(որոշ ըմբռնմամբ՝ բովանդակային) հա– րաբերության հիման վրա։ Նախադրյալ– ներից մեկում եղած այն տերմինը, որը եզրակացության մեջ դաոնում է սուբյեկտ, կոչվում է փոքր տերմին (Տ), իսկ այդ նախադրյալը՝ փոքր նախադրյալ, մյուս նախադրյալում եղած այն տերմինը, որը եզրակացության մեջ դաոնում է ւցրեդի– կատ, կոչվում է մեծ տերմին (P), իսկ այդ նախադրյալը՝ մեծ նախադրյալ, երկու նա– խադրյալներում էլ առկա տերմինը, որը չի անցնում եզրակացության մեջ, կոչվում է միջին տերմին (M)։ Ըստ նախադրյալ– ներում միջին տերմինի գրաված դիրքի (սուբյեկտ է, թե պրեդիկատ) Ս․ ունի չորս տեսակ՝ ֆիգուր։ I ֆիգուրի բանաձեն է՝ M–P, Տ–M, S–P («Մարդը մահկանա– ցու է, Սոկրատեսը մարդ է, հետնաբար, Սոկրատեսը մահականացու է»), II ֆիգու– րինը՝ P–M, S–M, S–P (<Ազնիվ մե– տաղները չեն օքսիդանում, երկաթն օքսի– դանում է, հետնաբար, երկաթն ազնիվ մե– տաղ չէ»), III ֆիգուրինը՝ M–P, M–Տ, Տ–P («Աունկը տերն չունի, սունկը բույս է, հետնաբար, որոշ բույսեր տերն չու– նեն»), IV ֆիգուրինը՝ P–M, M –Տ, S–P (<Զուկը կաթնասուն չէ, որոշ կաթնասուն– ներ ջրային կենդանիներ են, հետնաբար, որոշ ջրային կենդանիներ ձուկ չեն»)։ Ըստ Ա․ կազմող դատողությունների քա– նակի և որակի, ֆիգուրներն ունեն տար– բեր թվով ենթատեսակներ՝ մոդուսներ, ընդամենը՝ 24 (որից 5-ը՝ այսպես կոչված, թուլացված մոդուս), որոնք բավարարում են Ա–ի ընդհանուր և մասնավոր ֆիգուր– ների կանոններին։ Մտածողության պրակ– տիկայում Ա․ հանդես է գալիս նաև կրճատ (լեզվական առումով, էնթիմեմա), բարդ (ւցուիսիււոգիզԱ) և բարդ–կրճատ (էս/ի– խեյրեմա, սորիտ) ձեերով։ Հաճախ Ա․ են կոչվում նաև պայմանական, բաժա– նարար և այլ մտահանգումները, և այդ կապակցությամբ բուն Ա․ կոչվում է կա– տեգորիկ Ա․, որը նպատակահարմար չէ (մասնավորապես խիստ դժվարանում է ընդհանրապես Ա–ի սահմանումը)։ Ա–ի տեսությունը (սիւչոգիստիկան) ստեղծել է Արիստոտելը։ Ա․ վերլուծել են նաև հին և միջնադարյան հայ մտածողները (Դա– վիթ Անհաղթ, Հովհան Որոտնեցի, Աիմեոն Ջուղայեցի, Հովհաննես Մրքուզ են)։ Վ․ Բաղդասարյան
ՍԻԼԼՈԳԻՍՏԻԿԱ (հուն․ euXXoYumx6c; – մտահանգում կատարող), սիչչոգիզմի տե– սությունը։ Ատեղծել է Արիստոտեւը։ Ա․ կառուցելիս Արիստոտելը փաստորեն ել– նում է մի ընդհանուր սկզբունքից (սիլլո– գիզմի աքսիոմ), այն հատկությունը, որ ունի (չունի) դասը, ունի (չունի) նաև այդ դասի ամեն մի տարր (ենթադաս)։ Դրա անմիջական դրսեորումն է սիլլոգիզմի I ֆիգուրը, որն Արիստոտելն անվանում է -«կատարյալ սիլլոգիզմ» և նրա մոդուսնե– րին է հանգեցնում II և III ֆիգուրների մոդուսները։ Սիլլոգիզմի ճիշտ և սխալ մոդուսները տարբերակելու համար նա օգտագործում է անուղղակի ապացուցման ու հերքման եղանակները և շրջումը (դա– տողության ձեափոխումը սուբյեկտի և պրեդիկատի տեղերը փոխելու միջոցով)։ Նա ստեղծել է նաև Ա․ դատողության մո– դալության