Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

վամազոա։ Թիթեռները չեն սնվում, ապ– րում են մինչե 10 օր։ Արուների հոտառու– թյունը լավ է զարգացած (կարող են հո– տառությամբ հայտնաբերել մի քանի կմ հեռու գտնվող էգին)։ Թրթուրները մեծ են (մինչե 15 սմ), սնվում են տ երեներով։ Հայտնի է Ս–ի մոտ 1000 (ՍՍՀՄ–ում 20) տեսակ, տարածված գլխավորապես Արլ․ կիսագնդի արեադարձային շրջաններում։ Գիշերային մեծ սիրամարգակ․ 1․ թըր– թուրը, 2․ բոժոժը, 3․ թիթեոը Որոշ Ս․ (կաղնու մետաքսագործներ) բազ– մացվում են մետաքսաթելի ստացման հա– մար։ ՀՍՍՀ–ում հանդիպում է Ս–ի 5 տե– սակ՝ կույր, փոքր, միջակ, անդրկովկաս– յան և Եվրոպայի ամենամեծ թիթեռը՝ գիշերային մեծ Ս․, որոնք որպես հազվա– գյուտ և գեղեցիկ տեսակներ պահպանու– թյան կարիք են զգում։

ՍԻՐԱՄԱՐԳԵՐ (Pavo), հավազգիների կարգի փասիանների ընտանիքի թռչուն– ների սեռ։ Լինում են 2 տեսակ։ Սովո– րական Ս–ի (P․ cristatus) արուի մարմ– նի երկարությունը 100–125 սմ է, պոչ յնը՝ 40–45 սմ, զանգվածը՝ 4–4,25 կգ։ Վեր– նապոչի երկարացած, «աչիկներով» զար– դարված փետուրների (սխալմամբ ըն– դունում են որպես պոչ) երկարությունը 120–130 սմ է։ Գլուխը, պարանոցը ե Սովորական ս ի– ր ա մ ա ր գ, արուն կրծքի մի մասը կապույտ է, մեջքը՝ կա– նաչ, մարմնի ստորին մասը՝ սե։ էգերը փոքր են, պարզ գունավորված, չունեն վերնապոչի երկարացած փետուրներ։ Ս․ տարածված են Հնդկական թերակղզում, Հիմալայներից հվ․ (բարձր լեռներում Ս․ չեն ապրում) և Շրի Լանկա կղզում։ Կ ա պ– տ ա թ և Ս–ի (P․ muticus) գունավորումը վառ է, էգերը քիչ են տարբերվում արունե– րից։ Հանդիպում են Հնդկաչինում, Մալա– կայում և Սումատրայում։ Ս․ պոլիգամ են, արուն ապրում է 3–5 էգերի հետ։ Բնա– դրում են գետնին․ էգը դնում է 5–6 ձու և թխսում (27–30 օր)։ Սնվում են հիմնա– կանում բուսական, մասամբ կենդանական (միջատներ, փափկամորթներ, մանր ող– նաշարավորներ) կերերով։ Սովորական Ս–ին հաճախ պահում են որպես կիսա– ընտանի դեկորատիվ թռչուն (Հնդկաս– տան)։ Եվրոպա (Հունաստան) բերվել են հավանաբար V դարում։ 1936-ին հայտնա– բերվել են Ս–ի նման աֆրիկյան Ս․ (Afropavo congensis), որոնք ապրում են Կոնգո գետի ավազանի անտառներում։

ՍԻՐԱՆ ԵՍ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), միջ– նադարյան հայ ճարտարապետ։ Ապրել և ստեղծագործել է XIII դ․ Վայոց ձորում։ Արաաեսի վանքի գավիթը (1265, ճարւո․ Ս ի– ր ա Ь և ս) Ըստ պահպանված արձանագրությունների կառուցել է Արատեսի վանքի խաչվող կա– մարներով գավիթը (1265), Տարսայիճ Օր– բելյանի պատվերով՝ Սմբատ Օրբելյանի դամբարանը (1275, հետագայում՝ Օր– բելյանների տապանատուն) Նորավան– քում, որի հորինվածքը հայկ․ նույնատիպ շինությունների համար բացառիկ է․ այն միանավ թաղածածկ եկեղեցի է, բեմի խո– րանով․ կոչվել է Ս․ Գրիգոր։ Կատարած աշխատանքների համար Ս․ որպես ժա– ռանգական սեփականություն Հալիձոր գյուղի մոտ (այժմ՝ Գորիսի շրջանում) ըս– տացել է մեծ կալվածք և 500 արծաթ (ար– ձանագրությունը Տարսայիճ Օրբելյանի անունից և ստորագրությամբ, պահպանվել է Ս․ Գրիգորի հս․ պատին դրսից, քիվի տակ)։ Ս–ի ձեռակերտն է նաև Հալիձոր գյուղի մոտ գտնվող խաչքարը՝ կանգնեց– ված իր և եղբոր՝ Հզարմելի կողմից՝ ծնողների գերեզմանի վրա։ Ս․ միակ միջ– նադարյան հայ ճարտարապետն է, որի տոհմագրական տեղեկությունները, վար– ձատրման չափը հայտնի են, ինքը կենդա– նության օրոք արժանացել է նյութական ու բարոյական բարձր գնահատանքի (պատ– վիրատուների կողմից նրան նվիրված ար– ձանագրություններ են գրվել ու կալվա– ծագրով հատուկ հուշակոթող կանգնեցվել մեկենասի ստորագրությամբ)։ Ս․ հավա– նաբար եղել է Օրբելյանների գլխ․ ճար– տարապետը և բացի վերը նշվածից հե– ղինակ է Օրբելյանների իշխանական տան տիրույթներում կառուցված այլ շինու– թյունների։ Գրկ․ Բարխուդարյան Ս․, Միջնա– դարյան հայ ճարտ ար ապե աներ ու քարգործ վարպետներ, Ե․, 1963։ Մնացակաե– յ ա ն Ս․, Հայկական աշխարհիկ պատկերա– քանդակը IX–XIV դարերում, Ե․, 1976։ Մ․ Հասրաթ յան

