Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պլատֆորմները։ Ընդհանուր աոմամբ սիլուրի տեկտոնական ռեժիմը համեմա– տաբար կայուն էր։ Գեոսինկլինալային զոնաներին բնորոշ էին դիֆերենցված տեկտոնական շարժումները, որոնց ըն– թացքում համատարած ճկման ֆոնի վրա աոկա էին առանձին ավելի կայուն տե– ղամասեր, ինչպես նաև կղզային բարձրա– ցումների մարզեր։ Ցամաքի լվացման հե– տևանքով կուտակվում են նրբահատիկ տերիգեն նստվածքներ (Ուրալ, Կենտր․ Եվրոպա, Հս․ Աֆրիկա)։ Ստորջրյա հրա– բխային ժայթքումների հետևանքով գեո– սինկլինալային ծովերի հատակը ծածկվում էր լավաներով, հրաբխային բրեկչիանե– րով և տուֆերով։ Ս․ ժ–ի վերջում ավարտ– վում են կալեդոնյան տեկտոնական ւիու– լը, լեռնակազմության և ծալքավորության պրոցեսները Հս–Արմ․ Եվրոպայի, Հս․ Գր ենլանդիայի, Ալյասկայի մի շարք գեո– սինկլինալային համակարգերում (տես Կաչեդոնյան ծ աչքավոր ութ յան)։ Ս․ ժ–ի կլիմայի վերաբերյալ փաստական տվյալները սակավ են։ Հարուստ խեցա– յին ֆաունայի լայն տարածումը և խութե– րի առատությունը սիլուրի ծովերում հնա– րավորություն են ընձեռում ենթադրելու, որ դրանք առաջացել են տաք մեղմ կլի– մայի պայմաններում։ Հնէամագնիսական տվյալներով հասարակածը Հս․ կիսա– գնդում թեքությամբ անցնում էր Հս․ Ամե– րիկայով՝ հվ–արմ–ից հս–արլ․, հատում Ատլանտյան օվկիանոսը, իսկ հս–արմ–ից հվ–արմ․4 Արմ․ Եվրոպան, այնուհետև Կարմիր ծովին զուգահեռ Հնդկական օվ– կիանոսով հասնում Հվ․ և Ավստրալիայից հվ–արմ․։ Այսպիսով, սիլուրի նստվածք– ների հայտնի ելքերի մեծ մասը գտնվում էր արևադարձային գոտու սահմաններում։ Արիդային զոնաների գոյության մասին են խոսում, օրինակ, Հս․ Ամերիկայում և տեղ–տեղ ՍՍՀՄ ասիական մասում, կարմ– րագույն նստվածքները, գիպսերը և աղե– րը։ Ապացույցներ կան Գոնդվանայի սահ– մաններում բևեռային մարզերի առկայու– թյան մասին։ Տիւիաներին նմանվող ապարների ներկայությունը Հս․ Արգեն– տինայի, Բոլիվիայի և Մ ավրիտանիայի ստորին սիլուրի կտրվածքներում վկայում է հնարավոր սառցապատման մասին տվյալ տարածքում։ Օրգանական աշխարհը։ Ս․ ժ–ի սկզբում ձևավորվել էին անողնա– շարավոր օրգանիզմների բոլոր հիմնա– կան դասերը, հանդես էին եկել առաջին պարզագույն ողնաշարավորները։ նլան– դովերյան խոշոր տրանսգրեսիան բարե– նպաստ պայմաններ էր ստեղծել ֆաունա– յի լայն տարաբնակեցման համար։ Կար– բոնատային նստվածքակուտակում ունե– ցող ծանծաղ մերձցամաքային ծովերին և գեոսինկլինալային ավազանների շելֆա– յին զոնասերին բնորոշ էին խեցային և կորալային ֆաունայի հարուստ համա– կեցություններ։ Խեցային ֆաունայից առա– վել տարածված էին ուսոտանիները (բրա– խիպոդները)։ Շելֆային բիոցենոզների կազմում, օրդովիկի