րեզում՝ օրինակ ծառայելով Իտալիայի և այլ երկրների օպերային բազմաթիվ կոմպոզիտորների համար։
ՍԿԱՐԼԱՏՏԻ (Scarlatti) Ջուզեպպե Դոմենիկո (1685–1757), իտալացի կոմպոզիտոր, կլավեսինահար և երգեհոնահար։ Ա․ Սկարլատտոիի որդին և աշակերտը։ Աշխատել է Իտալիայում, Պորտուզալիայում, Իսպանիայում։ Ստեղծագործական ժառանգության հիմքը կլավեսինի 555 պիեսներն են, այդ թվում՝ 400-ից ավելի միամաս սոնատներ (հեղինակը դրանք անվանել է «էքզերսիս»–վարժութ ուն), որոնք դարձել են ապագա սոնաս ային ալեգրոյի (տես Սոնատային ձև) նախատիպը։ Դրանց հատուկ են դասական կատարելություն և անթերի ոճ, կլավեսինի տեխնիկայի նորարարական օգտագործում։ Սոնատներում Ս․ հակադրում է բազմաբնույթ կերպարներ, թեմատիկ ցայտուն տարրեր, գտնում դրանց դինամիկ զարգացման հնարներ։ Ստեղծել է կլավեսին նվագելու վիրտուոզ ոճ։ Գրել է նաև 14 օպերա և հոգևոր երաժշտություն։
ՍԿԱՈՒՏԻԶՄ (անգլ․< scout–հետախույզ, խուզարկու), արտադպրոցակաիարակության բուրժ․ համակարգ, որի նպատակն է մատաղ սերնդին դաստիար սսկել կապիտալիստական հասարակարգի գաղափարներին նվիրվածության ոգով։ Ս–ի գաղափարական հիմքերը մշակել է Անգլիացի գնդապետ Ռ․ Բադեն Պոուելը XX դ․ սկզբին։ 1907-ին Մեծ Բրիտանիայում հիմնվել են աղաների (boyscouts, I njU- կաուաներ), 1909–10-ին՝ աղջիկւերի (girlscouts, գրլսկաուտներ) առաջին կազմակերպությունները։ 1921-ին, արդեն, սկաուտական կազմակերպություններ էին ստեղծվել 63 երկրում (Գերմանիա, ԱՄՆ, Իտալիա, Ֆրանսիա, Շվեդիա, Հնդկաստան ևն)։ Ռուսաստանում առաջին ջոկատներն ստեղծվել են 1909-ին, Ցարսկոյե սելոյում (այժմ՝ ք․Պուշկին)։ 1914-ին Նիկոլայ II-ի հրահանգով հիմնադրվել է «Ռուսական սկաուտ» ընկերությունը։ 1917-ին Ռուսաստանում եղել է շուրջ 50 հզ․ սկաուտ։ Քաղաքացիական կփվների տարիներին (1918–20) սկաուտական ջոկատների ղեկավարների մեծ մասր և շատ սկաուտներ սպիտակգվարդիաէ անների և ինտերվենտների շարքերում պայքարում էին սովետական իշխանության դեմ։ ՌԿԵՄ II, III և IV համագումարները որոշում ընդունեցին սկաուտական կազմակերպությունները արձակելու մասին։ Ն․ Կ․ Կրուպսկայան հիմնովին մերժելով սկաուտական դաստիարակության համակարգը՝ խորհուրդ էր տալիս նրանից վերցնել որոշ ընդունելի ձևեր (խաղեր, սպորտ, տուրիզմ, նորությունների ուսուցում ևն)։ Վ․ Ի․ Լենինի անվ․ համամիութենական պիոներական կազմակերպության ստեղծումով մշակվեցին երեխաների կոմունիստական դաստիարակության նոր ձևեր ու մեթոդներ, ՍՍՀՄ–ում Ս․ և նրա կազմակերպությունները վերացվեցին։ Այժմ բոյսկաուտական կազմակերպություններ կան 106 երկրներում, միավորում են շուրջ 13 մլն պատանի (8–18 տարեկան)։ Նրանց գործունեությունը ղեկավարում են միջազգային կոմիտեն (ազգային միությունների 12 ներկայացուցիչ) և նրա գործադիր օրգանը՝ Բոյսկաուտների միջազգային բյուրոն (շտաբ բնակարանը՝ ժնևում)։ Գրլսկաուտական կազմակերպություններ կան 91 երկրներում (6,5 մլն 8– 18 տարեկան աղջիկներ), ղեկավարման շտաբ բնակարանը գտնվում է Լոնդոնում։ Հրատարակվում է «Համաշխարհային սկաուտիզմ» ամսագիրը (անգլ․, ֆրանս․)։ Սկաուտների օրենքներն ու երդումը բխում են բուրժ․ բարոյականությունից, պահանջում անվերապահորեն հնազանդվել եկեղեցուն, կառավարությանը, ղեկավարին ու ծնողին։ Նրանց «կուսակցական չեզոքություն», կապիտալիստական պետության մեջ «դասակարգային հաշտություն», «սկաուտը բոլոր սկաուտների եղբայրն է ու բարեկամը» լոզունգները Նպատակ ունեն պատանիներին ու աղջիկներին հեռու պահել դասակարգային պայքարից, ազգ․–ազատագր․ շարժումներից, մատերիալիզմի ու կոմունիզմի ազդեցությունից։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, պատանեկան ու երիտասարդական միջազգային դեմոկրատական կազմակերպությունների ակտիվ գործունեությունը, նրանց կողմնորոշումը դեպի ազգայինազատագր․ պայքարը, էականորեն թուլացրել են Ս–ի ազդեցությունը։
