Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկըրներում։

ՍԻՍԻԱՆ, գետ ՀՍՍՀ–ում, Որոտանի աչ վտակը։ Երկարությունը 33 կմ է, ավազանը՝ 385 կմ²։ Սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայի հս–արլ․ լանջից, մոտ 3100 մ բարձրությունից։ Խոր (մինչև 200 մ) հովտով հոսում է հվ–արմ–ից հս–արլ․, ընդունում աջակողմյան Այրի վտակը և Սիսիան քաղաքի մոտ թափվում Որոտան։ Տարեկան միջին ծախսը 3,88 մ³/վրկ է (Տոլորս), հոսքը՝ 122,2 մլն մ³։ Ս․ գետի վրա է Տոչորսի ջրամբարը։

ՍԻՍԻԱՆ (մինչև 1935-ը՝ Ղարաքիլիսա, 1935–40-ը՝ Սիսավան), շրջանային ենթակայության քաղաք (1974-ից) ՀՍՍՀ–ում, համանուն շրջանի վարչական կենտրոնը։ Ս–ին վարչատերիտորիալ կարգով ենթարկվում են Աշոտավան, Ղզըլջուղ և Ուզ գյուղերը։ Հեռավորությունը Երևանից 217 կմ է։ Գտնվում է Երևան–Գորիս–Ստեփանակերտ ավտոխճուղուց 6 կմ հվ․, Որոտան գետի երկու ափերին, 1600 մ բարձրության վրա։ Հունվարի միջին ջերմաստիճանը–5°C է, հուլիսինը՝ 17,9°C։ Շրջակայքում կան սառնորակ աղբյուրներ և բազալտի հանքավայրեր։ 12487 բն․ (1984)։

Ս–ի տնտեսության զարգացումը կապված է 1960-ից Որոտանի ՀԷԿ–երի կասկադի շինարարության հետ։ Առաջատար արդ․ ձեռնարկությունը՝ «Հայէլեկտրալույս» արտադրական միավորման Ս–ի թողարկիչ–կարգավորիչ սարքերի գործարանը (նախկինում՝ մասնաճյուղ), հիմնադրվել է 1966-ին։ Այնուհետև ստեղծվել են արդյունաբերական և շինարարական իրերի կոմբինատները, Ս–ի տրիկոտաժի ֆաբրիկան, Դաստակերտի բժշկ․ տեխնիկայի գործարանի, տեղական արդյունաբերության մասնաճյուղերը, «Դյուղշին* տրեստի և Տաթև ՀԷԿ–ի, երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանները։ Գործում են գլխավորող պանրագործարանը, «Հայկոոպի» սննդի կոմբինատը, գորգագործական արտադրամասը, <Ավտոտեխսպսսսարկում» զոնալ միավորումը, <Հայգյուղտեխպետկոմի» և «Հայգյուղքիմիայի» շրջանային միավորումները։ Ս–ում են գտնվում <Գյուղշին» N» 6 տրեստը և «Հայհիդրոէներգոշինի» Տաթև ՀԷԿ–ի գլխամասային կառույցների շինվարչությունը։ U-ի տարածքում են գտնվում սերմնաբուծական և թռչնաբուծական սովետական տնտեսությունները, խոզաբուծական համալիրը, Աշոտավանի միջտնտեսային ձեռնարկությունը, կերերի արտադրության Ս–ի զոնալ փորձակայանը։ 1962–84-ին Ս–ում շահագործման է հանձնվել 82,6 հզ․ մ2 բնակելի տարածություն։ Ս–ի շրջակայքում կան տարբեր դարաշրջանների հնագիտ․ հուշարձաններ (դամբարանադաշտեր, բնակատեղիներ ևն)։ Դրանցից ամենաարժեքավորը Ս–ից 2,5 կմ հս․ գտնվող«Զորաքարեր» (Ղոշունդաշ) կոչվող ամրոց–բնակատեղին է (մ․ թ․ ա․ 3–2 հազարամյակներ), որն ունեցել է ամուր պարիսպներ, ուղիղ փողոցներ և կանոնավոր հատակագծով կացարաններ, որոնց ավերակներն այժմ էլ գոյություն ունեն։ Ամրոցը պեղելիս հայտնաբերվել են վանակատե գործիքներ, սև փայլով փորագրազարդ և գունավոր խեցանոթների մնացորդներ։ Ս–ի տարածքում է VIIդ․ ճարտ․ հուշարձան Սիսավանի եկեղեցին։