համեմատությամբ, ավելի բազմազան էին փորոտանիները և երկվւեղկանի փափկամորթները։ Ֆաունա– յին համակեցությունների մեջ կարևոր դեր էին խաղում հատվածոտանիները (տրիլոբիտները), որոնք աննստակյաց կյանք էին վարում և բնակվում փափուկ հողերում։ Մեծ տարածման և ծաղկման էին հասել գրապտոլիտները։ Ս․ ժ–ում հանդես եկան ողնաշարավորների երկու խմբեր՝ անծնոտները և ձկները։ Սիլուրի վերջում զարգանում են առաջին ցամա– քային բույսերը՝ պսիլոֆիտները։ Բուսա– կանությունը ներկայացված է նաև տար– բեր ջրիմուռներով։ Ս․ ժ–ի նստվածքների համար կարևոր շերտագրական նշանա– կություն ունեն գրապտոլիտները, ուսո– տանիները, կորալները, տրիլոբիտները, օստրակոդները։ XX դ․ երկրորդ կեսից սիլուրի մանրամասն շերտագրության մեջ հաջողությամբ օգտագործվում են կոնոդոնտները։ Սիլուրի նստվածքները ՍՍՀՄ–ում տա– րածված են Մերձբալթիկայում, Պոդոլիա– յում, Ուրալում, Ղազախստանում, Տյան Շանում, Տուվայում, Թայմիրում ևն։Պլաւո– ֆորմային ֆորմացիաների առավել լրիվ և մանրամասն ուսումնասիրված կտրվածք– ները հայտնի են Մերձբալթիկայում։ Բո– լոր ծալքավոր մարզերին բնորոշ են գրապ– տոլիտներ պարունակող սև ածխասիլի– ցիումակավային թերթաքարերը։ ՀՍՍՀ տարածքում Ս․ ժ–ի ապարներ չեն հայտնա– բերված։ Սիլուրի հասակի նստվածքները պարու– նակում են մի շարք կարևոր օգտակար հանածոներ։ Ուրալի և Նորվեգիայի նըստ– վածքահրաբխածին ապարների հետ առնչված են պղնձահրաքարային հանքա– վայրեր։ Հվ․ Ուրալի և Միջին Ասիայի սիլիցիումային հաստվածքներին հարում են մանգանի և ֆոսֆորիտների հանքա– կուտակներ։ ԱՄՆ–ում մշակվում են եր– կաթի հանքավայրեր, որոնք կապված են լլանդովերի կոպտաբեկոր ապարների հետ, ինչպես նաև գիպսի և աղի կուտա– կումներ։ Գբկ․ Стратиграфия СССР (т․ 5)․ Силурий– ская система, М․, 1965; Атлас литологоиа- леографических карт СССР, под ред․ А․ П․ Виноградова, т․ 1, М․, 1968․

ՍԻԼՖՈՆ (անգլ․ Sylphon ֆիրմային ան– վանումից), ալիքավոր կողմնային մա– կերևույթով բարակապատ մետաղե խո– ղովակ կամ խցրկ (նկ․)։ Պատրաստում են Սիլֆոնի կարվածքը արույրից, ֆոսֆորային ու բերիլիումային բրոնզից և չժանգոտվող պողպատից։ Ս․ լայնորեն կիրառվում է պնևմո– և հիդրո– ավտոմատիկայում՝ որպես Ս–ի հատակին ազդող հեղուկի կամ գազի ճնշումների տարբերության նկատմամբ զգայուն տարր, որը զսպանակի պես ձգվում կամ սեղմվում է։ Ս․ օգտագործում են նաև որպես խողովակաշարերի ճկուն միացում– ներ, ջերմաստիճանային երկարացումնե– րի կոմպենսատորներ, միջավայրերի առաձգական բաժանիչներ ևն։ ճնշումնե– րի մեծ տարբերության դեպքում և ագրե– սիվ միջավայրերում աշխատանքի հա– մար Ս–ի պատերը պատրաստում են երկ–, եռա– և քառաշերտ։

