Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տանում Ս–ի միտումներով են երանգա վորված Վ․ է․ Բորիսով–Մուսատովի երփ– նագրերը և <Միր իսկուսավա>– շատ նկա րիչների ստեղծագործությունը՝ ամբող ջականության մեջ հայեցողական ու պարզ (չնայած գրոտեսկի գծերին) բնույթով, անցյալի զուտ գեղագիտական ըմբըռն– մամբ, ժամանակակից կյանքից դեպի ետադարձ երազանքներ հեռացումով (բա ցառություն էին Մ․ Վ․ Դոբուժինսկին իր ուրբանիստական տեսիլներով և Ն․ Կ․ Ռյորիխը՝ կրոնական–միստիկական սիմ վոլիկայի ձգտմամբ), «Գոչուբայա ռոզա> խմբավորման մասնակիցների անորոշ– միստիկական, մակերեսային Ս․։ Գրա կան Ս–ին մոտիկությամբ է աչքի ընկնում Մ․ Ա․ Վռուբելի ստեղծագործությունը։ Երկրի ճակատագրում կատարված պատմ․ բեկումը սիմվոլիկ մեկնաբանում է գտել Կ․ Ս․ Պետրով–Վոդկինի գեղանկարչության մեջ։ Ս․ թատրոն ու մ։ XIX դ․ վերջին – XX դ․ սկզբին ծագած Ս–ի թատրոնը պայ մանավորված էր նախ ի հայտ եկած դրա մատուրգիական յուրահատուկ նյութով (Մետեռլինկի, Վերհառնի, Հոֆմանստա– լի, ուշ՝ Իբսենի և այլոց գործերը), որը պահանջում էր իրեն լիովին համապա տասխանող մարմնավորում, երկրորդ՝ ռեալիստական թատրոնի ավանդույթնե րից հրաժարված սիմվոլիստ–ռեժիսորնե– րի գործունեությամբ։ Արեմտաեվրոպ․ թատրոնում Ս․ դրսևորվել է Պ․ Ֆորի, 0․ Մ․ Լյունե–Պոյի և ժ․ Ռուշեի գլխավո րած փարիզյան ստուդիական թատրոն ներում, ռեժ․ Ա․ Ապպիայի (Շվեյցարիա), Գ․ Քրեյզի (Մեծ Բրիտանիա), Գ․ Ֆուքսի և մասամբ Մ․ Ռայնհարդի (Գերմանիա) ստեղծագործության մեջ։ Ռուսաստանում սիմվոլիստական թատրոնի զարգացումը եղել է չափազանց հակասական։ Ս–ի գաղափարների մարմնավորումը բեմում կրել է կամ էկլեկտիկական, կամ բացա հայտ դեկադենտական բնույթ, կամ փո խարկվել զուտ հանդիսանքային էֆեկտ ների որոնումներով, բեմադրությունների վերացական, պայմանական դեկորատի վությամբ։ Այդպիսին է եղել Վ․ է․ Մեյեր– խոլդի այդ շրջանի ստեղծագործությունը (Ս–ին հարող նկարիչներ Ն․ Ն․ Սապունո– վի, Ս․ Ցոլ․ Սուդեյկինի և այլոց համագոր ծակցությամբ)։ Բացառություն է եղել Բլո կի «Բալագանչիկ»-ի Մեյերխոլդի բեմա դրությունը (1906, Պետերբուրգի Վ․ Ֆ․ Կոմիսարժևսկայայի թատրոն, ձևավորու մը՝ Սապունովի, երաժշտությունը՝ Մ․ Ա․ Կուզմինի), ուր օրգանապես միահյուս վել էին դրամատուրգի, նկարչի և կոմպո զիտորի ձգտումները։ Մոսկվայի Գեղար վեստական թատրոնում սիմվոլիստական դրամաներ բեմադրելու մի շարք փորձե րի շարքում հաջողվել է Կ․ Ս․ Ստանի– սլավսկու աշխատանքը Մետեռլինկի «Կա պույտ թռչունի» վրա (1908)։ Ս–ի որոշ տարրեր ներթափանցել են հայ թատրոն՝ Լ․ Շանթի, Լ․ Պշիբիշևսկու, Մ․ Մետեռլին– կի պիեսների բեմադրությունների միջո ցով։ Մոտ 1910-ին ռուս․ Ս–ի ընդհանուր ճգնաժամի ֆոնին տեղի է ունեցել նաև սիմվոլիստական թատրոնի կարողու թյունների նկատմամբ հիասթավւություն։ Ս–ի դրամատուրգիան շարունակել է զար գանալ միայն