Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ապակիացման ջերմաստիճանը՝ մոտ–130°C։ Արտադրվում են ջերմակայուն՝ երկմե– թիլմեթիլվինիլսիլօքսանային, ցրտադիմացկուն՝ ֆենիլսիլօքսանային և յուղակայուն՝ ֆտորսիլօքսանային Ս․ կ․։ Օգտագործվում են էլեկտրամեկուսիչ նյութերի արդյունաբերության, ինքնաթիռաշինության, բժշկության (խողովակներ, սրտի արհեստական փականներ, պրոթեզներ) մեջ և այլուր։

ՍԻԼԻՑԻՈՒՄՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, մոլեկուլում ածխածնի և սիլիցիումի իրար միացած ատոմներ պարունակող քիմ․ միացությունների դաս։ Ըստ բաղադրության և կառուցվածքի բաժանվում են չորս խմբի, օրգանահալոգենսիլաններ, օրգանասիլաններ, օրգանասիլօքսաններ, հետերոցիկլային Ս․ մ․։ Ս․ մ․ մեծ մասամբ հեղուկ, մի քանիսը (օրինակ, ցիկլասիլօքսանները (R2SiO)3) պինդ նյութեր են։ Քիմիապես կայուն են (մինչե 600°C)։ Թորվում են առանց քայքայվելու։ Լուծվում են ածխաջրածիններում և այլ օրգ․ լուծիչներում։

Մի քանի սիլիցիումօրգանական միությունների հատկությունները
Միությունը ոռման ջերմաստիճանը (C) խտությունը կգ/մ³, 20°C
Երկմեթիլերկքլորսիլյան

70,1 1063,7
Եոէթիլքլորսիլյան

146 896,8
Վինիլեռքլորսիրյան

92,5 1242,6
Մեթիլֆենիլերկքլորսիլյան

205,5 1186,6
Մեթիլեռէթօքսիսիլան

151 938,3

Ս․ մ․, հատկապես օրգանաքլորսիլանները, հիդրոլիզվում են (օդում ծխում են) և ենթարկվում միջմոլեկուլային կոնդենսացման, առաջացնելով սիլիցիումօրգանական․ vt+H20tVtitу 4SiClt>AsiOH ^si–О–Sif։ / –HC1 / -H2o/tN Վերջիններս թթուների առկայությամբ ենթարկվում են պոլիկոնդենսացման, առաջացնելով սիլիցիումօրգանական պո– լիմերներ։ Ըստ մոլեկուլում պարունակվող հիդրոլիտիկ պոկման ունակ խմբերի (քլոր, ալկօքսի, ացիլօքսի, ամինախմբեր) թվի տարբերում են միա–, երկ–, եռ– և քա– ռաֆունկցիոնալ Ս․ մ․, որոնց հիդրո– լիզի հետեանքով առաջանում են համա– պատասխանաբար երկսիլօքսաններ, գծա– յին պոլիմերներ՝ HO(R2SiO)n)H, և ցած– րամոլեկուլային ցիկլիկ երկօրգանասիլօք– սանների՝ (R2SiO)n (սովորաբար ո=4) խառնուրդներ, ցիկլագծային և կարված պոլիմերներ՝ (RSiOi,s)n և (Si02)n։ Շըղ– թայի ծայրերում հիդրօքսիլ խմբեր պա– րունակող ցիկլիկ երկօրգանասիլօքսան– ները, որոնք ստացվում են նաե պոլիմեր– ների ջերմակատալիտիկ դեստրուկցիայի հետեանքով, օգտագործվում են սիէի– ցիում օրգանական կաուչուկների և սիւի– կոնային յուղերի արտադրության համար։ Քառաէթօքսիլսիլանի և նրա մասնակի հիդրոլիզից ստացված նյութերի խառնուր– դը «էթիլսիլիկատ» տեխն․ անվանումով օգտագործվում է ճշգրիտ ձուլման կաղա– պարներ պատրաստելու համար։

