(50 ւոուն)։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Հովհաննես) և վարժարան։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՍԻՍՏԵՄ (< հուն․ օսօէղւա – զուգակցություն, մասերից բաղկացած ամբողջը, միացություն), տես Համակարգ:
ՍԻՍՈՒԱՆ», ազգային, գրական, բանասիրական ամսաթերթ։ Լույս է տեսել 1905-ին, Ալեքսանդրիայում (2 համար)։ Խմբագիրներ՝ Մ․ Բյուրատ, Ե․ Մրմաքեշ– խանլյան (Երոփւան)։ Լուսաբանել է եգիպտահայ համայնքի կյանքը, տպագրել արևմտահայ գրողների ստեղծագործություններ, պատմագրականագիտական, հրապարակախոսական հոդվածներ, լուրեր միջազգային գրական կյանքից։ Արժեքավոր են Զեյթունի անցյալին ու ներկային, եգիպտահայերի գաղութի պատմությանը նվիրված հրապարակումները, Ե․ Սրմաքեշխանլյանի «Երեք փուլեր» և «Հայ վերածնունդ» հոդվածները։
ՍԻՍՈՒՍՆ», ազգային, գրական, հասարակական, ռամկավարական ուղղության շաբաթաթերթ։ «Սիսուան» հրատարակչական ընկերության հրատարակություն։ Լույս է տեսել 1918–20-ին, Ֆրեզնոյում։ Խմբագիր՝ Մ․ Մինասյան։ Անդրադարձել է առաջին համաշխարհային պատերազմի, հատկապես Կովկասյան ճակատի իրադարձություններին, գաղթահայ կյանքին։ Նյութեր է նվիրել «Հայ ազգային միություն Ամերիկայի» և ՀԲԸ գործունեությանը, Բրեստ–Լիտովսկի և հայ–թուրք․ հաշտության (1918) պայմանագրերին, տպագրել Մեծ եղեռնը վերապրողների նամակներ։ «Համաշխարհային քրոնիկ», «Վերջին լուրեր» խորագրերով սերկա է կյանքը՜* 1920-իՆ միացել է «Նոր կյանք» (1914–19, Ֆրեզ– նո) շաբաթաթերթին և կոչվել «Նոր կյանք – Միսուան» (1920–21)։ Գ․ Գույումջյան
ՍԻՎԱՇ (թուրք, նեխած ծով), մանր ծոցերի համակարգ Ազովի ծովի արմ․ ափին, Ղրիմում։ Երկարությունը 112 կմ է, ավազանը՝ մոտ 2569 կմ2։ Ազովի ծովից բաժանված է ավազային (270 tX-ից մինչև 8 կմ լայնությամբ) Արաբաթյան Ալաք ցամաքալեզվակով։ Ծովին միացած ԷtԳենիչեսկի նեղուցով։ Ափերը ցածրադիր են ճահճային, ամառը ծածկվում են աղի շերտով։ Զրերը խիստ հանքայնացած են։ Պերեկոպ–Չոնգարյան օպերացիայի (1920) և Հայրենական մեծ պատերազմի ժամանակ (1943) կարմիր բանակը մարտերով հաղթահարեց, անցավ Մ․։ ՚
ՍԻՎԵՐԵԿ, տես Սեավերակ։
ՍԻՎԻԿՏԱՆ Մերգեյ Արմենակի (1925, Մայկոպ –1971, Մայկոպ), Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (24․12․ 1943, 15․4;1945, 27․6․1945), ավագ սերժանտ։ ՄՄԿԿ անդամ 1944-ից։ 1943-ին զորակոչվել է կարմիր բանակ, 394-րդ հրաձգային դիվիզիայի կազմում մասնակցել Կուբանի, Ուկրաինայի, Մոլդավիայի, Ռումինիայի, Բուլղարիայի և Հարպվսլա– վիայի ազատագրմանը։ Եղել է սակրավոր, հետախույզ, դասակի հրամանատարի օգնական։ Փառքի շքանշանների արժանացել է Ուկրաինան ազատագրելու ժամանակ և Դնեստրի ափին ռազմահենակետ ստեղծելիս ցուցաբերած խիզախության համար։ 1950-ին զորացրվել Է։ Մ․ Սահակյան․
