Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


հասնում է աստիճանի մասերից մինչե մի քանի աստիճանի։ Ս–ները լինում են՝ եզրային, վերադրված, հանգուցային, ժառանգված։ ՍՍՀՄ–ի տարածքում կարելի է առանձնացնել Մոսկովյան, Տունգուսական, Վիլյույի Ս–ները։


ՍԻՆԵՄԱՔԻ (Cassia), աճալ, ցեզալպինազգիների ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ։ Խսոտաբույսեր են, թփեր կամ փոքրիկ ծառեր։ Տերևները բարդ, զույգ փետրաձև են, 5–10 զույգ նեղ տե րևիկներով։ Ծաղիկները դեղին են, ան կանոն, հազվադեպ՝ սպիտակ կամ կարմ րավուն՝ հավաքված ողկույզներում, ծաղ կաթերթիկները համարյա միևնույն չափ սի են։ Հայտնի է 500–600 տեսակ՝ տա րածված գլխավորապես մերձարևադար ձային և արևադարձային երկրներում։ Մշակվում է Հարավային Չինաստանում, Հնդկաստանում, Աֆրիկայում, ՍՍՀՄ–ում՝ Միջին Ասիայում, Ղազախստանում, Ղրիմում, Ադրբ․ ՍՍՀ–ում, Կրասնոդարում, ՀՍՍՀ–ում։ Դեղորայքային նշանակություն ունեն նեղտերև Ս–ն (C․ angus- tifolia), սրատերև Ս–ն (C․ acutifo- lia), ինչպես նաև բութատերև Ս–ն (C․ obovata)։ Օգտագործվում են բույսի տերևները, որոնք պարունակում են անտրագլիկոզիդներ։ Օգտագործվում է որ պես ախորժաբեր և լուծողական միջոց։ Կիրառվում է թուրմի, թեյի ձևով։ Օգտա գործվում է նաև մաշկային հիվանդություն ների ժամանակ։ Ս․ Հակոբյան


ՍԻՆԵՍԹԵձԻԱ (< հուն․ auvataOncris – համազգացողություն, համատեղ զգայություն, միաժամանակյա զգացում), հոգե բնախոսական սակավատիպ, առանձին դեպքերում անսովոր երևույթ, որն առա ջանում է տարբեր զգայարանների (զգայապատկերների) և բառային համապա տասխան ձևակերպումների միջոցով։ Զգայական և խառնվածքային գործոններով անմիջականորեն պայմանավորվող Ս–ի երևույթների ժամանակ ֆիզիկ, և խոսքային գրգռիչները (ըմբռնվող առար կաները) ունենում են համառորեն ար տահայտվող, հաճախ գիտակցական հա կակ շռից խուսափող, միաժամանակյա կրկնակի ներգործում, մեկը՝ որոշակի զգայարանի համապատասխան զգայա կան տպավորություն և ըմբռնում, մյուսը՝ դրան առավել կամ նվազ զուգակցված այլ զգայարանի համար բնորոշ զգա յա պատ կեր կամ մտապատկեր։ Առօրյա խոսակ ցական լեզվում Ա–ի դրսևորումներից են հաճախ գործածվող «բյուրեղյա ձայն», «սառը գույն», «քաղցր երազ», «քաղցր լեզու», «խոսուն աչքեր», «թթված դեմք» և այլ բնորոշումները։ էապես սուբյեկտիվ այս յուրահատուկ զգայափորձը արտա հայտվում է ամենատարբեր ձևերով, ֆոտիզմի (տեսողական Ս․) դեպքում տպա վորությունների ակունք են տեսողական, ֆոնիզմի (լսողական Ս․) ժամանակ՝ ձայ նային (այդ թվում՝ երաժշտ․) գրգռիչները։ «Գունեղ երաժշտությունը» (խրոմեստեզիա) առաջանում է գունային տարբեր երանգներ ներշնչող մեղեդիների ունկնդրումից։ Ս–ի այս տարբերակը սինոպսիայի մասնավոր դեպք է, որի ժամանակ երաժշտ․ ձայները՝ ըստ խառնվածքային յուրահատկությունների և զգայահուզւսկան կերտվածքի, առաջացնում են երկրա չափական ձևերի, բազմերանգ բնապատ կերների գունային արտացոլում։ Ս–ի երե վույթի տեսակ է սինալգիան, որը ցավի զգայական ըմբռնումների, մտապատկեր ների և ապրումների գունագեղության հետ ունեցած անմիջական աղերսանքի արտահայտություն է։ Ս–ի երևույթը դրսեվորվում է նաև գեղարվեստական գրակա նության մեջ (Պ․ Դուրյան, Վ․ Տերյան, Մ․ Մեծարենց, Ա․ Բլոկ, Ս․ Եսենին, Դ․ Վա րուժան և ուրիշներ)։ Բանաստեղծական պատկերների ստեղծման, զգայական և գեղագիտական ճանաչողության մեջ կա րևոր է Ա–ի տարբեր ձևերի դերը, որը դեռևս հիմնավոր ուսումնասիրության առարկա չի դարձել ո՝չ ընդհանուր և ախ տաբանական հոգեբանության, ո՝չ գրա կանագիտության և արվեստի մեջ։ Այդ պատճառով էլ դեռևս բացահայտված չեն զգայարանների փոխադարձ ազդեցության և համագործակցման, դրանց հու զական արձագանքների մի շարք հիմնա կան օրինաչափությունները մարդու գոր ծունեության տարբեր ձևերում և հատկա պես ստեղծագործական պրոցեսում։ Գրկ․ Кравков С․ В․, Взаимодействие органов чувств, М․–Д․, 1948; Г а л е е в Б․, Светомузыка։ становление и сущность но вого искусства, Казань, 1976․ Հ․ Թոէթունջյան


