նշանակալից դեր են կատարել Ա․ խաչա– տըրյանի 3 սիմֆոնիաները (1934, 1943, 1947), 3 կոնցերտները (դաշնամուրի, 1936, ջութակի, 1940, թավջութակի, 1946), 3 կոնցերա–ոապսոդիաները (նույնպես դաշ նամուրի, ջութակի, թավջութակի), սիմ ֆոնիկ պոեմը երգչախմբով (1938), բալե տային սյուիտները («Երջանկություն», «Գայանե», «Սպարտակ», «Դիմակահան դես») և այլ ստեղծագործությունները, որոնք ազգային Ս․ ե․ դուրս բերեցին հա մաշխարհային ասպարեզ, կարևոր դեր խաղացին Անդրկովկասի, Միջին Ասիայի հանրապետությունների ազգ․ դպրոցների Ս․ ե–յան զարգացման և Միջին Արևելքի ժողովուրդների պրոֆեսիոնալ կոմպոզի տորական ստեղծագործության (մասնա վորապես՝ սիմֆոնիկ) ձևավորման և զար գացման մեջ։ Ս․ ե–յան տարբեր ժանրերի և ձևերի են դիմել Հ․ Ստեփանյանը, Դ․ Եղիազարյանը, Լ․ Խոջա–էյնաթյանը, Ա․ Բալասանյանը։ Հայ ազգ․ Ա․ ե–յան հետագա զարգացման մեջ նշանակալից ավանդ են ներդրել Ա․ Հարությունյանը, Ղ․ Սարյանը, է․ Միրզոյանը, Ա․ Բաբա– ջանյանը, Ջ․ Տեր–Թադևոսյանը, է․ Հով հաննիսյանը և ուրիշներ, հաջորդ սերնդի կոմպոզիտորներից՝ Ա․ Աճեմյանը, Ա․ Տերտերյանը, Դ․ Հախինյանը, է․ խա– ղագորտյանը, Լ․ Աստվածատրյանը, է․ Արիստակեսյանը, Տ․ Մանսուրյանը, Ս․ Շաքարյանը և ուրիշներ։ Գրկ․ Կոպտև Ս․, Տերյան Մ․, Սիմ ֆոնիկ երաժշտություն և գործիքային կոն ցերտ, տես Սովետական ՝՝Հայաստանի երա– ժըշտությունը, Ե․, 1973։ Советская симфони ческая музыка, Сб․ ст․, М․, 1955; Попова Т․ В․, Симфоническая музыка, М․, 1963; Соллертинский И․, Исторические типы симфонической драматургии, М․, 1963; Бобровский В․, Симфоническая му зыка, в кн․։ Музыка XX века, ч․ 1, кн․ 1, М․, 1976; Ulrich Н․, Symphonic music․․․» N․ Y․, 1952․ Ս․ Կոպտև
ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ, նվագախըմ–
բխ տեսակ։
ՍԻՄՖՈՆԻԿ ՊՈԵՄ, տես Պոեմ։
ՍԻՏԵՍ, Ս ի և յ և ս (Sieyes), էմանուել
ժոզեֆ (1748–1836), Ֆրանս, բուրժ․ մեծ
հեղափոխության գործիչ։ 1789-ին ընտըր–
վել է Դլխ․ շտատների դեպուտատ՝ Փա
րիզի երրորդ դասից։ Սասնակցել է Մար
դու և քաղաքացու իրավունքների դեկչա–
րացիայի մշակմանը։ Յակոբինյան ակում–
բի հիմնադիրներից էր։ 1791-ից՝ Ֆեչյան–
ների ակումբի անդամ։ Իբրև Կոնվենւոի
անդամ քվեարկել է Լյուդովիկոս XVI-ի
մահապատժի օգտին։ 1795-ի սահմանա
դրության կազմողներից էր։ 1799-ի մա
յիսին դարձել է Դիրեկտորիայի անդամ։
Գործուն մասնակցություն է ունեցել Բըր–
յումերի տասնութի հեղաշրջմանը, եղել
