երկրների սիոնիստական կազմակերպություններին, ունի ֆինանս, խոշոր միջոցներ, որոնք հիմնականում տրամադրում են հրեա մոնոպոլիստները։ Սիոնիստական կազմակերպությունների վերահսկողության կամ ազդեցության տակ է գտնվում կապիտալիստ, երկրների (հատկապես ԱՄՆ–ի, Արմ․ Եվրոպայի, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի մի շարք երկրների և Ավստրալիայի) զանգվածային ինֆորմացիայի միջոցների և կինոընկերությունների զգալի մասը։ Մարքսիստները մերժել և մերժում են Ս–ի տեսությունն ու պրակտիկան։ Վ․ Ի․ Լենինը բացահայտել է Ս–ի հետադիմական էությունը, ընդգծել նրա դոգմաների կեղծությունը և հրեա պրոլետարիատի շահերին անհարիր լինելը։ Ս–ի հետադիմական էությունը մերկացնում և նրա դեմ հետևողական պայքար է մղում Իսրայելի կոմկուսը։ Սովետական Միության հրեա բնակչությունը (աննշան բացառությամբ) և բոլոր ժողովուրդները, աշխարհի առաջադիմական ուժերը վճռականորեն դատապարտում են Իսրայելի սիոնիստական վերնախավի ագրեսիվ քաղաքականությունը։ ՄԱԿ–ի Գլխ․ ասամբլեան Ս․ որակել է (1975) որպես ռասայականության և ռասայական խտրականության տարատեսակ։
ՍԻՉՈՒԱՆ, նահանգ Հվ–արմ․ Չինաստանում, Յանցզի գետի միջին հոսանքի ավազանում։ Տարածքի մեծ մասն զբաղեցնում է Սի չու անի գոգավորությունը, արմ․ մասը՝ Սինո–Տիբեթական լեռները։ Տարածությունը 560 հզ․ կմ² է, բն․՝ 99,7 մլն (1982)։ Վարչական կենտրոնը՝ Չենդու։ Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են բրինձ, եգիպտացորեն, ցորեն, գարի, ընդավորներ, գաոլյան, ռապս, թեյ, ծխախոտ, շաքարեղեգ, ցիտրուսայիններ, բամբակենի ևն։ Զբաղվում են նաև շերամապահությամբ, անասնապահությամբ։ Արդյունահանում են քարածուխ, երկաթի հանքանյութ, քարաղ, ֆոսֆատներ, ասբեստ, նավթ և գազ։ Կան սև մետալուրգիա, մեքենաշինություն, քիմ․, տեքստիլ, անտառային, սննդի արդյունաբերություն, արհեստագործական–տնայնագործական ձեռնարկություններ։ Արդյունաբերությունը կենտրոնացած է Չունցին–Չենդու–Իբին եռանկյունում։ Լունսիխե գետի վրա կա ՀԷԿ, Ցանցզիի և վտակների վրա՝ նավարկություն։
ՍԻՉՈՒԱՆԻ ԳՈԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, Կարմիր ավազան, միջլեռնային իջվածք Չինաստանում, Ցանցզի գետի միջին հոսանքի և նրա վտակներ Մինցզյանի ու Ցզյալինցզյանի ավազանում։ Շրջապատված է Սինո–Տիբեթական լեռներով, Ցինլին և Դաբաշան լեռնաշղթաներով ու Գույչժոու սարահարթով։ Տարածությունը 200 հզ․ կմ² է։ Կազմված է կարմրավուն (այստեղից էլ Կարմիր ավազան անունը) ավազաքարերից։ Ունի դեպի հվ․ ուղղված ամֆիթատրոնի ձև։ Բարձրությունը 400– 500 մ է, ծայրամասերում՝ մինչև 1000 մ։ Տիրապետում են բլուրները (50–100 մ բարձրությամբ)։ Տարածված են արհեստական դարավանդները։ Կլիման մերձարևադարձային է, մուսսոնային։ Տարեկան տեղումները 800–1750 մւէ են, վեգետացիոն շրջանը՝ գրեթե շուրջ տարի։ Գետերը օգտագործվում են ոռոգման համար։ Լեռների ստորին գոտում կաղնուտներ են, 2000 մ/–ից բարձր՝ ասեղնատերևլայնատերև և եղևինների անտառներ։
