Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կանում ուղղափառ սլավոնները, մինչե XIX դ․՝ նաև ռումինները։ Ուկրաինացինե– րի, բուլղարների ու սերբերի կողմից այժմ գործածվող գրատեսակները կիրիլիցա– յի հետագա ձևափոխություններն են։ Դլա– գոլիցայի ստեղծման հանգամանքները դեռևս պարզ չեն։ Սակայն նրա հիմքում նույնպես ընկած է հունա–բյուզ․ գրատե– սակը։ Թեև գլագոլիցայի ու կիրիլիցայի փոխհարաբերությունը որոշ չէ և տառա– տեսակներով խիստ տարբերվում են իրա– րից, այնուամենայնիվ մերձենում են տա– ռակազմով, տառերի դասավորությամբ ու այբբենական արժեքով։ Դլագոլիցան հիմ– նականում գործածել են հվ–արլ․ սլավոն– կաթոլիկները, և այն դուրս է մղվել ավելի վաղ, քան կիրիլիցան։ Ս․ գ․ ռուս, այբուբենի գործառություննե– րով այժմ ընդլայնել է իր ազդեցության ոլորտը, թեև ցայսօր սլավ, մի շարք լե– զուների (արմ․ խմբի, սլովեներենի ևն) համար գործածվում են լատինագիր գրա– տեսակներ։ Գրկ․ Лавров П․ А․, Материалы по истории возникновения древнейшей славян– ской письменности, Л․, 1930; Щепкин В․ Н․, Русская палеография, М․, 1967․

ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ԼԵձՈհՆԵՐ, աւսվոնների լեզուները։ Պատկանում են հնդեվրոպ․ լեզվաընտանիքին և հանդես են գալիս որպես ինքնուրույն լեզվաճյուղ։ Ս․ լ–ով խոսում են շուրջ 270 մլն մարդ (Կենտր․ Եվրոպայից մինչև Խաղաղ օվկիանոսի ափերը)։ Առավել զանգվածային լեզուներն են՝ ռուս, (խոսողների թիվը՝ մոտ 154 մլն), լեհ․ (40 մլն), ուկր․ (35 մլն)։ Առավել քիչ խոսողներ կան սլովակ–ով (4,2 մլն), մա– կեղոն–ով (1,15 մլն), սլովեն–ով (2 մլն), կաշուբերենով (շուրջ 200 հզ․)։ Հնագույն գրավոր հիշատակությունները վերաբե– րում են IX դ․ (հին սլավ․), ապա՝ X–XI (ռուս․), XI1-XIII (սլովեն․, չեխ․), XIII– XIV դդ․ (ուկր․, լեհ․ ևն)։ Սլավ, ժամանա– կակից գրական լեզուների կազմավոր– ման ակունքները հասնում են XV–XVI դդ․, թեև դրանց զգալի մասի ձևավորումը ավարտվում է համեմատաբար ավելի ուշ՝ XVIII–XIX դդ․, իսկ մակեդոներենի ձևա– վորումը ավարտված էր արդեն IX դ․ 40-ական թթ․։ Ս․ լ․ ներկայանում են 3 հիմնական են– թաճյուղով՝ արլ․ (ռուս․, ուկր․, բելոռուս․), արմ․ (լեհերեն՝ կաշուբերենի հետ, չեխ․, սլովակ․, սերբալուժիկերեն), հվ․ (բուլղ․, սերբահորվաթ․, սլովեն․, մակեդոն․, հին սլավ․)։ Համեմատական սլավոնագիտու– թյունը սրանց համար վերականգնել է մինչգրային լեզվավիճակ, որը կոչվում է ընդհանուր սլավ, կամ նախասլավոներեն։ Գրավոր ավանդված հնագույն լեզուն հին սլավ, է, որը նախապես մակեդոն․ խոս– վածք էր և որը գրի է առնվել IX դ․։ Այն իբրև գրական լեզու (և ամենահինը) էա– կան ազդեցություն է ՛գործել սլավ, մյուս գրական լեզուների կազմավորման, մշակ– ման ու զարգացման վրա, պաշտամունքա– յին գործառությամբ երկար ժամանակ սպասարկել է քրիստոնեական եկեղեցուն, կոչվում է նաև եկեղեցասլավոն․, քանի որ այդ շրջանը համընկնում է բուլղար, կազ– մավորման հետ, երբեմն