Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և ինքնակալության որևէ ձևական սահմանափակման։ Ս․ ձգաում էին վերացնել գրաքննության ճնշումը, հասաաւոեւ բաց դաա՝ բնակչությունից ընտրված ներկաս յացուցիչների մասնակցությամբ, վ հրացնել մարմնական պատիժը և մահաս ատիժը։ 1859–61-ի հեղափոխ․ իրադրության տարիներին Ս–ի և արևմտականներ հայացքները նշանակալիորեն մերձեցան, քանի որ երկու կողմերն էլ օբյեկտիվորեն արտահայտում էին լիբերալ կալվածատերերի և բուրժուազիայի շահերը։ Ետռեֆորմյան շրջանում, կապիտալիստ, զարգացման պայմաններում, սլավոնաֆիլությունը, որպես ոուս․ հասարակական մտքի ուղղություն, դադարեց գոյություն ունենալուց։ Ս–ի ուսմունքի պահպանողա– կան գծերը հետագայում, այսպես կոչված, ուշ Ս․, զարգացրին նացիոնալիզմի և հւահսաւսվոԱութրսն․ (պանսլավիզմ) ոգով։ Ս–ի գաղափարախոսության յտննադատությամբ հանդես են եկել հեղափոխական–դեմոկրատներ Բելինսկին, Գեր– ցենը, Օգարյովը, Չեռնիշևսկին, Դոբրոլյուբովը։

ՍԼԱՎՈՆՆԵՐ, լեզվական ազգակցությամբ (տես Սլավոնական Լեզուներ) և ծագման, ընդհանրությամբ միավորված ժողույուրդների խոշորագույն խումբ Եվրոպայում։ Ընդհանուր թիվը՝ մոտ 277 մլն (1978) ։ Բաժանվում են արլ․ (ռուսներ՝ 138,6 մլն, ուկրաինացիներ՝ 44 մլն, բելոռուսներ՝ 9,7 մլն), արմ․ (լեհեր՝ 39,1 մլն, չեխեր՝ 10․4 մլն, սլովակներ՝ 5,3 մլն, լուժիկներ՝ 0,1 մլն, կաշուբներ) և հվ․ (բուլղարներ՝ 8․4 մլն, սերբեր՝ 9,55 մլն, հորվածներ՝ 5․4 մլն, սլովեններ՝ 2,1 մլն, հարավսլավ․ մակեդոնացիներ՝ 1,6 մլն, բոսնիացէներ՝ 2․05 մլն, չեռնոգորցիներ՝ 0,58 մլն) Ս–ի։

Հին Ս–ի պատմության աղբյուրներ են* հնագիտ․ և լեզվաբան, տվյալները, հունա–հռոմ․ պատմիչների (Պլինիոս Ավագ, Տակիտոս, Պտղոմեոս, Յորդանոս, Պրոկոպիոս Կեսարացի և ուրիշներ) տեղեկությունները, վաղ միջնադարյան տարեգրությունները, ժամանակագրությունն երը։ Հնում վենեդներ անվանմամբ հայտնք Ա–ի մասին վաղ պատմ․ տվյալները վերաբերում են 1–II դդ․։

Ըստ լեզվաբանության տվյալների՝ հին Ա․ տարածված են եղել Կենտր․ և Արլ, Եվրոպայում։ Մ․ թ․ ա․ II–I հազարամյակներում Հս․ Մերձսևծովյան շրջաններից մինչև Կենտր․, Հս․ և Արլ․ Եվրոպա ըէկած տարածքում բնակվել են Ա–ի անասնապահ և երկրագործ նախնիները՝ տշինեցկյան, լուժիկյան, պոմորյան և այլ հնագիտ․ մfշակույթների կրողները։