ՍԻԼԻՑԻՈՒՄՕՐԳԱՆԱԿԱՆ ՊՈԼԻՄԵՐՆԵՐ, մակրոմոլեկուլի տարրական օղակում սի– լիցիում, ածխածին և այլ ատոմներ պա– րունակող բարձրամոլեկուլային միացու– թյուններ։ Ս․ պ․ դասակարգվում են ըստ հիմնական շղթայի բաղադրության (տես աղյուսակ) և կառուցվածքի՝ գծային, ճյու– ղավորված, օղակագծային, կարված են։ Պոլի օրգանասիլ օ քս ան նե– րը ն օգտագործվում են էլեկտրամեկու– սիչ նյութեր, ջերմակայուն պլաստմաս– սաներ, սիլիցիումօրգանական սոսինձներ, լաքեր (տես նաև Սիչիցիումօրգանական կաուչուկներ, սիչիկոնային յուղեր), պ ո– լիբորօրգանասիլօք սաննե– ր ը՝ սոսինձներ և ինքնասոսնձվող ռե– տին պատրաստելու համար։ Պ ո լ ի ա լ– յումա օրգա ն ա ս ի լ օ քսան ն ե– ր ը ջերմակայուն, թաղանթառաջացնող նյութեր են, կատալիզատորներ։ Պ ո լ ի– օրգանասիլազաններն օգ– տագործվում են շինանյութերը և գործ– վածքը չթրջվող դարձնելու համար և որ– պես պոլիմերների պնդացնողներ։

ՍԻԼԻՑԻՈՒՄՕՐԳԱՆԱԿԱՆ ՍՈՍԻՆՁՆԵՐ, սիլիցիումօրգանական պոլիմերներ պա– րունակող սոսնձող բաղադրություններ։ Օգտագործվում են․ 1․ մետաղները և ջեր– մակայուն ոչ մետաղական նյութերը, 2․ ջերմակայուն ռետինը և մետաղները, 3․ ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ նյութե– րը պողպատին և տիտանի համաձուլ– վածքներին սոսնձելու համար։ Սոսնձված– քը կայուն է –60-ից մինչե 1000°C-nuf։ Ս․ ս․ օգտագործվում են նաև կպչուն ժա– պավեններ պատրաստելու համար։

ՍԻԼԼՈԳԻ&Մ (հուն auXXovia^og – մտա– հանգում), դեդուկտիվ միջնորդավորված մտահանգում, որի մեջ մեկ ընդհանուր տերմին (հասկացություն) ունեցող երկու պարզ, հատկության դատողություններից (նախադրյալներ) բխեցվում է մի այլ դատողություն (եզրակացություն)՝ նա– խադրյալների ընդհանուր տերմինի նկատ– ․ մամբ մյուս տերմինների ծավալային Գծային սիլիցիումօրգանական պոլիմերներ Անվանումը Հիմնական շղթայի կաոուցվածքը Անօրգանական հիմնական շղթայով Պոլիօրգանասիլօքսաններ 1 1 -O-Si-O -Si~ 1 1 Պոլիտարրօրգանասիլօքսաններ* 1 _0-Si–0-3- 1 Պոլիօրգանասիլազաններ 1 1 ~Si–N–Si-N~ 1 1 Պուհօոդանասհւթհաններ 1 1 _Si_S–Si_S~ 1 1 Պոլիօրգանասիլաններ I 1 1 ~Si–Si–Si~> 1 1 1 Պոլիօրգանասիլազօքսաններ 1 I 1 _Si–O–Si–N–Si~ 1 1 1 Օրգանաանօրգ անական հիմնական շղթայով Պոլիօրգանաալկիլենսիլաններ 1 1 ~Si-(CH2)n -Si~ 1 J Պոլիօրգանաֆենի լենսիլաններ 1 1 ~Si-C6H4-Si~ 1 Պոլիօրգանաալկիլենսիլօքսաններ 1 1 ~Si-(CH2)n-Si-0~ 1 1 Պոլիօրգանաֆենիլենսիլօքսաններ 1 1 ~Si–C6H4–Si–0~ 1 1 Պոլիօրգանաֆենիլենալյումասիլօքսաններ 1 1 1 ~Si–C6H4–Si–O-Si-O–Al~ 1 III Օրգանական 1 Պոլիալկենիլսիլաններ հիմնական շղթայով SiR3 О–SiR3 1 1 ~CH2-CH ~CH2-CH~ Եթե Э-ը մետաղ է, պոլիմերները կոչվում են պոլիմետաղօրգանասիլօքսաններ։