գրականության շրջանակ ներում․ ռեժիսորները (Մեյերխոլդ, Ն․ Ն․ Եվրեինովև ուրիշներ), իսկ նրանց հետևե լով նաև նկարիչները, դիմել են օպերայի, բալետի, մնջախաղի բեմադրության, տար բեր դարաշրջանների թատեր․ ներկայա ցումների վերականգնման՝ դասական խաղացանկի ավանդական թատերաձևե– րը զուգորդելով «պայմանական գործողու թյան» ընդհանուր սկզբունքների հետ։ Ս–ի ազդեցությունը կրել են XX դ․ բազմա զան գեղարվեստական հոսանքները (էքս պրեսիոնիզմը, սյուրռեաչիզմը, մասամբ՝ ֆոէաուրիզմը ևն)։ Նրա գեղագիտական ուսմունքը պատմության սեփականու թյունն է․ սակայն խոշոր սիմվոլիստ բա նաստեղծների գեղարվեստական պրակ տիկան XX դ․ արվեստ է մտել որպես կեն դանի ժառանգություն։ Գրկ․ Պլեխանով Գ․ Վ․, Գեղարվեստը և հասարակական կյանքը։ Գեղարվեստ ե գրականություն գրքում, Ե․, 1949։ История французской литературы, т․ 3, М․, 1959; Обломиевский Д․ Д․, Французский символизм, М․, 1973; История русской поэ зии, т․ 2, Л․, 1969; Русская литература конца XIX–начала XX вв․, т․ 1-3, М․, 1968-72; Литературно-эстетические концепции в Рос сии конца XIX–начала XX вв․, М․, 1975; Лосев А․ Ф․, Проблема символа и реали стическое искусство, М․, 1976; Ревалд Д ж․, Постимпрессионизм․ От Ван Гога до Гогена [пер․ с англ․, т․ 1, Л․–М․, 1962]; Всеобщая история искусств, т․ 5–6, кн․ 1–2, М․, 1964–66; Родина Т․ М․, А․ Блок и русский театр начала XX века, М․, 1972․


ՍԻՄՈՒԼՅԱՑԻԱ, սիմուլացիա (լատ․ <simulatio – կեղծում), կեղծակեր– պ ու մ, որևէ հիվանդության կամ դրա առանձին ախտանիշների կեղծ ցուցադրու մը այդ հիվանդությամբ չտառապող մար դու կողմից։ Տարբերում են դիտավորյալ և ախտաբանական Ս․։ Դիտավորյալ Ս․ հետապնդում է շահադիտական (օրինակ, անաշխատունակության նպաստ ստանա լու, զինվ․ ծառայությունից խուսափելու) նպատակ։ Ախտաբանական Ս․ մարդու հիվանդագին վիճակի հետևանք է (օրի նակ, հիստերիայով տառապող հիվանդի ժամանակավոր ֆունկցիոնալ խանգարում ները)։ Ս–ից տարբերվում են՝ անդամա խեղումը (անձամբ կամ ուրիշի օգնությամբ իր մարմնի տարբեր մասերին, առավել հա ճախ վերջույթների ծայրամասերին վնաս վածքներ հասցնելը), արհեստական ճանա պարհով առաջացրած հիվանդություննե րը (խոցեր, թարախակույտեր, այտուցներ ևն), զոհի մոտ կամ հանցանքի վայրում ինքնասպանության, դժբախտ պատահա րի կեղծ տեսարանները, որով սպանու թյունը ցանկանում են ներկայացնել ինք նասպանություն կամ հանցավոր արարքը՝ դժբախտ պատահար (քրեագիտական Ս․), ագրավացիան և դիսսիմուլյացիան (առ կա հիվանդության սքողումը աշխատան քի անցնելու, ուս․ հաստատություն ըն դունվելու ևն նպատակով)։ Դիսսիմուլ– յացիան հանցավոր արարք չէ, սակայն կարող է առաջացնել իրավական այլ հե տևանքներ։ ՍՍՀՄ–ում Ա․ քրեորեն պատ ժելի արարք է համարվում, եթե կատարվել է իսկական զինվ․ ծառայության հերթա կան զորակոչից (ՀԱՍՏ քրեական օրենս գիրք, հոդված 75) և զինվ․ ծառայությու նից (հոդված 257) խուսափելու նպատա կով։ ԼԼ․ Թորոսրսն


