Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղադրություն ունեցող կայուն քիմ․ միա ցություն (տես Դաչթոնիդներ


ՍԻՆԴԻԿԱԼԻԶՄ (ֆր․ Syndicalisms, syndicat–բանվորական արհեստակցական միություն անվանումից), մանրբուրժ․ օպորտունիստական հոսանք բանվորա կան շարժման մեջ։ Առաջացել է XIX դ․ վերջին–XX դ․ սկզբին։ Կարկառուն ներկայացուցիչներն էին Ա․ Լաբրիոլան (Իտա լիա), ժ․ Սորելը (Ֆրանսիա) և ուրիշները։ Սինդիկալիստները ժխտում են արհմիու թյունների մասնակցությունը քաղ․ պայ քարին, բանվոր դասակարգի քաղ․ կու սակցությունը և պրոլետարիատի դիկտատուրան։ Տնտ․ պայքարը համարում են որպես սոցիալիզմին անցնելու միակ ուղի, որի ժամանակ արտադրության կազմակեր պումը, պլանավորումը և կառավարումը կիրականացնեն սինդիկատները (արհ միությունները)։ Սանրամասն տես մնարխոսինդիկաչիզմ հոդվածում։


ՍԻՆԴԻԿԱՏ (ուշ լատ․ syndicatus, < syn-dico–զննում եմ, ստուգում եմ), 1․ մո նոպոլիստական միավորման ձե, բնորոշ վում է նրանով, որ մասնակիցներ միջև պատվերների բաշխումը (քվոսաներին համապատասխան), հումքի գնումն ու թողարկված արտադրանքի իրացոււքը կա տարում է վաճառահանման ընդւանուր գրասենյակը։ Ս–ի նպատակն է գլխսվորապես համասեռ մասսայական արտադրան քի շուկայի վրա վերահսկողություն սահմանելու ուղիով ստանալ մենաշնոհային շահույթ։ Առավել տարածում է ստացել XX դ․ 1-ին քառորդում, սովորաբար ստեղծվել բաժնետիրական ընկերության ձևով։ ժամանակակից պայմաններում Ա–ները կորցնում են իրենց նշանակու թյունը։

2․ Բանկային մոնոպոլիաների ձև, որը բանկերի համաձայնություն է համատեղ շահավետ խոշոր ֆինանսական գործառնություններ (արժեթդթերհ բսաթո լում և իրացում, մեծ չափերի վարկերի տրամա դրում ևն) կատարելու վերաբերյա! (տես նաև Կոնսորցիում)։

3․ ԱՄՀՄ–ում 1922–30-ին պետ․ կազմա կերպության ձև, որը միավորում Էր արդ․ տրեստների խմբեր՝ դրանց արտադրան քի մեծածախ վաճառքի, հումքի գնման ու առևտրական գործառնությո նների պլանավորման համար։

4․ Արհմիության անվանում Ֆրանսիայում և որոշ այլ երկրներում։


ՍԻՆԴՀԻ, ժողովուրդ։ Պակիստանի Աինդ պատմ․ մարզի բնակչության հիմնական մասը։ Բնակվում են նաև Հնդկաս տոնում։ Ընդհանուր թիվը՝ 12,8 մլն (1978), որից 10,8 մլն՝ Պակիստանում։ Խոսում եէ սինդհի լեզվով (տես Հնդկական լեզուներ)։ Մեծամասամբ սուննի մահմեդականներ են, Հնդկաստանում՝ առավելապես հինդուիստներ։ Ս․ Ինդոս գետի հովտի հնա գոլյն ժողովուրդներից են, որոնք դարերի ընթացքում ենթարկվել են բազմաթիվ նվաճողների (հույներ, մակեդոնացիներ, սակեր, սպիտակ հոներ կամ հեփթաղներ, արաբներ, իրան․, թուրք․, աֆղան, և այլ ժողովուրդներ) մշակութային ազդեցությանը։ Ս․ զբաղվում են հիմնականամ հո ղագործությամբ, անասնապահությամբ և ձկնորսության, մասամբ աշղատում են արդյունաբերության մեջ։ Ս․ մասնակցել են անգլ․ գաղութարարների դեմ պայքա րին։


ՍԻՆԴՀԻ ԴՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Ինդոս գետի ստորին ավազանի Սինդհ մարզում ապ րող սինդհի ժողովրդի գրականությունը։ Ս․ գ–յան հնագույն հուշարձանը սինդհյան «Մահաբհարաթան» է (IX–X դդ․)։ Ս․ գ–յան հիմքում ընկած է հարուստ բա նահյուսություն։ Պահպանվել են առաջին բանաստեղծների չափածո գործերի հատվածներ, որոնք վերաբերում են XIV դ․, բայց բանաստեղծական անընդմեջ ավանդույթն սկսվել է Կազի Կազանի (մահ․ 1551) և Շահ Աբդուլա Քարիմ Բուլարիի (1528–1623) սուֆիական բանաստեղծու թյուններից։ Դասական շրջանի խոշորագույն բա նաստեղծը Շահ Աբդուլ Լաթիֆ Բհիթաին է (1689 կամ 1690–1752), որի հետևորդ ներն են հանրաճանաչ երգերի հեղինակ, քնարերգու Սաչալ Սարմաստը (1739–1826) և Սամին (1743–1850), որն իր ստեղծագործության մեջ համադրել է սանսկրիտ ու պարսկ․ պոետիկան։ Նրանք սինդհական պոեզիայի մեջ մտցրել են դոհա, վաի, շլոկա, սուր, կաֆի ժանրերը։ Պարսկ․ պոեզիայի ազդեցությունն ուժե ղացել է XIX դ․։ Սաբիթ Ալի շահը (1740–1810) աոաջին անգամ քասիդ է ստեղծել սինդհերեն, իսկ Խալիֆա Դուլ Մուհամմադը (1809–56) հրատարակել է գազել ների առաջին դիվանը։ Բանաստեղծներ Բեդիլը (1814–73), Դալապատը (մահ․ 1841), Բեքասը (1858–81) և ուրիշներ օգտագործել են ազգ․ ավանդույթներից հեռու պատկերներ, որոնք բնորոշ են մերձավորարևելյան սուֆիական պոեզիային (վարդ ու սոխակ, մոմ ու թիթեռ, գինի ու մատռվակ)։