կոչվում են նաև հին բուլղ․։ Ս․ լ–ի մեծ մասը պաշտոնական ճանա– չում ունի, ընդ որում, Հարավսլավիայում կա երեք պաշտոնական լեզու (սերբա– հորվաթ․, սլովեն․, մակեդոն․)։ Մի մասը գործածում է լատինագիր այբուբեն (արմ․ սլավոնական խումբը, սլովեներե– նը), մյուսը՝ սլավոնագիր (արլ․ խումբը, բուլղ․, մակեդոներենը), իսկ սերբահոր– վաթերենի համար գործածվում են եր– կուսն էլ։ Հին սլավ–ի համար գործածվել են կիրիլիցա ու գլագոլիցա գրատեսակնե– րը։ ժամանակակից սլավ, գրատեսակնե– րը, այդ թվում և ռուս, գիրը, կիրիլիցայի տարբեր զարգացումներն են։ Իր հասարակական դերով ու գործառու– թյամբ Ս․ լ–ում մեծ կշիռ ունի ռուս–ը․ այն արդեն միշազգային ճանաչում ստացած լեզու է։ Մեծ է նրա դերը նաև մյուս սլավ, գրական լեզուների զարգացման ու հարըս– տացման գործում։ Կառուցվածքային պլանում Ս․ լ–ին բնո– րոշ է հնչույթային հարուստ համակարգը, շեշտը հիմնականում ուժային է․ առանձին լեզուներում (սլովեն․, սերբահորվաթ․)՝ արտաշնչական երաժշտական է, հիմնա– կանում արլ․, մասամբ և հվ․ խմբում՝ փո– փոխական, որոշ լեզուներում՝ կայուն (հիմնականում արմ․ խմբում)։ Սլովակ–ում, կաշուբերենում, սլովեն–ում, սերբահոր– վաթ–ում և այլ լեզուներում կան երկար ու կարճ ձայնավորներ, սլովեն–ում՝ վւակ և բաց տարբերակներ, լեհ–ում՝ նաև ռըն– գայիններ։ Մեծ մասը (բացի բուլդ–ից և սլովեն–ից) զանազանում է բաղաձայն– ների փափուկ և կոշտ տեսակներ։ Ընդ– հանուր սլավ–ը ուշ շրջանում փակ վանկեր չի ճանաչել։ Թույլ ձայնավորների անկու– մը, որը իր ավարտին է հասել մեր հազա– րամյակի սկզբներին, հանգեցրել է դրանց գոյացմանը առանձին դիրքերում։ ժառան– գորդաբար պահպանվել են փափուկ ձայ– նավորները․ որոշ լեզուներում փափկա– ցում է գոյացել նաև առաջնային շարքի ձայնավորներից առաջ։ Անվանական ձևա– կազմության մեջ հարուստ դրսևորումներ ունեն հոլովի ու սեռի կարգերը (բուլղ․ և մակեդոն․ հետևում են վերլուծական հո– լովակազմությանը)։ Բուլղ–ում և մակե– դոն–ում կան ետադաս հոդեր։ Երկակի թվի մնացորդները առկա են կաշուբերենում, սլովեն–ում, սերբալուժիկերենում։ Թվա– կանը իբրև ինքնուրույն խոսքի մաս ձևա– վորվել է ետհինսլավոն․ շրջանում։ Նոր խոսքի մաս է նաև դերբայական մակբայը։ Սլավ, լեզուները հնդեվրոպական լեզ– վաընտանիքում ավելի մոտ են կանգնած բալթյան ճյուղին, երբեմն այդ խմբերը առնվում են միասին՝ իբրև բալթիկ–սլա– վոն․ ճյուղ։ ^р^․Мейе А․, Общеславянский язык, пер․ с франц․, М․, 1951; Кондратов Н․ А․, Славянские языки, М․, 1956; Берн– штейн С․ Б․, Очерк сравнительной грам– матики славянских языков, М․, 1961; Нах- т и г а л Р․, Славянские языки, пер․ со сло- вен․, М․, 1963; Vaillant A․, Grammaire comparee des langues slaves, v․ 1–4,Lyon– P․, 1950–74․ Հ․ Պեւորոպւսն

ՍԼԱՎՈՆ Ա–ՀՈՒՆԱ–ԼԱՏԻՆԱ4ԱՆ ԱԿԱ–

