Շ․ Ս․ Սիմոնյան Ե․ Ռ․ Սիմոնով լճի մոա մարտական գործողություններին (1938) ե Հայրենական մեծ պատերազմին (1941–45)։ Եղել է «Սովետական դպրոց» թերթի խմբագիր, ՀԿԿ Լենինյան շրջկոմի քարտուղար (1948–51), ՀԿԿ Կենտկոմի դպրոցական բաժնի վարիչ (1951–55), ՀՍՍՀ լուսավորության մինիստր (1955– 1972), Սանկավարժական ԳՀԻ դիրեկտոր (1972–74)։ Սանկավարժություն և հոգե– բանություն է դասավանդել Երեանի Ի»․ Սբովյանի անվ․ մանկավարժական ինստ–ում և այլ բուհերում։ ՀՍՍՀ IV– VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՀԿԿ վերստուգիչ հանձնա– ժողովի (1952–55 և 1968), ՀԿԿ Կենտկոմի (1955–64) անդամ։ Հեղինակ է «Կոմու– նիզմի կառուցումն ու մասսաների կոմու– նիստական դաստիարակությունը» (1950), «Դպրոցը և լուսավորությունը ժողովըր– դական Չինաստանում» (1957), «Սովե– տական Հայաստանի ժողովրդական կըր– թության նվաճումները 40 տարում» (1961), «Միքայել Նալբանդյանի հոգեբանական հայացքները» (1969), «Դպրոցը նոր խըն– դիրների առաջ» (1969), «Մանկավարժա– կան տակտ» (1975), «Հոգեբանություն, մի քանի հարցեր» (1980) աշխատությունների։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով։
ՍԻՄՈՆՈՍԵԿԻ, Կ ա մ մ ռ ն, նեղուց Հոնսյու և Կյուսյու կղզիների միջև (ճա– պոնիա)։ Միացնում է Ներքին ճապոնա– կան ծովը ճապոնական ծովի հետ։ Եր– կարությունը 28 կմ է, նվազագույն լայնու– թյունը՝ 1,8 կմ, խորությունը նավարկու– ղում՝ մոտ 10 մ՝․ Նավահանգիստներն են՝ Սիմոնոսեկին, Մոձին, Վակամացուն և Կոկուրան։
ՍԻՄՈՆՈՍԵԿԻ, քաղաք ճապոնիայում, Հոնսյու կղզու հվ–արմ–ում, Ցամագուտի պրեֆեկտուրայում։ 264 հզ․ բն․ (1977)։ Տրանսպորտային հանգույց է Հոնսյու և Կյուսյու կղզիների միջև։ Կան տրանս– պորտային մեքենաշինություն, նավաշի– նություն, նավանորոգում, քիմ․, ցեմենտի արդյունաբերություն, ցինկաձուլման և նավթաթորման ձեռնարկություններ։ Զըկ– նորսության և ձկան պահածոների ար– դյունաբերության կենտրոն է։
ՍԻՄՈՆ ՈՍԵԿԻԻ ՊԱՅՄԱՆԱԴԻՐ 1895, կնքվել է ճապոնիայի և Չինաստանի միջև ապրիլի 17-ին, Սիմոնոսեկի քաղաքում՝ 1894–95-ի ճապոնա–չին․ պատերազմում (տես ճապոնա–չինական ւցաւոերազմ J 894–1895) Չինաստանի պարտությու– նից հետո։ Ըստ պայմանագրի Չինա^ տանը հրաժարվում էր Կորեայի նկատ– մամբ իր գերիշխանությունից (ինչը հեշ– տացնում էր ճապոնիայի կողմից Կո– րեայի զավթումը), ճապոնիային էր հանձ– նում Տայվան կղզին, Պենխուլեդաո կղզի– ները և Լյաոդունյան թերակղզին, վճա– րում էր 200 մլն լյան ռազմատուգանք, մի շարք նավահանգիստներ բացում առևտրի համար, ճապոնացիներին տալիս էր Չի– նաստանում արդ․ ձեռնարկություններ կա– ռուցելու և այնտեղ արդ․ սարքավորում– ներ ներմուծելու իրավունք։ 1895-ի ապ– րիլի 23-ին Ռուսաստանը, Գերմանիան և Ֆրանսիան ճապոն, կառավարությունից պահանջեցին հրաժարվել Լյաոդունյան թերակղզու անեքսիայից։ ճապոնիան ստիպված էր զիջել՝ փոխարենը Չինաս– տանից ստանալով 30 մլն լյան լրացու– ցիչ ռազմատուգանք։
ՍԻՄՈՆՈՎ Եվգենի Ռուբենի (ծն․ 21․6․ 1925, Մոսկվա), սովետական ռեժիսոր։ Ազգությամբ՝ հայ։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1975)։ Ռ․ Ն․ Սիմոնովի որդին։ 1947-ին Տեսարան է․ Դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մար– տուրանո» պիեսի ներկայացումից (1971, Երե– վանի դրամատիկական թատրոն), ռեժ․ Ե․ Ս ի– մ ո ն ո վ ավարտել է Շչուկինի անվ․ թատեր․ ուսում– նարանը։ Նույն թվականից եղել է Վախ– թանգովի անվ․ թատրոնի ռեժիսորի ասիս– տենտ (1948–54-ին՝ նաև Մոսկվայի «Կաուչուկ» ակումբի բանվ․ թատրոնի գե– ղարվեստական ղեկավար), 1958-ից՝ ռե– ժիսոր, 1968-ից՝ գլխ․ ռեժիսոր (1962– 1968-ին՝ Փոքր թատրոնի գլխ․ ռեժիսոր)։ Առաջին բեմադրություններից մի քանիսը՝ Շեքսպիրի «Երկու վերոնացիք» (1952), Դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (1956), Արբուզովի «Իրկուտսկյան պատ– մություն» (1959, բոլորը՝ Վախթանգովի անվ․ թատրոն), Պուշկինի «Փոքր ողբեր– գություններ» (1959, Փոքր թատրոն), ար– տահայտել են Ս–ի հոգեբանական զննում– ների, թատեր․ պայմանականությունը կյանքի հավաստիությանը զուգորդելու, իրավիճակներին ռոմանտիկական երանգ հաղորդելու նախասիրությունները։ Նա հետևողականորեն ընթացել է վախթան– գովյան գեղագիտական սկզբունքները յուրացնելու և ստեղծագործաբար շա– րունակելու ուղիով։ Հեղափոխական–հե– րոսական ոգով, քաղաքացիական կրքո– տությամբ ու ժամանակի զգացողությամբ աչքի են ընկել Պոգոդինի «Հրացանավոր մարդը» (1970), Ա․ Վեյցլերի և Ա․ Միշա– րինի «Օրն ի բուն» (1974), Կոռնեյչուկի «Ռազմաճակատ» (1975), Աբդուլինի «13-րդ նախագահը» (1978) և այլ պիեսների բե– մադրություններ։ Նոր, ինքնատիպ արտա– հայտչաձևերի որոնումը, վառ թատե– րայնությունը, տոնական տրամադրու– թյունն ու գույների բազմազանությունը հատուկ են Շեքսպիրի «Անտոնիոս և Կլեոպատրա» (1972), «Հինավուրց ռուսա– կան վոդևիլներ» (1980), Մայակովսկու «Միստերիա բուֆֆ» (1981, բոլորը՝ Վախ– թանգովի անվ․ թատրոն) և այլ պիեսների բեմադրություններին։ 1971-ին Երևանի դրամատիկական թատրոնում Ս․ բեմա– դրել է է․ Դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մար– տուրանո» պիեսը։ Հեղինակ է «Ալեքսեյ Բերեժնոյ» (>1962, Վախթանգովի անվ․ թատրոն), «Զոն Ռիդ» (1967, Փոքր թատ– րոն) պիեսների։ 1947-ից դասավանդում է Շչուկինի անվ․ թատերական ուսումնա– րանում։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1981)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Վ․ Գրիգոբյան
ՍԻՄՈՆՈՎ Կոնստանտին (Կիրիլ) Միխայ– լովիչ [15(28)․11․1915, Պետրոգրադ –28․8․ 1979, Մոսկվա], ռուս սովետական գրող, հասարակական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974)։ ՍՄԿԿ ան– դամ 1942-ից։ Ավարտել է Մ․ Գորկու անվ․ գրականության ինստ–ը (1938)։ Վերահաս պատերազմի զգացողությամբ են գրված «Հաղթողը» (1937), «Սառցաջարդ» (1938), «Սուվորով» (1939) պոեմները։ Նախա– պատերազմյան շրջանում է ձևավորվել Ս–ի ստեղծագործության հիմնական՝ արիու– թյան ու հերոսության թեման («Մի սիրո պատմություն», 1940, «Մեր քաղաքի երի– տասարդը», 1941, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1942, համանուն կինոնկար, 1942)։ Հայ– րենական մեծ պատերազմի տարիներին եղել է «Կրասնայա Զվեզդա» («Красняя звезда») թերթի ռազմաճակատային թըղ– թակիցը։ Առաջիններից մեկն է, որ դիմել է պատերազմում ռուս մարդու թեմային («Ռուս մարդիկ», 1942, ՍՍՀՄ պետ․ մըր– ցանակ, 1943, պիես․ «Օրեր և գիշերներ», 1943–44, ՍՍՀՍ պետ․ մրցանակ, 1946, համանուն կինոնկար, 1945, հայ․ հրտ․ 1949)։ Պատերազմի տարիներին ժողովըր– դականություն են վայելել Ս–ի քնարա– կան բանաստեղծությունները («Քեզ հետ և առանց քեզ», 1942, հայ․ հրտ․ 1943, «Պա– տերազմ», 1944 և այլ ժողովածուներ)։ «Սառը պատերազմի» շրջանում Ս․ գրել է գաղափարապես հրատապ գործեր («Ռու– սական հարց», 1946, ՍՍՀՄ պետ․ մրցա– նակ, 1947, «Ուրիշի ստվերը», 1949, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1950, պիեսներ․ «Բարե– կամներ և թշնամիներ», 1948, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1949, հայ․ հրտ․ 1950, բանաս– տեղծությունների գիրք)։ 1950-ական թթ․ կեսերից Ս․ ստեղծել է «Ողջերն ու մեռած– ները» (լենինյան մրցանակ, 1974) եռեր– գությունը՝ «Ողջերն ու մեռածները» (1954–59), համանուն կինոնկար, 1964, հայ․ հրտ․ 1971), «Զինվոր չեն ծնվում» (1963–1964, կինոնկար՝ «Հատուցում», 1969, հայ․ հրտ․ 1975) և «Վերջին ամառը» (1970–71, հայ․ հրտ․ 1979) վեպերը՝ Հայ– րենական մեծ պատերազմում սովետական ժողովրդի հաղթանակի ուղու մասին գե– ղարվեստական հետազոտությունը։ Եռեր– գությանը նյութով հարում են «Հարավա–