Հայաստանում Ս․ տարածել են Ամերկոմի (Մերձավոր Արևեչքում ամերիկյան օգնության կոմիտե) և Անգլկոմի ներկայացուցիչները։ 1918–20-ին որբանոցներում ստեղծվել էր սկաուտական ջոկատների լայն ցանց։ Հրատարակվում էին թերթեր (ձեռագիր, խմորատիպ), կազմակերպվում Ս–ի գաղափարները պրոպագանդող հրապարակային ելույթներ, դա– սախոսություններ ու այլ միջոցառումներ։ Դաշնակցությունը կազմակերպություն– ներ էր ստեղծում դպրոցներում ու հիվանդանոցներում։ Սովետական կարգեր հաստատվելուց հետո Ս–ի դեմ գաղափարական ու գործնական պայքար ծավալեցին կոմերիտական ու պատկոմական կազմակերպությունները։ Համամիութենական պիոներական կազմակերպության ստեղծումից հետո ՀՍՍՀ–ում սկաուտական խմբերն ու ջոկատները վերացվեցին։ Սփյուռքում սկաուտական կազմակերպությունները գործում են ՀՄԸՄ համակարգում։ Տարբեր ժամանակներում լույս են տեսել սկաուտական թերթեր ու հանդեսներ՝ «Մկաուտ» (Կ․ Պոլիս, 1921–22), «Մկաուտ» (Երուսաղեմ, 1938), «Մկաուտին ձայնը» (Հալեպ, 1965) ևն։
ՍԿԱՖԱՆԴՐ [ֆրանս․ scaphandre, < հուն. σάφη - մակույկ և άνήρ(άνδΡός) – մարդ], անհատական հերմետիկ հանդերձանք, որը մարդուն մեկուսացնում է հեղուկ, գազանման և նոսր միջավայրից։ Ս․ ապահովում է մարդու կենսագործունեությունը և աշխատունակությունը բնականից տարբերվող պայմաններում։ Սովորաբար բաղկացած է լինում պատյանից, սաղավարտից, ձեռնոցներից և ճտքակոշիկներից։ Ս–ները լինում են վթարային–փրկարար (օգտագործվում է տիեզերանավի կամ ինքնաթիռի խցիկի ապահերմետացման կամ խցիկում մթնոլորտային պարամետրերի՝ հաշվարկային արժեքներից շեղման դեպքում), տիեզերական (կիրառվում է թռչող ապարատի խցիկից բաց տիեզերք դուրս գալու կամ այլ մոլորակի մակերևույթի վրա իջնելու դեպքում) և ջրաս ու զական (տես Ջրասուզական գործ հոդվածում)։
ՍԿԵՊՏԻՑԻԶՄ, սկեպտիկականություն (< հուն. σελιός – հետազոտող), փիլ․ դիրքորոշում, որն ընդգծում է գիտելիքի հարաբերական բնույթը և մերժում ճշմարտության որևէ հավաստի չափանիշի գոյությունը։ Ձևավորվել է հին հուն, փիլ–յան մեջ և անցել զարգացման երեք փուլ, վաղ Ս․ (հիմնադիրն է Պիհռոնը), Պլատոնյան ակադեմիայում զարգացվող Ս․ (երբ այն ղեկավարում էին Արկեսիլայոսն ու Կառնեադեսը) և ու շ Ս․ (էնեսիդեմոս, Սեքստոս Էմպիրիկ)։ Ըստ Ս–ի, ցանկացած դրույթի կարելի է հակադրել մեկ այլ դրույթ, որը ճշմարտության նկատմամբ իր հարաբերությամբ հավասարազոր է առաջինին և դրանցից մեկին նախապատվություն տալու ոչ մի հիմք չկա։ աստի անհրաժեշտ է «ապրել ըստ փորձի» և չզբաղվել կենսական պահանջներից զատ տեսական ու փիլ․ խնդիրներով։ Սկեպտիկների համոզմամբ այս ճանապարհով կարելի է հասնել հոգու անխռով վիճակի (ատարաքսիա), որը համարվում էր ամեն մի սկեպտիկական հետազոտության նպատակը։ Ըստ Ս–ի, իմացության ձեերը, մասնավորապես տրամաբանական և զգայական միջոցները, իրականության ճանաչման հուսալի եղանակներ չեն և չեն կարող արտացոլել իրերի բուն էությունը։ Հակադրվելով թե՝ ռացիոնալիստական, թե՝ էմպիրիկական կողմնորոշումներին, սկեպտիկները այնուամենայնիվ գերադասում են առաջնորդվել զգայականության սկզբունքով, հարելով էմպիրիզմին։ Հանդես գալով իշխող մետաֆիզիկական դոգմատիկական ուսմունքների դեմ, սկեպտիկները բացահայտել են ճանաչողության դիալեկտիկայի որոշ տարրեր, որի պատճառով Վ․ Ի․ Լենինը սկեպտիկական վւաստարկներում տեսնում էր դիալեկտիկայի սաղմեր։
Փիլ․ մտքի պատմության ընթացքում առանձնանում է Վերածննդի դարաշրջանի Ս․, ինչպես նաև XVI –XVII դդ․ Ս․, որը միջնադարյան սխոլաստիկայի դեմ պայքարի և մատերիալիստական ու աթեիստական աշխարհայեցողության սկզբունքները հիմնավորելու հզոր զենք էր։ Հայ փիլ–յան մեջ Ս–ի խոր քննադատությամբ հանդես է եկել Դավիթ Անհաղթը, որը հանգամանորեն վերլուծել է իմացաբանության և տրամաբանության դեմ