Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րենզ), արդ․ շրջաններ, բնակելի թաղա– մասեր, հաս․ կենտրոններ, հիվանդանոց– ներ են, վերակառուցվել են հին քաղաք– ները (Լյուբլյանան, ծովափնյա առողջա– վայրեր Կոպերը, Պիրանը են)։ Չնայած տարածում գտած ֆորմալիստական փոր– ձարարությանը (քանդակագործներ՝ Ցա․ Սավինշեկ, Ս․ Տիհեց, գեղանկարիչ՝ 6ա․ Բեռնիկ), առաջատարը՝ ժողովրդի կյանքին, հեղափոխական և ժող․–ազա– տագրական պայքարին նվիրված արվես– տըն է (քանդակագործներ՝ Լ․ Դոլինար, Կալին եղբայրներ, Ֆ․ Սմերդու, Կ․ Պուտ– րիհ, Դ․ Տրշար, գեղանկարիչներ՝ Դ․ Ա․ Կոս, Բ․ Ցակաց, Ս․ Պենգով)։ Արտահայտիչ են Դ․ Ստուպիցայի դիմանկարները, հե– քիաթայնությամբ են ներթափանցված Ֆ․ Միհելիչի աշխատանքները, ուշագրավ են Մ․ Պրեգելի խճանկարները, Ա․ Կրեգա– րի վիտրաժները։ Ծովափնյա շրջանների ժող․ ճարտ․ մեջ գերակշռում են քարաշեն, կղմինդրի և շիֆերի* ծածկերով, իսկ արլ․ և մերձալպյան մասերում՝ փայտաշեն, կավաշեն, ծղոտի և կավարի ծածկերով տները։ Տարածված է ջնարակած խեցե– ղենը, ասեղնագործությունը, փայտի փո– րագրությունը, ապակու երփնագրումը։ Երաժշտությունը։ Ալովեն․ երաժշտ․ ֆոլկլորում կենցաղավարում են քնարա– կան, կատակային, հարսանեկան երգերը նւ հնագոլյն բալլադները։ Ալպիական, մերձծովյան և արլ․ շրջաններում տարած– ված է բազմաձայն երգեցողությունը, հվ–արլ․ շրջաններում՝ ծիսական երգերը, այսպես կոչված, կոլեդները, որ կատար– վում են գլխավորապես միաձայն։ ժող․ երաժշտությունը դիատոնիկ է, գերակշռում է մաժորը։ ժող․ երգի մեղեդիներին բնո– րոշ է փհփոխական մետրը, բարդ ռիթմը։ Պրոֆեսիոնալ երաժշտ․ արվեստը զարգա– ցել է XV դ․, ստեղծվել են եկեղեցական երգչախմբեր, երգեցողության դպրոցներ, քաղաքային փողհարների համքարու– թյուններ։ Հանդես են եկել կոմպոզիտոր– ներ P․ Պրասպերգիուսը, Ցու․ Ալատկոն– յան (վիեննական պալատական կապելլա– յի հիմնադիրը), պոլիֆոնիկ երաժշտու– թյան վարպետ Ցա․ Դալլուս–Կառնիոլու– սը (աշխատել են, գլխավորապես, Ա–ից դուրս), XVII դ․՝ Դ․ Պլավեցը (Պլաուտց), Ցա․ Կ․ Դոլարը, Ի․Պոշը (Պոխիուս)։ նյուբ– լյանայում տրվել են իտալ․ օպերային ներկայացումներ (1660-ից), ստեղծվել Ֆիլհարմոնիկ ակադեմիա (1701-ից), Դա– սային թատրոն (1765-ից), Ֆիլհարմոնիկ ընկերություն՝ (1794-ից), մանկավարժ, ուսումնարանին կից՝ երաժշտ․ դասարան– ներ (1815-ից) են։ XVIII դ․ վերջի –XIX դ․ սկզբի կոմպոզիտորներից են 6ա․ Ցոլ․ Հոչևարը և Մ․ Չադեժը (կաթոլիկ ներկա– յացումների երաժշտություն), Յա․ Բ․ Հյոֆ– ֆերը և Մ․ Օմերզան (օրատորիաներ), Յա․ Զուպանը (սլովեներեն առաջին՝ «Բե– լին» օպերան, 1780 կամ 1782), Յա․ Նովա– կը, Լ․ Դոլինարը և Դ․ Ռիհարը։ XIX դ․ ազգ․-ազատագր․ շարժման վերելքի պայ– մաններում կոմպոզիտորները ձգտել են ազգ․ երաժշտ․ արվեստի հաստատմանը։ Ազգ․ ոճի գծերը արտահայտվել են Մ․ Վիլ– հարի, Յու․ Ֆլեյշմանի, Դ․ և Կ․ Մաշեկնե– րի, Բ․ Պոտոչնիկի և այլոց ստեղծագոր– ծություններում։ Ազգ․ արվեստի հաստատ– մանը նպաստել է «Դլագբենա մատիցա» երաժշտ․ ընկերությունը (1872-ից, Լյուբ– լյանա), որը հրատարակել է Ս–ի կոմպո– զիտորների ստեղծագործությունները, բա՝ ցել երաժշտ․ դպրոց (1882), կազմակեր– պել երգչախումբ (1891), սիմֆոնիկ նվա– գախումբ (Սլովեն, ֆիլհարմոնիա, 1908– 1913)։ Ազգ․ օպերաներ ն․ օպերետներ բե– մադրվել են Սլովենական թատրոնում (1892-ից)։ XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին օպերային և նվագախմբային երաժշտու– թյուն են գրելՖ․ Դերբիչը, Ա․ Ֆյորստերը։ XX դ․ սկզբի երաժշտության զարգացման մեջ կարեոր դեր է խաղացել «Novi akordi» ամսագիրը (1901 –14), որի շուրջը հա– մախմբվել են շատ կոմպոզիտորներ, խո– շորագույններից՝ Դ․ Կրեկ, է․ Ադամիչ, Ռ․ Սավին, Ա․ Լայովից։ Հարավսլավիայի կազմավորումից հետո երեան են եկել մի շարք երաժշտ․ կազմակերպություններ և ուս․ հաստատություններ, վերակազմա– վորվել հները․ Լյուբլյանայի երաժշտ․ դպրոցը դարձել է կոնսերվատորիա (1919, 1924-ից՝ Պետ․ կոնսերվատորիա, 1939-ից՝ Երաժշտության ակադեմիա)։ Լյուբլյանա– յում գործել են՝ Երաժշտ․–պատմ․ ինստ․ (1934-ից), ֆիլհարմոնիա (1936–41)։ Ազգ․ ժամանակակից կոմպոզիտորական դըպ– րոցի հիմնադիրն է Ա․ Օստերցը։ 1920– 1930-ական թթ․ զարգացել է կոմպոզիտոր– ներ Վ․ Սիրկի, Մ․ Կոգոյի, 1930–40-ական թթ․՝ P․ Առնիչի, Մ․ Բրավնիչարի ստեղծա– գործությունը։ ժող․ Հարավսլավիայում ստեղծվել են Սլովեն, ֆիլհարմոնիան (1947, սիմֆոնիկ նվագախմբով և երգչա– խմբով), Լյուբլյանայի ռադիոյին և հե– ռուստատեսությանը կից թեթև երաժշտու– թյան երգչախումբը և նվագախումբը, Լյուբլյանայի համալսարանին կից Երա– ժըշտագիտության ինստ–ը։ Երաժշտ․ կո– լեկտիվներ են ստեղծվել Սարիբորում, Ցելեում U այլ քաղաքներում։ ժամանա– կակից երաժիշտներից են՝ կոմպոզիտոր– ներ Դ․ Շվարան, Պ․ Ռամովշը, Ի․ Պետրի– չը, երաժշտագետներ Դ․ Ցվետկոն, Ա․Ռի– յավեցը, Ֆ․ Մարոլտը, դիրիժորներ P․ Լեսկովիցը, Զ․ Ցիգլիչը, դաշնակահար– ներ և կոմպոզիտորներ Մ․ Լիպովշեկը, Պ․ Շիվիցը, ջութակահար Ի․ Օզիմը, եր– գիչներ Ռ․ Ֆրանցլը, Լ․ Կորոշեցը, երգ– չուհի Վ․ Բուկովեցը։ 1950-ին կազմավոր– վեք է Ա–ի կոմպոզիտորների միությունը։ Թատրոնը։ Ս–ում առաջին թատեր․ ներ– կայացումները XVII դ․ ցուցադրված «դըպ– րոցական դրաման», լատ․ Ա գերմ․ միստե– րիաներն են։ 1721-ից Շկոֆյա–Լոկայում խաղացվել են վանական Ռոմուալդի (Լ․ Մարուշիչ) սլովեներեն գրված միստե– րիաները։ Աշխարհիկ թատրոնը (գերմ․ և իտալ․ խմբեր) երեան է եկել XVII դ․ 1-ին կեսին։ 1765-ին Լյուբլյանայում բաց– վել է Դասային թատրոնը, ուր 1789-ին սլովեն սիրող դերասանները խաղացել են Ա․ Լինհարտի «ժուպանի դուստր Մից– կան» սլովեն, առաջին պիեսը։ 1848– 1849-ի հեղափոխությունից հետո Լյուբ– լյանայում և այլ քաղաքներում ստեղծվել են բազմաթիվ սիրողական խմբակներ։ 1867-ին Լյուբլյանայում գրող Ֆ․ Լեստիկը հիմնել է Թատեր․ ընկերություն, որը Դասային թատրոնում բեմադրել է սլովեն հեղինակների կենցաղային կատակերգու– թյուններ․ կից գործել է թատեր․ դպրոց։ 