XIX դ․ վերջերին Ա․ գ–յան մեջ առաջա ցել է լուսավորական ուղղություն, որը գլխավորել է Միրզա Կալիչ Բեգը (1853-1929)։ Երևան են եկել արձակն ու դրա ման, որոնց թեման եղել է ազգային-ագատագր․ պայքարը և ժողովրդի սոցիալ․ ազատագրումը։ Մինդհի արձակը սկզբնավորել են Միրզա Կալիչ Բեգը, Կաուդոմալ Չանդանմալը (մահ․ 1916), Դայարամ Դիդումալը (1857–1927), Դ․ Պարասարամը (մահ․ 1948), Բհերումալ Մեհերչանդը (մահ․ 1950) և Լ․ Ամարդինոմալը (մահ․ 1954)։

Հնդկաստանը 1947-ին երկումասի բա ժանվելուց հետո Մ․ գ․ զարգանում է Հնդկաստանում և Պակիստանում։ Հրատա րակվում են «Նայուն Կահանիուն» (Հնդկաստան), «Մեհրան» (Պակիստան) և այլ գրական հանդեսներ։ Մինդհերեն են թարգմանվում համաշխարհային գրակա նության ստեղծագործություններ։ Ամրա պնդվում են ռեալիստական ավանդույթները։ Կան առաջադեմ գրողների կազմա կերպություններ։ Առավել հայտնի ժամա նակակից բանաստեղծներն են Նարայան Շյամը, Անչալը, Ռահին, Դարադհան Մահբուբին (Հնդկաստան), Շեյհ Այազը (ծն․ 1923), Մուհամմադ Բախշ Վասիֆը, Աբդուր Ռազզակ Ռազը և ուրիշներ (Պա կիստան), արձակագիրները՝ Ռամ Փանջվանին, Դոբինդ Մալհին, Ութամը (Հընդկաստան), Ամար Զալիլը, Թանվիր Աբբասին, Զամալ Աբրոն, Անջամ Հալաին (Պակիստան)։


ՍԻՆԴՀԻ ԼԵԶՈՒ, տես Հնդկական Լեզուներ։


ՍԻՆԴՈ Կանետո (իսկական անունը՝ Նոբորու Կանե, ծն․ 22․4․1912, Հիրոսիմա), ճապոնացի կինոռեժիսոր։ Կինո յում աշխատում է 1934-ից, 1951-ից՝ ռե ժիսոր։ Մտեղծել է հակապատերազմա կան կինոնկարներ՝ «Ատոմային ռումբի երեխաները» (1952, այլ անվանումը՝ «Հիրոսիմայի երեխաները»), «Երջանիկ վի շապ N5» (1959, սովետական Էկրա նում՝ «Երջանիկ վիշապի ողբերգությունը»)։ Մ–ի լավագույն երկը «Լերկ կղզին» ֆիլմն է (1960, Մոսկվայի Միջազգային II կինոփառատոնի գլխավոր մրցանակ, 1961)՝ նվիրված աղքատ գյուղացու ըն տանիքի գոյության պայքարին։ Սոցիա լական թեմայով այլ կինոնկարներից են՝ «19-ամյա մերկացվածները» (1970, Մոսկ վայի Միջազգային VII կինոփառատոնի Օսկե մրցանակ, 1971, սովետական Էկրա նում՝ «Ապրել այսօր, մեռնել վաղը»)։ Հեղինակ է կինոդրամատուրգիայի տեսա կան և գործնական հարցերի մասին աշ խատությունների։ «Կինդայ Էյգա կյոկայ» անկախ կինոֆիրմայի հիմնադիրն է (Տոկիո, 1952, ռեժ․ Կ․ Ցոսիմուրայի հետ)։


ՍԻՆԵԿԴՈԽԱ (հուն․ ouvex6oxn–հարաբերակցում), խոսքային փոխաբերության տեսակ, փոխանունության տարատեսակ։ Ս․ հիմնված է քանակային հարաբերու թյան վրա, երբ առարկան կամ առարկա ների խումբն արտահայտող բառը փոխա րինվում է այդ առարկայի մի մասը կամ առանձին առարկա արտահայտող բառով, եզակին՝ հոգնակիով և հակառակը (հարյուր գլուխ ոչխար, ռուսը մեզ փրկեց)։

ՍԻՆԵԿԼԻձ (հուն, σύν–միասին և εγ-λιισιζ– թեքություն), երկրագնդի պլատֆորմային շրջանների խոշորագույն բա ցասական կառուցվածք։ Ս–ներն ունեն 60–100 հզ․ կմ² մակերես։ Նստվածքա յին ապարների հաստությունը Ս–ի սահ մաններում 3–15 կմ է։ Ս–ի թևերի անկումը