)։ Երկրորդը (թվագրվում է մ․ թ․ ա․ 1700–1550)՝ վա– ղեմի պատնեշի մեջ ուղղաձիգ դրված քարեր են (38 զույգ), որոնք կազմում են երկու համակենտրոն շրջան, դեպի ուր տանում է հողաշեն ճանապարհը։ Երրորդը (թվագրվում է մ․ թ․ ա․ 1550–1400)՝ սալերով պսակված, տաշված ուղղաձիգ քարեր են (8,5 մ բարձրությամբ, մինչև 28 ա քաշով), որոնք կազմում են 30 մ տրամագծով շրջան։ Շրջանի ներսում 5 տրիլիթներ են (սալով ծածկված երկու քար), որոնք շրջափակում են հորիզոնական դրված, այսպես կոչված, զոհասեղանի քարը։ Ս․ անկասկած հնագույն տաճար է, որը հավանաբար առնչվում է արևի պաշտամունքի հետ և խորհրդանշում է երկնակամարը։ Ըստ որոշ հետազոտողների (Ջ․ Հոկինս) Ս․ եղել է հնագույն աստղադիտարան։

ՍԻ ՍԻՆՀԱՅ, Սյան Սինհայ (1905–1945), չին կոմպոզիտոր։ ՉԿԿ անդամ 1938-ից։ 1927–29-ին սովորել է Շանհայի կոնսերվատորիայում, 1930–35-ին կատարելագործվել Փարիզի կոնսերվատորիայում, 1935–37-ին աշխատել է Շանհայում, 1938-ից կոմպոզիցիա դասավանդել Յանանի Լու Սինի անվ․ Արվեստների ակադեմիայում։ 1940–45-ին ապրել է Սոսկվայում (նրա շատ երկեր առաջին անգամ կատարվել են ՍՍՀՄ–ում)։ Երկերից են՝ «Հուանհե գետի մասին կանտատ»-ը, «Ազգային–ազատագրական պատերազմի սիմֆոնիան», «Սրբազան պա– տերազմի սիմֆոնիան», բազմաթիվ մասսայական, քնարական երգեր։

ՍԻԱՐԱՆԴՈՎ Սամանդ Ալի [ծն․ 20․11․ 1909, գ․ Հասանջան (Կարսի մարզում)], Սովետական Միության հերոս (24․3․1945), փոխգնդապետ (1943)։ ՍՄԿԿ անդամ 1931-ից։ Ավարտել է ՍՄԿԿ Կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցը (1950), Հայկ․ գյուղատնտ․ ինստ–ը (1966)։ 1938–41-ին եղել է ՀԿԿ Ալագյազի (այժմ՝ Արագածի) շրջկոմի I քարտուղար։ Հայրենական պատերազմի (1941–45) սկզբից մեկնել է ռազմաճակատ։ Հերոսի կոչմանն արժանացել է Բելոռուսիայի ազատագրման ժամանակ Նարևի ափին (Դզբոնտ գյուղի մոտ) հենակետի պաշտպանության մարտերում (1944-ի աշնանը) ցուցաբերած խիզախության և արիության համար։ 1945-ից աշխատել է ՀԿԿ Կենտկոմում։ 1946-ին՝ ՀԿԿ Ալագյազի շրջկոմի I քարտուղար։ 1952-ից՝ ՀՍՍՀ գյուղատնտեսության մինիստրի տեղակալ, 1959-ից՝ գյուղմինիստրության կադրերի գլխ․ վարչության պետ։ ՍՍՀՄ II և IY, ՀՍՍՀ I, III, V և VI գումարումների Գերագույն սովետների դեպուտատ։ Զբաղվել է նաև գրական աշխատանքով [գրել է պոեմներ՝ «Սիաբանդ և Խաջե», 1962 (հայերեն), «Երջանիկ ճակատագիր», 1969 (քրդերեն), Ա․ Չաչանի հետ կազմել «Հայքրդերեն բառարան», 1957։ Պարգևատըրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Հայրենական պատերազմի I և II աստիճանի, Կարմիր աստղի, «Պատվո նշան» 2 շքա– նշաններով։

ՍԻԱՄ,Թաիլանդի պաշտոնական անվանւմը մինչև 1939-ը և 1945-48թթ.:

ՍԻԱՄԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Թաիչանդի գրականությունը։

ՍԻԱՄԱՆԹՈ [Յարճանյան Ատոմ Հովհաննեսի, 15․8․1878, Ակն (Արմ․ Հայաստան)– 1915, Մեծ եղեռնի զոհ, հայ բանաստեղծ։ Ծնվել է վաճառականի ընտանիքում։ 1891-ին հոր հետ տեղափոխվել է Կ․ Պոլիս, կրթություն ստացել նախ Գում–Գափուի Միրիճանյան դպրոցում, այնուհետև՝ Սկյուտարի Պերպերյան վարժարանում։ 1894–96-ի հայկ․ ջարդերի հետևանքով պատանի Ատոմը նետվել է օտար հորիզոններ։ Որոշ ժամանակ մնալով Կահիրեում, 1897-ին մեկնել է ժնև, ապա՝ Փարիզ, որտեղ եղել է Սորբոնի համալսարանի գրկ․ բաժնի ազատ ունկնդիր։ Եվրոպայում Ս․ սերտ կապեր է հաստատել «Եվրոպայի հայ ուսանողների միության» և հայ ազգ․ կուսակցությունների հետ։ Այս մթնոլոր–