1892-ին Լյուբլյանայում բացվել է Սլովե– նական թատրոնը։ Առաջին պրոֆեսիոնալ դերասանների (ի․ Բորշտնիկ, Զ․ Բորշտ– նիկ–Զվոնւ սրևա, 3․ Նոլլի և ուրիշներ) ար– վեստում համադրվել են ռոմանտիկ․ U ռեալիստ, միտումները։ Առաջին ռեժի– սորներն են՝ Ի․ Բորշտնիկը, ապա՝ Ռ․ Ինե– մանը։ Թատրոնի հետագա զարգացմանը մեծապես նպաստել են սլովեն դրամա– տուրգներ Ֆ․ Լեստիկի, Յո․ Յուրչիչի, Յո․ Ատրիտարի, Զ․ Կվեդերի, է․ Կրիստա– նի, huiinl ապես Ի․ Ցանկարի հակաբուր– ժուական, գեղարվեստորեն բարձրարժեք պիեսները։ Առաջին և երկրորդ համաշ– խարհային պատերազմների միջե ընկած ժամանակաշրջանում նորից է ձևավորվել Սլովեն, ազգ․ թատրոնի թատերախումբը, սկսել է գործել թատրոն Սարիբորում, երևան եկել պրոֆեսիոնալ ռեժիսուրան։ Ռեժ․ Բ․ Դավելլան 1931–34-ին բեմադրել է Մ․ Կրլեժայի, Շեքսպիրի, Սոլիերի պիես– ները։ Ֆաշիստական օկուպացիայից ազա– տագրվելուց հետո ստեղծվել են մի շարք նոր թատրոններ, այդ թվում՝ Լյուբլյանա– յի Քաղսյքային թատրոնը։ Սլովեն, ազգ* թատրոնում ետպատերազմյան տարինե– րին աշխատել են ռեժիսորներ Բ․ Դավել– լան, Բ․ Ատուպիցան, Ֆ․ Դելակը, դերա– սաններ Աավկա Աևերը, Ատանե Աևերը, Վ․ Յուվււնը և ուրիշներ։ 1969-ին թատրո– նը հյուրախաղերով այցելել է ԱԱՀՄ։ 1970-ական թթ․ կեսին թատրոնի կազմում էին ռեժի սորներ Բ․ Կրեֆտը, Մ․ Կորունը, ժ․ Պետււնը, դերասաններ Շ․ Դրոլչևան, Դ․ Պոչկւււևան, Մ․ Պոտոկարևան, Բ․ Կրա– լը և ուրիշներ։ Բեմադրվում են սլովեն, և արտաաւհմանյան դասականների, ժա– մանակակից սլովեն, դրամատուրգներ Բ․ Կրեֆտի, Ի․ Պոտրչի, Մ․ Բորի, ինչպես և Չեխուլի, Դորկու պիեսները։ Լյուբլւանայում գործում են թատերար– վեստի յռկադեմիան (1945-ից), Ալովենա– կան թատեր․ թանգարանը։ Գրկ․ История Югославии, т․ 1–2, М․, 1963; Бодрин В․ В․, А в д е и ч е в Л․ А․, Югославия․ Экономико-географическая ха– рактеристика, М․, 1970; Пыпин А․ Н․, Спассвич В․ Д․, История славянских литератур, 2 изд․, т․ 1–2, СПБ, 1879–81; Кравцов Н․И․, Основные тенденции развитие словенской литературы конца XIX- начала XX в․, в сб․։ Зарубежные славянские литературы․ XX век, М․, 1970; Алёшина Л․ С․, Яворская Н․ В-, Искусство Юго– славии․ Очерки, М․, 1966; Белоусов В․ Н․, Современная архитектура Югосла– вии, М․, 1973; Вагапова Н․, Театр на– родов Югославии, в кн․։ История зарубежно– го театра, ч․ 2, М․, 1972; Солнцева Л․, Театр народов Югославии, в кн․։ История западноевропейского театра, т․ 6, М․, 1974; Statisticki godisnjak Jugoslavije․ 1973, Bel- grad, 1<74․

ՍԼՈՒՇւԵՎԻՉ (Stuszkiewicz) էուգենիուշ (1901 –1981), լեհ լեզվաբան, հնդկագետ, հայագ ւտ։ Տորունի համալսարանի պրոֆ․ (1945), վարշավայի համալսարանի հնդ․ բանասիրության ամբիոնի վարիչ (1953-J ց)։ Զբաղվել է հնդ․ լեզվաբանու– թյան, բանասիրության և Հնդկաստանի պատմ սթյան հարցերով (-«Դիտողություն– ներ «Ռամայանայի» խմբագրությունների պատմության ուսումնասիրման մասին»,