ՍԻՒՈՏԵ–ԱԼԻՆ, լեռնային երկիր ՍՍՀՄ–ի հվ–արլ–ում, ՌՄՖՍՀ Խաբարովսկի և Պրի– մորիեի երկրամասում։ Ձգվում է ճապո– նական ծովի երկարությամբ՝ 1200 կմ։ Լայնությունը 200–250 կմ է։ Հիմնակա– նում միջին բարձրության լեռներ են (800–1000 մ)։ Առավելագույն բարձրու– թյունը 2077 մ է (Տորդոկի Ցանի լեռ)։ Բաղ– կացած է մի քանի լեռնաշղթաներից, լեռ– նազանգվածներից և սարավանդներից՝ կտրտված բազմաթիվ խոր գետահովիտ– ներով։ Արլ–ում զառիթափ իջնում է դեպի ծով։ Կազմված է կավային թերթաքարե– րից, ավազաքարերից, գրանիտներից ու բազալտներից։ Կան ածխի, բազմամետաղ– ների, ոսկու և այլ հանքավայրեր։ Կլիման չափավոր մուսսոնային է։ Լանջերը (մինչև 500 մ) հս–ում ծածկված են ասեղնատերև, հվ–ում՝ խառն անտառներով։ Բարձրա– դիր մասերում լեռնատունդրային լանդ– շաֆտ է։ Ս–Ա–ի սահմաններում է Սիխո– տե–Ալինի արգելանոցը։ ՍԻԻ*ՈՏԵ–ԱԼԻՆԻ ԵՐԿՆԱՔԱՐ, երկաթե ամենամեծ երկնաքարը, որն ընկել է Սի– խոաե–Աչինի արմ–ում, 1947-ի փետրվ․ 12-ին։ Տես նաև Երկնաքարեր։

ՍԻԿԱՏԻՎՆԵՐ (< ուշ լատ․ siccativus – չորացնող), յուղաներկերի, ալկիդային, էպօքսիէսթերային ձեթեր պարունակող լաքաներկանյութերի և օլիֆի բաղադրիչ– ներ, որոնք արագացնում են թաղանթառա– ջացումը՝ չորացումը։ Ձեթերի ու թթվածնի մասնակցությամբ ընթացող պոլիմերումն («չորացում») արագացնող կատալիզա– տորներ են, ըստ քիմ․ կազմի կապա– րի, մանգանի, կոբալտի (երբեմն՝ ցիր– կոնիումի և այլ մետաղների), ճարպա– թթուների, բևեկնի, խեժաթթուների, նաֆ– թենաթթվի, էթիլհեքսանաթթվի աղեր են։ Հաճախ օգտագործվում են երկու և ավելի մետաղների կամ թթուների աղերի խառ– նուրդները։ Ս․ լուծվում են ձեթերում և օրգ․ լուծիչներում՝ տաքացնելիս։ Թողարկ– վում են փոշու, մածուկի կամ լուծույթի ձևով։ Ն․ Րերեբյան․

ՍԻԿԵՏՐՈՍ, իսկականը՝ ԱլֆարոՍի– կ և յ ր ո ս (Alfaro Siqueiros) Խոսե Դ ա– վիդ (29․12․1898, Չիուաուա –6․1․1974, Կուերնավակա), մեքսիկացի նկարիչ, մեք– սիկական մոնումենտալ գեղանկարչու– թյան դպրոցի հիմնադիրներից, հասարա– կական գործիչ։ Սովորել է Մեխիկոյի Գե– ղարվեստի ակադեմիայում (1911) և Սան– տա–Անիտա դպրոցում (1913)։ 1911-ից մասնակցել է հեղափոխական շարժումնե– րի։ 1914–18-ին եղել է Վ․ Կառանսայի բանակի սպա։ 1919–22-ին աշխատել է Ֆրանսիայում և Իսպանիայում, 1921-ին Բարսելոնում հրապարակել «Հեղափո– խական արվեստի մանիֆեստը»։ Հիմնա– դրել է (1922) «Տեխնիկայի և արվեստի աշ– խատողների հեղափոխական սինդիկա– տը», եղել նրա գլխ․ քարտուղարը (1923– 1925)։ 1924-ից Մեքսիկայի կոմունիստա– կան կուսակցության ղեկավարներից էր, «էլ Սունդո» թերթի գլխ․ խմբագիրը։ 1920-ական թթ․ եղել է արհմիութենական ակտիվ գործիչ, Սեքսիկայի արհմիութե–