երեք կոնսուլներից մեկը, 1800-ից՝ Սե
նատի անդամ։ 1803-ից՝ Ֆրանս, ակադե
միայի անդամ։ 1809-ին ստացել է կոմսի
տիտղոս։ 1816–30-ին եղել է տարագրու
թյան մեջ։
ՍԻՆԱԳՈԳ (հուն․ cruvcrycoYn), տես ժո
ղովարան։
ՍԻՆ ԱԿ, համանուն լեռնազանգվածի գա
գաթներից Հայկական պարի միջին մա
սում։ Բարձրությունը 2774 մ է։ Կազմված
է անդեզիտներից ու անդեզիտաբազալտ–
ներից։ Ս–ից սկիզբ են առնում Արաքսի և
Արածանիի մի քանի վտակներ։ Տիրա
պետում է տափաստանային և մարգագետ
նային բուսածածկույթը։
ՍԻՆԱԿԻ ԼԵՌՆԵՐ, գտնվում են Հայկա
կան պարի միջին մասում։ Տարածվում են
Աղտոձոր (Աղտնի) լեռնանցքից մինչև
Գայլատու (Բալըկ) լիճը։ Ա․ լ–ի պատվան
դանը բարձրադիր (բարձրությունը՝ 2100–
2400 մ), համեմատաբար հարթված մա
կերևույթով ջրբաժանային սարավանդ է Արաքս և Եփրատ գետերի ավազանների
միջև, որի վրա բարձրանում են ձորերով
ու հեղեղատներով մասնատված մի շարք
գմբեթաձև հանգած հրաբուխներ՝ Պերլի–
դաղ (3246), Ջանդարվիշ (3153), Զիարեթ
(2897), Սինակ (2774)։ Ս․ լ․ կազմված են
վերին պլիոցենի բազալտներից և անթրո–
պոգենի անդեզիտներից։ Ս․ լ–ի արլ․ լան
ջերը լերկ են, անջուր, արմ–ը՝ հարուստ
են աղբյուրներով ու լճակներով։ Ծածկ
ված են մարգագետնային և լեռնատափաս
տանային բուսականությամբ։
Լ․ Զոհրաբյան
Ս ԻՆ ԱՅԻ ԹԵՐԱԿՂԶԻ, գտնվում է Ասիայի
արմ–ում, Կարմիր ծովի Սուեզի և Աքաբա
ծոցերի միջև, Եգիպտոսի տարածքի մաս։
Տարածությունը մոտ 25 հզ․ կմ2 է։ Հվ–ում
ձգվում են մինչև 2637 մ բարձրությամբ
(Կատերինե լեռ, Եգիպտոսի ամենաբարձր
կետը) լեռները։ Հս–ում մակերևույթն իջ
նում է մինչև 500 մ։ Տիրապետում են խիստ
կտրտված քարային սարավանդները։ Կան
նավթի և մանգանի հանքավայրեր։ Կլի
ման չոր արևադարձային է։ Տարեկան տե
ղումները մինչև 50 մմ են։ Մշտահոս գե
տեր չկան։ Բուսածածկույթը նոսր անա
պատային է։
Զբաղվում են քոչվոր անասնապահու
թյամբ, օազիսներում՝ փյունիկյան ար
մավենու, գարու, կորեկի, եգիպտացորենի
մշակությամբ։ Ա․ թ–ում է Ա․ Եկատերի–
նայի վանքը (IV դ․)։
ՍԻՆԱՆ, Սինան Մեծ, Խոջա Մ ի–
մար Սինան (Kosa Mimar Sinan)
(9․5․1490, գ․ Աղրնաս, Կեսարիայի գա
վառ –8․6․1588, Կ․ Պոլիս), հայազգի ճար
տարապետ ու ինժեներ օսմանյան Թուր–
քիայում։ Օսմանյան սուլթանության գլխ․
ճարտարապետը 1539-ից։ «Ինքնակենսա
գրության» մեջ հայտնում է, որ պատանի
հասակում սովորել է Կ․ Պոլսի «աջեմի
օղլանների» (քրիստոնյաների) դպրոցում
(1502)։ 1503-ին ընդունվել է զինվ․ դպրոց,
հետագայում ծառայել ենիչերների զորա