ՍԻՎՐԻՀԻՍԱՐ, Մ ի վ ր ի Հ ի U ա ր, հնում՝ Թալիա, Հուստինիանու– պոլիս, քաղաք Թուրքիայում, համանուն լեռնաշղթայի հվ․ ստորոտին, Ան– կարայից 185 կմ հվ–արմ․։ Հիմնադրել է Բյուզանդիայի Հուստինիանոս I կայսրը։ Թուրք Մ․ անվանումը (նշանակում է սրածայր բերդ) ստացել է պահպանված բյուզ․ ավերակ բերդից։ Ա–ում հայերը հաստատվել են դեռես բյուփ․ տիրապետության ժամանակաշրջանում։ 1471-ին Թորոս Եպիսկոպոսի (Աղքատ) ընդօրինակած «ճաշոց» ձեռագիրը վկայում է այնտեղ հայկ․ գաղութի առկայությունը՝ Մ․ Աստվածածին եկեղեցով հանդերձ։ Հայերը նախ հիմնել են մերձակա Հային գեղը (թուրք․՝ խրիստիան քյոյի), ապա տեղափոխվել բնական ամրություններով պաշտպանված Ս․։ Հայկ․ կազմակերպված համայնքի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են XVII դ․ (1602-ին Մ–ի հայ վաճառականները առետր․ կապերի մեջ են եղել Վենետիկի հետ, 1616-ին Մ․ է այցելել Միմեոն Լեհացին)։ 1850-ական թթ․ քաղաքում կառուցվել է երկսեռ դըպ– րոց(Սահակ–Մեսրոպյան և Հռիփսիմյանց), 1863-ին՝ գիշերօթիկ դպրոց (Թարգման– չաց)։ XIX դ․ կեսին Ա․ ունեցել է 4 հզ․ հայ բնակիչ, 1874-ին՝ 5250 մարդ (750 տուն), 1890-ին՝ մոտ 6000 մարդ (800 տուն)։ Հայկ․ միջին և կենտր․ թաղերի աղետալի հրդեհից (1876) հետո քաղաքը կառուցապատվել է նոր նախագծով։ 1881-ին կա– ռուցվել է Մ․ Երրորդություն եկեղեցին, 1883-ին՝ Ներսիսյան դպրոցը և նոր բաղ– նիքը։ 1911-ին Ս–ում հրատարակվել Է •«Անահիտ» խմորատիպ շաբաթաթերթը, հիմնվել բարեգործական միության մաս– նաճյուղ, կազմակերպվել թատերական խումբ։ 1914-ին Ս–ում ապրող մոտ 850 տուն հայերը զբաղվում էին հիմնականում այգեգործությամբ, արհեստներով, սանտ– րով, վաճառականությամբ։ Նրանք բըռ– նությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ 1918-ին Մ․ վերա– դարձած 200–250 հայ ընտանիքները թուրք, կառավարության նոր հալածանք– ների հետևանքով ստիպված հեռացել են, և հայկ․ գաղութը 1920-ին վերջնականա– պես քայքայվել Է։ Հունաստանում, Բուլ– ղարիայում և այլուր ապաստանած սիվրի– հիսարցիներից շատերը հետագայում ներ– գաղթել են Մովետական Հայաստան։ Գրկ․ Նաթանյան Պ․, Տեղեկագրութիւն Սիվրիհիսարու, ԿՊ, 1872։ Տ և ր–Տ ո վ հ ա ն– նիսյան Դ․, Ներսեսյան Մ․, Պատ– մագիրք Սիվրի–^իսարի հայոց, Բեյրութ, 1965։ Ս․ Կ ոստան յան