ՍԻՊԱՐԻՍ Յուոզաս Վինցովիչ (1894– 1970), լիտվացի սովետական դերասան։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1954)։ 1920-ից ելույթ է ունեցել «Վիլկոլակիս» (Կաունաս) երգիծական թատրոնում։ 1923–25-ին եղել է Ազգի, 1926–40-ին՝ Պետական (երկուսն էլ՝ Կաունասում), 1940-ից՝ Լիտվ․ դրամայի (Վիլնյուս) թատրոնների դերասան։ Դերերից են՝ Շարունաս (Կրեվե–Միցկյավիչուսի «Շարունաս»), Վինգիս («Հարս», ըստ ժեմայտեի), Տել (Շիլլևրի «Վիլհելմ Տելլ»), Վիշնևսկի (Ա․ Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»)։ Պոգոդինի «Կրեմլյան կուրանտներ» և Վիշնևսկու «Անմոռանալի 1919-ը» (ԱՍՀՄ պետ․ մրցանակ, 1952) ներկայացումներում Ս․ առաջինը լիտվ․ բեմում կերտել է Վ․ ի․ Լենինի կերպարը։ Նկարահանվել է կինոյում։ 1945-ից դասավանդել է թատրոնին կից դրամատիկական ստուդիայում, 1953-ից՝ կոնսերվատորիայի թատերական ֆակուլտետում։ ՍՍՀՄ III գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշանով։
ՍԻՊԻԼ (Զաբել Հովհաննեսի խանջյան), Զապել Ասատուր, Տոնելյան (21․10․1863, Կ․ Պոլիս –19․7․1934, Կ․ Պոլիս), հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ։ 1879-ին ավարտել է Կ․ Պոլսի Ակյուտարի ճեմարանը, նույն թվին հիմնել Ազգանվեր հայուհյաց ընկերությունը։ Դասավանդել է նախ գավառներում, ապա՝ Կ․ Պոլսի վարժարաններում։ Գրական–հասարակական գործունեությունը շարունակել է նաև համիդյան ռեակցիայի տարիներին․ 1898-ին Գ․ Զոհրապի և Հ․ Ասաաուրի (ամուսնու) հետ վերահրատարակել է «Մասիս» հանդեսը, որի էջերում տպագրել է «Կիսադեմեր քողին ետևեն» դիմանկարների շարքը՝ նվիրված արևմտահայ նշանավոր գործիչներ է ․ Տեմիրճիպաշյանին, Ռ․ Պերպերյանին և այլոց։ Այդ շարքը հետագայում զետեղվել է Հ․ Ասատուրի և Ս–ի կազմած «Դիմսստվերներ»-ում (1921)։ Մեծ եղեռնից հետո էլ Ս․ չի կտրվել հասարակական կյանյփց։ Նա ուշադիր հետևել և արձագանքել է Սովետական Հայաստանում ծավալվող սոցիալիստական շինարարության, գրական–մշակութային կյանքին։ Գրական շրջանակներին Ս․ հայտնի է դարձել 1880-ական թթ․ վերջերին՝ «Մասիս» և «Հայրենիք» պարբերականներում հրաաարակած չափածո և արձակ գործերով։ 1891-ին տպագրվել է նրա «Աղջկան մը սիրտը» վեպը, իսկ 1902-ին՝ բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ցոլքեր»-ը։ Ս․ երգել է սեր, հայրենիք, ընդհանրապես՝ մարդկային նուրբ զգացմունքներ։ Նա շարունակել է արևմտահայ ռոմանտիկական քնարերգության ավանդույթները, որոնք ներհյուսվել են նոր ժամանակների ռեալիստական մտածողության հետ։ Այս հիման վրա էլ նրա ստեղծագործությունը գրականության պատմության մեջ բնութագրվել է որպես անցման շրջանի երևույթ։ Ս–ի ստեղծագործությունների համար հատկանշական են քնարական! ու էպիկական տարրերի ներդաշնակ զուգադրությունը, կանացիական նրբությունը, մշակված լեզուն։ Ս․ գրել է նաև մանկավարժական–մեթոդական հոդվածներ, մանկական բանաստեղծություններ, կազմել «Գործնական քերականություն արդի աշխարհաբարի» (1879) դասագիրքը, որը Հ․ Ասատուրի աշխատակցությամբ բարեփոխվել և բազմիցս վերահրատարակվել է «Թանգարան հատընտիր հատվածսերու» ընթերցարանների հետ։
ՍԻՊԻԼՅԱՆ Կղեմես [աշխարհիկ անունը՝ Մկրտիչ (17․2․1824, Կ․ Պոլիս –23․5․1878, Դիարբեքիր)], հայ դրամագետ։ Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ (1842-ից)։ Շրջագայելով Հայաստանի (էջմիածին, Վան ևն), Անդրկովկասի (Թիֆլիս), Պարսկաստանի (Թեհրան, Սպահան ևն), Փոքր Ասիայի, Միջագետքի, Կիակիայի մի շարք վայրերում՝ հավաքել և ուսումնասիրել է հայկ․ դրամներ, դրամագիտ․ նյութեր և այլ հնություններ։ Ս–ի հիմնական աշխատությունը՝ «Դասավորություն ռուբենյան դրամոց» (1892), որտեղ նա առաջին անգամ մշակել, դասակարգել ու ժամանակագրել է 3 հզ․ կիլիկյան դրամ, նրա մահից հետո որոշ լրացումներով հրատարակել է Գրիգորիս Վ․ Գա–