ԴԵՄԻԱ, առաջին բարձրագույն հանրա– կրթական ուսումնական հաստատությու– նը Մոսկվայում։ Հիմնադրվել է 1687-ին։ Մինչև 1701-ը կոչվել է Հելենահուն․, 1701-ից՝ Սլավոնա–լատ․, 1775-ից՝ Ս–հ– լ․ ա․, 1814-ից՝ Մոսկվայի հոգևոր ակա– դեմիա և վւոխադրվել Տրոիցե–Սերգիև– յան վանք (Զագորսկ)։ XVII դ․ դասավան– դել են հուն․, լատ․, սլավ, լեզուներ, «յոթ ազատ արվեստներ», աստվածաբանու– թյուն։ XVIII դ․ սկզբից ավելացել են գերմ․, ֆրանս․, բժշկություն, ֆիզիկա, փիլիսո– փայութ ուն ևն։ Ակադեմիական համալ– սարանի (1725, Պետերբուրգ) և Մոսկվայի համալսարանի (1755) հիմնադրումից հե– տո կորցրել է իր նշանակությունը և դար– ձել բարձրագույն աստվածաբանական դպրոց։ Ս–հ–լ․ ա–ում կրթություն են ստա– ցել ռուսագիտության ու մշակույթի նշա– նավոր գործիչներ, այդ թվում՝ Մ․ Վ․ Լո– մոնոսովը (1731–35)։

ՍԼԱՎՈևԱՖԻԼՆԵՐ, սլավոնասեր– ներ, XIX դ․ 40–50-ական թթ․ ռուս, հաս․ և փիլ․ մտքի ուղղություններից մեկի ներկա; ացուցիչներ, որոնք հանդես են եկել Ռուսաստանի պատմության զարգաց– ման ո ղու (սկզբունքորեն արևմտաեվրո– պակաեից տարբեր) յուրօրինակության հիմնավորմամբ։ Այդ յուրօրինակությունը, ըստ Ս–ի, Ռուսաստանի պատմ․ մեջ դա– սակարգային պայքարի բացակայությունն էր, համայնական կարգի (հատկապես ռուս, հողային համայնքի) առկայությու– նը, ուղղափառ դավանանքը, որը ըստ նը– րանց միակ ճշմարիտ քրիստոնեությունն էր։ Ս–ի հայացքների մշակման գործում գլխ․ դերը խաղացին գրականագետներ, բանա ւտեղծներ ու գիտնականներ Ա․ Մ․ խոմյակովը, Ի․ Վ․ Կիրեևսկին, Կ․ Ս․ Ակ– սակովը, Ցու․ Ֆ․ Սամարինը։ Նշանավոր Ս․ էիե Ա․ Ի․ Կոշելևը, Պ․ Վ․ Կիրեևսկին, Ի․ Ս․ Ակսակովը, Դ․ Ա․ Վալուեը, Ֆ․ Վ․ Չիժովը, Ի․ Դ․ Րելյաևը, Ա․ Ֆ․ Դիլֆերդին– գը, Ավելի ուշ՝ Վ․ Ի․ Լամանսկին, Վ․ Ա․ Չերկւսսկին։ Դաղափարապես Ս–ին մոտ էին գ ւողներ Վ․ Ի․ Դալը, Ս․ Տ․ Ակսակովը, Ա․ Ն․ Օստրովսկին, Ֆ․ Ի․ Տյուտչևը և ուր․։ Ս–ի ւենտրոնը 1840-ական թթ․ Մոսկվան էր․ Ս․ Ա․ և Ա․ Պ․ Ելագինների, Դ․ Ն․ և Ե․ Ա․ Սվերբեևների գրական սալոնները, որտեղ Ս․ շփվում և վիճում էին արնմւռա– կւմսներքւ հետ։ Հրատարակել են ժողովա– ծունէր ու պարբերականներ․ «Մոսկովս– կիե ւբորնիկի» («Московские сборники», 1846 1847 և 1852) ևն ժողովածուներ, «Ռոււկայա բեսեդա» («Русская бесе– да», 1856–60), «Սելսկոյե բլագոուստ– րոյս ովո» («Сельское благоустройство», 1858–59) ամսագրերը և «Մոլվա» («Мол– ва», 1857), «Պարուս» («Парус», 1859) թերթերը։ 1840–50-ական թթ․ կարևո– րագույն հարցի՝ Ռուսաստանի պատմ․ գար բացման ուղու կապակցությամբ, Ս․, ի հակադրություն արևմտականների, հան– դես էին գալիս ընդդեմ Ռուսաստանի կող– մից արևմտաեվրոպական քաղ․ կյանքի ձևերի և կարգերի յուրացման։ Սակայն կողք էին բուրժ․ բարեփոխումներ իրա– կաէ լսցնելուն, ճորտատիրական իրավուն– քը «վերևից» վերացնելուն։ Ս․ ակտիվո– րեն մասնակցել են 1861-ի գյուղացիական ռեֆորմի նախապատրաստմանը և անց– կսս մանը։ Ս․ մեծ կարևորություն էին տա– լիս հասարակական կարծիքին, պահան– ջում հրավիրել Զեմստվային ժողով (դու– մա] , սակայն դեմ էին սահմանադրության