Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պաամվածքներ»-ը (1956–61), «Լոպատինի գրառումներից» (1965), «Քսան օր առանց պատերազմի» (1972) վիպակները։ Հրատարակվել են նաև Ս–ի «Հայրենիքի ծուխը» (1947) վիպակը, «Չորրորդը» (1961) և շատ այլ պիեսներ, գեղարվեստական ու վավերագրական սցենարներ, պոեմներ և այլ գործեր։ Նրա շատ ստեղծագործություններ թարգմանվել են ՍՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ Բազմակողմանի է Ս–ի հասարակական գործունեությունը, եղել է «Լիտերատուրնայա գազետա» («Литературная газета», 1938, 1950-54) թերթի, «Նովի միր» («Новый мир», 1946–50, 1954–58) ամսագրի խմբագիրը, ՍՍՀՄ գրողների միության վարչության գլխ․ քարտուղարի տեղակալը (1946–54)։ ՍՄԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու (1952–56), ՍՄԿԿ ԿՎՀ անդամ (1956-61-ին և 1976–79-ին)։ ՍՍՀՄ II–III գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ խաղաղության պաշտպանության սովետական կոմիտեի նախագահության անդամ (1949-ից)։ ՍՍՀՄ գրողների միության վարչության քարտուղար (1954–59-ին և 1967-ից)։ Պարգևատրվել է Լենինի 3 և 5 այլ շքանշաններով։


ՍԻՄՈՆՈՎ, Սիմոնյան, Միքայել Զաքարի (ծն․ 27․9․1906, Թելավ, Վրաց․ ՍՍՀ), բետոնի և երկաթբետոնի բնագավառի հայ սովետական գիտնական։ ՀՍՍՀ ԳԱ թղթ․ անդամ (1956)։ ՀՍՍՀ գիտության և տեխնիկայի վաստ․ գործիչ (1966)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստ–ը (1931)։ 1945-ից աշխատում է շինարարության և ճարտարապետության Հայկ․ ԳՀԻ–ում (1943–74-ին՝ շինանյութերի և կառուցվածքների ինստ․)․ 1945–48-ին և 1951–54-ին՝ դիրեկտոր, 1954-ից՝ բետոնների և շինվածքների լաբորատորիայի վարիչ։ Աշխատությունները վերաբերում են սովորական և թեթև, ծակոտկեն լցանյութերով բետոնե և երկաթբետոնե շինվածքների հաշվարկներին։ «Բետոնե և երկաթբետոնե շինվածքների պատրաստման նոր տեսակները և պատրաստման մեթոդները» (ռուս․) աշխատությունը թարգմանվել է գերմաներեն և չեխերեն, հրատարակվել Բեռլինում և Պրագայում։ Վակուումով սնամեջ խոշոր պանելներ մշակելու և դրանք Մոսկվայի Մ․ Վ․ Լոմոնոսովի անվ․ համալսարանի ֆակուլտետային մասնաշենքերի ծածկերում ներդնելու աշխատանքների համար արժանացել է ՍՍՀՄ պետ․ մրցանակի (1951)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի, «Պատվո նշան» շքանշաններով և ՀՍՍՀ ԳԱ Մեծարման գիր պատվոգրով։


