1906) վեպը, որտեղ մերկացված է կսպիտալիստական շահագործումը Չիկադոյի սպանդանոցներում։ Սոցիալիստական շարժման ազդեցությամբ, որին Ս․ մասնակցել է 1903-ից, նրա վեպերում («Մայրաքաղաք», 1908, «Դրամափոխները», 1908) ուժեղացել է սոցիալ․ քննադատությունը։ Լավագույն վեպերից են «Ածուխ արքան» (1917, Կոլորադոյի ածխահատների գործադուլի մասին) և «Ջիմմի Հիգինսը» (1919), որի կենտրոնում՝ ի պաշտպանություն Հոկտեմբերյան հեղափոխության, ոաքի ելնող շարքային ամերիկացի պրոլետարիատն է։ 30-ական թթ․ սկզբին որոշ անկում ապրելուց հետո («Հռոմեական արձակուրդներ», 1931, «Կոոպերացիա», 1936, վեպեր) Ս․ արձագանքել է հակաֆաշիստ, շարժմանը․ Ավտոմոբիլային արքան» (1937), «No pasaran!» (1937)։ Դրել է նաե«Լաննի Բսդդ» (1940–53) 11 գրքից բաղկացած էպոպեան։
ՍԻՆՕՊՏԻԿԱԿԱՆ ՕԴԵՌԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԷՅՈՒՆ (< հուն․ auvonxiHog–ամեն ինչ դիտելու ընդունակ), օդերևութաբանության բաժին, ուսումնասիրում է եղանակի պայմանները որոշող մթնոլորտային պրոցեսները և դրանց փոփոխությունները՝ եղանակի կանխատեսման մեթոդներ մշակելու նպատակով։ Այդ պրոցեսների հետազոտությունները հիմնվում են օդային զանգվածների կազմավորումը, փոփոխումը և շարժումը բնորոշող ֆիզիկա–կան օրենքների վրա՝ կապված արեգակնային էներգիայի և երկրի մակերևույթի փոխադարձ ներգործության պայմանների հետ։ Ս․ օ–յան աշխատանքային մեթոդը մթնոլորտային պրոցեսների (տես Մթնոչորաի շրջանառություն) և նրանց հետ կապված եղանակային պայմանների միաժամանակյա տարածական վերլուծությունն է։ Ս․ օ–յան հետագա զարգասման նպաստել են անրոլոգիական դիտարկամների հիման վրա մթնոլորտի բարձր շերտերի համար կազմված եղանակււյին (բարիկական տեղագրության) քարտեզների վերլուծությունը, ինչպես նաև մթնոլորտի հիդրոդինամիկական վիճակն արտահայտող հավասարումների կազմումն ու լուծումը (հաշվարկային կանխատեսումներ)։ Ս․ օ․ օգտագործում է արհեստական արբանյակներից ստացվող դիտարկումների արդյունքները։ Տես նաև Եղանակի ծառայություն։
ՍԻՈՆ, բլուր Երուսաղեմում (777 մ), որտեղ, ըստ աստվածաշնչյան առասպելի, գտնվում էր Եհովա աստծու տաճարը և Դավիթ թագավորի ամրակուռ ապարանքը։ Հուդայական կրոնում Ս․ այլաբանորեն նշանակում է «աստծո հավատարիմ» մարդ։ Քրիստոնեական աշխարհում tU․» անունը հաճախ գործածվում է որպես Երուսաղեմի հոմանիշ։
