Ս–ի համեմաւոական մորֆո– լոգիան։ Ս․ հատուկ է միայն զարգա– ցած արյունատար համակարգ ույնեցող կենդանիներին։ Նեմերտիններն արյան կանոնավոր շրջանառություն չուսեն, ն արյունն անոթներով հոսում է մարմնի մկանների կծկման շնորհիվ։ Օղակավոր որդերի արյան շարժումը տեղի է ունենում մեջքային արյունատար անոթի բաբախ– ման շնորհիվ (որոշ տեսակներ ունեն լրացուցիչ «կողմնային Մ–եր»՝ բաբախող օղակաձե անոթներ)։ Ուսոտանհները, բացի ստամոքսի մոտ գտնվող և աորտա– յի հետ կապված Ս–ից, մեծ զարկերակների վրա ունեն ես 1–3 լրացուցիչ Ս․։ Փափկա– մորթների մեծամասնությունն ունի լավ զարգացած, սովորաբար 2 նախասրտից և 1 փորոքից կ,ազմված Ս․։ Հոդվածոտա– նիների Ս․ բաղկացած է մի քանի Ս–ային խորշերից։ Փշամորթները, անգանգները զուրկ են Ս–ից, և վերջիններիս արյունը շարժվում է որովայնային աորտայի և խռիկային անոթների հիմքերի կծկման շնորհիվ։ Ողնաշարավորների Ս․ մկաննե– րի հզոր շերտով (միոկարդ) պատված, փականներ ունեցող լավ զարգացած օր– գան է։ Զկների Ս․ երկխորշ է (բաղկացած նախասրտից և փորոքից), երկկենցաղնե– րի մեծամասնությանը՝ եռախորշ (ե նա– խասիրտ և փորոք), սողուններինը1 թըռ– չուններինը և կաթնասուններինը՝ քառա– խորշ (2 նախասիրտ, 2 փորոք)։ Ս․ մարդու։ Մարդու Ս․ գտնվում է կրծքավանդակում, աջ և ձախ թյոքերի արանքում, նրա 2/3 մասն անցնում է մարմնի միջին հարթությունից ձախ։ Հա– սուն մարդու Ս–ի երկարությունը 12– 15 սմ է, լայնական չափը՝ 8–11 սմ, առաջ– ետին չափը՝ 5–8 սմ։ Զանգվածը՝ 220– 300 գ։ Ս–ի հիմքն են կազմում նաիւասըր– տերը և խոշոր անոթները՝ վերին ո| ստո– րին սիներակները, աորտան ու թոքային զարկերակացողունը։ Ս․ ունի երկու երես՝ կրծոսկրակողային և ստոծանիական, որոնք իրարից բաժանված են աջ ու ձախ եզրերով։ Նախասրաերը փորոքներից բա– ժանված են լայնական (պսակաձևի ակո– սով, որի մեջ գտնվում է համանուն երա– կածոցը։ Ս–ի միջփորոքային ակոսների մեջ գտնվում են Ս․ սնող աջ և ձախ պսա– կաձև զարկերակները։ Մարդու Մ․ բոլոր կաթնասունների Մ–ի նման քառախորշ է (աջ և ձախ նախասրտեր, աջ ու ձսփւ փո– րոքներ)։ Մ–ի աջ ու ձախ կեսերը միմյանց հետ չեն հաղորդակցվում և բաժանված են միջնախասրտային ու միջփորոքային միջնապատերով։ Նախասրտերի մի4և հա– ղորդակցություն կա միայն ներարգան– դային կյանքում։ Աջ նախասիրտը խորանարդաձև 1r, նրա մեջ են բացվում վերին և ստորին սինե– րակներն ու սրտի պսակաձև երակածոցը։ Աջ նախասիրտը դեպի վար աջ փորոքի հետ հաղորդակցվում է նախասիրտ–փո– րոքային բացվածքով, որն օժտված! է եռ– փեղկ փականով։ Վերջինս կծկման ժա– մանակ կանխում է արյան ետհոսքը դեպի նախասիրտ։ Աջ և ձախ նախասրտերի միջ– նապատի կենտրոնում կա մի ձվաձ,և վւո– սիկ, որը սաղմնային շրջանում գործող ձվաձև անցքի հետքն է։ Երբ ձվաձև սնցքը լրիվ կամ մասնակի չի փակվում, պսյ աճառ է դառնում բնածին արատի, որի դեպքում