ՍԻՄՖԵՐՈՊՈԼ, քաղաք, Ուկր․ ՍՍՀ Ղրիմի մարզի վարչական կենտրոնը։ Գտնվում է Սալգիր գետի ավփն։ Ավտոճանապարհ ների հանգույց է։ Ունի երկաթուղային կայարան, օդանավակայան։ 324 հզ․ բն․ (1983)։ Մ․ թ․ ա․ III դարից մինչև մ․ թ․ IV դ․ Ա–ի տեղում եղել է Սկյութական պե տության մայրաքաղաքը (Սկյութական Նեապոլը), ապա՝ թաթարական Կերմեն– չիկ բերդը։ XV դ․ առաջացել է թաթարական Ակմեչետ բնակավայրը, որտեղ 1784-ին հիմնադրվել է Ս․ որպես Տավրիկյան մար զի վարչական կենտրոն։ XIX դ․ եղել է տեղական առևտրի կենտրոն։ 1874-ին Ս–ով է անցել Լոզովայա–Սեաստոպոլ երկաթուղին։ 1900-ին Ս–ում ստեղծվել է սոցիալ–դեմոկրատական կազմակեր պություն։ Սովետական կարգեր հաստատ վել են 1918-ին։ 1921–45-ին եղել է Ղրիմի ԻՍՍՀ մայրաքաղաքը։ 1941–44-ին օկու պացրել են գերմանաֆաշիստական զոր քերը։ Հայրենական մեծ պատերազմից հետո Ս․ վերականգնվել է, վերակառուց վել, ընդարձակվել են արդ․ ձեռնարկու թյունները։ ժամանակակից Ս․ սննդի, թեթև, օծանելիքի–կոսմետիկական արդ յունաբերության խոշոր կենտրոն է։ Կա րևոր նշանակություն ունեն նաև մեքենա շինությունը, մետաղամշակումը, քիմ․ արդյունաբերությունը և շինանյութերի արտադրությունը։ Ս․ ունի 3 բուհ (այդ թվում՝ համալսարան), 9 միջնակարգ մաս նագիտական ուս․ հաստատություն, 3 թատրոն, հայրենագիտական և գեղար վեստական թանգարաններ, տուրիստա կան բազա։ Տրոլեյբուսով կապված է Ղրի մի հվ․ ափի հետ։ Ս–ի մոտ կա ջրամբար և ՊՇԷԿ։


ՍԻՄՖՈՆԻԱ (< հուն․ cru|i<pcDVua–ներ դաշնակություն, համահնչյունություն), սիմֆոնիկ նվագախմբի կատարման հա մար նախատեսվւսծ, սոնատային ցիկլի ձևով (տես Սոնաւոային ձե) գրված երա– ժըշտ․ ստեղծագործություն, որ ընդունակ է արտահայտելու նշանակալից գաղափար ներ և բազմազան բովանդակություն։ Սիմ ֆոնիկ երաժշտության կարևորագույն ժանրերից է։ Առանձին դեպքերում Ս․ են ներմուծվում նաև երգչախումբ ու մենակա– տար–երգիչներ։ Գոյություն ունեն նաև այլ կազմերի (լարային, փողային, ժող․ գործիքների նվագախմբեր, երգչախումբ ևն) համար գրված Ս–ներ։ Սովորաբար Ս․ բաղկացած է 4 հակադիր և միմյանց լրացնող մասերից․ 1-ինը գրված է սոնա տային ալեգրոյի ձևով, 2-րդը՝ դանդաղ քնարական, ձևով՝ բազմազան, 3-րդը՝ մենուետ կամ (XIX դարից) սկերցո, սո վորաբար՝ եռմաս, 4-րդը՝ ֆինալ, արագ, հաճախ՝ ռոնդոյի ձևով։ Հին Հունաստա նում Ա․ նշանակել է որոշակի ինտերվալ ներ, նվագարաններ, ավելի ուշ Արմ․ Եվրոպայում՝ կոնսոնանս, ընդհանրապես երաժշտություն, երգեցողություն։ Միայն XVI դ․ այն կիրառել են առանձին՝ սկըզբ– նապես վոկալ–գործիքային ստեղծագոր ծությունների վերաբերյալ։tXVII դ․ սկզբից Ս․ հաճախ անվանել են սյուիտի, կանտատի և, հատկապես, օպերայի գոր ծիքային նախերգանքը։ Ս–ի ձևավորման