հաշվառումով։ Արիստոտելը սիլլոգիզմը համարում էր ապացուցման միակ հուսալի միջոցը։ Ա․ հետագայում գարգացրեցին Արիստոտելի հետնորդնե– րը ե, մասնավորապես, միջնադարյան տրամաբանները, առանձնացվեցին սիլ– լոգիզմի IV ֆիգուրը և այլ ձեեր, կատարե– լագործվեց Ա–ի ապացուցական ապարա– տը, ճշգրտվեցին, մասնավորապես, բուն իսկ սիլլոգիզմի սահմանումները (Արիս– տոտելը հակված էր սիլլոգիզմ ասելով հասկանալ ընդհանրապես մտահանգումը)։ Միաժամանակ, Վերածնության դարաշըր– ջանից սկսած, փորձնական գիտության զարգացման կապակցությամբ ավելի պարզ էր դառնում ինդուկցիայի նշանա– կալի դերը գիտական մտածողության մեջ, և ձեռնարկվում էին Ա–ի քննադատության, ինդուկցիայի տեսությունը Ա–ին հակադրե– լու փորձեր։ Մաթեմատիկական տրամա– բանության զարգացումը ցույց տվեց Ա–ի ակնհայտ սահմանափակությունը դեդուկ– տիվ մտահանգումների ընդգրկման նւե– սակետից, նրա ձեական կառուցման ան– կատարությունը։ Պարզվեց, որ սիլլոգիզ– մի բոլոր մոդուսները կարելի է ստանալ ւցրեդիկատների հաշվի միջոցներով՝ սիլ– լոգիզմի տերմինները դիտելով որպես մեկ– տեղանի պրեդիկատներ։ Տրվեցին նաե մաթ․ տրամաբանության լեզվով Ա–ի աք– սիոմատիկ շարադրանքներ (3․ Լուկա– սեիչ, Պ․ Լորենցեն, Վ․ Ա․ Ամիռնով են)։ Գրկ․ Аристотель, Аналитики, пер– вая и вторая, Соч․, т․ 2, М․, 1978; Лукасе- вич Я․, Аристотелевская силлогистика с точки зрения современной формальной ло– гики, пер․ с англ․, М․, 1959; Субботин А․ Л․, Теория силлогистики в современной формальной логике, М․, 1965․ Վ․ Բաղդասարյան
ՍԻԼՈՍ (իսպ․ silos, < silo – նկուղ, ցո– րենի պահեստահոր), հյութալի կեր, որը պատրաստում են անօդ պայմաններում պահածոյացմամբ (տես Սիչոսացում)։ Ըստ հումքի տեսակի տարբերում են եգիպ– տացորենի, կարտոֆիլի, արեածաղկի, վիկ–վարսակային և այլ Ա–ներ։ Ա․ սննդա– րարությամբ մոտավորապես համարժեք է սիլոսացվող զանգվածին, նրանում պահ– պանվում են կարոտինը և վիտամին C, պարունակում է ավելի քիչ ջրալույծ շա– քարներ, բայց առկա են օրգ․ թթուները, կաթնաթթու (մինչե 2%), քացախաթթու (մինչե 0,6%), իսկ Ա–ի մի քանի տեսակ– ներում՝ նաև պրոպինաթթու, վալերիա– նաթթու են, սիլոսացման տեխնոլոգիայի խախտման և ոչ ճիշտ պահպանման դեպ– քում՝ նաև կարագաթթու։ Ա–ի դյուրամար– սելիությունը կախված է բույսերի տեսա– կից, բերքահավաքի պահին դրանց զար– գացման փուլից, սիլոսացման տեխնոլո– գիայից և պահպանման պայմաններից։ 100 կգ արեածաղկի Ա․ պարունակում է մոտ 16 կերային միավոր, 1,4 կգ մարսելի պրոտեին, 350 գ կալցիում, 160 գ ֆոսֆոր և 1500 մգ կարոտին։ Լավագույն Ա–ի գույ– նը պետք է լինի դեղնականաչավուն, դեղ– նավուն, իսկ մուգշագանակագույնը բնո– րոշ է ուժեղ տաքացած Ա–ին։ Հոտը նման է թթու դրած կաղամբի, երբեմն՝ մրգերի, ուժեղ ինքնատաքացման դեպքում՝ թարմ հացի կամ մեղրի, իսկ փչանալիս՝ հոտած ձկան, գոմաղբի հոտին։ Լավագույն Ս–ի Hp=4,2՝ մոտ 70% խոնավության դեպ– քում։ Ա․ բարելավում է մարսողությունը, հնարավոր է դարձնում լավագույն ձեով օգտագործել այլ կերերը (հատկապես կո– պիտ կերերը)։ Ա–ով կերակրում են գյուղա– տնտ․ բոլոր կենդանիներին։ Կաթնատու և բտվող կենդանիների կերաբաժիննե– րում այն կարող է կազմել ընդհանուր կերի 50, իսկ խոզերի համար՝ մինչե 20% ։ Հոր– թերի, խոզերի և թռչունների համար պատ– րաստում են հատուկ Ա․։ Ս․ տալիս են ձմռանը, իսկ չորային շրջաններում նաե ամռանը։ Գրկ․ տես Սիչոսացոնմ հոդվածի գրականու– թյունը։
ՍԻԼՈՍԱՀԱՎԱՔ ԿՈՄԲԱՅՆ, սիլոսացվող բույսերը հնձող, մանրացնող և այդ զանգ– վածը փոխադրամիջոցների վրա բեռնող մեքենա։ Այն կարելի է օգտագործել նաե սենաժի և խոտալյուրի պատրաստման հոսքային գծերում։ Ա․ կ–ի աշխատանքա– յին մասերն են․ կտրող ապարատը, վի– լակը, մատուցող փոխադրիչը, սնուցող ապարատի վերին բիտերը, բեռնաթափող փոխադրիչը, սիլոսախողովակը, դանա– կային թմբուկը, հակակտրիչը, սնուցող ապարատի ներքին մատուցող գլանը, կոմբայնի ընթացքային մասը։ Կոմբայնի պտտվող վիլակը բույսերի ցողունները թեքում է դեպի կտրող ապարատը, որով դրանք կտրվելուց հետո տեղափոխվում են մատուցող փոխադրիչի և ապա՝ սնու– ցող ապարատի վերին ու ներքին գլաննե– րի վրա։ խտացված և սեղմված շերտն անց– նելով գլաններով հասնում է մանրող ապարատին և մանրված վիճակում սի– լոսախողովակով մղվում դեպի բեռնա– թափող փոխադրիչն ու թափվում կոմբայ– նի կողմից ընթացող փոխադրամիջոցների մեջ։ ԱԱՀՄ–nuf թողարկվում են կցորդվող և ինքնագնաց (գերխոնավ հողերում աշ– խատելու համար) Ա․ կ–ներ։ Ա․ կ․ սպա– սարկում է տրակտորիստը կամ ինքնա– գնաց կոմբայնի վարորդը։ Նույնատիպ տեխնոլոգիական սխեմա– յով են աշխատում արտասահմանյան եր– կըրներում օգտագործվող Ա․ կ–ները։ Գրկ․ Շահբազյան Վ․ Ա․, Արտադրա– կան պրոցեսների մեքենայացումը անասնա– պահական ֆերմաներում, Ե․, 1978։ Վ․ Շահբազյան
ՍԻԼՈՍԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ, սիչոսքI, սե– նաժի և այլ պահածոյացվող կերերի պատ– րաստման և պահպանման պահեստա– րաններ։ Ա․ կ․ լինում են հիմնականում խրամատային և աշտարակային տիպի։ ԱԱՀՄ–ում առավել տարածված են խրա– մատային կառույցները, որոնք լինում են վերգետնյա, կիսախորացված և խորաց– ված։ Վերգետնյա խրամատները կառու– ցում են անասնապահական ֆերմաներում կերի արտադրամասերին (եթե կա) մոտ, ստորգետնյա ջրերի համեմատաբար բար– ձըր մակարդակ ունեցող տեղերում, ջրե– րի ցածր մակարդակի դեպքում կառու– ցում են գետնի մեջ խորացված և կիսա– խորացված խրամատներ։ Զեը և չափերը որոշելիս հաշվի են առնում անասունների գլխաքանակը, սիլոսացվող զանգվածը մե– քենաներով խրամատի մեջ լցնելու և սի– լոսը հանելու հնարավորությունները։ խրամատի լայնությունը պետք է լինի բեռնավորող կամ փոխադրող մեքենայի