Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թերի, լանգոբարդների և սլավոնների (Ս–ում բնակություն են հաստատել VI– VII դդ․) գեղարվեստական կերտվածքները։ VIII դ․, կաթոլիկություն ընդունելուց հետո, կառուցվել են քարաշեն եկեղեցիներ, XII–XIII դդ․՝ ռոմանական ոճի եռանավ բազիլիկներով (Ստիչնա, 1136–1156, Կոստանեվիցա, սկսվել է 1234-ին) մենաստաններ, միանավ եկեղեցիներ (Ցուրկլոշտերում, 1227), ռոտոնդաներ (մկրտարան Կոպերում, XIII դ․), ֆեռդալների դոնժոններ, ոչ մեծ չափերի դղյակներ՝ պալատով և կապելլայով։ Գոթական ժամանակաշրջանում (XIII–XVI դդ․) բուռն աճել են քաղաքները, շրջապատվել աշտարակավոր և դարպասավոր պարիսպներով։ Կենտր․ Ս–ում գերակշռել է երկհարկանի, նեղ ճակատներով քաղաքային տների տիպը։ Ադրիատիկի ծովափնյա քաղաքներում (Կոպեր, Պիրան) Վենետիկի ազդեցությամբ կառուցվել են եռահարկ պալատներ՝ հանդիսավոր դահլիճներով, նշտարաձև կամարավարտ պատուհաններով։ Տարածվել են գոթական եռանավ, երկնավ, միանավ դահլիճ եկեղեցիները (Շենտ–Ռուպերտի եկեղեցին, մոտ 1482–1497), ավագ խորաններում տեղ են գտել արձանները, փայտե քանդակները («Աստվածամայր», XIV դ․ 3-րդ քառորդ, Սոլչավայի եկեղեցում)։ XIV դ․ 1-ին կեսի որմնանկարչության գծահարթապատկերային ոճը (Տուռնիշչեում և Բոհին լճի Սվետի Յանեզ եկեղեցում) իտալ․ ազդեցությամբ փոխարինվել է ավելի ծավալային պատկերումով (Մարտյանցիում, 1392, վարպետ Յանեզ Աքվիլա)։ Յանեզ Լյուբլյանցու որմնանկարներին (Վիսոկոյի, 1443, Մուլյավայի, 1456, եկեղեցիներում) բնորոշ է քնարականությունը, հետաքրքրությունը հասարակ մարդկանց, կենցաղային մանրամասների և բնանկարի հանդեպ։ Ավետարանային անցքերը հաճախ պատկերվեյ են որպես գյուղական կյանքի տեսարաններ (որմնանկարներ Ցռնգրոբում, 1453, վարպետ Վոլբենկ)։

XVI դ․ ի հայտ են եկել կանոնավոր քաղաքաշինության ․տարրեր, կառույցներում՝ ռենեսանսի ոճի պատշգամբներ, էրկերներ, լոջաներ, կամարաշար սրահներ, օրդերային շքամուտքեր (Մարիբորի ռատուշայի շքամուտքը, 1565, Ցելեի «Ստարայա գրոֆովիա» պալատը, 1580)։

Վերածննդի գծերը դրսևորվել են ավագ խորանների քանդակազարդերում, որմնանկարներում (Կրիժնա Գորայի, 1502, և Սվետի Պրիմոժեն–ադ Կամնիկոմի, 1504, մոտ 1520, եկեղեցիներում)։ Դիմանկարներում և աշխարհիկ դեկորատիվ գեղանկարչությունում արտահայտվել է վենետիկյան ազդեցությունը (Ցելեի «Ստարայա գրոֆովիա» պալատի առաստաղապատկերը, մոտ 1600)։ XVII դ․ զարգացել և XVIII դ․ ծաղկման է հասել բարոկկոն (Ս․ Ցակոբի, 1613–15, Ս․ Նիկոլայի, 1700–07, երկուսն էլ՝ Լյուբլյանայում), Շմառնա Գորայի (1711–12, ճարտ․ Գ․ Մաչեկ) և Պոլյանայի (1720, ճարտ․ Գ․ Մաչեկ), Գոռնի Գրադի (1757–63, ճարտ․ Մ․ Պերսկի) եկեղեցիներում։ Պալատները, եկեղեցիները, ռատուշաները (Լյուբլյանայում՝ Շվայգերի պալատը, մոտ 1775, ռատուշան, 1717–18, ճարտ․ Գ․ Մաչեկ) զարդարվել են արձաններով և որմնանկարներով։ Քանդակագործության մեջ ուշագրավ են Ֆ․ Ռոբբայի մարմարե դինամիկ կոմպոզիցիաները («Սլովենյան գետերի շատրվանը» Լյուբլյանայում, 1751), գեղանկարչությունում՝ Ֆ․ Ելովշեկի, Վ․ Մետցինգերի, Ֆ․ Բերգանտի (ստեղծել է նաև դիմանկարներ, ժանրային պատկերներ) որմնանկարներն ու սրբապատկերները։ XVIII դ․ վերջին–XIX դ․ 1-ին կեսին Լյուբլյանայի հրապարակների վերակազմությունը, քաղաքային և գյուղական համեստ շենքերի կառուցումը կատարվել են կլասիցիզմի ոճով։ Ֆ․ Կավչիչի ժանրային նկարներում, Լ․ Յանշայի բնանկարներում, Մ․ Լանգուսի դիմանկարներում, Յո․ Տոմինցի՝ բիդերմայերի ոգով կատարված ժանրային–դիմանկարային կոմպոզիցիաներում միահյուսված են կլասիցիզմն ու ռոմանտիզմը։ XIX դ․ 2-րդ կեսին պատմ․ ոճերի ոգով կառուցվել են հասարակական շենքեր, XX դ․ սկզբին՝ «մոդեռն» ոճով (ճարտ․ Մ․ Ֆաբիանի), 1920–30-ական թթ․՝ ազգ․ ավանդույթներով (Յո․Պլեչնիկ, Ի․ Վուռնիկ, Վ․ Շուբից)։ XIX դ․ Ս–ի առաջադեմ արվեստի միտումներն արտահայտվել են քանդակագործներ Ա․ Գանգլի, Ի․ Զայեցի, Ա․ Կարինգերի, ժանրային պատկերների ու դիմանկարների հեղինակներ Յու․ և Յա․ Շուբից եղբայրների, ռեալիստ, հանրահայտ մանկավարժ Ա․ Աժբեի գործերում։ Վերջինիս աշակերտները՝ Ի․ Գրոհարը, Մ․ Ստեռնենը, Մ․ Յաման, Ռ․ Ցակոպիչը («Սավա» խմբակ) իմպրեսիոնիստական լուսավոր գունաշարով ստեղծել են գյուղական աշխատանքի տեսարաններով ազգ․ բնանկարներ։ Հ․ Սմրեկարը, Մ․ Գասպարին, Ի․ Վավպոտիչը («Գարուն» խմբակ) արվեստի ազգ․ ինքնատիպության որոնումների ընթացքում դիմել են բանահյուսությանը, սիմվոլիկայի և ոճավորման։ 1910-ական թթ․ Ֆ․ Տրատնիկի, Վ․ Պիլոնի, Ֆ․ և Տ․ Կրալ եղբայրների երփնագրերում և գրաֆիկական գործերում արտահայտվել են սոցիալ–քննադատական տրամադրություններ։ 1920–30-ական թթ․ ստեղծագործել են ռեալիստական գեղանկարչության և գրաֆիկայի (Գ․ Ա․ Կոս, Բ․ Յակաց, Ֆ․ Միհելիչ), քանդակագործության (Ֆ․ Բեռնեկեր, Լ․ Դոլինար, Բ․ և Ջ․ Կալին եղբայրներ) խոշոր վարպետներ։ 1945-ից հետո կառուցվել են նոր քաղաքներ (Վելենե, 1940-ական թթ․ վերջ–1950-ական թթ․, ճարտ․ Յա․