«ՍԻՈՆ», եկեղեցական, պատմաբանասիրական, գրական ամսագիր։ Երուսաւեմի հայոց պատրիարքության պաշտոնական հրատարակություն։ Լույս է տեսնում 1866-ից, Երուսաղեմում (1877–1927-ին ընդհատվել է)։ Խմբագիրներ՝ Տ․ Սավալանյան, Մ․ Մուրադյան, Դ․(Մ․) Խաղայան, P․ Կյուլեսերյան, Տ․ Ներսոյան, Թ․ Գուշակ յան, Շ․ Դալուստյան, Ա․ Գալաճյան (պաշտոնակատար), Ե․ Տերտերյան (Եղիվարդ, 1935–56, 1960-ից)։ Արժեքավոր են հայ եկեղեցու ազգ․ դիմագիծն ու պատմականորեն անկախ գոյավիճակը հաստատող ուսումնասիրությունները։ Կրոն, նյութերից զատ պարբերականում տեղ են գտնում պատմագիտությանը, հնագիտությանը, բանասիրությանը, մատենագիտությանը, լեզվաբանությանը, փիլիսոփայությանը, հոգեբանությանը վերաբերող հոդվածներ ու հոդվածաշարեր, հայ մշակույթի, գրչության ու մանրանկարչության հարցեր լուսաբանող նյութեր։ Այդ թեմաներով հանդես են եկել Մ․ Օրմանյանը, Ե․ Դուրյանը, Դ․ Հովսեփյանը, Ա․ Ալպոյաճյանը, Ն․ Ադոնցը, Հ․ Աճաոյանը, Ն․ Ակինյանը, Ս․ Տեր–Ներսեսյանը, գիտության ու մշակույթի եվրոպացի գործիչներ։ Անդրադառնում է նաև գիտության ճանաչողական նշանակությանը, կրթության ու դաստիարակության հարցերին, ներկայացնում հայ գաղթավայրերի կյանքը, աջակցում սփյուռքում հայապահպանման միջոցառումներին, հայրենիք–սփյուռք կապերի ամրապընդմանը։ Հանդեսի գրական բաժնում ներկայացվում է հայ գրականությունը՝ մասնավորապես պոեզիան (Վ․ Թեքեյան, Հ․ Օշական, վ․ Վահյան, Վ․ Մավյան, Պ․ Սևակ, Հ․ Շիրազ․ Հ․ Սահյան, Ս․ Կապուտիկյան և ուրիշներ)։ «Ս․» պահպանողական է արծարծած հարցերում։
ՍԻՈՆ Ա ԲԱՎՈՆԵՑԻ (ծն․ թ․ անհտ․–775), Հայոց կաթողիկոս 767-ից։ Ծնվել է Արագածոտն գավառի Բավոնք գյուղում։ Ուսանել է Դվինի կաթողիկոսարանում։ Եղել է Աղձնիքի եպիսկոպոսը։ Կաթողիկոս է ընտրվել արաբ ոստիկան Մուլեյմանի հավանությամբ։ Նախաձեռնել է Պարւոավի եկեղեցական ժողովը (768)։ Ենթադրվում է, որ 774–75-ին արաբ, բռնատիրության դսմ հայերի ապստամբության Ժամանակ Փորձել է հաշտեցնել կողմերին։ ,
ՍԻՈՆԻԶՄ (Երուսաղեմի Աիոն լեռան անունից), հրեական բուրժ․ նացիոնալիզմի առավել հետադիմական տարատեսակը, որը լայն տարածում է գտել XX դ․, կապիտալիստ․ երկրների հրեա բնակչության մեջ։ ժամանակակից Ս․ ազգայնամոլ գաղափարախոսություն է, ճյուղավորված կազմակերպությունների համակարգ և իմպերիալիստ․ պետությունների մոնոպոլիստ․ բուրժուազիայի հետ սերտորեն կապված հրեական խոշոր բուրժուազիայի շահերն արտահայտող քաղաքականություն։ Ս–ի հիմնական բովանդակությունը մարտնչող ազգայնամոլությունը, ռասայականությունը, հակակոմունիզմն ու հակասովետիզմն է։
Որպես քաղ․ հոսանք Ս․ առաջ է եկել XIX դ․ վերջին և նպատակն էր շեղել հրեական աշխատավորների ուշադրությունը հեղափոխ․ պայքարից։ Ս–ի գաղափարախոսները առաջ քաշեցին «հրեական հարցը» լուծելու ծրագիր՝ մեծ տերությունների օգնությամբ «հրեական պետություն» ստեղծելու միջոցով։ 1897-ին Բազելում տեղի ունեցավ սիոնիստական 1-ին կոնգրեսը, որտեղ հիմնվեց համաշխարհային սիոնիստական կազմակերպությունը (ՀՍԿ) և որը Ս–ի պաշտոնական նպատակ հռչակեց Պաղեստինում հրեական պետության ստեղծումը։