II–IV դդ․ գերմ․ ցեղերի (գոթեր, գեպիդներ) հվ․ շարժվելու հետևանքով խախտվել է Ա–ի բնակեցրած տարածքի ամբողջականությունը, որն Էլ, հավանաբար, կարևոր նշանակություն է ունեցել Ա–ի արլ․ և աըմ․ հատվածների բաժանման համար։ V դ․ վերջին, հոների տերության անկումից հետո, Ա․ սկսել են տեղաշարժվել դեպի հվ․ (Դանուբի և հս–արմ․ մերձսևծովյան շրջանները) և ներխուժել Բյուզ․ կայսրության բալկանյան տիրույթները։ VIII–XII դդ․ պոլաբյան և պոմորյան Ա․ ենթարկվել են գերմ․ ֆեոդալներին, սլովակներին տիրել են հունգ․ ֆեոդալները։ Առաջին վաղ ֆեոդ, պետությունները հվ․ Ա–ի մոտ (Բուլղարիա, այնուհետև՝ Մերբիա) ձևավորվել են VII–XI դդ․, արլ․ Ա–ի մոտ (Հին ռուս, պետություն)՝ IX դ․, արմ․ Ա–ի մոտ (Սեծ Մորավական տերություն, այնուհետև՝ Չեխիա, Լեհաստան)՝ IX–X դդ․։ IX–X դդ․ Ս․ ընդունել են քրիստոնեություն։

XIII դ․ Ա–ի մեծ մասը ենթարկվել են մոնղ․ արշավանքներին։ XIII–XV դդ․ Ա․ մերձբալթյան ժողովուրդների հետ ծանր պայքար են մղել գերմ․ ֆեոդալների դեմ։ XIV–XX դդ․ սկիզբը նրանք պայքարել են թուրք, զավթիչների դեմ։ 1654-ին Ուկրաինան, իսկ XVIII դ․ վերջին՝ արլ Ս–ի մեծ մասը վերամիավորվել են Ռուսաստանին։ XVIII դ․ բաժանումների հետևանքով ան–կախությունը կորցրին լեհերը։ XVIII–XIX դդ․ ռուս–թուրք․ պատերազմների հետևանքով իրենց անկախությունը վերականգնեցին Չեռնոգորիան, Սերբիան, Բուլղարիան։ Կապիտալիզմի զարգացման պայմաններում XIX դ․ ձևավորվեցին սլավոն․ բուրժ․ ազգերը։ Ուժեղացավ սլավոն, ճնշված ժողովուրդների ազատագր․ պայքարը Գերմանիայի, Ավստրո–Հունգարիայի և Թուրքիայի դեմ։

1917-ի Հոկտեմբերյան մեծ հեղափոխության շնորհիվ ազգային պետականություն ձեռք բերեցին ուկրաինացիներն ու բելոռուսները, որոնք հաս․–տնտ․ նոր վերափոխումների հետևանքով ձևավորվեցին որպես սոցիալիստ, ազգեր։

Սլավոն․ ժողովուրդների միասնականությունն առավել ամրապնդվեց ու ակներև դրսևորվեց ֆաշիզմի դեմ պայքարում, 1939–45-ին՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ 1939-ին և ետպատերազմյան առաջին տարիներին վերամիաւխրվեցին ուկր․ և բելոռուս, բոլոր հողերը, ինչպես նաև վերականգնըվեց լեեերի ու չեխերի Էթնիկական բուն տարածքը։ Քաղ․ ե հաս․–տնտեսական վերափոխումների հետևանքով Արլ․ և Հվ–Արլ․ Եվրոպայում առաջացան սոցիալիստ․ սլավոն, պետություններ, ձևավորվեցին սոցիալիստ, սլավոն, ազգեր (լեհ․, չեխ․, սլով․, սերբ․, հորվաթ․, բուլղ․ ևն)։