ՍԻՎՐԻՀԻՍԱՐԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բար– բառ։ Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «կը» ճյուղին, ըստ բազմա– հատկանիշ վիճակագրական դասակարգ– ման՝ արմ․ խմբակցության Փոքր Ասիայի կամ արմ․ բարբառախմբին։ Խոսվել Է Անատոլիա վիլայեթի Միվրիհիսար քա– ղաքում։ Ունի երկաստիճան ձայնեղա– զուրկ (պ–փ, կ–ք, տ–թ) բաղաձայնական համակարգ, սակայն առկա է խլացած ձայ– նեղների և գրաբարյան խուլերի նվազա– գույն հակադրությունը (կիր «գիր» և «կիր», տուն «դու» և «տուն»), քմային բաղաձայն– ներն են կ3, ք3, լյ, գ] (միայն փոխառու– թյուններում)։ Ձայնավոր հնչյուններն են՝ ա, ա, Է, ը, ի, ու, ու, օ, օ։ Գրաբարի այ երկբարբառը սովորաբար Ս․ բ–ում մնում է անփոփոխ՝ ախպայ< եղբայր, մայ< <մայր, կայլէլ< քայլել (կա նաև՝ էքի< <այգի, աա< այդ փոփոխությունները)։ Եա >է (անկեալ >էնկէլ, կորնակ >կօրէկ), իւ>ու (շնութիւն >շունություն), ոյ> >ու (ընկոյզ>ունկուզ)։ Նկատվում է ր >շ անցում (հարսանիք >հաշնիք, երեք > >շէք)։ Միավանկ և բազմավանկ բառերի հոգնակին կազմվում է միայն մեկ՝ էր մասնիկով (հաց–հացէր, կիրակի–կիրա– կիէր), հավաքական գոյականներինը՝ էնք մասնիկով (Տօնիկէնք)։ Բոլոր գոյականները ենթարկվում են եզակիում՝ ի, հոգնակիում՝ ու հոլովման (ճուր–ճուրի, ախպայ–ախպայի, ծուկ–ծու– կի՛ օր–օրի, հաշնություն–հաշնությունի, ճուրէրու, ծուկէրու ևն)։ Հազվադեպ, ժա– մանակ ցույց տվող գոյականները ենթարկ– վում են վա հոլովման։ Հավաքական գո– յականների հոլովիչն է ց (Տօնիկէնք– Տօնիկէնց)։ Ներգոյական հոլով չունի։ Թեքված ձևերում ու և ի ձանավորները չեն հնչյունափոխվում (ճուր–ճուրի, կա– ւոու–կաաուի, կիրք–կիրքի)։ Ածականների գերադրականը կազմվում է պինւո, էվլի և դահա (փոխառյալ) բառերի օգնությամբ (էվլի, պինւո առվակ–ավելի գեղեցիկ, դա– հա խէրճ–ավելի խեղճ)։ Կան նաև նկարա– գրական ձևեր՝ լէռ–կապուտ, ծընկ–աէղին, կաս–կայմուր ևն։ Մ․ բ–ի թվականներից են մէյ ( = մեկ), երկու(ք), ըրէք(րէք, շէք), չօր– սու,իսսուԱ*, վածծուն, եայրու ևն։ Փոխառ– յալ են յէթմիշ (70), սէբսէն (80), տօխսան (90) թվականները։ Առավել հնչյունա– փոխված են ցուցական դերանունները՝ նախը «այնտեղ», տախը «այդտեղ», «այս– տեղ», վըաօխ «որտեղ» ևն։ Բայն ունի անորոշ (ալ, էլ, ուլ), կատարելի (էլլ, ալլ, ուլլ), հարակատար (ած, ացած) դեր– բայները։ Շարունակական ներկան ար– տահայտվում է էր, կար մասնիկներով և կէնամ բայով՝կէթամ էր(կամ կար, կէնամ) ախպայիս տունու=հենց հիմա գնում եմ եղբորս տուն։ Երբեմն էլ մասնիկը կարող է կրկնվել։ Տարածված է ներկայի և վա– ղակատարի իմաստով հարակատարի գործածությունը։ Արգելականը կազմվում է մ||մու||մէ նախադաս մասնիկներով։ Բա– ռապաշարում կան գրաբարյան բազմա– թիվ բառեր։ Ն․ Մկրտչյան
ՍԻՏԱԼ (Շահինյան) Կարապետ Շահենի [1891, գ․ Կաճետ կամ Կաշտ (Արմ․ Հայաս– տանի Շատախի գավառում) –26․5․1972, Ֆիլադելֆիա], հայ բանաստեղծ, խմբա– գիր, հասարակական գործիչ։ 1895–96-ի հայկ․ կոտորածների ժամանակ Շահին– յանների ընտանիքը տեղափոխվել է Վան։ Ծնողներից զրկվելով՝ Մ․ ապաստանել է ամեր․ որբանոցում։ 1907-ին ավարտել է Վանի Ամեր․ բարձրագույն վարժարանը,