Ս–ի գաղափարախոսության հիմնական դրույթներն են․ աշխարհի տարբեր երկրների հրեաներն իրենցից ներկայացնում են էքստերիտորիալ, «միասնական համաշխարհային հրեական ազգ», հրեաները «առանձնահատուկ», «բացառիկ», «աստծո ընտրյալ» ժողովուրդ են, բոլոր այն ժողովուրդները, որոնց մեջ ապրում են հրեաները, այս կամ այն կերպ հակասեմիտներ են, հակասեմիւոիզմը՝ «մշտնջենական» երևույթ է, հրեաների ձուլումը շրջապատի ժողովուրդների հետ «հակաբնական և մեղսական» է, հրեաներն ունեն «պատմական իրավունքներ» իրենց «բիբլիական նախնիների հողերի» (Պաղեստինի և նրան հարող տարածքի) նկատմամբ, որտեղ և նրանք պետք է ստեղծեն իրենց, «զուտ հրեական», «հավասարապաշտ պետությունը»։ Սիոնիստները պրոպագանդում են դասակարգային համերաշխություն («բոլոր հրեաները եղբայրներ են»), դասակարգային պայքարը հրեաների մեջ հայտարարվում է ազգ․ դավաճանություն ևն։
Իսրայել պետության ստեղծումից (1948) հետո Ս․ դարձավ Իսրայելի պաշ–տոնական պետ․ գաղափարախոսությունը, որի գլխ․ նպատակն է ստեղծված պետության անվերապահ պաշտպանությունը աշխարհի բոլոր հրեաների կողմից, նրանց կենտրոնացումը Իսրայելում։ Ս․ խնդիր է դնում ընդլայնել պետությունը, այսպես կոչված, «Մեծ Իսրայելի» սահմաններում (ի հաշիվ պատմ․ Պաղեստինի և հարևան արաբ, երկրների)։ Ս․ անհաշտ, գաղտնի և բացահայտ պայքար է մղում սոցիալիզմի, միջազգային կոմունիզմի և ազգային–ազատագր․ շարժումների, Սովետական Միության և սոցիալիստ, մյուս երկրների դեմ, ձգտում է խախտել սոցիալիստ․ երկրների ժողովուրդների բարոյաքաղ․ միասնությունը, ազգությամբ հրեա քաղաքացիներին հեռու պահել սոցիալիստ․ և կոմունիստական շինարարությունից, քայքայիչ աշխատանք է տանում միջազգային լարվածության թուլացման դեմ, հանդիսանում է իմպերիալիզմի, գաղութատիրության և նեոգաղութատիրության հարվածային ջոկատներից։ Իսրայելի սիոնիստական կառավարող շրջանները Մերձավոր Արևելքում վարում են ագրեսիայի և մշտական էքսպանսիայի քաղաքականություն (նախ և առաջ Պաղեստինի արաբ ժողովրդի դեմ), որը հանգեցրել է արաբա–իսրայելական ռազմ, բախումների (1948-49, 1956, 1967, 1973, 1982)։ Մ–ի հիմնական ղեկավար մարմինը Հրեական գործակալությունն է, որը գլխավորապես զբաղված է հրեաների ներգաղթի հարցերով և ներկայացնում է ՀՍԿ՝ Իսրայելի կառավարության հետ փոխհարաբերություններում։ ՀՍԿ–ի գերագույն մարմինը Համաշխարհային սիոնիստական կոնգրեսն է։ ՀՍԿ–ի գործկոմը (ունի 2 բաժանմունք՝ Նյու Չորքում և Երուսաղեմում) ուղղություն է տալիս ու վերահսկում ավելի քան 60 կապիտալիստ․