ՍԻՆԵՐԱԿՆԵՐ մարդու, երակային հիմ նական ցողունները, որոնք արյուն են հա վաքում ամբողջ մարմնից և տանում աջ նա խասիրտ։ Վերին սիներակը կարճ է և հաստ, գտնվում է կրծքի խոռոչում՝ Սիներակ ներ․ /․ վերին սիներակ, 2․ ստո րին սիներակ, 3․ լյարդի դռներակ, 4․ երիկամային երակ, 5․ զստա յին ընդհանուր երակ վերել աորտայից աջ։ Այն գոյանում է աջ և ձախ գլիաւբազկային երակների միա ձուլումից։ Վերջիններս առաջանում են գլխից և պարանոցից արյուն բերող ներ քին լծային և վերին վերջույթից եկող ենթանրակային երակների միացումից։ Վերին Ս–ի մեջ է թափվում նաև կրծքի խոռոչի պատերի արյուն ւ՝ կենտ երակի միջոցով։ Ստորին սիներակը մարմնի ամենախոշոր երակացողունն է, որն արյուն է հավաքում որովայնից և ստորին վերջույթներից։ Գոյանում է գոտկային 15-րդ ողնի առջևում՝ աջ և ձախ զստային ընդհանուր երակների միացու մից, որոնք արյուն են հավաքում կոնքի խոռոչից (զստային ներքին երակ) և ստո րին վերջույթներից (զստային արտաքին երակ)։ Ստորին սիներակը ողնաշարի առջևով, աորտայից ավելի աջ, բարձրա նում է վերև, անցնելով ստոծանիով, ար յուն է տանում աջ նախասիրտ։ Որովայնի խոռոչում ստորին Ս–ի մեջ են թափվում լյարդային, երիկամային, գոտկային, ինչ պես ն սև սեռական գեղձերից եկող երակ ների արյունը։ Գործնական տեսակետից կարևոր նշա նակություն ունեն վերին ու ստորին Ս–ի և լյարդի դռներակի ճյուղավորումների միջև եղած բերանակցումները։ Ս․ կենդանիների, ցամա քային ողնաշարավորների արյան մեծ շրջանառության ամենախոշոր երակները (վերին և ստորին)։ Երկկենցաղների Ս–ով արյունը մտնում է սրտի երակային ծոցը, սողունների, թռչունների և կաթնասուննե րի Ս–ով՝ աջ նախասիրտը (տես նաև Երակւեր;


ՍԻՆԵՐԳԻԴՆԵՐ (< հուն․ ovvepyvc, – համս տեղ գործող), սովորաբար երկու բջիջներ, որոնք ձվաբջջի հետ միասին մտնում են ծածկասերմ բույսերի սաղմնա պարկի ձվային ապարատի կազմության մեջ։ Բույսերի մեծամասնության Ս․ քայ քայվում են բեղմնավորումից առաջ կամ հետո, և միայն առանձին տեսակներինը պահպանվում երկար ժամանակ։


ՍԻՆէՐԵՋԻՍ (< հուն, auvaipeaie–փոքրացում), դոնդողների և ժեչերի ծա վալի ինքնակամ փոքրացումը, որն ուղեկցվում է հեղուկի անջատումով։ Ս․ դոնդողներում մակրոմոլեկուլների, իսկ ժելեհում դիսպերսված ֆազի առաջաց րած յկառուցվածքային տարածական ցան ցի խտացման հետևանք է։ Ս–ով համա կարգն անցնում է թերմոդինամիկորեն ավելի կայուն վիճակի։ Ս․ դիսպերսային, պոլիմերային և կենսբ․ համակարգերի ծերացման կամ «հասունացման» ձևերից է։ Այն կարևոր նշանակություն ունի սննդի (պասիր, լոռ ևն), ռետինի, քիմ․ մանրա թելերի և այլ նյութերի արտադրության համար։ Այլ դեպքերում Ս․ անցանկալի է (հացի հնանալը ևն)։


ՍԻՆԷՍՏՐՈԼ, սինթետիկ էստրոգենային պատրաստուկ։ Քիմ․ կառուցվածքով տար բերվում է ստերոիդ էստրոգենային հոր մոններից։ Ակտիվությամբ համարժեք է ֆուհկոէչինին։ Օգտագործվում է ձվարան ների ֆունկցիայի անբավարարության, շագանակագեղձի հիվանդությունների, կանանց կրծքագեղձի քաղցկեղի ժամա նակ։ Հակացուցված է լյարդի ֆունկցիայի խասգարման դեպքում։


ՍԻՆԹԵԶ (< հուն․ auvOeaic; – միացում, զուգակցում, միակցում), տես Համադրության։


ՍԻՆԹԵԶ․ ՔԻՄԻԱԿԱՆ, բարդ նյութերի նպատակադրված ստացումը ավելի պարզ նյութերից։ Հիմնված է սինթեզվող նյութի կառուցվածքի և ելանյութերի ռեակցիռնունակության ու կառուցվածքի