մասում որպես սակրավոր սպա, հայտնի
դարձել կամուրջների և ռազմ, կառույցնե
րի շին․ ասպարեզում։ 1573-ին սուլթան
Սելիմ II-ի հրամանով Կեսարիայի հայերը
ենթարկվել են զանգվածային տեղահա
նության և տարվել Կիպրոս կղզի։ Կան–
խելու համար իր ազգականների տեղա
հանումը Ս․ դիմել է սուլթանին, որն, ըն–
դառաջելով, հրամայել է «արքունի ճար
տարապետների գլխավորի» ազգական
ներին ներում շնորհել և Կիպրոս չաքսո
րել։ Այդ վավերագիրը հրատարակվել է թուրք․ «Թիւրխ Թարիխը էնճիւմէի Մեճ–
մուսաս» հանդեսում (Նոր շարք, հ․ Ա․ Թ․
5, հունիս 1930–մայիս, 1931, էջ 10)։ Հրա
մանագրի տեքստը Ա․ Ալպոյաճյանը հրա–
պարակել է թարգմանությամբ։
Սինան
Շին․ գործունեության առաջին շրջա
նում (1538-ից), սուլթան Մուլեյման 1-ի
հրամանով, Ա․ մզկիթի է վերափոխել մի
քանի եկեղեցի (Հալեպի Հուսրավիան,
1537)։ Ա–ի ամենանշանավոր գործերն են՝
Շահզադե (1543–48), Մուլեյմանիե
(1550–-57, երկուսն էլ՝ Կ․ Պոլսում), Սե–
լիմիե (1569–75, Ադրիանուպոլսում) մըզ–
կիթները։ Շահզադե մզկիթի համալիրը
բաղկացած է աղոթասրահից և զավթից,
հատակագծային ձևերը քառակուսի են,
ծավալային հորինվածքը՝ բրգաձև։ Դլխ․
շենքը բյուգանդականի օրինակով բազ
մահասկ է, ճոխացված գլխ․ և երկրորդա
կան աբսիդներով ու գմբեթարդներով,
կենտրոնում՝ գմբեթով պսակված։ Դավի
թը հո^նա–հռոմ․ պերիստիլ բակի նմանու
թյամբ բաց է, շրջափակված գմբեթածած–
կերով սյունաշար սրահով։ Սուլեյմանիե
մզկիթում նախօրինակ ունենալով Կ․ Պոլ–
սի Ս․ Սոֆիայի տաճարը, Ա․ հանգել է շի
նարարական և գեղագիտական յուրովի
լուծումների։ Գմբեթը (բարձր․ 53 г/, տրա
մագիծը՝ 27 մ) հենվում է 4 հսկայական
մույթերի վրա։ Կողային նավերը ծածկված
են հնգական տարբեր չափի գմբեթներով։
Արտաքին ծավալի չորս անկյուններից
վեր են սլանում մինարեթներ։ Մ–ի կառու
ցած Սելիմիե մզկիթը համաշխարհային
ճարտ–յանը հայտնի է որպես օսմանյան
ճարտ․ գլուխգործոց։ Բլրի գագաթին կա
ռուցված սիմետրիկ հորինվածքով այս
համալիրը շրջափակված է ուղղանկյուն
պատ|երով։ Կենտրոնում միմյանց կից
գավիթն ու աղոթասրահն են, մի անկյու
նում քառակուսի հատակագծով գերեզ
մանատունն է, մյուսում՝ նույն չափերի
հիվպնդանոցը, իսկ պարսպապատի եր
կար կողի ողջ երկայնքով՝ շուկան։ Ս–ին
վերագրվում է շուրջ 360 շինություն, միայն
Թուոքիայում կառուցել է 81 մեծ և 50 փոքր
մզկիթ, 55 մեդրեսե, 19 դամբարան, 7
գրադարան, 14 իմարեթ, 3 հոսպիտալ, 8
Ս ի ս ա ն․ Ստամբուլի Սուլեյմանիե մզկիթի
(1550–57) մեդրեսեների խումբը