Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ընթացքում նշանակալից փուլ էր Մանհայ– մի դպրոցի կոմպոզիտորների (Յա․ Ատա մից, Ֆ․ Ռիխտեր, Յո․ Ք․ Կաննաբիխ), ինչպես նաև իտալ․ (Ջ․ Սամարտինի), ֆրանս․ (Ֆ․ Գոսսեկ), ավստր․ (Գ․ Վա– գենզայլ), գերմ․ (Յո․ Ք․ Բախ) կոմպոզի տորների գործունեությունը։ Ս–ի դասական տեսակը ստեղծել են Վիեննակւսն դասական դպրոցի, կոմպոզի տորները։ Յո․ Հայդնի ստեղծագործու թյան մեջ (104 Ս․) Ս․ անցել է զարգացման մեծ ուղի՝ սյուիտին և դիվերտիսմենտին մոտիկ Ս–ներից մինչև 12 «լոնդոնյան» մեծ Ս–ները (1791 – 95), որոնք առանձնանում են ցիկլի և առանձին մասերի բավական որոշակի կառուցվածքով (դրանցում կա րևորագույն նշանակություն է ստացել թեմատիկ զարգացումը)։ Վ․ Ա․ Մոցարտը (մոտ 50 Ս․) Ս․ է ներմուծել դրամատիզմ, քնարականություն, վեհություն։ Լ․ Բեթ– հովենը (9 Ս․) խորացրել է Ս–ի բովանդա կությունը, ընդլայնել մասշտաբները, դի– նամիկացրել դրամատուրգիան՝ ներմու ծելով հեղափոխական հերոսականության գծեր։ Հատկապես առանձնանում են նրա 3-րդ՝ «Հերոսական», 5-րդ, 6-րդ՝ «Հովվեր գական», 7-րդ և 9-րդ Ս–ները (վերջինի ֆինալում ներգրավված են մեներգիչներ և երգչախումբ)։ Ռոմանտիկ կոմպոզիտորները պահպա նել են ցիկլի ավանդական սխեման՝ այն լրացնելով նոր բովանդակությամբ։ Նը– րանց մոտ կենտր․ տեղ է գրավում քնա րական Ս․՝ Շուբերտի սի մինոր (հեղի նակ է 8 Ս–ի), Ֆ․ Մենդելսոնի Ս–ները (5)։ Ծրագրային սիմֆոնիաներ են ստեղծել Հ․ Բեռլիոզը՝ «Ֆանտաստիկ սիմֆոնիա»ևն (հեղինակ է 5 Ս–ի), Ֆ․ Լիստը՝ «Ֆաուստ», «Դանթե» Ս–ներ։ Ս–ների հեղինակներ են Ռ․ Շումանը (4), Յո․ Բրամսը (4), Ա․ Բրուք– ները (9), Ց․ Ֆրանկը (1), Կ․ Սեն–Սանսը (3), ժ․ Բիզեն (1)։ XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին Ս–ի խոշորագույն վարպետներից 4-․ անլնրը (9 Ս․); ՝Նշա՛նակալից Ս–ննր ստեղծել են նոր ազգ․ դպրոցների ներկա յացուցիչները․ Ա․ Դվորժակը՝ Չեխիա– յում, Կ․ Շիմանովսկին՝ Լեհաստանում, է․ էլգարը և Ռ․ Վոան–Ուիլյամսը՝ Անգլիա– յում, Յա․ Սիբելիուսը՝ Ֆինլանդիայում։ Նորարարական գծերով են առանձնանում ֆրանս․ կոմպոզիտորներ Ա․ Հոնեգերի, Դ․ Միյոյի Մ–ները։ Բարձրարժեք Մ–ներ են ստեղծել ռուս կոմպոզիտորները․ Ա․ Պ․ Բորոդինը (3 Ս․, 2-րդը՝ «Դյուցազնական», 3-րդը՝ անավարտ), Պ․ Ի․ Չայկովսկին (6 Ս․, 6-րդը՝ «Պաթետիկական», ինչպես նաև ծրագրային «Մանֆրեդ» Մ․), Ա․ Կ․ Դլազունովը (8 Մ․), Ա․ Ն․ Սկրյաբինը (3 Ս․), Ս․ Վ․ Ռախմանինովը (3 Ս․)։ Սո վետական սիմֆոնիզմի ականավոր ներ կայացուցիչներն են՝ Ն․ Յա․ Մյասկովսկին (27 Ս․), Ս․ Ս․ Պրոկոֆևը (7 Ս․), Դ․ Դ․ Շոստակովիչը (15 Ս․), Ա․ Ի․ Խաչատրյա նը (3 Ս․)։ Հայկ․ առաջին Ս․ գրել է Հ․ Եղիազարո– վը, 1933-ին։ Սակայն հայկ․ Ս–ի, որպես ազգ․ ինքնատիպ երևույթի նշանակու թյուն ունեն Ա․ Խաչատրյանի Ս–ները (1-ինը՝ 1934, 2-րդը՝ 1943, 3-րդը՝ Սիմֆո– նիա–պոեմ, 1947)։ 3 Ս–ի հեղինակ է Հ․ Ստե– փանյանը (1944, 1945, 1953)։ Ետպատե րազմյան շրջանում Հայաստանում ըս– տեղծվել են բազմաթիվ Ս–ներ, որոնք ար մատներով սերտորեն կապված են հայ ժողովրդի պատմության, կյանքի և մշա կույթի հետ։ Դրանցից են Լ․ Խոջա–էյ– նաթյանի քնարադրամատիկ․ Ս․ (1954), Դ․ Եղիազարյանի քնարա–էպիկական ծրա գրային «Հրազդան» Ս․ (1960), Ա․ Հարու թյունյանի դրամատիկ․ Ս․ (1957), Ջ․ Տեր– Թադևոսյանի (1957, 1962, 1965), է․ Միր– զոյանի լարային նվագախմբի և լիւոավըր– ների (1962) և է․ Հովհաննիսյանի էպիկա– դրամատիկ․ (1957, 1961) Ս–ները։ 1960–70-ական թթ․ հայկ․ Ս–ի ինտեն սիվ զարգացման շրջանն էին։ Ս–ներ են գրել Ա․ Աճեմյանը, Կ․ Օրբելյանը, է․ Խա– ղագորտյանը, Դ․ Հախինյանը, է․ Արիս– տակեսյանը, Լ․ Աստվածատրյանը, է․ Հա րությունյանը։ Նորարարությամբ աչքի են ընկնում Ա․ Տերտերյանի և Ղ․ Սարյանի Ս–ները։ Երգչախմբի համար Ս–ներ են ստեղծել Ս․ Բալասանյանը, Ա․ Հարու թյունյանը և ուրիշներ։ Գրկ․ Կ ո պ տ և Ս․, Տերյան Մ․, Սիմ ֆոնիկ երաժշտություն և գործիքային կոն ցերտ, տես Սովետական ՝"Հայաստանի երա– ժըշտությունը, Ե․, 1973։ Беккер П․, Сим фония от Бетховена до Малера, [пер․ с нем․], Л․, 1926; Попова Т․, Симфония․ Поясне ние, М․–Л․, 1951; 55 советских симфоний, Л․, 1961; Конен В․, Театр и симфония, 2 изд․, М․, 1975; Рухкян М․, Армян ская симфония, Е․, 1980; Вге net М․, Histoire de la symphonie a orchestre․․․, P․, 1882․ Մ․ Տերյան


ՍԻՄՖՈՆԻԵՏ (իտալ․ sinfonietta, սիմֆո նիայի նվազականը), սիմֆոնիայի տե սակ՝ ցիկլի մասերի ավելի փոքր մաս շտաբներով, կատարողների փոքրաթիվ կազմով (փոքր սիմֆոնիկ, կամերային նվագախմբեր կամ անսամբլ) և համեմա տաբար պարզ երաժշտ․ բովանդակու թյամբ։ Ծագել է XIX դ․ 2-րդ կեսին, մեծ տարածում գտել XX դ․։ Ա–ներ են գրել Ն․ Ռիմսկի–Կորսակովը, Մ․ Ռեգերը, Պ․ Հինդեմիթը, Բ․ Րրիտտենը, Ն․ Մյաս– կովսկին, Ս․Պրրկոֆևը, հայ կոմպոզիտոր ներից՝ Կ․ Խաչատրյանը, Ա․ Հարություն յանը, Ա․ Աճեմյանը, է․ Արիստակեսյանը և ուրիշներ։ Մ․ Տերյան


ՍԻՄՖՈՆԻԿ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, սիմֆո նիկ նվագախմբի կատարման համար նա խատեսված երաժշտություն։ Մ․ ե–յան կա րևորագույն ժանրերն են՝ սիմֆոնիա, նախերգանք, կոնցերա, սյուիտ, սիմֆո նիկ պոեմ, ֆանտազիա ևն։ Մ․ ե–յանն են վերաբերում նաև օպերաների նվագա խմբային հատվածները (սիմֆոնիկ պատ կերներ, ինտերմեցցո), երգչախումբ, մե ներգիչներ ներառող այնպիսի ստեղծա գործությունները, որոնցում, սակայն, գերիշխում է գործիքային սկզբունքը։ Սիմֆոնիկ նվագախմբի տեմբրային և դինամիկ հատկանիշների հարստությունն ու բազմազանությունը, ձայնածավալի ըն դարձակությունը հնարավորություն են ըն ձեռում ինչպես մեծ ձևերում (սիմֆոնիա կոնցերտ, նախերգանք, սիմֆոնիկ պոեմ, ֆանտազիա, սյուիտ ևն) նշանակալից, գաղափարա–զգացմունքային բովանդա կության, այնպես էլ փոքր ձևերում (պար, քայլերդ, ընդհանրապես