Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դ․ Սիկեյրոս նական միացյալ կոնֆեդերացիայի գլխ․ քարտուղարը (1929-ից)։ 1930-ին ձերբա– կալվել է, 1931-ին աքսորվել Տասկո։ 1932–34-ին և 1935–36-ին աշխատել է ԱՄՆ–ում, Նյու Չորքում հիմնադրել փոր– ձարարական արվեստանոց (1936)։ 1937– 1939-ին Իսպանիայի Հանրապետական բանակի սպա էր։ Լատինական Ամերիկա– յի երկրների մոնումենտալ գեղանկարչու– թյան զարգացմանը մեծապես նպաստել է Ս–ի գործունեությունը Արգենտինայում (1933), Չիլիում (1941–42), Կուբայում (1943)։ 1927-ին, 1955-ին և 1972-ին այցե– լել է Մոսկվա (1972-ին՝ նաև Երևան)։ 1960-ին քաղ․ գործունեության համար բանտարկվել է, 1964-ին ազատվել միջազ– գային հասարակական կարծիքի ազդե– ցությամբ։ ՍՍՀՄ Գեղարվեստի ակադե– միայի պատվավոր անդամ (1967), «ժողո– վուրդների միջև խաղաղության ամրա– պնդման համար» լենինյան մրցանակի դափնեկիր (1966)։ Հեղափոխական, կո– մունիստական գաղափարայնությամբ տո– գորված արվեստի համար մարտնչող Ս․ իր կերպարներին հաղորդել է մեծ արտա– հայտչականություն, հզոր պլաստիկական ուժ՝ կիրառելով մասսաների վրա գեղար– վեստական ստեղծագործության ակտիվ ներգործության նոր սկզբունքներ։ Նա ստեղծել է մոնումենտալ կոմպոզիցիաներ, որոնցում կոնկրետ անձանց պատկեր– ները զուգորդված են սոցիալ–պատմ․ ուժե– րի խորհրդանշական անձնավորումների հետ, օգտագործել դինամիկորեն կրճատ– ված հեռանկարի էֆեկտներ, համարձակ փոխներգործության մեջ դրել երփնագիրն ու քանդակագործական ձևերը, կիրառել գեղարվեստական նոր նյութեր (սինթե– տիկ ներկեր, հարթաքանդակային խեցե խճանկար ևն)։ 1950–60-ական թթ․ Ս–ի աշխատանքներում պատմ․ իրադարձու– թյունների և անձանց մեկնաբանումները ձեռք են բերել որոշակի, հավաստի ար– տահայտչություն, սրվել է կերպարների քաղ․ բովանդակությունը։ Ս–ի հիմնական գործերից են՝ Ազգ․ նախապատրաստա– կան դպրոցի (1922–23), էլեկտրիկների արհմիության ակումբի (1939), Գեղեցիկ արվեստների պալատի (1945 և 1950–51), Պատմության ազգ․ թանգարանի (սկսվել են 1959-ին) որմնանկարները, Համալսա– րանական քաղաքի ռեկտորատի շենքի ճակատի խճանկարը և հարթաքանդակը (1952–54), «Պոլիֆորում» մոնումենտալ– դեկորատիվ կառույցը, որտեղ համադրվել են ճարտարապետությունը, գեղանկար– չությունը և քանդակագործությունը (1971, բոլորը՝ Մեխիկոյում), «Պրոլետարական մայր» (1929–30), Ջ․ Գերշվինի դիմա– նկարը (1936) հաստոցային նկարները (երկուսն էլ՝ ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Ցորք)։ Ստեղծել է նաև բազմաթիվ վիմագրություններ, գծանկար– ներ։ Պատկերազարդումը տես 368-րդ էջից հետո՝ ներդիրում։ Գրկ․ Ж а д о в а Л․, Монументальная жи– вопись Мексики, М․, 1965; Давид Сикейрос, [Л․, 1969]․