Ս–ի գլխ․ հատակագիծը կազմվել է 1976-ին՝ ըստ որի վերակառուցվում է կենտրոնը, կառուցվում են բնակելի նոր զանգվածներ։ Կառուցվում է նոր օդանավակայան (շին․ սկսվել է 1982-ին, ճարտ․ Ռ․ Այդինյան)։ 1960-ին կառուցվել են քաղաքացիական կռիվներում, 1975-ին՝ Հայրենական մեծ պատերազմում զոհված սիսիանցիների հիշատակը հավերժացնող կոթող–հուշարձաններ։

Ս–ում գործում են 4 միջնակարգ, 1 օժանդակ գիշերօթիկ, երաժշտական, կերպարվեստի և սպորտային դպրոցներ, 6 նախադպրոցական հիմնարկ, էլեկտրատեխ․ տեխնիկում, պրոֆտեխ․ ուսումնարան, 2 մշակույթի տուն, գրադարանների կենտրոնացած համակարգ, կինոթատրոն, պատկերասրահ։ Աշխատում են 305 ուսուցիչ (206-ը՝ բարձրագույն կրթությամբ), 34 բժիշկ, ունի շրջանային հիվանդանոց (155 մահճակալով), 2 պոլիկլինիկա, 2 դեղատուն։ Ս–ում են գտնվում ՀԱԱՀ գյուղատնտեսության մինիստրության հողագիտության, ագրոքիմիայի և երկրագործության ԴՀԻ–ների հենակետերը։

Պատկերազարդումը տես 369-րդ էջից առաջ՝ ներդիրում։

ՍԻՍԻԱՆԻ ԼԵՌՆԱՆՑՔ, Զանգեզուրի լեռնաշղթայի հս․ մասում, 2345 մ բարձրության վրա։ Միացնում է Որոտանի և Նախիջևանչաի գետահովիտները։ Ս․ լ–ով անցնում է Անգեղակոթ–Նախիջևան ավտոմոբիլային խճուղին։ Հնում կոչվել է Մայրադուրք։

ՍԻՍԻԱՆԻ ՇՐՋԱՆ, վարչական շրջան ՀՄՄՀ–ում։ Կազմվել է 1930-ի սեպտ․ 9-ին։ Աահմանակից է ՀԱԱՀ Ազիզբեկովի, Գորիսի, Ղափանի շրջաններին, Ադրբ․ ՄԱՀ Լաչինի շրջանին և Նախիջևանի ԻՄՄՀ–ին։ Տարածությունը 1719 կմ² է, բն․ 31685 մարդ (1976)։ Վարչական կենտրոնը՝ Սիսիան։

Քարտեզը տես 97-րդ էջից առաջ՝ ներդիրում։

Բնական պայմանները։ Ս․ շ․ գտնվում է ՀԱԱՀ հվ–արլ–ում, Զանգեզուր բնամարզի հս․ մսսում։ Մակերևույթը լեռնային է։ Ընդգրկում է Զանգեզուրի լեռնաշղթայի հս․ մասի արլ․, Բարգուշատի լեռնաշղթայի հս–արմ․ լեռնաբազուկները և Ղարաբաղի հրաբխային բարձրավանդակի արմ․ սարավանդների մի մասը։ Շրջանի տարածքում Զանգեզուրի լեռնաշղթան ունի մոտ 2800 մ միջին բարձրություն (առավել բարձր գագաթները՝ 3162 մ, Մալվարդ և 3132 մ, Այրիսար), դյուրանցանելի լեռնանցքներ (Որոտանի, 2344 մ, Սիսիանի, 2345 մ), որոնք շրջանը կապում են Վայքի և Նախիջևանի ԻԱԱՀ–ի հետ։ Զանգեզուրի լեռնաշղթայի արլ․ լանջերը չափավոր թեքությամբ աստիճանաբար իջնում են Որոտանի հովիտը և կտրտված են նրա աջափնյա վտակների (Արագլիջուր, Շաղաթ, Սիսիան, Այրի) կարճ հովիտներով։ Ս․ շ–ի Էւս–արլ․ մասում է Ղարաբաղի բարձրավանդակը, որը դարավանդանման աստիճաններով իջնում է հվ–արմ․։ Բարձրավանդակի և շրջանի ամենաբարձր գագաթը՝ Մեծ Իշխանասար հանգած հրաբուխը (3552 մ), գտնվում է Ս․ շ–ի և Դորիսի շրջանն սահմանագլխին։ Հվ–ում, Ղափանի շրջան ւ սահմանում, տարածվում է Բարգուշաւոի լեռնաշղթայի արմ․ բարձրադիր մասը (առավելագույն բարձրությունը՝ 3392 մ, Արամազդ լեռ)։ Շրջանի մասնատված լեռնային ռելիեֆին բնորոշ են նաև կոնաձև բարձունքներն ու քարակարկառները։ Տարածքի համարյա կենտ–