նախասրտերի երակային ու զարկերակա– յին արյունը խառնվում է (տես Սրտի արատներ)։ Աջ նախասրտի պատերը հարթ են, բացի ականջիկից, որի մեջ կան սան– րաձև մկաններ։ Ձախ նախասրտի մեջ բացվում են թոքային 4 երակներ։ Ձախ նտխասիրտ–փորոքային բացվածքն օժտ– ված է երկփեղկ փականով։ Աջ փորո– քը նման է եռանիստ բրգի, ունի առաջ– նային, ետին ու միջային պատեր, որոնց կպած են բազմաթիվ մկանային ձողիկ– ներ։ Դրանք բացակայում են միայն թո– քային զարկերակացողունի հարակից մասում։ Այդ մկանային ձողիկների տա– րատեսակներից են 3 պտկաձև մկանները, որոնք հիմքերով կպած են փորոքի պատե– րին, իսկ ազատ ծայրերով (բարակ ջլա– թելերի միջոցով) միանում են եռփեղկ փա– կանի փեղկերի ազատ եզրերին և կան– խում են փեղկերի շրջվելը դեպի նախա– սիրտը՝ դրանց փակված դիրքում։ Աջ փո– րոքում, թոքային զարկերակացողունի սկզբնական մասում, կան 3 կիսալուսնա– ձև գրպանիկներ, որոնք նույնպես գոր– ծում են որպես փականներ։ Դրանք բաց– վում են միայն արյան հոսքի ուղղությամբ, այսինքն՝ փորոքից դեպի թոքային զար– կերակացողունը։ Փորոքի թուլացման ժա– մանակ, երբ արյունը ձգտում է ետ լցվել նրա մեջ, կիսալուսնաձև գրպանիկները լցվում են արյունով և փակելով անցքը, կանխում արյան ետհոսքը դեպի փորոք։ Ձախ փորոքի պատերը ավելի հաստ են, քան աջինը։ Այստեղ մկանային ձողիկ– ները բարակ են, սակայն ավելի շատ են, քան աջ փորոքում, պտկաձև մկանները երկուսն են, որոնք նույնպես ջլաթելերով միացած են երկփեղկ փականի փեղկե– րին։ Աորտայի սկզբնական մասը ևս օժտ– ված է լավ արտահայտված կիսալուսնաձև փականներով։ Դրանց աջ և ձախ կողմե– րից սկիզբ են առնում պսակաձև զարկե– րակները, որոնք Ա․ սնելով, դառնում են երակներ և թափվում պսակաձև երակա– ծոցի, վերջինս էլ4 աջ նախասրաի մեջ։ Այս անոթների միջոցով կատարվում է Ս–ի պսակային շրջանառությունը։ Պսա– կաձև զարկերակների ճյուղավորումնե– րի միջև եղած բերանակցումները մեծ նշանակություն ունեն Ս–ի պատերի սնու– ցումը բավարար և կայուն կերպով ապա– հովելու համար, երբ պսակաձև անոթների ճյուղերը ծայրային են, այսինքն, չունեն բերանակցումներ, ապա նպաստավոր պայմաններ են ստեղծվում սրտամկանի ինֆարկտի համար։ Ս․ շրջապատված է պարկաձև փակ գո– յացությունով՝ սրտապարկով (պերիկարդ), որը բաղկացած է 2 շերտից՝ արտաքին՝ ֆիբրոզ, և ներքին՝ շճային։ Վերջինս բաժանված է 2 թերթիկների՝ առպատային, որը պատում է ֆիբրոզ շերտը ներսից, և ընդերային (էպիկարդ կամ վերսրտենի), որը կպած է սրտամկանին և կազմում է Ս–ի արտաքին շերտը։ Առպատային և ընդերային թերթիկների միջև կա որոշ քանակությամբ շճային հեղուկ։ Պարունա– կում է մեծ քանակությամբ արյունատար և ավշային անոթներ, նյարդային վերջույթ– ներ։ Միջին շերտը՝ սրտամկանը կամ միո– կարդը, Ս–ի պատերի հիմնական զանգվա– ծըն է, բաղկացած միջաձիգ զոլավոր և շըր– ջանաձև մկանաթելերից, որոնք