ՍԼԵՅՏՈՆ (Slayton) Դոնալդ (ծն․ 1924), ԱՄՆ–ի տիեզերագնաց–օդաչու, ռազմաօդային ուժերի պաշտոնաթող մայոր։ ԱՄՆ–ի ռազմաօդային ուժերում ծառայում է 1942-ից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ժամանակ կատարել է 56 մարտական թռիչք։ Ավարտել Է Մինեսոտյան համալսարանը (1949, ստացել բնական գիտությունների բակալավրի աստիճան), փորձարկող օդաչուների դպրոցը (1956)։ ԱՄՆ–ի տիեզերագնացների խմբում է 1959-ից։ 1975-ի հուլիսի 15–25-ին, Թ․ Ստաֆորղի և Վ․ Բրանդի հետ, որպես ամեր․ անձնակազմի անդամ (կցման խցի–Դ․ Սլեյտոն կի օդաչու), թռիչք է կատարել «Սոյուզ»-«Ապոլլոն» տիեզերական համակարգով։ Տիեզերքում եղել է 217 ժ 28 ր։

ՍԼԵՆԳ (անգլ․ slang), խոսակցական լեզվի արտահայտչական և հուզական երանգավորում ունեցող բառ, որ շեղվում է ընդունված գրական լեզվի նորմերից։ «Ա․» տերմինը ավելի հաճախ օգտագործվում է կապված անգլերենի և Անգ–լիայում ու ԱՄՆ–ում նրա գործառության հետ։ Տարածված է գլխավորապես դպրոցականների, ուսանողների, զինվորականների, երիտասարդ բանվորների շրջանում։ Գրական լեզվում օգտագործվում է հերոսների և հեղինակային խոսքի լեզվական բնութագրման նպատակով։ «Ս․» տերմինը ծածկաչեզու և ժարգոն տերմինների մասնակի հոմանիշն է։

ՍԼԿՈՒՆԻՆԵՐ, Սլկունիք, Սղկունի ք, Սաղկունիք, նախարարական տոհմ հին Հայաստանում։ Մովսես Խորենացի տոհմի հիմնադիրն ու անվանադիրն է համարում Սլաք նահապետին։ Ս–ի տոհմական կալվածքն է եղել Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառը։ Արշակունյաց թագավորության ժամանակ Ս–ին հանձնարարվել է Տավրոսի կապանների հսկողությունը և որսապետության գործը։ Ըստ Սահակյան Գահնամակի, Ս․ զբաղեցրել են 48-րդ «բարձը», իսկ ըստ Զորանամակի, Հայոց զորաբանակին (Հվ․ զորաթև) տվել են 300 հեծյալ մարտիկ։ IV դ․ սկզբին Ս–ի նահապետ Աղուկը ապստամբել է Տրդատ Բ Սեծ արքայի դեմ և ամրացել իր Ողական բերդում։ Արքայի հրամանով Մամիկոնյանները գրավել են Ողականը և կոտորել Ս–ին։ Այդ ծառայության դիմաց արքունի հրովարտակով Ս–ի կալվածները շնորհվել են Մամիկոնյաններին, իսկ Ողականը դարձել է Հայոց սպարապետի աթոռանիստն ու զորակայանը։ Ս–ի շառավիղներից հիշատակվում են Գինդ եպիսկոպոսը (IV դ․ կես), որին Ներսես Ա Մեծ կաթողիկոսը կարգել է վանահայր, և Այրուկ իշխանը (V դ․ կես), որը կռվել է Վարդանանց կողմում։ Հետագա աղբյուրներում Ա–ի մասին տեղեկություններ չեն հանդիպում։

ՍԼԱՅԱԲԳԻՆ (անգլ․ slabbing, < slab–բառացի սալ, թիթեղ), պողպատե խոշոր ձուլուկները սլյաբի (մետալուրգիկան արտադրության կիսաֆաբրիկատ) վերամշակող շրջասեղմիչ գչոցման հասւոոն։ Ա–ի հիմնական կոնստրուկտիվ առանձնահատկությունը (բլյումինգի համեմատությամբ) հորիզոնականներից բացի, նաև ուղղաձիգ գրտնակների առկայությունն է (ձուլուկի կողմնային եզ– րաշերտերի շրջասեղմման համար)։