ՍԻՄՈՆՈՎ Նիկոլայ Կոնստանտինովիչ [21․11(4․12)․1901, Սամարա (այժմ՝ Կույբիշև)–20․4․1973, Լենինգրադ), ռուս սովետական դերասան։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1950)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971)։ Սովորել է Պետրոգրադի Գեղարվեստի ակադեմիայում (1919–22)։ 1924-ից եղել է Լենինգրադի Պուշկինի անվ․ դրամայի թատրոնի դերասան (1932–1933-ին՝ Կույբիշևի թատրոնում)։ Ստեղծել է սովետական առաջավոր մարդկանց վառ կերպարներ՝ Վերշինին (Իվանովի «Զրահագնացք 14–69»), Բերեստ (Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ»), գեներալ Մուրավյով (Չիրսկովի «Հաղթողները») ևն։ Ս–ի ստեղծագործության մեջ կարևոր տեղ են գրավել դասական խաղացանկի դերերը․ Պրոտասով (Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ»), Սատին (Գորկու «Հատակում»), Մատիաս Կլաուզեն (Հաուպտմանի «Մայրամուտից առաջ»)։Կինոյում նկարահանվել է 1924-ից։ Լավագույն դերը Պետրոս I-ն է («Պետրոս I», 1937–39)։ Այլ դերերից են՝ ժիխարյով («Չապաև», 1934), Չույկով («Ստալինգրադյան ճակատամարտ», 1949), Մոնտանելլի («Բոռ», 1955)։ Ս–ի արվեստն աչքի է ընկել հերոսական ռոմանտիկական բարձր ոգեշնչվածությամբ։ ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1941, 1947, 1950)։ Կ․ Ստանիսլավսկու անվ․ ՌՍՖՍՀ պետ․ մրցանակ (1973)։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։


ՍԻՄՈՆՈՎ Ռուբեն Նիկոլայի [20․3(1․4)․ 1899, Մոսկվա –5․12․1968, Մոսկվա], սովետական դերասան և ռեժիսոր։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1946)։ Ազգությամբ՝ հայ։ Հայրը ծագումով թելավցի էր, մայրը՝ Վլադիկավկազից։ Նախնական կրթությունն ստացել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, ապա փոխադրվել Ս․ Ռոստովցևի մասնավոր գիմնազիան, որն ավարտել է 1917-ին։ 1918-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի իրավաբ․ ֆակ–ը, 1919-ին՝ փոխադրվել Ֆ․ Շալյապինի դրամատիկ, ստուդիան։ 1920-ից իր ստեղծագործական կյանքը ընդմիշտ կապել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի Ե․ Վախթանգովի ղեկավարած 3-րդ ստուդիայի, ապա և դրա հիման վրա ստեղծված Վախթանգովի անվ․ թատրոնի հետ։ Սկզբում եղել է դերասան, 1924-ից՝ ռեժիսոր, 1939-ից՝ գլխ․ ռեժիսոր։ Այս թատրոնում են ստեղծվել Ս–ի լավագույն դերերն ու բեմադրությունները։ Նրա ստեղծագործական կյանքում վճռական նշանակություն են ունեցել Տրուֆալդինոյի և Պանտալոնեի դերակատարումները (Գոցիի «Արքայադուստր Տուրանդոտ», 1922, 1924)։ Ս–ի բանաստեղծական, երգիծական, վառ ու ինքնատիպ արվեստը մշակվել է Ե․ Վախթանգովի անմիջական ղեկավարությամբ։ Հետագայում Ս․ յուրովի զարգացրել է իր ուսուցչի բեմարվեստի սկզբունքները։ Ստեղծել է խորապես իմաստավորված, տոնական, ժող․ թատերախաղերի իմպրովիզացիոն ավանդույթներով համեմված դերեր՝ Փոխարքա (Մերիմեի «Սուրբ նշխարքների կառքը»), Սինիչկին (Լենսկու «Լև Գուրիչ Սինիչկին», երկուսն էլ՝ 1924), Ամեդիոտով (Բուլգակովի «Զոյկայի բնակարանը», 1926) ևն։ Ս․, նշանակալիորեն խորացնելով դերերի հոգեբանական մշակումը, երաժշտականությունը, պահպանել է բեմ․ նկարագծերի սրությունը, արտաքին ձևի հղկվածությունը։ Նրա տաղանդի կատակերգա կան կողմը դրսևորվել է Բենեդիկւոի (Շեքսպիրի «Ռչնչից մեծ աղմուկ», 1936), Խլեստակովի (Գոգոլի «Ռևիզոր», 1939), Գոմենիկոյի (Դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո», 1965) դերակատարումներում։ Կոստյա–կապիտանի (Պոգոդինի «Արիստոկրատներ», 1935) կերպարը ողբերգական կոլորիտ է ձեռք բերել Ս–ի անձնավորմամբ, իսկ Դոն Կիխոտի (Բուլգակովի «Դոն Կիխոտ», 1941), Սիրանոյի