ՍԻՐԱՆՈ ԴԸ ԲԵՐԺԸՐԱԿ (Cyrano de Ber– gerac) Սավինիեն (1619–1655), ֆրանսիա– ցի գրող, ազատախոհ։ Սովորել է ճիզվիտ– ների կոլեջում, որպես զինվոր ծառայել է թագավորական գվարդիայում։ Կրել է Զ․ Ֆ․ Բրունոյի, Թ․ Կամպանելայի եՊ․ Գա– սենդիի գաղափարների ազդեցությունը։ 1654-ին հրատարակվել է Ս․ դը P-ի «Տար– բեր երկեր»-ը, ուր ամփոփված են «Նա– մակներ»^ (պարսավագրեր զանազան մարդկանց մասին), «Խրատված պեդան– տը» կատակերգությունը և «Ագրիպինայի մահը» ողբերգությունը, որոնցում դրսե– վորվել է հեղինակի երգիծական տաղան– դը, արտահայտվել են նրա աթեիստա– կան ու մատերիալիստական գաղափար– ները։ Ս․ դը Բ–ի գլխ․ ստեղծագործությու– նը «Այլ աշխարհ կամ Լուսնի պետություն– ներն ու կայսրությունները» (1657) գործն է, որը մոտ է փիլ․, վեպին։ Գրքի հրատա– րակիչը խիստ աղքատացրել է տեքստը՝ հանելով հակակրոն․ հատվածները, դը– րանք վերականգնվել են միայն XX դ․՝ ըստ հայտնաբերված ձեռագրի։ Պատկերելով կյանքը լուսնի վրա՝ հեղինակն ի հայտ է բերում տիեզերքի և մարդու իր ըմբռնու– մը, ծիծաղում է Պտղոմեոսի համակարգի վրա, մերժում է հոգու անմահությունը, ծաղրում հրաշքներին հավատալը։ Ս․ դը Բ․ հավիտենական է համարում միայն նյութը։ Այդ գործի շարունակությունն է կազմում «Արկի պետությունները և կայսրություն– ները» (հրտ․ 1662) անավարտ վեպը։ Ս․ դը Բ–ի կերպարը մարմնավորված է է․ Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» (1898, հայ․ հրտ․ 1951) պիեսում։

ՍԻՐԱՆՈՒՅՇ [Գանթարճյան Մ ե– ր ո պ և Սահ ակ ի, 25․5․1857 (այլ տըվ– յալներով՝ 1862), Կ․ Պոլիս–10․6․1932, Կահիրե], հայ դերասանուհի։ Սկզբնա– կան կրթությունն ստացել է Կ․ Պոլսում։ 1873-ին ընդունվել է Պ․ Մաղաքյանի գըլ– խավորած <Արեեւյան թատրոնի» թատե– րախումբ։ Այլ դերերի շարքում խաղացել է նաև Կեկել (Սունդուկյանի «Պեպո», 1874), Ամալյա (Շիլլերի «Ավազակներ»)։ Մաղաք– յանի թատերախմբի ժամանակավոր կազ– մալուծումից (1874) հետո Ս․ ընդգրկվել է Թ․ Ֆասուչյաճյանի խմբում, նույն տարվա աշնանից անցել է Հ․ Վարդովյանի «Օս– մանյան թատրոն»,խաղացել հայկ․ե թուրք, ներկայացումներում։ Լինելով դրամատիկ դերասանուհի, այս թատրոնում Ս․ հան– դես է եկել գլխավորապես որպես օպե– րետային երգչուհի և հասել բավական մեծ հաջողության, մեկնել հյուրախաղերի։ Այ– նուհետե Ս․ գործել է Ս․ Պենկչյանի օպե– րետային խմբում։ 1878-ին սուլթանական