Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գիա․ աշխատությունները վերաբերում են հայ ժողովրդի պատմության սովետա– կան շրջանին, սփյուռքահայ գաղթավայ– րերին, բուրժ․ գաղափարախոսության դեմ պայքարի հարցերին և գաղափարախոսա– կան խնդիրներին («Սփյուռքահայությունը սոցիալ–քաղաքական պայքարի ուղինե– րում», 1968, «Արդի բուրժուական գաղա– փարախոսության քննադատական ուր– վագծեր», գիրք 1–2, 1977–80, «Գիտա– տեխնիկական հեղափոխությունը և նրա սոցիալական հետևանքները», 1982 ևն)։ Հեղինակակից է մի շարք կոլեկտիվ աշ– խատությունների («Հայաստանի կոմու– նիստական կուսակցության պատմության ուրվագծեր», 1967, «Անդրկովկասի կոմու– նիստական կազմակերպությունների պատմության ուրվագծեր», մաս 2, 1971, ռուս, ևն)։ ՀՍՍՀ X գումարման Գերագույն սովե– տի դեպուտատ է։ ՀԿԿ XXVI համագումա– րում ընտրվել է ՀԿԿ վերստուգիչ հանձնա– ժողովի անդամ, ՀԿԿ XXVII համագումա– րում՝ ՀԿԿ Կենտկոմի անդամ։

ՍԻՄՈՆՅԱՆ Մանվել Մակիչի [ծն․ 1․10․ 1927, գ․ Շիկահող (ՀՍՍՀ Ղափանի շրջա– նում)], հայ սովետական գյուղատնտես։ Գյուղատնտ․ գիտ․ դ–ր (1977), պրոֆեսոր (1981)։ ՍՄԿԿ անդամ 1949-ից։ Ավարտել է Հայկ․ գյուղատնտ․ ինստ–ը (1950)։ Եղել է ՀԱՍՀ գյուղատնտ․ մինիստրության գի– տության վարչության պետ (1965–67), Հողագիտության և ագրոքիմիայի ԳՀԻ հողերի էրոզիայի բաժնի վարիչ (1967– 1974), երկրագործության ԳՀԻ դիրեկ– տորի տեղակալ՝ գիտության գծով (1974– 1978), Կուբայի Հանրապետության ԳԱ հողագիտության ինստ–ի գիտ․ խորհրդա– տու (1978–80 և 1981–82)։ 1983-ից Հայկ․ գյուղատնտ․ ինստ–ի ագրոնոմիական ֆակ–ի դեկան։ Գիտ․ աշխատանքները վե– րաբերում են դաշտային կուլտուրաների բերքատվության բարձրացման արդյունա– վետ ագրոտեխ․ միջոցառումների և լեռնա– յյու ու արևադարձային Երկրագործության պայմաններում դրանց աճեցման, հողերի արդյունավետ օգտագործման, հողապաշտ– պան համակարգերի ուսումնասիրության, երկրագործության ինտենսիվացման հար– ցերին։ Ս․ մշակել է արևադարձային պայ– մաններում մեկ տարում նույն դաշտից երկու բերքի ստացման նոր մեթոդ։ Երկ․ Հացահատիկային կուլտուրաների մշակությունը, Ե․, 1971։ Պայքարը վարելա– հողերի էրոզիայի դեմ, Ե․, 1973։ К изучению восьмипольного травопольного и пятиполь– ного (по Т․ С․ Мальцеву) севооборотов в горностепной зоне Армении, Е․, 1959 (соав– тор Г․ X․ Агаджанян)․ *

ՍԻՄՈՆՅԱՆ Մարիա Նազարի (ծն․ 1․1․ 1919, Նոր Նախիջևան), հայ սովետական դերասանուհի։ ՀՍՍՀ ժող․ արտիստուհի (1967)։ 1926–27-ին՝ Բաքվի հայկ․, 1940-ից՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնների դերասանուհի։ Լավագույն դերերից են՝ Դոլլի (Զարխիի «խնդու– թյան փողոց»), Մարիա Անտոնովնա (Գոգոլի «Ռևիզոր»), Մուսան (Շիրվան– զադեի «Նամուս», Ամալյա (Շիլլերի «Ավա– զակներ»), Կրուչինինա (Ա․ Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Մալոմե (Մուն– դուկյանի «էլի մեկ զոհ»), Հելենա (Շեքս– պիրի «Ամառային գիշերվա երազ»), Բեատ– րիչե (Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան»)։