ՍԻԿԿԻՄ, նահանգ Հնդկաստանում, Հի– մալայների արլ–ում։ Սահմանակից է Նե– պալին, Բութանին, Չինաստանին։ Տա– րածությունը 7,3 հզ․ կմ2 է, բն․՝ 315 հզ․ (2/З-ը՝ Նեպալից եկածներ, 1981)։ Վարչա– կան կենտրոնը՝ Գանգտոկ։ Պաշտոնա– կան լեզուներն են տիբեթական լեզվի սիկկիմական բարբառը, նեւցաչերենն ու անգլ․, կրոնը՝ բուդդայականությունն ու հինդուիզմը։ Ս․ ագրարային շրջան է։ Մշակում են միջլեռնային հովիտների ու գետերի ողո– ղատների ոչ մեծ հողակտորները։ Աճեց– նում են հացահատիկային կուլտուրաներ, բատատ, սոյա, համեմունքներ։ Համաշ– խարհային շուկայում Ս․ հիլի գլխ․ մատա– կարարողն է։ Զբաղվում են նաև անաս– Դ․ Սիկեյրոս․ որմնանկար Մեխիկոյի դե լա Ռասա հիվան– դանոցի շենքում, հատված (1955) նապահությամբ, փայտանյութի մթեր– մամբ։ Տարածված է տնայնագործությու– նը, կենցաղային առարկաների արտա– դրությունը։ Զարգացած է փայտի փորա– գրությունը, արծաթագործությունը և գոր– գագործությունը։ Կան թանկարժեք քա– րերի մշակման ձեռնարկություններ։ Տրանսպորտի հիմնական միջոցները բեռ– նակիր կենդանիներն են։ Խճուղային ճա– նապարհների երկարությունը 1500 կմ է։ Գանգտոկը ճոպանուղիով միանում է Նաթ– հուլա լեռնանցքի հետ։ Զարգացած է տու– րիզմը։

ՍԻԿՈԿՈՒ, կղզի ճապոնական արշիպե– լագի հվ–ում։ Տարածությունը 17760 կմ2 է, բն․՝ 4,2 մլն (1978)։ Ափագծի երկարու– թյունը մոտ 1800 կմ է։ Հս–արլ․ և հվ–արմ․ ափերը խիստ կտրտված են։ Ռելիեֆը գերազանցապես լեռնային է։ Առավելա– գույն բարձրությունը 1981 մ է (Իսիձուտի լեռ)։ Ս–ում է ճապոնիայի պղնձի ամենա– խոշոր հանքավայրը։ Կլիման մերձարե– վադարձային, մուսսոնային է։ Հաճախա– կի են թայֆունները։ Գետերը ջրառատ են, սահանքավոր։ Լեռնալանջերը ան– տառապատ են։ Զբաղվում են ցիտրուսա– յինների մշակությամբ, ձկնորսությամբ և մարգարտի արդյունագործությամբ։ Խո– շոր քաղաքը Մացույաման է։

ՍԻԿՏԻՎԿԱՐ (մինչև 1930-ը՝ Ուսա–Սի– սոլսկ), Կոմի ԻՍՍՀ մայրաքաղաքը։ Նա– վահանգիստ է Սիսոլա գետի ափին։ 191 հզ․ բն․ (1983)։ Առաջատար են փայ– տասղոցման–փայտամշակման, թաղան– թանյութի–թղթի արդյունաբերության ճյու– ղերը։ Կան թաղանթանյութի–թղթի, ստվա– րաթղթի, փայտասղոցման–փայտամշակ– ման կոմբինատներ, հիդրոլիզի–խմորիչ– ների գործարան, կահույքի ֆաբրիկա, մետաղամշակման արդյունաբերություն (մեխանիկական, նավաշինական–նավա– նորոգման գործարաններ), շինանյութե– րի արտադրություն, թեթև, սննդի, արդ– յունաբերություն։ Ս–ում սն ՍՍՀՄ ԴԱ Կո– միի և Լենինգրադի անաառատեխ․ ակա– դեմիայի մասնաճյուղերը։ Ունի 2 բուհ (այդ թվում՝ համալսարան), տեխնիկում– ներ, ուսումնարաններ, 2 թատրոն, թան– գարաններ։ Հայտնի է 1586-ից, քաղաք՝ 1780-ից։

ՍԻՄԲԻՈԶ (< հուն․ au|i(3icoaiQ – հա– մակեցություն), հ ա մ ա կ և ց ու թ յ ու ն, տարբեր տեսակի անհատների համա– կեցության ձև, երբ երկու օրգանիզմներ (սիմբիոնտներ) անմիջական փոխազդե– ցության մեջ են մտնում արտաքին միջա– վայրի հետ և վերջինիս հետ հարաբերու– թյունների կարգավորումը իրականացնում համատեղ ջանքերով։ Ավելի լայն իմաս– տով Ս․ ընդգրկում է տարբեր տեսակի օրգանիզմների համակեցության բոլոր ձևերււ, ներառյալ նաև մակաբուծականու– թյունը։ Ս․ տերմինն առաջարկել է գերմ․ բուսաբան Ա․ դը Բարին (1879), յշարաքո– սերի համար։ Սովորաբար Ս․ լինում է փոխադարձ, այսինքն երկու սիմբիոնտնե– րի համակեցությունը փոխադարձորեն օգ– տավետ է և ծագել է էվոլյուցիայի պրոցե– սում՝ որպես գոյության պայմաններին հարմարվելու ձև։ Ս․ կարող է իրականաց– վել ինչպես բազմաբջիջ օրգանիզմների, այնպես էլ առանձին բջիջների (ներբջջա–