Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Ս ի ն ա ն․ Սելիմիե մզկիթը (1569 – 75) Ադ– րիանուպոլսում կամուրջ, 5 ջրանցույց, 17 կարավանսա– րայ, 31 պալաա, 35 բաղնիք, պահեստներ ևն։ Կառույցներ ունի Սարաևոյում (՝տուս– րևբեգի մզկիթը, 1531, Բոսնիա և Հտրցե– գովինա), Եվպատորիայում (Զումա Ջա մի մզկիթը, 1552, Ուկր․ ՍՍՀ), Բիւռոլա– յում (Հայդար Կաղի ջամիյա մզկիթը, 1561, Մակեդոնիա), Դամասկոսում (Տսկիա Սուլեյմանիե մզկիթը, 1554, Սիրիա) Վի– շեգրադում (Մեհմեդ փաշա Մոկոլովիչի կամուրջը Դրինա գետի վրա, 1571, Բոս նիա և Հերցեգովինա) ևն։ Լինելով Կեսարիայի հայ–հունււկան ճարտ․ դպրոցի խոշոր ներկայացուցիչ, Ս․ դարձավ հայ․ բյուգանդական (Հուստի– նիանոսի շրջան) գմբեթաշինության ավանդները շարունակող մեծագույն վար պետներից, XVI դ․ օսմանյան ու եվրոպ․ ճարտ․ իմաստով հույժ տաղանդավոր ճար տարապետ, որը նշանավորել է օսման, ճարտ․ զարգացումն ու գագաթնակետը։ Գրկ․ Ալպոյաճյան Ա․, Պատմություն Հայ Կեսարիո, հ․ 1–2, Կահիրե, 1937։ Всеоб щая история архитектуры, т․ 8, М․, 1969; D i е z Е․, Der Baumeister Sinan und Sein Nert [Atlantis XXV, Zurich, 1953]; E g 1 i E․, Sinan der Baumeister osniar ische Glanzzeit, Elenbach-Ziirich, Stuttgart, 1954; Pars T i Й 1 a с i, Batinin Turk mimarligi- na Etkisi ve Balyan Ailesi, Istanbul, 1980․ Ա․ Զւսորսն


ՍԻՆԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սղերդ գավառում։ XX դ․ սկզբին ուներ մոտ 600 հայ բն սկիչ (70 տուն)։ Զբաղվում էին հացահաւփկի մշակությամբ, այգեգործությամբ, անաս նապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնու թյամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եէղեռ– նի ժամանակ։ Մեծ մասը զոհվել Է։ 1


ՍԻՆԱՆԹՐՈՊՈՍ (<ուշ լատ․ Sina -4 Չի նաստան և հուն․ avdpcojto£ – մարդ), պե ղածո հնագոլյն մարդկանց ներկայացու ցիչ, որի կմախքի մնացորդներն առաջին անգամ հայտնաբերվել են Չինաստանում, 1920-ական թթ․, Կոցետանգ քարայրում (Պեկինից մոտ 45 կմ հվ–արմ․)։ Այստեղ պեղումների ընթացքում (մինչե 19օ7-ը) գտնվել են գանգերի ու ստորին ծնոտների մնացորդներ, վերջավորությունների [ ոս կորներ, տարբեր սեռի ու տարիքի ան հատների ավելի քան 60 ատամ, ինչաես նաև քարե պարզունակ գործիքներ։ Մար– դաբանորեն նման է պիթեկանթրուցոսին, սակայն ունի ավելի մեծ գանգ (միջինը՝ 1040 սմ3) և լայն ճակատ։ Մոխրի ու ածխի կուտակումները, կենդանիների այրված ոսկորները վկայում են այդ մարդկանց՝ կրակից օգտվելու մասին։ Ս․ գոյություն է ունեցել մինդելյան սառցապատման վեր ջում կամ մինդել–ռիսյան միջսառցադաշ– տային ժամանակաշրջանում, բացարձակ վաղեմությունը՝ մոտ 400 հզ․ տարի։ Պե– կինյան Ս–ի կողքին, ըստ 1963-ին Լանտ– յան նահանգում հայտնաբերված ստորին ծնոտի, գիտնականներն առանձնացնում են Ս–ի առավել հին՝ լանտյանյան տեսակը։


ՍԻՆԱՆՅԱՆ խորեն (1868, Կուտինա – 2․2․1928, Կ․ Պոլիս), հայ մանկավարժ, աստղագետ, Ֆրանսիայի աստղագիտա կան ընկերության (1915), Վենետիկի Մխի– թարյան միաբանության (1892) անդամ։ Կրթությունն ստացել է Մուրատ–Ռափա– յելյան վարժարանում և Պադուայի հա մալսարանում։ Ս․ կյանքի մեծ մասը նվի– րել է մանկավարժական գործունեությա նը՝ մաթեմատիկա և աստղագիտություն դասավանդելով Ս․ Ղազար մայրավանքի ճեմարանում, Մուրատ–Ռափայելյան, Տրա– պիզոնի, Քաղկեդոնի, Նիկոմիդիայի վար ժարաններում։ 1894-ի ապրիլի 15-ին հայտնագործել է Լուսնթագ (Ցուպիտեր) մոլորակի 6-րդ արբանյակը, սակայն Վա– տիկանի դիտարանի հանձնաժողովը այդ գյուտը չի հաստատել և չի գրանցել Ս–ի անունով՝ Լուսնթագի 6-րդ արբանյակի գոյությունը «բացառելով» ընդհանրա պես։ Ս․ գիտական աշխատանքներ և գի տահանրամատչելի հոդվածներ ունի մըթ– նոլորտում թթվածնի պարունակության, կենդանակերպային լույսի, երկնային լու սատուների շարժման, աստղերի առկայ ծումների վերաբերյալ։ Առաջարկել է օրա ցույցի ուրույն նախագիծ, ըստ որի բոլոր ամիսների միևնույն թվին համապատաս խանում է շաբաթվա միևնույն օրը։ Գբկ․ ճ–անաշյաէւ Մ․, Սուրբ Ղազար Մխիթարյան մայրավանք, Վնւո․, 1966։ Թ ու– մ ա ն յ ա ն Բ․ Ե․, Հայ աստղագիտության պատմություն, Ե․, 1968։ Մ․ Սաեփանյան


«ՍԻՆԱՆՅԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ», «Հայ կական ն վ ա գ ա խ ու մ բ», կազմա կերպվել է 1861-ին, Կ․ Պոլսում՝ Գրիգոր Սինանյանի (տես Սինանյաններ) նախա ձեռնությամբ։ Սկզբնապես կազմն ան սամբլային էր՝ երկու ջութակ, կոնտրա բաս, ֆլեյտա, կլառնետ, երկու տրոմբոն։ Ավելի ուշ այն վերաճել է 15, իսկ 1888-ից՝ 40 երաժիշտներից բաղկացած նվագա– «Սինանյան նվագախումբը» խմբի, երբ նրա դիրիժորն է դարձել Հա րություն Սինանյանը։ «Ս․ ն․» հայկ․ առա ջին խոշոր սիմֆոնիկ նվագախումբն է (թեև ժամանակագրական առումով հայ, մասնավորապես՝ պոլսահայ իրակպնու– թյան մեջ դրան նախորդել է Կարապետ Փափազյանի նվագախումբը, որը, սակայն, սպասարկելով «Արամյան թաարոնքւն», ունեցել է իր նվագացանկային և կատա րողական յուրահատկությունը)։ «Ս․ ն․» լուսավորական լայն գործունեություն է ծավալել։ Նվագացանկը ընդգրկել է հատ վածներ իտալ․ օպերաներից և ֆրանս․ օպերետներից, հայկ․, հուն․, թուրք, եր գերի ու պարեղանակների նվագախմբա յին փոխադրումներ, հետագայում նաև՝ Բեթհովենի և Մոցարտի, ինչպես նաև Չուխաճյանի և Հ․ Մինանյանի սիմֆոնիկ երկեր։ Նվագախումբը գոյատևել է մինչև 1896-ը։ Գրկ․ Տիրացույան Ն․, Հարություն Սինանյան, «Բազմավեպ», 1904, № 2։ Թ և ո– դ ի կ, Ամենույն տարեցույցը, Վնտ․, 1922; Ստեփանյան Դ․, Ուրվագիծ արևմտա հայ թատրոնի պատմության, հ․ 1, Ե․, 1962։ Ցիցիկյան Ա․, Հայկական աղեղնային արվեստը, Ե․, 1977։ Ց․Բրուայան


ՍԻՆ ԱՆՅԱՆՆԵՐ, հայ երաժիշտների ըն տանիք Կոստանդնուպոլսում։ Ա–ի երա– ժըշտական տոհմի ավագ ներկայ՛ացուցի չը Գրիգոր Ս․ է (1836, Կ․ Պոլիս – 1914, Կ․ Պոլիս)։ 16–17 տարեկանից սկսել է ջութակ նվագել։ Երաժշտ․ զար գացումը ընթացել է ինքնակրթությամբ։ Գեղագիտական ճիշտ դիրքորոշումը՝ ազ– գային–ժող․ լավագույն հատկանիշների միավորումը եվրոպ․ երաժշտ․ արվեստի զարգացման սկզբունքների հետ, նրան հասցրել է իր ժամանակի առաջավոր պրո ֆեսիոնալ երաժշտի աստիճանին։ Գրի գոր Ս․ Կ․ Պոլսում եվրոպ․ տիպի առաջին երաժշտ․ դպրոցներից մեկի հիմնադիրն է, ուր կես դար շարունակ երաժշտ․ կրթու թյուն են ստացել բազմաթիվ դաշնակա հարեն ր, լարային ու փողային գործիք ներ նվագողներ՝ ստանալով նաև երա– ժըշտատեսական գիտելիքներ։ Նա հայկ․ առաջին սիմֆոնիկ նվագախմբի (տես <Սինանյան նվագախումբ») կազմակեր պիչն է։ Գրիգոր Ս–ի հինգ զավակներից Վերոնիկան և Թագուհին դաշնակահարու հիներ էին, Անտոնը՝ ջութակահար, Հով– սեփը՝ թավջութակահար, Հարությունը՝ բազմակողմանի ч երաժիշտ։ Հ ա ր ու– թ յ ու ն Գրիգորի Ա․ (1872, Կ․ Պոլիս – 1939) բեղուն գործունեություն է ծավալել իբրև ջութակահար, դաշնակահար, եր– գեհոնահար, կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական–հասարակական գործիչ։ Իր հոր սկզբնավորած գործի եռանդուն շարունակողն էր, «Սինանյան նվագա խմբի» հաջորդ ղեկավարն ու դիրիժորը։ Որպես ջութակահար հանդես է եկել ոչ միայն Թուրքիայում, այլև Եգիպտոսում, Անգլիայում, Ֆրանսիայում։ Հարություն Ս․ կոմպոզիտորը Տ․ Չուխաճյանի աշա կերտն ու նրա ստեղծագործական սկըզ– բունքների շարունակողն էր։ Նրա մոտ որոշիչը ազգ․ և արլ․ մեղեդիակառուցումը եվրոպ․ դասական ներդաշնակության օրենքներին համակցելն է։ Հարություն Ս–ի ստեղծագործության համար էական