ՍԻՄՈՆՅԱՆ Մետաքսյա Միհրանի (ծն․ 21․2․1926, Աշխաբադ), հայ սովետական դերասանուհի։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1981)։ ՍՄԿԿ անդամ 1968-ից։ 1948-ին ավարտել է Երևանի թատերական ինստ–ի դերասանական ֆակ–ը։ Նույն թվականից Երևանի Սունդուկյանի անվ․ թատրոնի դերասանուհի։ Ստեղծագործության կենտ– րոնում ունենալով կնոջ արժանապատվու– թյան և մարդկային իրավունքների պաշտ– պանության թեման՝ Ս․ դարձել է Արուս Ոսկանյանի և Ռուզաննա Վարդանյանի ավանդների շարունակողը։ Լինելով դրա– մատիկական–քնարական շնչի դերասա– նուհի, չունենալով դերի կենցաղային և Մ․ Սիմոնյա– ն ը Նաստասյա Ֆիլիպովնայի դե– րում («Ապուշը», ըստ Դոստոևսկու) ազգ․ հատկանիշներին առանձին կարևո– րություն տալու նախասիրություն՝Ա․ հա– սել է խաղացանկային լայն ընդգրկման, հավասար հաջողությամբ հանդես գալով և՝ ազգային, և՝ ռուս․, և՝ արևմտաեվրոպ․ հեղինակների պիեսներում։ Դյուրին անձ– նավորման շնորհքի, մարմնի և խոսքի տիրապետման կուլտուրայի, կանացի և արտիստական հմայքի շէւորհիվ ն ՍԱ uiuiutl- յակ տարիներ եղել է Սունդուկյանի անվ․ թատրոնի առաջատար դերասանուհին։ Մ․ Ս ի մ ո ն յ ա– ն ը Նուարդի դե– րում (Ն․ Զարյա– նի «Արա Գեղե– ցիկ») Բնորոշ դերերից են՝ Նինա (Լերմոնտովի «Դիմակահանդես», 1949), Շուրա (Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշներ», 1952), Կոր– դելիա (Շեքսպիրի «Լիր արքա», 1953), Սուսան, Շուշանիկ (Շիրվանզադեի «Նա– մուս», 1955, «Քաոս», 1959), Նուարդ (Ն․ Զարյանի «Արա Գեղեցիկ», 1965), Միլա (Պ․ Ցավորովի «Վիտոշի փեշերին», 1966), Նաստասյա Ֆիլիպովնա («Ապուշը», Մ․ Մ․ Սիմոնյան Ն․ Պ․ Սիմոնյան ըստ Դոստոևսկու, 1967), Կատրին Լեֆե– վը (Աարդուի և է․ Մորոյի «Մադամ Սան– ժեն», 1972), Մարթա (Օլբիի «Ով է վա– խենում Վիրջինիա Վուլֆից», 1983)։ Նկա– րահանվել է «Անահիտ» (1945), «Արարատ– յան դաշտի աղջիկը» (1948), «Ջրերը բարձ– րանում են» (1962), «Մխիթար, սպարա– պետ» (1978) և այլ ֆիլմերում։ Ա․ հանդես է գալիս նաև ասմունքով։ Ունի հարուստ երկացանկ, ուր տեղ են գտել արեելահայ և արևմտահայ նշանավոր գրողների ստեղ– ծագործություններ։ ՍՍՀՄ պետ․ մրցա– նակ (1950)։ Պարգևատրվել է Աշխատան– քային կարմիր դրոշի շքանշանով։ Գրկ․ Հայ սովետական թատրոնի պատմու– թյուն, Ե․, 1967։ Զ ա ր և յ ա ն Գ․, Մետաքսյա Սիմոնյան, Ե․, 1971։ Տախվերդյան Լ․, Դերեր և դերասաններ, Ե․, 1977։ Լ․ Հախվերդյան

ՍԻՄՈՆՅԱՆ Նիկիտա (Մկրտիչ) Պողոսի (Պավլովիչ) (ծն․ 12․10․1926, ք․ Աուխում), սովետական մարզիկ (ֆուտբոլիստ)։ ՍՍՀՄ սպորտի վաստ․ վարպետ (1954), ՍՍՀՄ վաստ․ մարզիչ (1969)։ ՍՄԿԿ ան– դամ 1955-ից։ Ավարտել է (1963) Մոսկվա– յի Լենինի շքանշանակիր ֆիզիկ, կուլ– տուրայի կենտր․ ինստ–ը։ Խաղացել է Մոսկվայի «Կռիլյա սովետով» (1946–48) և «Սպարտակ» (1949–59) թիմերում։ ՍՍՀՄ չեմպիոն 1952, 1954, 1956, 1958 թթ․, գավաթակիր՝ 1950, 1958 թթ․, ՍՍՀՄ Ժո– ղովուրդների 1-ին սպարտակիադայի (1956), Մելբուռնի օլիմպիական խաղերի (1956) չեմպիոն։ ՍՍՀՄ առաջնություննե– րում մասնակցել է 265 խաղի, խփել 144, գավաթի խաղարկություններում՝ 23 գըն– դակ։ Մեկ մրցաշրջանում խփած գնդակ– ների քանակով ՍՍՀՄ ռեկորդակիրն է (34 գնդակ, 1950)։ ՍՍՀՄ հավաքականի կազմում խաղացել է 23 անգամ, խփել 12 գնդակ։ Եղել է ՍՍՀՄ հավաքականի (1966, 1976–79), Մոսկվայի «Սպարտակ» (1960– 1965, 1967), Երևանի «Արարատ» (1973– 1974), Օդեսայի «Չեռնոմորեց» (1980–81) թիմերի ավագ մարզիչը։ 1981 –t1983-ին ՍՍՀՄ սպորտկոմիտեի ֆուտբոլի վարչու– թյան պետի տեղակալ։ 1983-ից «Արա– րատ»-ի ավագ մարզիչն է։ Պարգևատըր– վել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։

ՍԻՄՈՆՅԱՆ Շավարշ Ստեփանի [25․1 (7․2)․1912, ք․ Ղազախ (այժմ՝ Ադրբ․ ՍՍՀ–ում)– 12․6․1974, Երևան], կուսակ– ցական և պետ․ աշխատող, մանկավարժ– հոգեբան։ ՍՍՀՄ ՄԳԱ թղթակից անդամ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Ավարտել է Երևանի խ․ Աբովյանի անվ․ մանկավար– ժական ինստ–ը։ Մասնակցել է Խասան