սկսվում են բացվածքների շուրջը գտնվող ջլա– օղերից և առանձին–առանձին տարածվում են նախասրտերի ու փորոքների վրա։ Սրտամկանի մեջ գտնվում են հատուկ հաղորդչական հանգույցներ, որոնցով պայմանավորված են սրտի ավտոմատիկ և ռիթմիկ կծկումները։ Ներքին շերտը՝ ներսրտենին (էնդոկարդ), Ս–ի խոռոչնե– րը պատող փուխր շարակցահյուսվածքա– յին շերտն է, որը ծալքավորվելով առա– ջացնում է նախասիրտ–փորոքային, ինչ– պես նաև աորտայի և թոքային զարկերա– կացողունի փականները։ էնդոկարդը պա– տում է Ս–ի խոռոչների պատերը և գոյաց– նում բացվածքների փականների փեղկե– րը։ Ս–ի ֆիզիոլոգիան․ Ս–ի ֆունկ– ցիան զարկերակների մեջ պարբերաբար արյուն մղելն է, որն իրականանում է նա– խասրտերի և փորոքների ռիթմիկ ու խիստ փոխհամաձայնեցված կծկումների (սիս– տոլա) և7 թուլացումների (դիաստոլա) շնորհիվ։ Ս–ի մեկ լրիվ բաբախումն անվա– նում/են Ս–ային ցիկլ, որի միջին տևողու– թյունը 0,8 վրկ է (մեկ րոպեում 75 բաբախ– ման դեպքում)։ Ա–ային ցիկլը բաղկացած է միմյանց հաջորդող երեք վւուլերից՝ նա– խասրտերի սիստոլա (0,1 վրկ), փորոքնե– րի սիստոլա (0,33 վրկ) և ընդհանուր դիաստոլա (երբ թճ նախասրտերը և թճ փորոքները թուլացած են՝ 0,37 վրկ)։ Նա– խասրտերը դիաստոլայի փուլում արյուն են ստանում նրանց մեջ բացվող երակնե– րով, այնուհետև արյունը լցվում է փորոք– ների մեջ և վերջիններիս սիստոլայի ժա– մանակ արտամղվում ձախ փորոքից աոր– տայի, իսկ աջ փորոքից՝ թոքային ցողունի մեջ։ Աջ նախասրտով և աջ փորոքով (աջ սրտով) մշտապես երակային արյուն է հոսում, իսկ ձախ նախասրտով և ձախ փո– րոքով (ձախ սրտով)՝ զարկերակային արյուն։ Ս․ մեկ րոպեում միջին հաշվով արտամղում է 4,5–5 չ արյուն (Ս–ի րոպեա– կան ծավալ), սակայն այդ ծավալը կարող է մի քանի անգամ մեծանալ լարված ֆի– զիկական աշխատանքի, ինչպես նաև ցա– ծըր մթնոլորտային ճնշման դեպքում։ Կծկումներն իրականանում են Ս–ի ավտո– մատ համակարգում ծագող ազդակների շնորհիվ։ Ռիթմավար գլխավոր հանգույցը տեղավորված է աջ նախասրտի վերին մասում (Կիս–Ֆլակի հանգույց)։ Սակայն սրտի կծկումների ռիթմը մշտապես կար– գավորվում է թափառող և սիմպաթիկ նյարդերով կենտրոնական նյարդային հա– մակարգից եկող ազդակների, ինչպես նաև արյան մեջ եղած որոշ հորմոնների և էլեկտրոլիտների շնորհիվ։ Ի տարբերու՜ թյուն կմախքային մկանների, սրտամկսք նը գործում է այսպես կոչված «ամեն ինչ, կամ ոչինչ» սկզբունքով (Բոուդիչի օրենք), այսինքն շեմքային և ավելի ուժեղ գրգիռ– ներին պատասխանում է միատեսակ, առավելագույն ամպլիտուդով կծկմամբ, որը կարևոր նշանակություն ունի բնակա– նոն հեմոդինամիկան ապահովելու հա– մար։ Ս–ի կծկման ուժը կախված է կծկման սկզբում մկանաթելերի ունեցած երկա– րությունից։ Եթե դիաստոլայի ժամանակ փորոքները շատ արյուն են ընդունում, և,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/418
Արտաքին տեսք