զվարճանքի, կենցաղային, կիրառական երաժշտու թյուն) համեմատաբար սահմանափակ, գեղարվեստա–ստեղծագործական մտա հղացումներ արտահայտելու համար։ Ս․ ե–յան գոյացման նախադրյալներ էին XVI դ․ և XVII դ․ սկզբին գործիքային տար բեր անսամբլների (անպայման կլավե սինով և երգեհոնով) հատկացված ժանրե րը՝ սյուիտ, կոնչերտո գրոսսո, դիվերտիս մենտ, առանձին գործիքների կոնցերտ (տարբեր կազմի անսամբլների նվագակ ցությամբ) ևն։ Ս․ ե–յան ձևավորումը վե րաբերում է XVIII դ․ կեսերին, երբ նվա գախմբում կլավեսինը և երգեհոնը աս տիճանաբար փոխարինվել են լարային գործիքներով, ներմուծվել են փողային գործիքներ, ձևավորվել է նորմատիվ սիմ ֆոնիկ նվագախումբը։ Այդ պրոցեսում որոշիչ դեր են խաղացել Մանհայմի դըպ– րոցը (Յա․ Ատամից, Ֆ․ Ռիխտեր, Յո․ Ք․ Կաննաբիխ և ուրիշներ) և, հատկապես, Վիեննական դասական դպրոցը (Յո․ Հայ– դըն, Վ․ Ա․ Մոցարտ, Լ․ Բեթհովեն)։ Հենց այդ շրջանում են ձևավորվել Ս․ ե–յան կարևորագույն ժանրերը՝ սիմֆոնիա, մե նակատար գործիքային կոնցերտ (նվա գախմբի հետ), նախերգանք՝ որպես ինք նուրույն ժանր ևն։ XVIII դ․ վերջի – XIX դ․ սկզբի Ս․ ե–յան բարձրակետը Լ․ Բեթհովենի ստեղծագործությունն է (սիմֆոնիաներ, կոնցերտներ, նախեր գանքներ), որում ամբողջական և բազ մակողմանի արտացոլվել են դարաշըր– ջանի առաջադեմ գաղափարները։ XIX դ․ 1-ին քառորդից երաժշտ–յան մեջ նոր՝ ռոմանտիկական ուղղության կազմա վորման պայմաններում ի հայտ են եկել ծրագրային սիմֆոնիաներ, սիմֆոնիկ պոեմներ, պատկերներ, ֆանտազիաներ ևն (Հ․ Բեռլիոզ, Ֆ․ Մենդելսոն, Ֆ․ Լիստ, Մ․ Ֆրանկ և ուրիշներ, տես Ծրագրային երաժշտություն)։ Նույն ժամանակաշրջա նին է վերաբերում նաև ազգ․ երաժշտ․ դպրոցների ձևավորումը, որոնցում զգալի տեղ է գրավել նաև Ա․ ե․ (Բ․ Սմետանա, Ա․ Դվորժակ, Յու․ Ավենսեն, Լ․ Գրիգ, Յա․ Սիբելիուս և ուրիշներ)։ Ս․ ե–յան մեշ մեծ է Դ․ Մահլերի ստեղծագործության նշանակությունը։ Ս․ ե–յան բազմազան ժանրերի և ձևերի զարգացման գործում զգալի ավանդ են ներմուծել XIX դ․– XX դ․ սկզբի ռուս կոմպոզիտորները (Մ․ Դլինկա, Ա․ Ռուբինշտեյն, Մ․ Բալա– կիրև, Ա․ Բորոդին, Պ․ Չայկովսկի, Ն․ Ռիմսկի–Կորսակով, ավելի ուշ՝ Ս․ Տանեն, Ա․ Դլազունով, Ս․ Ռախմանինով, Ա․ Ակրյաբին, Վաս․ Կալիննիկով, Ի․ Ստրա– վինսկի և ուրիշներ)։ Ս․ ե–յան զարգացման նոր փուլ է սովե տական բազմազգ կոմպոզիտորների ստեղծագործությունը, որ գլխավորում էին համաշխարհային ճանաչման արժանացած կոմպոզիտորներ Ն․ Մյասկովսկին, Ս․ Պրոկոֆևը, Դ․ Շոստակովիչը, Ա․ Խա չատրյանը։ Հայկ․ Ս․ ե–յան հիմնադիրը Ա․ Սպենդիարյանն է («Երեք արմավենի», 1905, «Ղրիմի էսքիզներ», 1903 և 1912, սիմֆոնիկ 2 սյուիտ և «Դավաճանություն» սիմֆոնիկ պատկեր «Ալմաստ» օպերայից, 1923–24, «Երևանյան էտյուդներ», 1925 ևն)։ Ապենդիարյանի հետ միաժամանակ սիմֆոնիկ երկեր է ստեղծել Ա․ Տեր–Ղևոնդ– յանը («Ախթամար» սիմֆոնիկ պոեմ, 1923, ևն)։ Հայկ․ Ա․ ե–յան զարգացման մեջ